Կարպիս Ափրիկյան․ ֆրանսահայ անվանի կոմպոզիտորը դառնում է 100 տարեկան

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին ֆրանսահայ անվանի կոմպոզիտոր եւ դիրիժոր Կարպիս Ափրիկյանի ծննդյան օրն է։ կդառնար 100 տարեկան։ Ափրիկյանը ավելի քան կես դար ղեկավարել է Փարիզի Հայկական «Սիփան-Կոպիտաս» երաժշտախումբը։ Ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի վեցին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Մանուկ հասակից ուսումնասիրել է երաժշտությունը։ 1948 թվականին հիմնադրել է «Համազգայինի» խառը երաժշտախումբը, որը հանդես էր գալիս Կահիրեում եւ Ալեքսանդրիայում։ Հաջողություն հասնելով Եգիպտոսում՝ Ափրիկյանը շարունակել է կրթությունը Եվրոպայում։ 53 թվականին ժամանել է Փարիզ եւ այցելել Օլիվյե Մեսիանի երաժշտական գեղագիտության դասընթացները։ Նույն տարում հիմնադրել է «Սիփան-Կոմիտաս» խումբը, որը ղեկավարել է ավելի քան հիսուն տարի։ Խումբը հանդես է եկել Ֆրանսիայում, Եվրոպայի այլ երկրներում, մասնակցել փառատոնների, թողարկել հավաքածուներ։

Մշակել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն՝ հայկական մեղեդիները համադրելով արեւմտյան կոմպոզիտորական տեխնիկայի հետ։ Նրա երգացանկում Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի գործերն են, հայկական ժողովրդական եւ հոգեւոր երգեր։ Ամենից հայտնի գործերից են «Սասունցի Դավթի ծոնւնդը» օրատորիան, որի պրեմյերան տեղի է ունեցել Փարիզում 1994 թվականին։ Հաջորդից՝ «Հարսանեկան փոքր սյուիթն» է, որը նա ստեղծել է այն երգերի հիման վրա, որոնք լսել էր հորից մանուկ հասակում։ 91 թվականին առաջին անգամ այցելում է Հայաստան, հանդես գալիս Երեւանում։ Արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների եւ պարգեւների։ Մահացել է 2024 թվականի հոկտեմբերի տասնհինգին՝ Փարիզի մոտակայքում գտնվող Մալաքով բնակավայրում՝ 98 տարեկան հասակում։ 25 թվականին Փարիզի հրապարակներից մեկը անվանվել է նրա անունով։

Իսրայելի և ԵՄ-ի դրոշները Եվրախորհրդարանում գցել են հատակին․ պատգամավոր Ռիմա Հասանը հերքում է մեղադրանքները

Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիմա Հասանը երեքշաբթի հերքել է այն մեղադրանքները, ըստ որոնց ինքը Եվրախորհրդարանի շենքում անցկացվող՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին…

«Ես դրա համար պատասխանատվություն եմ կրում». Փաշինյանը ստանձնում է բանակում ինքնասպшնությունների համար պատասխանատվությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ctrl Z Infocom հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում բանակում ինքնասպանությունների և ինքնասպանության…

Հունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին

Հունգարիան 2027 թվականի հունվարի 1-ից կսահմանի ունեցվածքի հարկ ամենահարուստ քաղաքացիների համար։ Դրա մասին երեքշաբթի հայտարարել է վարչապետ Պետեր Մադյարը՝ կատարելով հարուստների…

«Թրամփի երթուղի» նախագծի վերաբերյալ առայժմ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ․ ՌԴ ԱԳՆ

Սյունիքում «Թրամփի երթուղի» նախագծի վերաբերյալ առայժմ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ․ դրա նպատակային ցուցանիշներից ոչ մեկը չի հրապարակվել։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Սյունիքում «Թրամփի ճանապարհներ» նախագծի վերաբերյալ, որը մեծ մասամբ կրկնում է այն, ինչ նախորդ տարիներին մշակվել էր Ռուսաստանի աջակցությամբ, առայժմ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ», – ասել է Կալուգինը։

Դիվանագետի խոսքով՝ նախագծի նպատակային ցուցանիշներից, ըստ էության, ոչ մեկը չի հրապարակվել՝ ո՛չ համապատասխան ենթակառուցվածքի կառուցման և շահագործման պարամետրերն ու ժամկետները, ՛չ էլ նախատեսվող բեռնափոխադրումների ծավալները։

Եթե ասենք՝ գերիներից մեկին տվեք, որ ձեր զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու. Փաշինյան

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը և Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակումը տարբեր թեմաներ են։ Այս մասին Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել…

Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում, «Պահեստ» խանութի դիմաց 25-ամյա Արման Ա․-ն իր վարած «Ford Tranist» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Գոհար Պ․-ին. հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։