Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ

Իրանում մշակութային ժառանգության շուրջ 160 օբյեկտ հարվածների է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների ժամանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Իրանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հասան Ֆիրտուսին։«Հարվածների է ենթարկվել շուրջ 160 մշակութային ժառանգության օբյեկտ, որոնք արտացոլում են ժամանակակից Իրանի քաղաքակրթությունը, պատմությունը և աշխարհագրությունը»,- ասել է Ֆիրտուսին։

Նրա խոսքով՝ անբարենպաստ իրադրության պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները դեռևս չեն կարողացել միջազգային առաքելություններ ուղարկել երկիր՝ վնասը գնահատելու համար։

Էրդողանը շնորհավորել է Պետեր Մադյարին

Նախագահ Էրդողանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Էրդողանը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի և Հունգարիայի միջև համագործակցությունը՝ թե՛ երկկողմանի, թե՛ միջազգային հարթակներում, կբարձրանա ավելի բարձր մակարդակի։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Իրանի ՆԳՆ-ն սահմանամերձ շրջաններին հանձնարարել է ավելացնել հիմնական ապրանքների ներմուծումն ու արտահանումը

Նա շեշտել է, որ ավելի քան ութ հազար կիլոմետր ցամաքային և ծովային սահմաններ ունեցող Իրանի համար պատժամիջոցների և շրջափակումների ցանկացած փորձ դատապարտված է ձախողման…

«Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստան»-ի Վայքի պատասխանատուն՝ Վերժինե Ստեփանյանը»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստան»-ի Վայքի պատասխանատուն՝ Վերժինե Ստեփանյանը»․ Մարիաննա Ղահրամանյան

«Հարցաքննության է հրավիրվել նաև մեր մյուս գործընկերուհին՝ Վերժինե Ստեփանյանը, որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատուն է»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը՝ ընդգծելով, որ նա 2 անչափախաս երեխաների մայր է։

«Իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին, նրա հետ այս պահին իր փաստաբան կա։ Մեզ անհայտ հանգամանքներում, անհայտ ու անհասկանալի անհասկանալի պատճառներով Վերժինե Ստեփանյանը ուղեկցվել է իրավապահ մարմինների կողմից համապատասխան բաժին և ըստ ամենայնի հարցաքննվում է։ Դեռ չգիտենք ինչի համար․․․ Սա գործող թույլ իշխանությունների կողմից փորձ է՝ մեր կանանց միջոցով փորձել ճնշել մեզ․․․ Մենք սա գնահատում ենք որպես իրենց թուլության հերթական դրսևորում»,- հավելեց Ղահրամանյանը։

Մեր առաքելությունը Իրանում դեռևս ավարտված չէ. «Մոսսադ»-ի ղեկավար

Առաջին դեպքն է, երբ «Մոսսադ»-ի  ղեկավարը հրապարակավ քննարկում է իր դերը և տեսակետները Իրանում ռեժիմի փոփոխության վերաբերյալ…

Ջերմուկի խաչմերուկից Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի

Փրկարարներն ավտոճանապարհից հեռացրել են քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է…

Ուժեղ երկրաշարժ՝ Միացյալ Նահանգներում


5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ամերիկյան Նեւադա նահանգում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը։ Համաձայն տվյա…