Հայաստանյան ընտրություններն ու աշխարհաքաղաքական բաղադրիչը

Հայաստանի ներքաղաքական կյանքում նկատելի է «աշխարհաքաղաքականացումը». ընտրական գործընթացը պարզապես ներքաղաքական հարց չէ։ Տեղական և դրսի դերակատարներն…

«Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա». Արշակ Սրբազան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա». Արշակ Սրբազան

«Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա»,- դատարանում ասել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Նա ընդգծել է. «Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, չկա տուժող, բայց կա պատվիրատու․ անցած անգամ տեղեկացանք, որ թմրանյութն էլ կորել է, չկա մարդը, որ ստացել է այդ թմրանյութը, չկա մարդը, որ տեղադրել է, բայց, չգիտես ինչու, հայտնվել եմ ես։ Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, բայց մաքուր քաղաքական հետապնդման էլեմենտներով կառուցված գործ է, ակնհայտ է՝ ամեն ինչ կեղծ է ու շինծու»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր փաստաբան Արսեն Բաբայանը, «Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018թ․ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցների ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել՝ կատարելով իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։

Հիշեցնենք, որ այս գործով Սրբազանը 3 ամիս գտնվել է կալանքի տակ»։

ԵՄ-ի համար պարզ չէ Հորմուզի հետ կապված ԱՄՆ դիրքորոշումը


ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը խոստովանել է, որ ԵՄ-ն պարզ պատկերացում չունի այն մասին, թե ինչ է անում ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում։ «Միանգամայն պարզ չէ,…

Կոլումբիան կսկսի քնեցնել Պաբլո Էսկոբարի գետաձիերին՝ նրանց բնակչությունը վերահսկելու համար

Առաջին չորս գետաձիերն անօրինական ճանապարհով երկիր են ներկրվել 1980-ականներին․․․

Կուսակցությունները, դաշինքները մինչ ապրիլի 23-ը պետք է դիմեն հանձնաժողովին, որպեսզի ստանան օգտահաշիվ

Կուսակցությունները, դաշինքները մինչ ապրիլի 23-ը պետք է դիմեն հանձնաժողովին, որպեսզի ստանան օգտահաշիվ

Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Իրան

Թուրքիայի Կարմիր մահիկի կողմից Իրան ուղարկվող մարդասիրական օգնությունը հասել է սահման։ Օգնություն տեղափոխող 4 բեռնատար անցել է Աղրը նահանգում գտնվող Գյուրբուլաք անցակետով և մուտք գործել Իրան, հայտնում է Ermenihaber.am-ը։

Հումանիտար օգնությունը ներառում է վրաններ, վերմակներ, հիգիենայի պարագաներ։

Ընդհանուր առմամբ, օգնության ծավալը կազմում է շուրջ 40 տոննա։ Հումանիտար օգնությունը ուղարկվում է Թեհրան՝ Իրանի Կարմիր մահիկի կենտրոնական գրասենյակ։

Օգնությունն իրականացվել է Իրանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով։

Թուրքիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչները նշել են, որ անհրաժեշտության դեպքում նման աջակցությունը կարող է շարունակվել։

Գինեգործության ոլորտում գործող 192 հարկ վճարող պետբյուջե է վճարել 3 մլրդ դրամ հարկային եկամուտ․ ՊԵԿ

ՊԵԿ հաղորդագրությունում նշված է, որ այս թվերի հետևում համայնքներում ստեղծված…

Սա վրեժխնդրություն է. դատախազ Արգամ Դալլաքյանին կոչ եմ անում նման ապօրինության տակ չմտնել. Գասպարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սա վրեժխնդրություն է. դատախազ Արգամ Դալլաքյանին կոչ եմ անում նման ապօրինության տակ չմտնել. Գասպարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ