Չալաբյանի գործի նախաքննությունն ավարտվել է․ ի՞նչ է հայտնում Քննչական կոմիտեն

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Չ․-ն, լինելով «Հայաքվե» միավորման համակարգող, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, 2026 թվականի փետրվարի 4-ին Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են ուժային կառույցից։

«Այցի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ օտարերկրյա պետությունում գործող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ օտարերկրյա պետության ներկայացուցիչները տվել են իրենց համաձայնությունը:

Քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցանք կատարած անձը և հսկող դատախազի որոշմամբ Ա․Չ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն):

Ա․Չ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում:

Պայքարից ոչ ոք հետ չի կանգնելու․ Գառնիկ Դանիելյան

Պայքարը շարունակվում է, ու ոչ ոք դրանից հետ չի կանգնելու, ես՝ նույնպես․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Դաշնակցական պատգամավորը, որ մանդատ էր ստացել նաև նախորդ տարվա գումարման խորհրդարանում՝ 2022-ից, Facebook-ի իր էջում գրել է նախորդ տարիների իր գործունեության մասին, ինչին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Իրանի ղեկավարությունը երկերեսանի է․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանի ղեկավարությանը երկերեսանի քաղաքականության համար՝ պնդելով, թե նրանք բանակցություններ են «աղերսում», իսկ հետո հրապարակավ հերքում բանակցությունների մասին տեղեկությունները։

«Նրանք խնդրում են հանդիպում, բանակցություններ են ընթանում, հետո հայտարարում են, թե ոչինչ չի քննարկվում, և իրենք միայն Օմանի հետ գործ ունեն»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Նա նաև անդրադարձել է Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին՝ պնդելով, որ այն արդեն ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից։

 

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ Դավիթ Համբարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով Դ. Համբարյանի 2026 թվականի օգոստոսի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2026 թվականի օգոստոսի 3-ից Դավիթ Համբարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար»,- նշված է կարգադրության մեջ:

Հայհոյանքի փոխարեն անեծքներ կհնչեն ԱԺ-ում

Լարված մթնոլորտում մեկնարկեց Ազգային ժողովի  աշխատանքային երկրորդ օրը․ նիստը վարող Կնյազ Հասանովը մի քանի անգամ փորձեց հանդարտեցնել պատգամավորներին, սակայն բանավեճերը չդադարեցին։ 

 Սպանությունների վիճակագրությունը աճի միտում ունի․ ՆԳՆ-ն թվեր է տրամադրել

ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնում 2026 թվականի հունվարի 1-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում հաշվառվել է սպանության 22 դեպք։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 21 դեպք․ ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը պատասխանել է ABC Media-ի հարցմանը։

ՆԳՆ համապատասխան վարչությունից միաժամանակ տեղեկացնում են, որ 2026 թվականի հունիսի 20-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 4 դեպք, որը 2-ով ավելի է քան 2025-ի նույն ժամանակահատվածում։

Նիգերիայում զինված ավազակախումբն առևանգել է առնվազն 52 մարդու, այդ թվում՝ երեխաների

Նիգերիայի հյուսիսարևմտյան Զամֆարա նահանգի գյուղերից մեկի և այնտեղ գտնվող ռազմական հենակետի վրա հանգստյան օրերին իրականացված հարձակման ընթացքում զինված անձինք առևանգել են առնվազն 52 մարդու, այդ թվում՝ երեխաների․ գրում է Euronews-ը։

Բնակիչների խոսքով՝ հարձակվողները ռազմական հենակետից առգրավել են հրացաններ և այրել զինվորական պարեկային մեքենան, ապա ներխուժել գյուղ, որտեղից առևանգել են տասնյակ մարդկանց։

Նշվում է, որ Նիգերիայում առևանգումները զինված խմբավորումների համար դարձել են եկամտի խոշոր աղբյուր։ Ավազակային խմբավորումները գործում են երկրի հյուսիսարևմտյան և կենտրոնական այն շրջաններում, որտեղ պետական վերահսկողությունը թույլ է։ Նրանք ֆերմերներից «հարկեր» են գանձում, զբաղվում անասնագողությամբ և ներգրավված են անօրինական հանքարդյունահանման աշխատանքներում։

 

Նավթի շուկան անկում է ապրում․ Brent-ը վաճառվում է մեկ բարելի համար 83.5 դոլարով

Նավթի շուկայում գները շարունակում են նվազել՝ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հույսի շնորհիվ․ գրում է «Интерфакс»-ը։

Լոնդոնի ICE Futures բորսայում հոկտեմբերյան ֆյուչերսների համար Brent նավթի գինը կազմել է 83.47 դոլար մեկ բարելի համար, ինչը նախորդ փակման համեմատ 4.46 դոլարով (5.07%) ցածր է։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) սեպտեմբեր ամսվա WTI հում նավթի ֆյուչերսները նվազել են 5.08 դոլարով (6%)՝ հասնելով 79.59 դոլարի մեկ բարելի համար։

Կիրակի օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում գրել է, որ որոշել է չսկսել Իրանի դեմ նախատեսված զանգվածային հարվածները, քանի որ ցանկանում է փորձել խաղաղ ճանապարհով հասնել իր նպատակներին։ Թրամփը նշել է, որ Թեհրանը և «Մերձավոր Արևելքի այլ երկրներ» խնդրել են իրեն հետաձգել Իրանի դեմ հարվածները։ Ավելի ուշ նա լրագրողներին ասել է, որ Սաուդյան Արաբիայից, Քաթարից և ԱՄԷ-ից ստացել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի հետ փոխըմբռնման երաշխիքներ։Թրամփը համոզմունք է հայտնել, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիր կկնքվի «շուտով», սակայն չի մանրամասնել, թե ինչպիսին կարող է լինել այդ համաձայնագիրը: Նա նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածները ցանկացած պահի։

Նավագնացության մոնիթորինգի տվյալների համաձայն՝ վերջին օրերին Հորմուզի նեղուցով և Բաբ էլ-Մանդեբով լցանավերի երթևեկությունը նվազել է: Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակը (UKMTO) շաբաթ օրվանից ի վեր հաղորդել է Հորմուզի նեղուցում տանկերների վրա երեք հարձակման մասին։

Այնուամենայնիվ, ըստ կանխատեսումների, գների կայուն անկման դժվար կլինի հասնել մինչև Հորմուզի նեղուցում նավագնացության բնականոն ընթացքի վերականգնումը։

 

Հայտնի է կառավարության կազմը․ Խաչատուրյանը նախարարներ է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատել է կառավարության կազմը։

Ըստ այդմ՝ փոխվարչապետի հաստիքներում վերանշանակվել են Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը։

Նախարարներից չի վերանշանակվել միայն Բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ քննարկումների արդյունքում Հայրապետյանը որոշել է չշարունակել աշխատանքը Կառավարության կազմում։

  • Նրա փոխարեն ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը։
  • Դավիթ Խուդաթյանը վերանշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
  • Սուրեն Պապիկյանը վերանշանակվել է Պաշտպանության նախարար։
  • Համբարձում Մաթևոսյանը վերանշանակվել է Շրջակա միջավայրի նախարար։
  • Արփինե Սարգսյանը վերանշանակվել է Ներքին գործերի նախարար։
  • Ժաննա Անդրեասյանը վերանշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
  • Արարատ Միրզոյանը վերանշանակվել է Արտաքին գործերի նախարար։
  • Սրբուհի Գալյանը վերանշանակվել է Արդարադատության նախարար։
  • Անահիտ Ավանեսյանը վերանշանակվել է Առողջապահության նախարար։
  • Արսեն Թորոսյանը վերանշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

 

 

Աչքի եմ ընկել բարեկիրթ հռետորաբանությամբ․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ կետերով  

ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանն այդ պաշտոնում առաջին ճեպազրույցն է տվել՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Ազգային ժողովի նիստերի դահլիճում առնվազն պետք է տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ։
  •  Եթե ընդդիմությունը ընտրի այլ տրամաբանություն, մենք առավել քան պատրաստ ենք նաև այլ տրամաբանության։
  •  Ես առաջարկում եմ ընդունել ժողովրդի որոշում կայացնելու իրավունքը և ժողովրդի որոշումը, որը կարող է մարդկանց դուր գալ կամ չգալ։
  • Ես չեմ առաջարկում իրենց դառնալ մեկ թիմ, ես առաջարկում եմ անել մեր գործը։
  • 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ դա հնարավորինս արագ տեղի ունենա։
  • Բարեկրթության վերաբերյալ մոտեցման առումով որոշումը իմն է։
  • Ես արդեն ստորագրել եմ համապատասխան կարգադրությունը, և Դավիթ Համբարյանը կնշանակվի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։
  • Ես կասեի, որ ես աչքի եմ ընկել շատ բարեկիրթ հռետորաբանությամբ։
  •  Իրապես էթիկայի հանձնաժողով կստեղծվի։
  •  Չկա նման մեխանիզմ, և պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից։
  •  Դատապարտում եմ ցանկացած հայհոյանք և բռնություն։