Ճողոպրելուց խոսում է մեկը, ով քլունգն առած՝ քանդում է մայր բուհը. Դավիթ Ղազինյան

Ճողոպրելուց խոսում է մեկը, ով քլունգն առած՝ քանդում է մայր բուհը. Դավիթ Ղազինյան

Եթե դա լիներ ճշմարտություն և ես լինեի ընդդիմություն, ես հեղափոխություն կանեի. հիմա դուք արեք հեղափոխություն. Փաշինյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակմեջբերում արեց 2026–ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցից։…

Գերմանիայում Մյունխենի օդանավակայանի մոտ պումա են նկատել․ բնակիչներին կոչ են արել երեխաներին ու կենդանիներին տանը պահել

Գերմանիայի ոստիկանությունը Բավարիայի Նյոցինգեր-Մոոս շրջանի բնակիչներին, որը գտնվում է Մյունխենի օդանավակայանից ոչ հեռու, նախազգուշացրել է պումայի հնարավոր հայտնվելու մասին,…

Երեխուս լացի համար պատասխան եք տալու․ ի՞նչ է կատարվել Ավանում և ինչպե՞ս են դա պարզաբանում ՆԳՆ-ից

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ավանում շուկայի ապամոնտաժման ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել ոստիկանների և աշխատակիցների միջև։

Ոստիկանները մի տղամարդուց պահանջել են երեխային փոխանցել կնոջը, իսկ իրեն՝ իրենց հետ գնալ։ Տղամարդը, սակայն, պահանջել է ներկայացնել իրեն բերման ենթարկելու հիմքը և համապատասխան փաստաթուղթը, ինչից հետո ծագել է վիճաբանություն, հրմշտոց։

Ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն-պարզաբանում է տարածել, ինչը ներկայացնում ենք ստորև․

«Դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողներն այցելել են քաղաքացու հասցե՝ նրա կողմից համայնքապատկան հողատարածքը կրկին ինքնակամ զբաղեցնելու հանգամանքները պարզելու նպատակով։

Ոստիկանության ծառայողների օրինական պահանջները կատարելու փոխարեն քաղաքացին դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ՝ անտեսելով նաև իր երեխայի լավագույն շահն ու անվտանգությունը։

Պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով քաղաքացին ձերբակալվել և բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Միաժամանակ, ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունն ուսումնասիրում է դեպքի հանգամանքները»։

 

 

Հետիոտնային «չանցումներ»․ ուր է նայում Երևանի քաղաքապետարանը

2026 թվականի առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները 14 հազար 882 արձանագրություն են կազմել այն հետիոտների նկատմամբ, որոնք փողոցն…

Երեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտման կապակցությամբ դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհրդին (CCBE):

Պալատի խորհրդի մտահոգությունները, մասնավորապես, վերաբերել էին փաստաբան Երեմ Սարգսյանին առանց օրենքով հստակ նախատեսված և պատշաճ հիմնավորված հիմքի վարույթին մասնակցելուց ազատելուն, նույն վարույթով որպես վկա հարցաքննության հրավիրելուն, փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելուն:

Քննարկելով փաստաբան Երեմ Սարգսյանի դիմումը և նրա կողմից բարձրացված հարցերի առնչությամբ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի եզրակացությունը՝ Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել էր փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ պարունակող և փաստաբանի մասնագիտական անկախությանը միջամտելու հատկանիշներ ունեցող գործողությունները (տե՛ս ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունը )։

Փաստաբանների պալատի դիմումին ի պատասխան՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE) իրավասու մարմիններին ուղղված ուղերձով ընդգծել է փաստաբանի անկախության, մասնագիտական գործունեության ազատ իրականացման, փաստաբանական գաղտնիքի և պաշտպանության իրավունքի արդյունավետ ապահովման հիմնարար նշանակությունը։

CCBE-ն իր պատասխանում հիշեցրել է, որ փաստաբանների դերն արդարադատության իրականացման և օրենքի գերակայության պաշտպանության գործում առանցքային նշանակություն ունի: Մասնավորապես, CCBE-ն նշել է, որ փաստաբանները պետք է կարողանան իրավաբանական օգնություն տրամադրել՝ գործելով անկախ և առանց անհարկի միջամտության՝ անկախ վարույթի բնույթից, վստահորդի ինքնությունից կամ գործի առանձնահատկություններից։

CCBE-ն հատուկ ընդգծել է, որ այս սկզբունքը առավել կարևոր նշանակություն ունի քրեական վարույթներում, քանի որ պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումն արդար դատաքննության իրավունքի էական բաղադրիչներից է։

CCBE-ն փաստացի վերահաստատել է այն միջազգային սկզբունքը, ըստ որի՝ փաստաբանը պետք է կարողանա իր մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց ճնշման, խոչընդոտման կամ անպատշաճ միջամտության, իսկ նրա մասնագիտական գործունեության արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները պետք է պահպանվեն որպես փաստաբանական գաղտնիք։

CCBE-ն իրավասու մարմիններին կոչ է անում ապահովել, որպեսզի այս հիմնարար սկզբունքները գործնականում լիարժեքորեն պահպանվեն, և փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնել անկախ, ազատ և առանց անպատշաճ միջամտության՝ միաժամանակ երաշխավորելով քրեական վարույթի շրջանակում գտնվող անձանց իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը։

Հատկանշական է նաև, որ CCBE-ն իր պատասխանում Հայաստանին կրկին կոչ է արել առաջնահերթ կերպով ստորագրել և վավերացնել Եվրոպայի խորհրդի՝ Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիան։

ՀՀ փաստաբանների պալատը կարևորում է CCBE-ի այս արձագանքը՝ որպես փաստաբանի անկախության, փաստաբանական գաղտնիքի և անձանց պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հիմնարար երաշխիքների վերահաստատում։

 

Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է եզրագծին․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուս-Ուկրաինական հակամարտությունը մոտենում է իր եզրագծին։ Այս մասին նա ասել է Բալթիմորում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ շարունակում է աշխատել, որպեսզի այդ պատերազմը հասցնի ավարտին։

«Մենք դեռ չենք ավարտել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը։ Սակայն աշխատում եմ այդ ուղղությամբ։ Կարող եք հավատալ, կարող եք՝ ոչ, սակայն մոտենում ենք եզրագծին։ Չնայած որ այդպես չի երեւում առաջին հայացքից։ Ես կարծում էի, թե դա իմ համար ամենահեշտը կլինի։ Հասել եմ ութ պատերազմի դադարեցմանը։ Եւ դա բավականին շուտ ժամանակում՝ եւս տեղի կունենա»,- ասել է նախագահ Թրամփը։

ՄԷԳ-ը արտակարգ քննարկում կանցկացնի պահուստներից նավթի և դիզելի հնարավոր բացթողման վերաբերյալ

Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) վարչությունը չորեքշաբթի կանցկացնի ոչ պաշտոնական հանդիպում՝ ռազմավարական պահուստներից նավթի և դիզելային վառելիքի պաշարների…

Տիգրանաշենի ճանապարհին ադրբեջանցի զինառայողներ են տեղակայվելո՞ւ․Փաշինյանը խուսափեց պատասխանել հարցին

Տիգրանաշենի ճանապարհին ադրբեջանցի զինառայողներ են տեղակայվելո՞ւ․Փաշինյանը խուսափեց պատասխանել հարցին