Վստահ եմ, որ առաջիկայում իրականություն կդառնա հայ-թուրքական սահմանի բացումն ու Երևան-Անկարա դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Այս մասին հայտնել է Ալեն Սիմոնյանը Թուրքիայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
ԱԺ նախագահն ասել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան արել են ամեն ինչ սահմանը բացելու համար։ «Որևէ վեճ չկա այդ հարցում»,- ըստ հայկական «Ակօս»-ի՝ նշել ՀՀ խորհրդարանի խոսնակը։
ԱԺ նախագահը հարցազրույց է տվել նաև թուրքական լրատվամիջոցներին ու այցը որակել է որպես ապացույց՝ հայ-թուրքական՝ կարգավորվող հարաբերությունների գործընթացի։
«Այս պահին մեր երկրների միջև հրատապ կարգավորման խնդիր չկա, ու մենք սպասում են հայ-թուրքական ցամաքային սահմանի բացմանը, որ ձգձգվել է բավական երկար ժամանակ»,- Սիմոնյանի խոսքերն է մեջբերել Anadolu գործակալությունը։