Աննա Հակոբյանին սպառնացող անձը հետախուզվում է

Սպառնալիքներ ստանալու մասին Աննա Հակոբյանի հայտարարությունից հետո դատախազությունը հրապարակմանն ընթացք տվեց, իսկ Քննչական կոմիտեն նախաձեռնեց քրեական վարույթ։ Սակայն քննարկման առարկա դարձավ մեկ այլ հարց՝ արդյո՞ք նույն արձագանքը կլիներ ցանկացած քաղաքացու դեպքում։

Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցով

Վերջին 48 ժամում նավակով Մարոկկոյից Իսպանիայի Ալխեսիրասի շրջանի նավահանգիստ է հասել միգրանտների երկու խումբ․ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է քաղաքի իրավապահ մարմինների աշխատակիցը։

«Այսօր առավոտյան շտապ օգնության ծառայությունը ահազանգ է ստացել միգրանտներով նավակի ժամանման մասին։ Այս պահին դեռ չենք պարզել, թե որքան մարդ է եղել նավակի վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ոստիկանությունը լքված նավակը, ինչով իսպանական ափեր են հասել մարոկկոցիները, հայտնաբերել է Պունտա Կարներոյի փարոսի մոտ։ Նրանք միգրանտներին չեն գտել ո՛չ նավակի մոտ, ո՛չ էլ՝ հարակից տարածքում։ Որոնումները շարունակվում են։

 

Պետության կառավարմանն անցած «Հայփոստ»-ը 7 տարում ունեցել է 4 մլրդ դրամի վնաս․ Մեսրոպ Առաքելյան

«Հայփոստ»-ի կառավարումը 2020-ից անցել է կառավարությանը, և այս 7 տարիների ընթացքում կառույցում արձանագրվել է մոտ 4 մլրդ դրամի վնաս․ Facebook-ի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ընդհանրապես, ընկերությունը վնաս է արձանագրում, երբ ավելի շատ ծախս է անում, քան եկամուտ է ստանում։ Օրինակ, տալիս է բարձր աշխատավարձ, գործուղումներ է իրակացնում, բայց չի կարողանում բիզնեսը զարգացնել։

Իսկ ի՞նչ է լինում, երբ ընկերությունը վնաս է ունենում։ Կամ սնանկանում է, կամ էլ հիմնադիրը նոր ներդրում է կատարում, որ պարտքերը փակի։

Եվ ահա, 2024թ. կառավարության որոշմամբ, «Հայփոստ»-ի կապիտալը համալրվել է մոտ 2 մլրդ դրամով պետական բյուջեի հաշվին։

Այդ 2 մլրդով մարդիկ էլի աշխատավարձ են ստացել և շարունակում են վնասով աշխատել սպասելով պետական բյուջեից նոր ֆինանսավորման։

Բայց կարող էին, չէ՞, այս 7 տարիների ընթացքում «Հայփոստ»-ը հանձնել։ Չեն արել»,- նշել է նա։

 

Չեխիայում կայացել է պատանի շախմատիստների թիմային մրցաշար․ ի՞նչ արդյունք է գրանցել Հայաստանի թիմը

 

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում անցկացվեց 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը․ տեղեկանում ենք Շախամտի ֆեդերացիայից։

«Հայաստանը ներկայացրեցին միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, ՖԻԴԵ-ի վարպետներ Տիգրան Համբարձումյանը, Վաչե Հովակիմյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը։

Մեր թիմը մասնակից 18 թիմերի մեջ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը»,- ասված է հաղորդագրությունում:

 

 

 

Էրդողանին «սպառնալու համար» ընդդեմ կին պատգամավորի հայց է ներկայացվել

Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Թուրքիայի աշխատավորական կուսակցության» (TİP) Ստամբուլի պատգամավոր Սալիհա Սերա Քադըգիլի նկատմամբ․ գրում է ermenihamber-ը։

«Պատգամավորը մեղադրվում է երկրի նախագահին վիրավորելու և սպառնալու համար:

Հետաքննության հիմքում 2026-ի հուլիսի 31-ին Իզմիրում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Քադըգիլի հնչեցրած որոշ արտահայտություններն են։ Դատախազության տարածած հայտարարության համաձայն՝ քրեական հետապնդումը հարուցվել է սեփական նախաձեռնությամբ՝ ելույթում տեղ գտած ձևակերպումների պատճառով:

Նշենք, որ պատգամավորը ելույթում ասել էր. «Թայիփ Էրդողանից փրկվելը մեր ամենամեծ և ամենաառաջին առաջնահերթությունն է ու երդվում եմ, որ փրկվելու ենք: Խոստանում եմ, որ փրկվելու ենք: Սրանում կասկած չունենաք»»,- նշում է լրատվամիջոցը:

Ո՞վ չունի սանիտարական գրքույք․ ՍԱՏՄ-ն կվերահսկի սնունդ առաքողներին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2026թ. օգոստոսի 1-ից սկսվել են լայնածավալ վերահսկողական միջոցառումները՝ ուղղված սննդամթերքի առաքման ոլորտի կարգավորմանը. հայտնում է գերատեսչության լրատվական ծառայությունը։

«Տեսչական մարմնի՝ առաքում իրականացնող կազմակերպություններին ու անձանց տրամադրված վերջնաժամկետը՝ առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական գրքույկների ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար, սպառվել է։

Վերստին հորդորում ենք առաքում իրականացնող կազմակերպություններին և անձանց խստորեն պահպանել իրավական այս նորմը և տեղեկացնում, որ կհրապարակվեն ոչ միայն արձանագրված խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կկատարեն Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Զելենսկին պաշտոնից ազատել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է ԱՄՆ-ում երկրի դեսպան Օլգա Ստեֆանիշինային․ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր նոր միջազգային կոալիցիայի ստեղծման մասին․ նրա խոսքով՝ նախաձեռնությունը նախատեսված է այն երկրների համար, որոնք չեն ցանկանում Ուկրաինային զենք մատակարարել, սակայն պատրաստ են համագործակցել երկրի հետ տնտեսական ոլորտում։

Իրանում Ալամութ ամրոցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ ի՞նչ կապ ունի այն հայերի ու Արցախի հետ

Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ընթացող 48-րդ նստաշրջանն Ալամութի ամրոցը և դրան հարակից ամրությունները պաշտոնապես ներառել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում․ տեղեկանում ենք monumentwatch.org-ից։

«Ալամութը Հյուսիսային Իրանի անմատչելի լեռներում տեղադրված իսմայիլիտ աղանդավորների երկիրն էր՝ Մուլահիդների երկիրը կամ Մուլուդը, որ Մերձավոր Արևելքում 12-13-րդ դարերում հայտնի էր տարբեր երկրներում տեռորներ կազմակերպելով:

Եվ ահա Առաջաձորի խաչքարային մի արձանագրություն հայտնում է, որ հայ զորականը մասնակցել է այդ երկրի դեմ մոնղոլների նախաձեռնած արշավանքին. «Թվ. :ՉԶ: (1257 ). իշխանութ[եամբն] Ջալալին, պատրոնութ[եամ]բն Հասանայ, ես՝ Սահլուն գնացել եմ ի Մուլոդն ու գնացել եմ ի Սոնեթ ու գնացել եմ ի Կասարիայ ու :Բ: հետի ի առազմ եմ մտել ու խաղաղութ[եամբ] ի դուս եկել: Կանգնեցի խաչս ինձ և ամուս[ն]ոյ իմո. յաղաւթս յիշէք»։

Իրանում Ալամութ ամրոցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ ի՞նչ կապ ունի այն հայերի ու Արցախի հետ

Զուգարանակոնք, ներքնակ, բազմոց․ աղբն օրերով կուտակվում է աղբամանների մոտ

Զուգարանակոնք, ներքնակ, բազմոց ու անգամ ճամպրուկ․ ինչ ասես չես տեսնի Երևանի աղբարկղերի կողքին։

Խոշոր աղբը, որը չի տեղավորվում աղբարկղերում, քաղաքացիները դնում են դրանց կողքին՝ հաճախ չիմանալով, թե ում դիմեն, որպեսզի չմնա բակում։

Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններում մատների վրա կարելի է հաշվել աղբամանները, որոնց կողքին կուտակված շինաղբ և կահույք չկա։

Ծեծկռտուք՝ Երևանի «Ավան» հոգեկան ԱԿ-ում․ բռունցքները գործի են դրել զինակոչիկները

Հուլիսի 28-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 18։00-ի սահմաններում ՆԳՆ-ում տեղեկություն է ստացվել, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում 2 զինակոչիկներ միմյանց ծեծել են, ինչի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ։

Մեր տեղեկություններով՝ տեղում Ավանի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։45-ի սահմաններում, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում վիճաբանության ժամանակ զինակոչիկներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Արթուր Ղ․-ն և 19-ամյա Արեգ Հ․-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նշված անձինք կենտրոնի դիմաց, այլ անձանց ներկայությամբ, շարունակել են վիճաբանությունը՝ կրկին փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց։

Ոստիկանները նշված վայրից մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել Արթուր Ղ․-ին և Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Մաքսիմ Ղ․-ին և ձեռնարկում են միջոցառումներ՝ Արեգ Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին»,- նշում է լրատվամիջոցը։