Լոռու մարզում զանգվածային խուզարկություններ են

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից ABC Media-ին տեղեկացրին՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ։

Մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացրեց՝ այս պահին ձերբակալված անձինք չկան։

«Ազատության» տեղեկություններով՝ խուզարկություններն իրականացվում են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների բնակարաններում։

Ինչո՞ւ է Բագրատ սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում

«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքում պարզաբանում է հրապարակվել այն մասին, թե ինչու է Բագրատ սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․

«Սիրելինե՛ր, քանի որ բազմաթիվ հարցեր ստացանք, թե ինչու է Բագրատ սրբազանը հրաժարվել Սուրբ Հաղորդությունից, ցանկացանք պարզաբանում տարածել:

Բանն այն է, որ ՀՀ Արդարադատության նախարարության ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր:

Շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները` անհատ եկեղեցականների հետ կնքվել են աշխատանքային պաշմանագրեր:

Զինված ուժերից գնդերեցներին հեռացնելուց հետո սա հաջորդ քայլն է` պետական կառույցների և Մայր Աթոռի համագործակցությունը դադարեցնելու:

Հիշեցնենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ Արդարադատության նախարարության միջև կա կնքված պայմանագիր քրեակատարողական հիմնարկներում  հոգեխնամ ծառայություն մատուցելու համար:

Վերագրյալի պատճառով` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նման որոշում է կայացրել»,- ասված է պարզաբանման մեջ։

Դպրոցում քաղաքականությամբ չեմ զբաղվել, իսկ ժամը 16-ից հետո ունեմ իմ կամարտահայտման իրավունքը. աշխատանքից ազատված զինղեկ․ Առավոտ

Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշխարհագրության եւ ռազմագիտության ուսուցիչ Արտակ Մնացականյանը (լուսանկարում) ազատվել է աշխատանքից, երբ նրան նկատել են «Առաջարկ Հայաստանին» ուժի նախընտրական շտաբ մտնելիս․ գրում է Aravot.am-ը։

Թե ինչու է ազատվել աշխատանքից, Aravot.am-ի այս հարցին պատասխանելով՝ դպրոցի տնօրեն Մակիչ Փանոսյանն ասաց, որ Արտակ Մնացականյանն ինքն է ազատման դիմում գրել: Մեր դիտարկմանը, որ ըստ որոշ տեղեկությունների, ուսուցչի ազատումը քաղաքական ենթատեքստ ունի, Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենը հետեւյալ կերպ արձագանքեց. «Եղել է կարգապահական խախտում, առաջարկել եմ գրել բացատրություն: Աշխատանքային ժամին աշխատավայրում չի եղել»: Նորից հարցրինք՝ այնուամենայնիվ, ազատման պատճառը քաղաքական ենթատեքստ ունի՞, դպրոցի տնօրենը չպատասխանեց մեր հարցին, այլ հորդորեց դիմել Արտակ Մնացականյանին: Aravot.am-ի հետ զրույցում Արտակ Մնացականյանը հետեւյալը փոխանցեց. «Ինձ աշխատանքից ազատել են քաղաքական երանգներով: Ես կարմիր գիծ ունեմ՝ դպրոցում երբեք չզբաղվել քաղաքականությամբ: Ես ռազմագիտության ուսուցիչ եմ եղել, իսկ ժամը 16-ից հետո ունեմ իմ կամարտահայտման իրավունքը՝ ուր գնալ, ինչ անել, եւ որեւէ մեկը չի կարող դրա հետ կապված պատնեշ դնել: Ամենակարեւորը, դասի ժամանակ ես բացարձակապես զրո քաղաքականությամբ եմ զբաղվել: Մի անգամ ընդամենը մեկ-երկու րոպեով մտել եմ ԲՀԿ-ի շտաբ, դա ֆիքսել են ու տարբեր լծակներով այնպես են արել, որ չաշխատեմ դպրոցում: Ես 36 տարեկան եմ, ավարտել եմ Երեւանի պետական համալսարանը, կառավարման ակադեմիան, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան , եւ սա իմ միակ աշխատանքային երկուշաբթին էր, որ աշխատանքի չէի»: Հարցին՝ իսկ ինչու տեղի տվեց եւ դիմում գրեց, Արտակ Մնացականյանն այսպես արձագանքեց. «Ես այդ պահին շատ ծանր ու թեթեւ չարեցի, հետո, որ առաջարկեցին բացատրագիր գրել, թե ինչու եմ 1-2 րոպեով բացակայել, ինչու եմ 16:00-ից հետո ԲՀԿ-ի ակտիվում աշխատում եւ այլն, մտածեցի, որ եթե դա գրեմ, հնարավոր է իրենք աշխատանքից ինձ ազատեն, դրա համար որոշեցի ինքս դիմում գրել: Ես ուսուցիչների եւ աշակերտների շրջանում հարգանք եմ վայելում, աշակերտներս շատ տխրել են, զանգում, հարցնում են, թե ինչու չեմ գնում դպրոց: Ես դասապատրաստման իմ հատուկ մեթոդն ունեմ, աշակերտներիս հետ խոսում էի նաեւ պատերազմից, հայկականությունից, հասցրել էի վայելել երեխաների սերն ու հարգանքը, իսկ այժմ գործազուրկ եմ: Մի քիչ այս էյֆորիան անցնի, հետո կորոշեմ ինչ անել, որտեղ աշխատել, հատկապես, որ 3 հաստատություն եմ ավարտել»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ. գործում ներգրավված է նաև Երրորդ նախագահը

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը․ հայտնում են Դատախազությունից։

«Վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող՝ 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:

Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ»,- ասված է հաղորդագրությունում:

 

Վստահ եմ՝ առաջիկայում կբացվի հայ-թուրքական սահմանը․ Ալեն Սիմոնյան

Վստահ եմ, որ առաջիկայում իրականություն կդառնա հայ-թուրքական սահմանի բացումն ու Երևան-Անկարա դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Այս մասին հայտնել է Ալեն Սիմոնյանը Թուրքիայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

ԱԺ նախագահն  ասել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան արել են ամեն ինչ սահմանը բացելու համար։ «Որևէ վեճ չկա այդ հարցում»,- ըստ հայկական «Ակօս»-ի՝ նշել ՀՀ խորհրդարանի խոսնակը։

ԱԺ նախագահը հարցազրույց է տվել նաև թուրքական լրատվամիջոցներին ու այցը որակել է որպես ապացույց՝ հայ-թուրքական՝ կարգավորվող հարաբերությունների գործընթացի։

«Այս պահին մեր երկրների միջև հրատապ կարգավորման խնդիր չկա, ու մենք սպասում են հայ-թուրքական ցամաքային սահմանի բացմանը, որ ձգձգվել է բավական երկար ժամանակ»,- Սիմոնյանի խոսքերն է մեջբերել Anadolu գործակալությունը։

 

Հուսով եմ՝ առաջիկայում կբացվի հայ-թուրքական սահմանը․ Ալեն Սիմոնյան

Հուսով եմ՝ առաջիկայում իրականություն կդառնա հայ-թուրքական սահմանի բացումն ու Երևան-Անկարա դիվանագիտական հարաբերությունների հաստատումը․ հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

ԱԺ նախագահն ասել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան արել են ամեն բան սահմանը բացելու համար։ «Որևէ վեճ չկա այդ հարցում, բացի այն, որ Ադրբեջանը, օգտագործելով լոբբիստական ազդեցությունը, խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ըստ հայկական «Ակօս»-ի՝ նշել է ՀՀ խորհրդարանի խոսնակը։

ԱԺ նախագահը հարցազրույց է տվել նաև թուրքական լրատվամիջոցներին ու այցը որակել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ապացույց։

«Այս պահին մեր երկրների միջև հրատապ կարգավորման խնդիր չկա, ու մենք սպասում ենք հայ-թուրքական ցամաքային սահմանի բացմանը, որ ձգձգվել է բավական երկար ժամանակ»,- Սիմոնյանի խոսքերն է մեջբերել Anadolu գործակալությունը։

 

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանները՝ հայամետ փաստաթղթեր ընդունելու համար

Ադրբեջանն իր խիստ բողոքն է հայտնել Բելգիային և Նիդեռլանդներին՝ ապրիլի 16-ին այդ երկրների խորհրդարանների ընդունած հակաադրբեջանական փաստաթղթերի առնչությամբ, որն, ըստ ԱԳՆ-ի, անդրադառնում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։

Բելգիայի և Նիդեռլանդների դեսպաններ Ժյուլիեն դը Ֆրեպոնը և Մարիան դը Յոնգը կանչվել են ԱԳՆ։

Հանդիպումների ընթացքում ադրբեջանական կողմն իր խիստ բողոքն է հայտնել ընդունված փաստաթղթերի վերաբերյալ, որոնք, ինչպես նշվում է, ուղղված են «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղության գործընթացի խաթարմանը»։

Ադրբեջանական կողմը նաև մերժել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեղադրանքները և հայերի անօրինական ձերբակալության մասին մեղադրանքները։

«Հեգնական է, որ այս փաստաթղթերի ընդունումը համընկել է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների վերջին հանդիպման հետ», – նշվում է հայտարարությունում։

«Կոկուշոբի»․ Ճապոնիայում նոր բառ են հորինել 40°C-ից շոգ օրերի համար

Ճապոնիայում 40°C կամ ավելի տաք օրերի համար նոր բառ է հորինվել՝ «կոկուշոբի»․ գրում է Euronews-ը։

«Կոկուշոբի» բառը թարգմանաբար նշանակում է «դաժան շոգ», «խիստ շոգ» կամ «սաստիկ շոգ»։ Սա 2007 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը (JMA) ստիպված է եղել եղանակի կանխատեսումների համար նոր տերմին ստեղծել․ 2007 թվականին 35°С-ից բարձր ջերմաստիճանի դեպքում սահմանվել էր «մոշոբի» (չափազանց շոգ օր) բառը։

2025 թվականին Ճապոնիայում գրանցվել է 1898 թվականից ի վեր ամենատաք ամառը, երբ երկրում միջին ջերմաստիճանը միջինից 2.36 աստիճանով բարձր էր։

 

Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հայաստանն առաջին մեդալն է նվաճում Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում․ տեղեկացնում է Ծանրամարտի ֆեդերացիան։

«Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում` Հայաստանի հավաքականից Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 120 կգ ու 124 կգ: Այս վարժությունում նա երկրորդն էր:

Հրում վարժությունում Չոլաքյանը հաջորդաբար բարձրացրեց 145 կգ, 150 կգ: Այս ձևում նա երրորդն էր:

Երկամարտի 274 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր»,- ասված է հաղորդագրությունում:

Մայիսի 1-ից կբացվի Անտառայինի հետևի՝ արգելափակոցներով փակված ճանապարհը

Մայիսի 1-ից կբացվի Անտառայինի հետևում՝ նախագահական նստավայի հետնամասում, արգելափակոցներով փակված ճանապարհը. հայտնել է Տիգրան Ավինյանը։

«Բաղրամյան, Սիլվա Կապուտիկյան, Սարմեն, Վերին Անտառային, Լեռ Կամսար և Լեոնիդ Ազգալդյան փողոցների ծանրաբեռնվածությունը կվերաբաշխվի»,- նշել է Երևանի քաղաքապետը։