Երևանում 40-ամայ տղամարդը ծառից կախվել է

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ ծառից կախված դի կա։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը  40-ամյա Գոռ Մ-ն է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- նշում է լրատվամիջոցը։

Նյու Յորքում Փաշինյանը հանդիպել է Մուհամմադ Աբդելսալամի հետ․ ո՞վ է նա

Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ․ հայտնում են կառավարությունից։

«Կողմերը հիշատակել են այս տարի կայացած «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլը:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման ուղղությամբ առաջընթացին։

Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետագա գործակցությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

 

Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը․ հայտնում են կառավարությունից։

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Այդ առումով, կողմերն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, գործարար շրջանակների միջև կապերի ձևավորմանը, ինչպես նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը միտված աշխատանքների հետևողական իրականացումը։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ վստահություն հայտնելով, որ այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։ Այդ համատեքստում, ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել

Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ի՞նչ են հորդորում «Վեոլիա ջուր» ընկերությունից

Քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից։

«Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։ «Վեոլիա» թիմը տեղում է և իրականացնում է օպերատիվ վթարավերացման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում

ՀՀ-ԱՄՆ շախմատային մրցաշարն ավարտվել է ոչ-ոքի․ Արոնյանը հանդիպմանը չի մասնակցել

Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումն օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի հավաքականի հետ. հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

«Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը ԱՄՆ-ի հավաքականի հետ։

Նշենք, որ այս խաղափուլում Հայաստանի դեմ պայքարին չի մասնակցել Լևոն Արոնյանը։

Ռոբերտ Հովհաննիսյանը (վարկանիշ՝ 2642) սև խաղաքարերով առավելության հասավ Ուեսլի Սոյի (վարկանիշ՝ 2774) նկատմամբ։

Հայկ Մարտիրոսյանը (վարկանիշ՝ 2664) ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի (վարկանիշ՝ 2789) հետ, իսկ Շանթ Սարգսյանը (վարկանիշ՝ 2630)՝ Հանս Մոկե Նիմանի (վարկանիշ՝ 2725) հետ։

7 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)»,- ասված է հաղորդագրությունում։

ՀՀ-ԱՄՆ շախմատային մրցաշարն ավարտվել է ոչ-ոքի․ Արոնյանը հանդիպմանը չի մասնակցել

2026.09.20, Uzbekistan, Samarkand
FIDE Chess Olympiad 2026
Round 5
Shant Sargsyan and Robert Hovhannisyan of Armenia
Credit: Rafal Oleksiewicz/FIDE

Թուրքիայում տղամարդը ձերբակալվել է Էրդողանի հետ ԱԲ-ով սարքած լուսանկար հրապարակելուց հետո

Թուրքիայում 53-ամյա տղամարդն արհեստական բանականությամբ գեներացված լուսանկարներ է հրապարակել, որտեղ իրեն պատկերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի հետ. գրում է ermenihaber-ը։

«Մեհմեթ Չաքմաքի հրապարակած լուսանկարները լայն տարածում են գտել սոցցանցերում։

Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Քննիչների խոսքով՝ լուսանկարներով տպավարություն է ստեղծվել, որ նա կապ ունի պետական պաշտոնյանների հետ ու ազդեցություն ունի նրանց վրա։ Տղամարդը ձերբակալվել է Անկարայի իր բնակարանում ու պարզվել է, որ նախկինում չորս անգամ դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար»,- նշում է լրատվամիջոցը։

 

Իրանը պատրաստ է երկխոսել ԱՄՆ-ի հետ, բայց չի ընդունում ուժի լեզուն․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսել ԱՄՆ-ի հետ, սակայն չի ընդունում ուժի կամ ռազմական ճնշման լեզուն․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ գրում են իրանական լրատվամիջոցները։

Նա նշել է նաև, որ միջուկային հարցի շուրջ բանակցությունները պետք է ընթանան Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) և միջազգային իրավունքի շրջանակում։

Հայ շախմատիստները հաղթել են ադրբեջանցիներին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ․ հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։

«Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։

Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

7 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը ունի 12 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)»,- ասված է հաղորդագրությունում։

 

Երևանն ու Բաքուն գործում են այնպես, կարծես խաղաղությունն «անխուսափելի» է, թեև վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ․ Պետդեպի պաշտոնյա

Միացյալ Նահանգները պատրաստվում է ներկայացնել TRIPP-ի զարգացմանն ուղղված իր ջանքերի հաջորդ փուլը, որն, ըստ Վաշինգտոնի, կարող է բացել նոր առևտրային ուղիներ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և արևմտյան շուկաների միջև․ գրում է Radio Free Europe/Radio Liberty-ն։

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին հայտնել են, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայանալիք միջոցառումը կենտրոնանալու է այն ինստիտուցիոնալ և ֆինանսական մեխանիզմների վրա, որոնք անհրաժեշտ են TRIPP-ը նախորդ տարվա հայ-ադրբեջանական խաղաղության նախաձեռնությունից դեպի գործնական իրականացման փուլ տեղափոխելու համար: Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների ներկայացուցիչները՝ Ղազախստանը և Ուզբեկստանը, ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը և ավելի քան 40 ընկերությունների ղեկավարներ, որոնցից շատերն ամերիկյան են։

«Սա մեզ համար անվտանգության կարևորագույն խնդիր է դառնում», – ռադիոկայանի հետ զրույցում նշել է պաշտոնյան՝ առևտրային գործող «սահմանափակող օղակների» (choke points) վերացումը որակելով որպես առանցքային նպատակ։

Տարանցիկ երթուղին կմշակվի և կկառավարվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող ընկերության կողմից, ինչը Վաշինգտոնին կտա բացառիկ իրավունքներ՝ միաժամանակ փաստացի դուրս թողնելով Ռուսաստանին ազդեցության իր ավանդական գոտիներից մեկում իրականացվող ռազմավարական նշանակություն ունեցող նախագծից։ Պաշտոնյաները նշել են, որ օգոստոսյան գագաթնաժողովից ի վեր հրադադարի խախտումներ չեն արձանագրվել, և որպես տնտեսական ինտեգրման աճի վկայություն՝ մատնանշել են վառելիքի և գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակ ծավալներով առևտուրը։

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն գործում են այնպես, կարծես խաղաղությունն «անխուսափելի» է, թեև վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ։ Վաշինգտոնը մտադիր է զարգացնել TRIPP-ն՝ այդ գործընթացին զուգահեռ պնդելով, որ տնտեսական ավելի խոր ինտեգրումը կարող է օգնել վերացնել մնացած խոչընդոտները։

Չնայած TRIPP-ն իրականացման ուղղությամբ տանելու ծրագրերին՝ Հայաստանով անցնող մոտավորապես 43 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը դեռևս չի սկսվել: Ակնկալվում է, որ հատվածը կներառի երկաթուղի, ճանապարհ, խողովակաշարեր, էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքներ և թվային տվյալների կապուղիներ։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Ադրբեջանն արդեն իսկ իր սեփական միջոցներով կառուցել է ենթակառուցվածքներ դեպի հայկական սահման։ Թուրքիան նմանապես զարգացնում է ենթակառուցվածքները մինչև սահմանը: Հայաստանի միջով անցնող մնացած հատվածը դեռևս պետք է մշակվի։ Երկաթուղու կառուցումն ավելի երկար ժամանակ կպահանջի: 2026 թվականի վերջին կամ 2027 թվականի սկզբին նախատեսվում է իրագործելիության ուսումնասիրություն, որից հետո ընկերությունները կկարողանան մասնակցել մրցույթներին: Պաշտոնյայի խոսքով՝ երկաթուղու կառուցումն ավարտելու համար, հավանաբար, կպահանջվի առնվազն 18 ամիս, ինչը դժվարանում է բարդ տեղագրության պատճառով։

Էլեկտրաէներգիայի միացումները կարող են ավելի շուտ լինել։ Քննարկումներն արդեն ընթացքի մեջ են, պաշտոնյաները սպասում են, որ էլեկտրաէներգիայի շահագործումը կսկսվի 2027 թվականին, որը հնարավոր է՝ կապի Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերը Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրոպայի ավելի լայն տարածաշրջանային ցանցերի հետ: Նախատեսվում է նաև ուղևորատար երկաթուղի:

Պետդեպարտամենտի պաշտոնյան նաև խոսել է TRIPP Development Company-ի (TDC) մասին, սակայն ապագա ղեկավարության անուններ չի նշել։ TDC-ն ստեղծվում է որպես ԱՄՆ կառավարության և Հայաստանի միջև համատեղ ձեռնարկություն։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան այն նկարագրել է որպես իր տեսակի մեջ առաջին պայմանավորվածություն, որի շրջանակում ԱՄՆ-ն կունենա մեծամասնության բաժնեմաս՝ իր սեփական խորհրդով, քվեարկության ընթացակարգերով և կառավարմամբ։ Մինչև ընկերության պաշտոնական հայտարարումը դեռ պետք է ավարտվեն մի շարք իրավական հարցեր։ Երկաթուղու, ճանապարհների, էլեկտրաէներգիայի, նավթի, գազի և տվյալների հետ կապված նախագծերը կանցնեն շինարարության կամ կոնցեսիաների համար կանոնավոր մրցութային գործընթացներով։

ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) մասնակցել է իրավական և ինստիտուցիոնալ կարգավորմանը, սակայն TDC-ն ինքը կգործի որպես առանձին հայ-ամերիկյան կորպորատիվ կազմակերպություն։ Միացյալ Նահանգները պատրաստ է ներդրումներ կատարել, երբ իրագործելիության ուսումնասիրությունները հաստատեն, որ առանձին նախագծերն առևտրային առումով կենսունակ են։

Պաշտոնյաները TRIPP-ը նկարագրել են որպես գոյություն ունեցող Արևելք-Արևմուտք երթուղիների այլընտրանք։

«Տարածաշրջանի բոլոր մրցակիցների հետ բազմաթիվ զրույցներ են եղել», – ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Վաշինգտոնը գիտակցում է «դժվար զրույցների» ներուժը այն միջավայրում, որը պաշտոնյաներն անվանում են դժվարին տարածաշրջան։ Մինչդեռ Վաշինգտոնն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են «խաղաղության անդառնալի ճանապարհին», նրանց վերջնական խաղաղության համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել։

 

Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ ՓաստԻնֆո

«Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է․ գրում է ՓաստԻնֆո-ն։

«Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, Ավանեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել վարչական հսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքով»,- նշում է լրատվամիջոցը։