Ստեֆանո Գաբանան հրաժարական է տվել 1985 թվականին Դոմենիկո Դոլչեի հետ համահիմնադրած Dolce & Gabbana իտալական նորաձևության տան նախագահի պաշտոնից․ գրում է Euronews-ը։
Նշվում է, որ չնայած հրաժարականին՝ Գաբանան կշարունակի մասնակցել ընկերության ստեղծագործական աշխատանքներին։
63-ամյա Գաբանայի հեռանալն ընկերությունը որակել է որպես «կազմակերպչական և կառավարման էվոլյուցիայի բնական գործընթաց»։
Նախագահի պաշտոնը կստանձնի Ալֆոնսո Դոլչեն՝ Դոմենիկոյի եղբայրը․ նա կազմակերպության ղեկը կվերցնի ձեռքն այն փուլում, երբ ընկերությունը կանգնած է ֆինանսական խնդիրների առաջ, մասնավորապես՝ փորձում է հաղթահարել 450 միլիոն եվրո պարտքի հետ կապված խնդիրները։