Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել վնասազերծել Հայաստանում նախկին քիմիական գործարանի տարածքը
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունն ու բազմակողմ համագործակցությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման նպատակով։ Նա դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները և առանձնացրել «3+3» ձևաչափը՝ որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ։
Միաժամանակ Արաղչին ընդգծել է, որ Իրանի կարծիքով՝ Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանում երրորդ կողմերի ներկայության և միջամտության հետ կապված մտահոգությունները։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից՝ արտաքին ուժերի միջամտությունը կանխելու պայմաններում։
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, քաղաքական իրադրությունից անկախ, ցանկանում են էլ ավելի խորացնել դարերով ձևավորված միջանձնային կապերը, Միներալնիե Վոդիում «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Նյուպան։
«Ինչպիսին էլ լինի քաղաքական իրադրությունը, մեր երկրի և Հայաստանի ժողովուրդները ցանկանում են շարունակել կառուցել ու խորացնել դարերով ձևավորված միջանձնային կապերը», — նշել է դիվանագետը։
Ռուս-հայկական համագործակցությունը շարունակում է զարգանալ տեղական ու տարածաշրջանային շփումների մակարդակով, ընդգծել է Նյուպան՝ առանձնակի նշելով մշակութային-հումանիտար կապերը։ Նա հիշեցրել է, որ հայ երաժիշտները, նկարիչներն ու քանդակագործները ավանդաբար մասնակցում են Ստավրոպոլի երկրամասում անցկացվող մրցույթներին ու փառատոններին։
Հայաստանի և Ստավրոպոլի երկրամասի քաղաքների միջև նույնպես գործում են քույր քաղաքների համաձայնագրեր, հավելել է Նյուպան։ Այսպիսով, 2013 թվականից քույր քաղաքներ են Ստավրոպոլն ու Երևանը, իսկ 2018-ից՝ Պյատիգորսկն ու Դիլիջանը։
«Կողմերի միջև ակտիվ համագործակցություն է ընթանում տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մակարդակով՝ մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդական քաղաքականության և սոցիալական աշխատանքի ոլորտներում», — շեշտել է Նյուպան։

Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը Սիսիանի բժշկական կենտրոնից դեպքի գիշերը տեղափոխվել է Երևանի բուժկենտրոններից մեկը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Թե կոնկրետ որ բժշկական կենտրոնում է գտնվում Մուսաևը և ինչ վիճակում է, գերատեսչությունները չեն մեկնաբանում։
Միևնույն ժամանակ, այսօր ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կրկին այցելել են Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանին։

Իրանի հարավ-արևելքում ոստիկանական պարեկախմբի վրա հարձակման հետևանքով 2 ուժային է զոհվել։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը:
Ըստ գործակալության` անհայտ անձինք կրակ են բացել Սիստան և Բելուջիստան նահանգի Բամպուր քաղաքի թաղամասերից մեկում պարեկություն անող ոստիկանների ուղղությամբ:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հարձակման պատասխանատուն ԱՄՆ-իսրայելական ուժերի վարձկան-ահաբեկիչներն են:
Հանցագործները կարողացել են փախչել դեպքի վայրից, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
05.10.2026
Քաղաքականություն
Մեկ հանցագործի ներթափանցումը չի կարելի դիտարկել, որ մեր սահմանները անպաշտպան են․ Սյունիքում խուճապ չկա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահ, Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ Ժորժ-Լուի Բուշեի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավորություններին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման վերաբերյալ։
Կարևորվել է նաև միջխորհրդարանական կապերի զարգացումը:
2026 թվականի հոկտեմբերի 5-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է «Ազատ քվե» միասնական անվան ներքո համատեղ հանդես եկող դիտորդական առաքելությանը՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
Այս մասին հայտնել է հանձնաժողովը։