ՀՀ-ն TRIPP-ից կստանա միայն թուլացած սահմաններ, թուլացած ինքնիշխանություն և թուրք-ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու անկարողություն․ ANCA

ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը, որը հայ պատանդներին թողնում է ադրբեջանական կալանքի տակ, զրկում է Արցախի 150.000 փախստականներին վերադարձի իրավունքից և պարգևատրում է Ադրբեջանի ցեղասպան էթնիկ զտումները 99-ամյա տրանսպորտային միջանցքով ինքնիշխան հայկական տարածքով։ Սա խաղաղության ուղի չէ, այլ հայկական պետության ոչնչացման ծրագիր. նշվում է Կապիտոլիումի բլրին Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) կազմակերպած «Խաղաղություն՝ առանց արդարության Հարավային Կովկասում» խորագրով ճեպազրույցի ժամանակ։

Նշվում է, որ խաղաղության համաձայնագիրը, ինչպես այն ներկայում կազմված է, չի ներառում որևէ կետ, որը կպահանջեր հայ ռազմագերիների ազատ արձակումը կամայական կալանքից։ Այն չի պահանջի Ադրբեջանից պաշտպանել հազարամյակների պատմություն ունեցող հայկական քրիստոնեական ժառանգությունն Արցախում: Այն որևէ կերպ չի անդրադառնում 150․000 հայերի կարգավիճակին, որոնք հարկադրաբար լքել են իրենց տները։

«Սա երկու կողմերի միջև խաղաղության շուրջ բանակցություններ չեն։ Սա Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և Արևմուտքի համաձայնությամբ, Հայաստանին լիակատար և ամբողջական կապիտուլյացիայի ենթարկելու թելադրանք է։ Հայաստանին պարտադրվող ցանկացած խաղաղություն՝ առանց նրա ինքնիշխանության կամ կենսունակության վերաբերյալ որևէ աննշան մտահոգության, դատապարտված է ձախողման»,- նշել են մասնակիցները։

Ինչպես նշվում է, TRIPP-ը վատ մտածված նախագիծ է՝ հաջողության քիչ կամ ընդհանրապես ոչ մի շանսով։ Եվ նույնիսկ եթե այն հաջողվի, Հայաստանը և հայերը դրանից ոչ մի օգուտ չեն տեսնի՝ միայն թուլացած սահմաններ, թուլացած ինքնիշխանություն և թուրքական ու ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու անկարողություն։

Ճեպազրույցի կազմակերպիչներն ընդգծել են, որ ադրբեջանական զորքերի շարունակական ներկայությունն ինքնիշխան հայկական տարածքում շատ հստակ ազդանշան է, որ Բաքուն որևէ կերպ պարտավորված չի համարում իրեն պահպանելու Հայաստանի հետ որևէ համաձայնագիր։ Նրանց ներկայությունը հստակ և առկա վտանգ է Հայաստանի համար։

Սրա-նրա ձեռքին գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին․ պատգամավոր

Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում․ գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ի՞նչ եք արել այս ամբողջ ընթացքում. հայրենիք եք հանձնել, ձեր արկածախնդրությամբ հազարավոր զոհերի հանգեցրել, Հայաստանը նետել երրորդ աշխարհի երկրների շարքում։

Սրա-նրա ձեռքին գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին։
Ու դեռ խոսում են, ուրախ-զվարթ վազվզում․ դեռ չեն հասցրել ժողովրդի կյանքն ամբողջությամբ խորտակել»։

Շչեդրինի և Պլիսեցկայայի աճյունափոշու մի մասը հուղարկավորել են «Նովոդևիչյե» գերեզմանատանը

Կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի և բալետի պարուհի Մայա Պլիսեցկայայի աճյունափոշու մի մասը հուղարկավորել են Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանը․ գրում է ТАСС-ը՝ հղում անելով Մոսկվայի Մեծ Թատրոնի սեփական աղբյուրներին։

Նշենք, որ ամուսնական զույգի կտակի համաձայն՝ մահից հետո նրանց մարմիններն այրել ու աճյունափոշին շաղ են տվել երկնքում։ «Տարածելով ամբողջ Ռուսաստանի վրա»․ պատգամել էին նրանք։

Բալետի անվանի պարուհի, Մեծ Թատրոնի «պրիմա» Մայա Պլիսեցկայան մահացել էր 2015-ին, ամուսինը՝ 10-ը տարի անց։ Շչեդրինի՝ Բիզեի «Կարմեն» օպերայի հիմքով գրած «Կարմեն» բալետը Պլիսեցկայայի գործունեության գագաթնակետն էր։ Անգերազանցելի էր նաև կոմպոզիտորի՝ կնոջ համար գրած մեկ այլ բալետ՝ «Աննա Կարենինա»-ն։

Լավրովը Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների հետ

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև կհանդիպի Կենտրոնական Ասիայի երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ. գրում է ТАСС-ը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 2026 թվականին կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջին նիստի ժամանակ Համագործակցության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները «կամփոփեն 2025 թվականի արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության արդյունքները և կքննարկեն ինտեգրացիոն կապերի զարգացման հեռանկարներն ու հիմնական նպատակները, այդ թվում՝ կազմակերպությունում Թուրքմենստանի ներկայիս նախագահության և այս տարի նշվող ԱՊՀ 35-ամյակի առաջնահերթությունների իրականացման համատեքստում»։

Արտգործնախարարները մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ։ Հանդիպումից հետո կընդունվեն մի շարք որոշումներ՝ ուղղված արտաքին քաղաքականության համակարգման, մշակութային, հումանիտար, իրավապահ և այլ ոլորտներում համագործակցության ամրապնդմանը։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ հաստատված փաստաթղթերի մեծ մասը կներկայացվի ԱՊՀ պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ հետագա հաստատման համար:

Լիբանանի հետ խաղաղության պատմական համաձայնագիր կնքելու հնարավորություն կա․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կա հնարավորություն Լիբանանի հետ խաղաղության պատմական համաձայնագիր կնքելու համար։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է իրեն և Լիբանանի նախագահին հրավիրել բանակցային սեղանի շուրջ՝ առաջ մղելու համար այդ համաձայնագիրը։

Նեթանյահուն ասել է նաև, որ զրուցել է Դոնալդ Թրամփի հետ ու տեղյակ է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է շարունակել ծովային շրջափակումն  ու զրոյացնել Իրանի միջուկային ներուժը։

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրներից 6-ի համար խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը․ Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից 7 քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, իսկ 1-ի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, և նա ազատ է արձակվել․ հայտնում  է «Ուրեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 16-ին, վաղ առավոտից իրավապահները խուզարկություն էին իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների տներում․ 15 քաղաքացի բերման էր ենթարկվել։

Որո՞նք են Լիբանանի և Իսրայելի միջև կնքված հրադադարի պայմանները

Իսրայելը և Լիբանանը դադարեցնում են ռազմական գործողությունները՝ որպես Իսրայելի կառավարության կողմից բարի կամքի դրսևորում, ինչը նպատակ ունի հնարավորություն տալու բանակցություններ սկսել Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ․ նշված է ԱՄՆ Պետական դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։

«Ժամկետը կարող է երկարաձգվել Լիբանանի և Իսրայելի միջև փոխադարձ համաձայնությամբ, եթե բանակցություններում առաջընթաց գրանցվի, և Լիբանանը ցուցաբերի իր ինքնիշխանությունը հաստատելու կարողություն։

  • Իսրայելը պահպանում է իր իրավունքը ցանկացած պահի ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները ինքնապաշտպանության համար՝ պլանավորված, անխուսափելի կամ շարունակվող հարձակումների դեմ։ Դրան չի խոչընդոտի ռազմական գործողությունների դադարեցումը։ Բացի այդ, այն չի իրականացնի որևէ հարձակողական ռազմական գործողություն Լիբանանի տարածքում գտնվող թիրախների, այդ թվում՝ քաղաքացիական, ռազմական և այլ պետական ​​թիրախների դեմ՝ ցամաքային, օդային և ծովային միջոցներով։
  • 2026 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 17:00-ից (EST) սկսած, միջազգային աջակցությամբ Լիբանանի կառավարությունը կձեռնարկի քայլեր՝ կանխելու «Հեզբոլլահ»-ի և երկրի տարածքում գտնվող այլ ոչ պետական զինված խմբավորումների հարձակումներն Իսրայելի վրա։
  • Բոլոր կողմերը ճանաչում են Լիբանանի անվտանգության ուժերը Լիբանանի ինքնիշխանության և ազգային պաշտպանության բացառիկ երաշխավոր. ոչ մի այլ երկիր կամ խումբ չի կարող հավակնել լինել Լիբանանի ինքնիշխանության երաշխավորը։
  • Իսրայելը և Լիբանանը դիմում են Միացյալ Նահանգներին՝ նպաստել երկու երկրների միջև հետագա ուղիղ բանակցություններին՝ կարգավորելու մնացած հարցերը, այդ թվում՝ ցամաքային սահմանի սահմանազատման խնդիրը՝ երկու երկրների միջև երկարատև անվտանգություն, կայունություն և խաղաղություն ապահովող համապարփակ համաձայնագիր կնքելու համար», – ասված է հայտարարության մեջ։