Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար. Մշակվում է մոբիլիզացիայի նոր ծրագիր

Մոբիլիզացիայի հարցով պետք է ընդունվի համալիր որոշում, և ներկայումս դրա վրա աշխատանք է տարվում։ Այդ մասին Ուկրաինայի նորանշանակ պաշտպանության նախարար Եվգենի Խմարան հայտարարել է Գերագույն ռադայում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

«Մոբիլիզացիայի հարցով պետք է ընդունվի համալիր որոշում։ Եվ առաջին կարևոր բաղադրիչը բանակում տիրող իրավիճակն է, զինվորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքը, ծառայության անցկացման և մարտական գործողությունների վարման պայմանները։ Դրանք անձնակազմի հավաքագրման եղանակներն են, հանդերձավորումը, մարզումները, սպառազինությամբ ապահովումը, նրանց վերականգնումը», — ընդգծել է նա։

Խմարան նշել է, որ այս խնդրի իրականացումից հետո անհրաժեշտ է շարժվել առաջ՝ դեպի մոբիլիզացիայի ծրագիրը։

«Այն ուղղակիորեն կախված է պատերազմի ծրագրից և տեսլականից։ Դա պետք է ձևավորվի, հստակեցվի։ Այս ամենը մենք մշակում ենք գլխավոր հրամանատարի, Գլխավոր շտաբի հետ միասին, այնուհետև զեկույց կներկայացվի Ուկրաինայի նախագահին», — հայտնել է Խմարան։

Մեզ համար կարևոր է, որ զինծառայողներն իրենց մասնագիտությանը լավ տիրապետեն. Պապիկյան (վիդեո)

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ մեկ այլ զորամասում:

«Մեզ համար կարևոր է, որ զինծառայողներն իրենց մասնագիտությանը լավ տիրապետեն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապիկյանը և կից տեսանյութ հրապարակել:

Տեսանյութը՝ այստեղ:

Թուրքիայի և Իսրայելի միջև պատերազմի վտա՞նգ կա

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Սիրիայի Աբու Դուհուր ավիաբազայի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածը ստեղծել է արագ սրման իրական ռիսկ և կարող էր հանգեցնել Իսրայելի և Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի միջև ուղղակի ռազմական բախման։

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ թուրքական զինված ուժերը կարող էին օդ բարձրացնել կործանիչներ, եթե հարվածը ընկալեին որպես Իսրայելի կողմից թուրքական ուժերի վրա հարձակում։

«Երեկվա իրադարձությունները լուրջ և մտահոգիչ էին։ Այնուամենայնիվ, մենք թեթևացած ենք, որ ոչ ոք չի զոհվել, և իրավիճակը չի սրվել», – ասել է Բարաքը։

Նա ընդգծել է, որ միջադեպը ցույց է տվել Սիրիայում լարված իրավիճակի պայմաններում կողմերի միջև չնախատեսված բախման բարձր ռիսկը։

ՔՊ փակ նիստը թեժ է անցնում. ներսից բարձր ձայներ են լսվում

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստում թեժ իրավիճակ է, ներսից գոռգոռոցի ձայներ են լսվում։ Մասնավորապես, լսելի է ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի ձայնը։

Հիշեցնենք, որ ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրություններին վերաբերող քննարկումներն ավարտվել են, մնացել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Տրդատ Սարգսյանը ամփոփիչ ելույթը։

Այժմ ՔՊ–ում պետք է որոշեն, թե արդյոք հանձնաժողովների նախագահների ընտրությունների քվեարկությունը կազմակերպեն այսօր, թե ոչ։

 Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքել է ԱԺ շենքը, սակայն շենքում է «Հայաստան» խմբակցությունը։

Երբ Փաշինյանը կալանավորված էր, Արեգնազ Մանուկյանը լուսաբանում էր Աննա Հակոբյանի ասուլիսները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ Փաշինյանը կալանավորված էր, Արեգնազ Մանուկյանը լուսաբանում էր Աննա Հակոբյանի ասուլիսները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2013-ի՞ն ինչու էր ՀՀ գլխին կախված ուկրաինացման վտանգը. Այդ ժամանակ էլ հո մենք չէինք իշխանության. Կարապետյան

19.08.2026, 17:21

Քաղաքականություն

Ներգաղթի պրոցեսը լինելու է ինստիտուցիոնալ, ՀՀ-ն կառավարվում է ժողովրդի պարտադրած տրամաբանությանբ․ վարչապետ

Ներգաղթի պրոցեսը լինելու է ինստիտուցիոնալ, ՀՀ-ն կառավարվում է ժողովրդի պարտադրած տրամաբանությանբ․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

Վարչապետը՝ ողջունելով ներկաներին, արձանագրել է, որ վերջերս Հայաստանում հայրենադարձման կամ ներգաղթային որոշակի գործընթացներ են նկատվում. 2025 թվականին Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 8000-ով գերազանցել է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվին։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարդիկ վերադառնում են ՀՀ, անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ անում և փորձում են իրենց կյանքը կապել Հայաստանի հետ։ «Ի տարբերություն 2014 թվականի, նույնիսկ 2019-2020 թվականների, այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ, որովհետև սա նույնպես գործոն է, որը մենք անպայման պետք է հաշվի առնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ այդ գործընթացի տրամաբանության մեջ է մտնում «իԳործ» ծրագիրը և հույս հայտնել, որ այն վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա։

Անդրադառնալով աշխարհի լավագույն 200 բուհերի շրջանավարտներին Հայաստանի պետական կառավարման համակարգում ներգրավելու վերաբերյալ իր հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ արդեն կոնկրետ նշանակումներ արել է և առաջիկայում էլ սպասվում են նոր նշանակումներ։ Վարչապետն արձանագրել է՝ նրանցից ոմանք «իԳործ»-ի բերումով են առաջին անգամ առնչվել Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատելու հնարավորության հետ։

«Հիմա ավելի ու ավելի շատ ենք կենտրոնացած Հայաստանի Հանրապետության այսօրվա և ապագայի այն ընկալման վրա, որը մենք ձևակերպել ենք Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Եթե մի նախադասությամբ ձևակերպելու լինենք՝ այդ գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության գոյության իմաստը և նշանակությունն իր քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունը, ազատությունը, ինքնության պահպանումը և զարգացումն ապահովելն է՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում»,- նշել է վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում գաղափարները և գաղափարաբանությունները ձևակերպվել են սովորաբար էլիտաների կողմից և պարտադրվել են հանրությանը և ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ գաղափարաբանության անցումային փուլի արդյունքում էլ ձևակերպվել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը նաև արագ իրականացվեց։ «Ես հիմա համոզված եմ, որ ներգաղթի պրոցեսը ինստիտուցիոնալ է լինելու, որովհետև այսօր Հայաստանը կառավարվում է այն տրամաբանությամբ և գաղափարաբանությամբ, որը ոչ թե էլիտաների կողմից պարտադրվել է ժողովրդին, այլ ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին։ Եվ հետևաբար, կարծում եմ, որ սա նոր իրադրություն է մեր պատմության մեջ, որը մեր պետության առաջ անսահման հորիզոններ է բացում»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով բացված հորիզոնով առաջ շարժվելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հայրենադարձության այս արժեքավոր գործընթացները պատահական չեն. «Հույս ունեմ, որ մենք նաև, այդ թվում՝ Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների վերաֆորմատավորմամբ, կկարողանանք այս տրամաբանությունը զարգացնել և Հայաստանն իսկապես դարձնել մի պետություն, որը զարգանում է և որի բնակչությունն աճում է առաջին հերթին հայրենադարձության և, իհարկե, նաև ժողովրդագրության ռազմավարության իրականացման շնորհիվ։ Այստեղ շատ մեծ դեր ունի մարդկային այն ներուժը, որը ներգրավված է լինելու այդ պլանի և ռազմավարությունն իրականացնելու գործում։ «իԳործ» ծրագիրն այդ ներուժին հանդիպելու, այդ մարդկանց հետ հանդիպելու մի համակարգ է, որը, հույս ունեմ, ժամանակի ընթացքում գնալով ավելի ու ավելի արդյունավետ կդառնա»։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ժամանակավոր պաշտոնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ծրագրի 6-րդ մասնակիցներին հյուրընկալելու համար և մանրամասներ ներկայացրել ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ նախորդ հինգ տարիների մասնակիցների 68-70%-ը մնացել է Հայաստանում, նրանցից 15%-ը շարունակում է պետական համակարգում աշխատել։

Ծրագրի մասնակիցների թիվը 45 է։ Նրանք ժամանել են Շվեդիայից, Իսպանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Նորվեգիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Հորդանանից, Բելառուսից, Բրազիլիայից, Արգենտինայից, Իրանից և Ավստրիայից։