Ինչո՞ւ պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում աշխատավորների բարեկեցությունը

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 2025թ. միջին ամսական աշխատավարձը կազմել է 303 հազար 140 դրամ, իսկ 2026թ. մարտին այդ ցուցանիշը հասել է 329 հազար 66 դրամի։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե աշխատողների բարեկեցությունն էապես բարելավվել է։ Սակայն հանրային տրամադրությունները վկայում են, որ աշխատունակ բնակչության զգալի մասի համար պաշտոնական թվերը չեն արտացոլում նրանց իրական կենսամակարդակը։

Սա չի նշանակում, թե պաշտոնական վիճակագրությունը «նկարված» է։ Խնդիրն ավելի խորքային է․ մենք գործ ունենք «միջին ցուցանիշի թակարդի» հետ, երբ ճիշտ ցուցանիշն աղավաղում է մեծամասնության իրական եկամտի մասին վիճակը։ Միջին աշխատավարձը վատ է նկարագրում տիպիկ աշխատողի բարեկեցությունը․ այն կարող է աճել նույնիսկ այն դեպքում, երբ մարդկանց մեծ մասը շարունակում է ստանալ հայտարարված միջինից զգալիորեն պակաս եկամուտ։

Միջին եu մեդիան (միջինագիծ) աշխատավարձ

Միջին աշխատավարձի հաշվարկը շատ պարզ է․ աշխատավարձի ընդհանուր ֆոնդը բաժանվում է աշխատողների թվի վրա։ Բայց եթե աշխատողների մի փոքր խումբ ունի շատ բարձր եկամուտներ, դրանք էապես բարձրացնում են միջին ցուցանիշը, նույնիսկ եթե մեծամասնությունը ստանում է շատ ավելի քիչ։

Այդ պատճառով կարեւոր է դիտարկել նաեւ մեդիան աշխատավարձը, որը հաշվարկելու նպատակով աշխատողներին բաժանում են երկու հավասար խմբի․ մի կեսը բաղկացած է նրանցից, ովքեր ստանում են մեդիան աշխատավարձից քիչ, մյուս կեսը՝ ավել։ Այս ցուցանիշն ավելի հստակ է արտացոլում աշխատողի եկամտային վիճակը։

Փորձագիտական գնահատականների համաձայն՝ 2026թ. հունվարին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 293 հազար 309 դրամ, իսկ մեդիան աշխատավարձը՝ 219 հազար 736 դրամ։ Սա նշանակում է, որ պաշտոնապես զբաղված աշխատողների կեսը ստացել է վերջին թվից պակաս, իսկ մյուս կեսը՝ ավելի շատ։

Կա նաեւ մեկ այլ կարեւոր ցուցանիշ՝ մոդալ արժեք, այսինքն՝ ամենահաճախ հանդիպող աշխատավարձը։ Հայաստանում այն գնահատվում է մոտ 123 հազար 326 դրամ։ Սա շատ ավելի մոտ է մարդկանց առօրյա փորձին, քան պաշտոնական միջին աշխատավարձը։

Աշխատավարձի բաշխումը ըստ խմբերի

Աշխատավարձի բաշխումը ցույց է տալիս այն, ինչ միջին ցուցանիշը հաճախ թաքցնում է։ Modex-ի տվյալներով, որոնք հիմնված են ՊԵԿ-ի տվյալների վրա, 2025թ. մայիսին Հայաստանում վարձու աշխատողների մոտ 57%-ը ստացել է մինչեւ 199 հազար դրամ համախառն ամսական աշխատավարձ։ Միաժամանակ, ամսական 5 միլիոն դրամ եւ դրանից բարձր աշխատավարձ ստացողների թիվը եղել է 1077 մարդ կամ աշխատողների 0.1%-ը։

Աղյուսակում ներկայացված թվերը բացատրում են, թե ինչու հասարակությունը թերահավատորեն է ընկալում 300 հազար դրամ միջին աշխատավարձին վերաբերող տվյալները։

Քանի որ աշխատողների կեսից ավելին ստանում է մինչեւ 199 հազար դրամ, 300 հազար դրամ միջին աշխատավարձի ցուցանիշը մեծամասնության իրական եկամուտների մասին ճշգրիտ պատկեր չի տալիս։ Իսկ 5 մլն եւ ավել ստացող 1077 անձանց գերբարձր եկամուտներն արհեստականորեն ուռճացնում են միջին ցուցանիշը եւ քողարկում աշխատաշուկայում առկա վարձատրության մեծ անհավասարությունը։

Կեյցի ինդեքսը

Նվազագույն աշխատավարձի դերը գնահատելու համար լայնորեն օգտագործվում է Կեյցի ինդեքսը (Kaitz index), որը ցույց է տալիս նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը միջին կամ մեդիան աշխատավարձի նկատմամբ։
Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 75 հազար դրամ։ Սա մոտավորապես միջին աշխատավարձի մեկ քառորդն է եւ մեդիան աշխատավարձի մոտ մեկ երրորդը։ Սոցիալական քաղաքականության տեսանկյունից սա կարեւոր ազդակ է․ նվազագույն աշխատավարձը չափազանց ցածր է եւ չի կարող կատարել ցածր վարձատրվող աշխատողներին պաշտպանելու գործառույթը։

Միջազգային չափանիշներով ցածր վարձատրվող աշխատողներ են համարվում նրանք, ովքեր ստանում են մեդիան աշխատավարձի երկու երրորդից պակաս։ Քանի որ Հայաստանում մեդիան աշխատավարձը մոտ 220 հազար դրամ է, ապա ցածր վարձատրության շեմը կազմում է մոտ 145 հազար դրամ։ Ըստ գնահատականների՝ այդ շեմից ցածր հայտնվում է աշխատողների մոտ 45%-ը։ Սա արդեն ոչ թե լուսանցքային խումբ է, այլ՝ աշխատաշուկայի մեծ հատված։

Կենսաթոշակի փոխարինման գործակիցը

Մեկ այլ կարեւոր սոցիալական ցուցանիշ է կենսաթոշակի փոխարինման գործակիցը, որը ցույց է տալիս միջին կենսաթոշակի հարաբերակցությունը միջին աշխատավարձին։ Այլ կերպ ասած՝ այն ցույց է տալիս, թե կենսաթոշակային համակարգը որքանով է պաշտպանում մարդուն աշխատանքի շուկայից դուրս գալուց հետո։

Հայաստանում այս ցուցանիշը մնում է շատ ցածր․ միջին կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի ընդամենը մոտ 20%-ը։ Սա նշանակում է, որ կենսաթոշակի անցնելուց հետո քաղաքացու եկամուտն ապրում է կտրուկ անկում, եւ տարեցները հայտնվում են հասարակության ամենախոցելի խմբերից մեկում։ Հետեւաբար, միջին աշխատավարձի աճն ինքնին չի նշանակում, որ տարեց մարդկանց բարեկեցությունը բարելավվում է։

Որոշ եզրակացություններ

Առաջին․ թեեւ պաշտոնական միջին աշխատավարձը «չի նկարվում», այն չի արտացոլում աշխատողների մեծ մասի բարեկեցությունը: Միջին ցուցանիշն աճում է հիմնականում բարձրաստիճան պետական ղեկավարների, ֆինանսական, առողջապահական եւ ՏՏ բնագավառների որոշ աշխատողների աշխատավարձի հաշվին։ Արդյունքում՝ միջին աշխատավարձի աճը հասարակության զգալի մասը չի ընկալում որպես իրենց տնտեսական վիճակի իրական բարելավման դրսեւորում։ Երկրորդ․ պաշտոնապես գրանցված աշխատողների մեծ մասը գտնվում է ցածր վարձատրության գոտում։ Ցածր աշխատավարձի շեմ համարելով մեդիան աշխատավարձի երկու երրորդը՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանում այդ գոտում գտնվում է աշխատողների մոտ 45%-ը։ Երրորդ․ նվազագույն աշխատավարձը Հայաստանում շարունակում է մնալ սոցիալական պաշտպանության թույլ գործիք։ Կեյցի ինդեքսը ցույց է տալիս, որ այն չափազանց պակաս է թե՛ միջին, թե՛ մեդիան աշխատավարձից։ Չորրորդ․ միջին աշխատավարձի աճը չի վկայում ներառական տնտեսական աճի մասին։ Կարեւոր է հասկանալ՝ աճո՞ւմ են արդյոք ցածր եւ միջին եկամուտ ունեցող խմբերի եկամուտները, նվազո՞ւմ է ցածր վարձատրվող աշխատողների բաժինը, եւ արդյո՞ք նվազագույն աշխատավարձը մոտենում է մեդիան աշխատավարձին։ Հինգերորդ․ ցածր եկամուտների խնդիրը չի սահմանափակվում աշխատաշուկայում․ այն ավելի սուր է կենսաթոշակային ապահովման համակարգում։ Քանի որ միջին կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի մոտ 20%-ը եւ նվազագույն աշխատավարձի մոտ 80%-ը, ապա այն չի կարող ապահովել տարեցների արժանապատիվ կենսամակարդակը։ Այսպիսով, խնդիրը ոչ թե միջին աշխատավարձի սխալ հաշվարկն է, այլ այն, որ այդ ցուցանիշը քողարկում է եկամուտների սուր անհամասեռությունը։ Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը պետք է պարբերաբար ներկայացնի նաեւ մեդիան եւ մոդալ աշխատավարձը, ցածր վարձատրության գոտում գտնվող աշխատողների քանակը եւ կենսաթոշակի փոխարինման գործակիցը, ինչը թույլ կտա օբյեկտիվորեն ներկայացնել եւ գնահատել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Վեցերորդ․ ցածր եկամուտների խնդիրը չի սահմանափակվում աշխատաշուկայում․ այն ավելի սուր է կենսաթոշակային ապահովման համակարգում։ Քանի որ միջին կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի մոտ 20%-ը եւ նվազագույն աշխատավարձի մոտ 80%-ը, ապա այն չի կարող ապահովել տարեցների արժանապատիվ կենսամակարդակը։
Այսպիսով, խնդիրը ոչ թե միջին աշխատավարձի սխալ հաշվարկն է, այլ՝ այն, որ այդ ցուցանիշը քողարկում է եկամուտների սուր անհամասեռությունը։ Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը պետք է պարբերաբար ներկայացնի նաեւ մեդիան եւ մոդալ աշխատավարձը, ցածր վարձատրության գոտում գտնվող աշխատողների քանակը եւ կենսաթոշակի փոխարինման գործակիցը, ինչը թույլ կտա օբյեկտիվորեն ներկայացնել եւ գնահատել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը։

Արմեն Մարտիրոսյան
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

ԱՄՆ-ը սահմանափակել է Թրամփի հարկային հայտարարագրերի ստուգումները՝ IRS-ի դեմ հայցի կարգավորման շրջանակում

ԱՄՆ արդարադատության նախարարությունն Ներքին եկամուտների ծառայությանն (IRS) արգելել է ստուգումներ իրականացնել նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ընտանիքի անդամների՝ նախորդ տարիների հարկային հայտարարագրերի վերաբերյալ։ Այդ որոշումը դարձել է IRS-ի դեմ Թրամփի հարուցած հայցի կարգավորման համաձայնության մի մասը, որը կապված էր նրա հարկային տվյալների արտահոսքի հետ։

CNN-ի տվյալներով՝ համաձայնագրի շրջանակում Թրամփն սկզբնապես հարկային ծառայությունից պահանջում էր 10 միլիարդ դոլարի փոխհատուցում։ Կարգավորման առաջին տարբերակում Արդարադատության նախարարությունը հայտնել էր 1,8 միլիարդ դոլարի հիմնադրամ ստեղծելու մասին՝ Թրամփի այն աջակիցներին վճարումներ կատարելու համար, որոնք հայտարարել են նախորդ վարչակազմի օրոք անօրինական հետապնդումների ենթարկվելու մասին։ Ընդ որում, նախագահն ինքը պետք է ստանա պաշտոնական ներողություն, սակայն՝ առանց դրամական փոխհատուցման։

Ավելի ուշ Արդարադատության նախարարության կայքում հրապարակվել է գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշի ստորագրությամբ լրացուցիչ փաստաթուղթ, որտեղ խոսվում է Թրամփի նկատմամբ հարկային պահանջներից ԱՄՆ-ի հրաժարվելու և ապագայում նմանատիպ հայցեր ներկայացնելու անհնարինության մասին։ Սահմանափակումը, ինչպես հստակեցվում է, վերաբերում է միայն անցյալ հարկային ժամանակահատվածներին և չի առնչվում ապագա հայտարարագրերին։

Արդարադատության նախարարությունում չեն մեկնաբանել մամուլի հաղորդագրության հրապարակման և բուն համաձայնագրի հայտնվելու միջև եղած տարբերությունը։ Մի շարք դեմոկրատ քաղաքական գործիչներ, նրանց թվում՝ կոնգրեսական Ռիչարդ Նիլը, հայտարարագրերի ստուգման արգելքի մասին որոշումն անվանել են «կոռուպցիոն»։

Թրամփն ավելի վաղ չէր հրապարակում իր հարկային հայտարարագրերը՝ դա բացատրելով շարունակվող աուդիտով։ Նա դարձավ ԱՄՆ առաջին նախագահը 1970-ական թվականներից ի վեր, որը հրաժարվեց բացահայտել նման տվյալները։ Հայցը ներկայացվել էր 2026 թվականի հունվարին՝ լրատվամիջոցներում նրա հարկային տեղեկատվության հրապարակումից հետո, որն արտահոսել էր IRS նախկին աշխատակից Չարլզ Լիթլջոնի միջոցով. վերջինս հետագայում դատապարտվեց տվյալների անօրինական բացահայտման համար։

Թող ապացուցի, որ փող ենք վերցրել․ այրված զինվորի պապը Փաշինյանից պատասխան է պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թող ապացուցի, որ փող ենք վերցրել․ այրված զինվորի պապը Փաշինյանից պատասխան է պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը

Տեսանյութեր

Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև նախկին, այդ թվում՝ վիրավորում ստացած զինվորականների կողմից 2026 թվականի ապրիլին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքին մասնակցելու նպատակով վերջիններիս նյութապես շահագրգռելու, ինչպես նաև զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների վերաբերյալ։ 

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ շարունակելու են հետևողական միջոցներ ձեռնարկել նմանօրինակ դրսևորումները բացահայտելու, կանխելու և ենթադրյալ հանցանք կատարած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՔՊ-ի հանրահավաքից առաջ Վանաձորի կենտրոնական փողոցները փակ են. Փաշինյանն էլ գնացել է մարզպետարան

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքից առաջ Վանաձորի կենտրոնական փողոցները ամբողջովին փակ են, այնտեղ մեծաթիվ ոսիկանական ուժեր են կենտրոնացվել։ Այս մասին հաղորդում են NEWS.am-ի աղբյուրները։

Նիկոլ Փաշինյանն էլ հանրահավաքից առաջ գնացել է Լոռու մարզպետարան։

Նշենք, որ այսօր 20։00-ին Վանաձորում ՔՊ-ն նախատեսում է հանրահավաք անցկացնել։

ԿԸՀ-ն կարևոր հայտարարություն է տարածել

ԿԸՀ-ն դիմում է ընտրությունների մասնակից կուսակցություններին, դաշինքներին․

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ բուհում և գիտական կազմակերպությունում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն և քարոզչություն իրականացնելը, այդ թվում՝ քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն կամ քարոզչություն իրականացնելու նպատակով բուհի և գիտական կազմակերպության ֆինանսական, տեղեկատվական, նյութական միջոցները, տարածքները, տարբերանշանները, մարդկային ռեսուրսներն օգտագործելը, ինչպես նաև քաղաքական, կուսակցական, կրոնական քարոզչություն կամ գործունեություն իրականացնելիս բուհի և գիտական կազմակերպության անունից հանդես գալը։

«Կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումների շրջանակում»,- նշված է հաղորդագրությունում։