Մենք անհամբեր սպասում ենք բանակցություններին․ Ջեյ Դի Վենսը մեկնում է Պակիստան

Մենք անհամբեր սպասում ենք բանակցություններին կարծում եմ՝ դրանք դրական կլինեն Իրանի հետ կայանալիք բանակցությունների համար Պակիստան մեկնելիս ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Եթե իրանցիները պատրաստ են բարեխղճորեն բանակցել և ձեռք մեկնել, դա մի բան է, իսկ եթե նրանք փորձեն մեզ խաբել, ապա կտեսնեն, որ բանակցող թիմին մոլորեցնելն այնքան էլ հեշտ չէ։ Նախագահը մեզ տվել է հստակ ուղեցույցներ տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները», – ասել է Վենսը։

Dolce-ն մնում է մենա՞կ․ D&G-ի համահիմնադիրը հեռանում է նախագահի պաշտոնից՝ 450 մլն եվրո պարտքի ֆոնին

Ստեֆանո Գաբանան հրաժարական է տվել 1985 թվականին Դոմենիկո Դոլչեի հետ համահիմնադրած Dolce & Gabbana իտալական նորաձևության տան նախագահի պաշտոնից գրում է Euronews-ը։

Նշվում է, որ չնայած հրաժարականին՝ Գաբանան կշարունակի մասնակցել ընկերության ստեղծագործական աշխատանքներին։

63-ամյա Գաբանայի հեռանալն ընկերությունը որակել է որպես «կազմակերպչական և կառավարման էվոլյուցիայի բնական գործընթաց»։

Նախագահի պաշտոնը կստանձնի Ալֆոնսո Դոլչեն՝ Դոմենիկոյի եղբայրը նա կազմակերպության ղեկը կվերցնի ձեռքն այն փուլում, երբ ընկերությունը կանգնած է ֆինանսական խնդիրների առաջ, մասնավորապես՝ փորձում է հաղթահարել 450 միլիոն եվրո պարտքի հետ կապված խնդիրները։

Էյֆելյան աշտարակի փոքրիկ կտորը «բնակության» համար ավելի հանգիստ վայր է փնտրում․ աշտարակի աստիճանների օրիգինալ հատվածն աճուրդի կհանվի

Փարիզի այցեքարտը համարվող Էյֆելյան աշտարակը տարեկան ընդունում է մոտ 7 միլիոն այցելու, այն վերապրել է երկու համաշխարհային պատերազմ և անթիվ վերանորոգումներ այստեղ թերևս ավելի շատ ամուսնության առաջարկ է արվել, քան աշխարհի ցանկացած այլ կառույցում։

Այժմ աշխարհահռչակ աշտարակի մի փոքրիկ կտոր փնտրում է «բնակության» համար ավելի հանգիստ վայր։

Աշտարակի պարուրաձև աստիճանների օրիգինալ հատվածը, որոնցով 1889 թվականին հուշարձանի բացման ժամանակ բարձրացել են առաջին այցելուները, մայիսի 21-ին կհանվի աճուրդի գրում է Euronews-ը։

Վաճառքի հավանական գինը կկազմի 120000-150000 եվրո։ Նշվում է, սակայն, որ վերջնական գինը կարող է շատ ավելի բարձր լինել։

2.75 մետր բարձրությամբ և 1.75 մետր տրամագծով այս կտորը կազմված է խաչաձև հիմքի վրա տեղադրված 14 պողպատե աստիճաններից։ Այն մի ժամանակ աշտարակի երկրորդ և երրորդ հարկերը միացնող աստիճանների մասն էր կազմում։

Երբ 1889 թվականին Գուստավ Էյֆելի երկաթե հրաշքը բացվեց, վեր բարձրանալ հնարավոր էր միայն ոտքով։ Գրեթե մեկ դար անց՝ 1983 թվականին, խոշոր վերանորոգման ժամանակ, աշտարակի մեծ հատվածներ ապամոնտաժվեցին և փոխարինվեցին վերելակներով։

Իրանը չի ցանկանում հրադադար, որը թույլ կտա «ագրեսոր թշնամուն» կրկին հարձակվել. Իրանի փոխարտգործնախարար

Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին Թեհրանում օտարերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները գրում է Al Jazeera-ն։

«Համաձայնություն է ձեռք բերվել, որ Իրանի 10 կետանոց ծրագիրը կլինի բանակցությունների հիմքում», – ասել է Ռավանչին։

Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ողջունում է դիվանագիտությունն ու երկխոսությունը, «բայց ոչ այնպիսի երկխոսություն, որը հիմնված է կեղծ տեղեկատվության վրա» և հիմք է ստեղծում Իրանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։

«Մենք չենք ուզում հրադադար, որը թույլ կտա ագրեսոր թշնամուն վերազինվել և կրկին հարձակվել», – հավելել է Ռավանչին։

Որևէ ուժ միայնակ չի կարողանում ձևավորել իշխանություն․ Խամոյան

Ի պատասխան հնարավոր համագործակցության հնարավորության եւ վարչապետի ընտրության շուրջ քաղաքական ուժերի վերջին հայտարարությունների․ գրել է Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Նախընտրական շրջանը դիրքավորման շրջան է, հավանաբար նման հայտարարությունների պատճառը շատերի մոտ առկա ինքնավստահության պակասն է։ Բնական է, որ ամեն ուժ վարչապետի պաշտոնում տեսնում է իր թեկնածուին, իսկ թե ով կլինի երկրի ղեկավար՝ որոշում է ժողովուրդը։

Մենք անկեղծ ենք մեր ժողովրդի հետ, նրան ներկայացնում ենք մեր թիմը, մեր ծրագիրը և ակնկալում նրա քվեն։

Այս պահին բոլոր տվյալները ցույց են տալիս, որ որևէ ուժ միայնակ չի կարողանում ձևավորել իշխանություն։

Մենք հստակ հայտարարում ենք, որ եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության: Իսկ եթե որևէ ուժ հայտարարում է, որ անգամ եթե իրենից կախված լինի փոփոխությունը, նա չի գնալու այդ համագործակցությանը, ապա ուղիղ հայտարարում է, որ խոչընդոտելու է իշխանափոխությանը։

Հետեւաբար լավ կլինի՝ այդ ուժերն իրենք բացատրեն՝ ինչ են անելու, երբ կոնկրետ իրենց ձայնից կախված լինի իշխանափոխությունը»,- գրել է նա։

ԵՄ խորհուրդը Չեխիային կհատկացնի 2.06 միլիարդ եվրո, իսկ Ֆրանսիային՝ 15.09 միլիարդ եվրո պաշտպանական ծախսերի համար

ԵՄ խորհուրդը հաստատել է Չեխիային և Ֆրանսիային ֆինանսական օգնությունը SAFE գործիքի շրջանակում, որն աջակցում է անդամ պետությունների պաշտպանական ներդրումներին համատեղ գնումների միջոցով։

Հաշվետվությունների եվրոպական բյուրոյի տվյալներով՝ որոշումը կայացվել է այս երկրների ներկայացրած ազգային պաշտպանական ներդրումային ծրագրերի հաստատումից հետո։

Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասն ընդգծել է, որ ԵՄ պաշտպանական կարողությունների ամրապնդումը և արտաքին կախվածության նվազեցումը մնում են Կիպրոսի՝ Եվրոպական միության խորհրդում նախագահության հիմնական առաջնահերթությունները։

Որոշման համաձայն՝ Չեխիան կստանա մինչև 2.06 միլիարդ եվրո, այդ թվում՝ 309 միլիոն եվրո նախնական ֆինանսավորում։ Ֆրանսիային կտրամադրվի մինչև 15.09 միլիարդ եվրո, որից մոտավորապես 2.26 միլիարդը կվճարվի նախապես։ Միջոցները կօգտագործվեն ժամանակակից զենք գնելու և ազգային զինված ուժերի պատրաստվածությունը բարելավելու համար։

Վարկային համաձայնագրերի ստորագրումը սպասվում է առաջիկա շաբաթներին, որից հետո կտրամադրվեն առաջին տրանշները։

SAFE (Անվտանգության գործողություններ Եվրոպայի համար) գործիքը հաստատվել է 2025 թվականի մայիսին՝ որպես «Պատրաստություն 2030» ծրագրի մաս, որը նպատակ ունի արագացնել ԵՄ պաշտպանական կարողությունների զարգացումը։

Ուկրաինան, Իսլանդիան, Նորվեգիան և Կանադան նույնպես իրավունք ունեն մասնակցելու համատեղ գնումներին։

Այն, ինչ հիմա կատարվում է, ընդամենը նախընտրական զինադադարի պատկեր է, մինչև Ադրբեջանի հլու-հնազանդ մանեկենի ընտրվելը․ Լևոն Զուրաբյանի ասուլիսը՝ կետերով

Գործ ունենք հերթական մեծ խարդախության հետ․ Փաշինյանը փորձում է մի քանի վագոն բենզին բերելը, սահմանին չկրակելը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց  ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:

Նրա ասուլիսի հիմնական հատվածները՝ կետերով․

  • Իրականում Փաշինյանն ու նրա թիմը պատերազմի կուսակցություն են։
  • Խաղաղության հեռանկարը կործանել է հենց ինքը՝ Փաշինյանը՝ մերժելով 2019 թվականի պլանը։
  • Խաղաղությունը կառուցում են, ոչ թե մուրում։
  • Իրականացնելու ենք սահմանադրական ռեֆորմ, որի նպատակն է լինելու վերադարձը դեպի կիսանախագահական համակարգ, որն ինքնին կապահովի զսպումների և հակակշիռների համակարգ։
  • Մենք մտնում ենք ընտրապայքարի մեջ որպես խաղաղության, ռացիոնալիզմի, ռազմավարական հաշվարկի, լիարժեք անկախության պաշտպանության, տեխնոլոգիական հեղափոխության կուսակցություն։
  • Ցավոք սրտի, Հայաստանում ձևավորվել է շատ անառողջ քաղաքական համակարգ, որտեղ մրցունակ են դառնում փողատեր մասնակիցները, էդ նույն մարդիկ ձևավորում են սոցհարցումները, տիրում լրատվամիջոցներին․ Զուրաբյանը՝ սոցհարցումներով իրենց քաղաքական ուժին տրված քիչ ձայների մասին:
  • Եթե չընտրեք ՔՊ-ին, սեպտեմբերին կլինի պատերազմ՝ սա ի՞նչ է, եթե ոչ մանիպուլյացիա։
  • TRIPP-ի նախագծին պետք է մասնակցեն բոշոր աշխարհաքաղաքական խաղացողները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը․․․Մեր մոդելը դա է։
  • Այն, ինչ հիմա կատարվում է, ընդամենը նախընտրական զինադադարի պատկեր է, մինչև Ադրբեջանի հլու-հնազանդ մանեկենի ընտրվելը։

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող շտապօգնության և հրշեջ մեքենաներին․ Al Jazeera

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA) հայտնում է, որ շտապօգնության և հրշեջ ծառայության մի քանի մեքենա է թիրախավորվել Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածի ժամանակ․ գրում է Al Jazeera-ն։

Լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ավելի վաղ իսրայելցի զինվորականները սպառնացել էին հարվածել Լիբանանում գտնվող շտապօգնության մեքենաներին՝ մեղադրելով «Հեզբոլլահ»-ին դրանք ռազմական նպատակներով օգտագործելու համար։

Նշվում է, սակայն, որ Իսրայելն այս պնդումները հաստատող ապացույցներ չի ներկայացրել։