Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը, նշում էր, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում վստահության բարձրացումը կախված է նաև տարածաշրջանային զարգացումներից։ Ավելի պարզ՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից. գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մեկ այլ հանգամանք․ իրեն տանը զգացող պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը, այն դեպքում, երբ 1993 թվականից փակված սահմանի պատճառաբանության հիմքում դրվել էր հայկական զորքերի կողմից Քարվաճառի ազատագրումը։

ՀՀ իշխանությունների՝ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել՝ ևս մեկ անգամ ընդգծելով պարզ ճշմարտությունը, որ արտաքին քաղաքականությունը միակողմանի զիջումների և պարտվողականության վրա կառուցողները շարունակաբար կորցնում են։

Ի վերջո, թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն»,-գրել է նա։

Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը, նշում էր, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում վստահության բարձրացումը կախված է նաև տարածաշրջանային զարգացումներից։ Ավելի պարզ՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից. գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մեկ այլ հանգամանք․ իրեն տանը զգացող պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը, այն դեպքում, երբ 1993 թվականից փակված սահմանի պատճառաբանության հիմքում դրվել էր հայկական զորքերի կողմից Քարվաճառի ազատագրումը։

ՀՀ իշխանությունների՝ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել՝ ևս մեկ անգամ ընդգծելով պարզ ճշմարտությունը, որ արտաքին քաղաքականությունը միակողմանի զիջումների և պարտվողականության վրա կառուցողները շարունակաբար կորցնում են։

Ի վերջո, թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն»,-գրել է նա։

«Ազատություն» նախագիծը ժամանակավորապես կդադարեցվի․ Թրամփի հայտարարությունը

Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը՝ «Ազատություն» նախագիծը, կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե արդյոք հնարավոր է համաձայնագիրը վերջնականապես կնքել և ստորագրել՝ նշելով Իրանի հետ համապարփակ համաձայնագրի հասնելու ուղղությամբ «մեծ առաջընթացը», այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նախագահ Թրամփը նշել է, որ շրջափակումը կմնա ուժի մեջ։

«Մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ, չնայած «Շրջափակումը» կմնա լիարժեք ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե արդյոք համաձայնագիրը կարող է վերջնականապես կնքվել և ստորագրվել»,- գրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ «Ազատություն» նախագիծը կդադարեցվի բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի և այլ երկրների խնդրանքով։

Թող քննադատեն ճշմարտացիորեն. Լևոն XIV-ը՝ Թրամփին

Հռոմի պապ Լևոն XIV-ը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրեն ուղղված քննադատությանը․ գրում է Vatican News-ը։

«Կաթոլիկ եկեղեցու առաքելությունն է քարոզել Ավետարանը, քարոզել խաղաղություն… Եթե որևէ մեկը ցանկանում է քննադատել ինձ՝ Ավետարանը քարոզելու համար, թող դա անի ճշմարտացիորեն»,- ասել է նա։

Պապը հույս է հայտնել, որ իր խոսքերը կլսվեն։

Ապրիլի 12-ին Լևոն XIV-ը կոչ էր արել ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական գործողությունները Իրանում և փնտրել հակամարտության խաղաղ լուծում։ Նա նաև ընդգծել է, որ պատերազմը սնվում է ամենակարողության պատրանքով։

Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում չէր լինի առանց ԱՄՆ-ի մասնակցության։

Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին

Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին․ հաղորդում է երկրի պետական հեռուստաընկերությունը։

«Ըստ նոր կանոնների՝ նավերն այժմ պարտավոր են Իրանի պետական մարմիններին նախապես տեղեկացնել անցման մասին և նրանցից ստանալ էլեկտրոնային նամակ՝ շարժման մասին կանոններով։

Այդ կանոնների ընդունումից հետո միայն նավերը կարող են ստանալ նեղուցով անցնելու թույլտվություն»,- տեղեկացրել է աղբյուրը։

Բելառուսի ԱԳՆ են կանչել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Բելառուսի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին․ այս մասին հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։

«Նրան վճռական բողոք է ներկայացվել և համապատասխան նոտա հանձնվել՝ կապված վերջերս հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների հետ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Մինսկում դժգոհություն են առաջացրել Ալեն Սիմոնյանի խոսքերը․ նա հայտարարել էր, թե թույլ չեն տա, որ Հայաստանի Հանրապետությունը վերածվի մարզի և կառավարվի Բելառուսի պես։

Երևանում հանդիպել են Հայաստանի ու Թուրքիայի բանագնացները․ խոսակցության առանցքում եղել է երկաթուղու գործարկումը

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» երրորդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի ներկա առաջընթացի վերաբերյալ և ողջունել են Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խմբի` վերջերս տեղի ունեցած հանդիպումը։ Այդ համատեքստում նրանք ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ հետաքրքրվածությունը` ապահովելու երկաթուղու հնարավորինս արագ գործարկումը։

Ավելին, հատուկ ներկայացուցիչները մատնանշել են պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման արձանագրության ստորագրումը։

Նրանք ընդգծել են, որ այդ նախաձեռնությունը կակտիվացնի երկկողմ համագործակցությունը, կընդլայնի ինստիտուցիոնալ կապը և նշանակալիորեն կնպաստի տարածարջանային զբոսաշրջությանը։

 

Նորագյուղ թաղամասը ճանաչվել է հանրային գերակա շահ

Երևանի Նորագյուղ թաղամասը կվերակառուցվի․ տեղեկանում ենք քաղաքապետարանից։

«Կառավարության՝ ապրիլի 23-ի ընդունված 567 որոշմամբ տարածքը ճանաչվել է հանրության գերակա շահ: Դրա հիման վրա կմեկնարկեն և կիրագործվեն տարածքում առկա գույքի գնահատման և փոխհատուցում  տրամադրելու գործընթացները»,- հայտնել է քաղաքային իշխանությունը:

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույց է ունեցել․ հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են միջազգային հարաբերությունների և ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը։

Քննարկվել է նաև երկկողմ շփումների ժամանակացույցը։

Խիստ մտահոգիչ է Վեդիում անչափահաս աղջիկներին առնչվող դեպքը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնությանն առնչվող դեպքին։

«Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դեպքի առնչությամբ տեղեկատվությունը և ևս մեկ անգամ շեշտում է, որ երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և ենթակա է պատշաճ իրավական գնահատականի։ Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն և այդ առումով նաև պատշաճ հանրային հաղորդակցություն։

Միաժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ նման զգայուն իրավիճակներում երեխային վերաբերող նույնականացնող տվյալների հրապարակումը, այդ թվում՝ դպրոցի, առողջական վիճակի կամ զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ, և այլ ուղղակի կամ անուղղակի նույնականացման հնարավորություն ստեղծող տեղեկությունների տարածումը, չեն բխում երեխայի լավագույն շահից և կարող են վնասել երեխային։

Հատկապես բռնության դեպքերի համատեքստում երեխային վերաբերող հրապարակումները պետք է իրականացվեն այնպես, որ դրանց արդյունքում երեխան չհայտնվի առավել անպաշտպան և խոցելի վիճակում։

Պաշտպանը շեշտում է՝ երեխային առնչվող նյութերի լուսաբանումը պետք է իրականացվի «մի՛ վնասիր» սկզբունքի, պատասխանատու լրագրության կանոնների պահպանմամբ՝ լիարժեք կերպով ապահովելով երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը, հատուկ կարևորելով հրապարակումների պատրաստման հարցում զգոնության և նրբանկատության ցուցաբերումը։

Սույն դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԻՊ մանդատի շրջանակում իրականացվում է ուսումնասիրություն»։