Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 4,2%, նշվում է Հայաստանի վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։

Ընդ որում, մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում։

Միևնույն ժամանակ, 2026 թվականի հունվար-մայիսին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գներն աճել են 4,5%-ով։

Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեում գնաճը նախատեսված է 3% (±1%) մակարդակում։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ հաշվետվության համաձայն՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճը, կախված սցենարից (Ա-Բ), ակնկալվում է 4,4-3,3%, 2027 թվականի կանխատեսումը՝ 3,5-3,1%, 2028 թվականինը՝ 3,2-3,1%:

Հայաստան արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 4 ամսում աճել է մոտ 2,7 անգամ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/ԱՌԿԱ/․ Բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2026 թվականի հունվար-ապրիլին կազմել է 728,1 մլն դոլար՝ 2025 թվականի հունվար-ապրիլի 273,4 մլն դոլարի դիմաց, նշվում է հանրապետության Կենտրոնական բանկի հաշվետվության մեջ։

Այսպիսով, տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 2,66 անգամ։

Ընդ որում, միայն ապրիլին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 269,916 մլն դոլար՝ անցյալ տարվա ապրիլի 129,718 մլն դոլարի դիմաց։

Միաժամանակ ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների ներհոսքն այս տարվա 4 ամիսներին կազմել է 2,08 մլրդ դոլար՝ անցյալ տարվա 4 ամիսների 1,77 մլրդ դոլարի դիմաց։

Դեպի Հայաստան փոխանցումների գծով առաջատարների թվում են Ռուսաստանը՝ 1,32 մլրդ դոլարով, և ԱՄՆ-ը՝ 269,6 մլն դոլարով։ Ընդ որում, Ռուսաստանը և ԱՄՆ-ը Հայաստան փոխանցումների գծով առաջատարներ են եղել նաև 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով (համապատասխանաբար՝ 1,15 մլրդ դոլար և 210,3 մլն դոլար)։

Միաժամանակ, ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների արտահոսքը 2026 թվականի հունվար-ապրիլին կազմել է 1,35 մլրդ դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 1,5 մլրդ դոլարի դիմաց։

Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների գծով հաշվետու ամիսներին առաջատար են եղել ԱՄՆ-ն (247,7 մլն դոլար) և ԱՄԷ-ն (173,2 մլն դոլար)։ 2025 թվականի հունվար-ապրիլին առաջատարներն էին Շվեյցարիան (289,6 մլն դոլար) և ԱՄԷ-ն (237,7 մլն դոլար)։

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի/ԱՌԿԱ/  2026թ․–ի հունիսի 2–ի արդյունքում Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 1–ի համեմատ, բարձրացել է 0,18 կետով՝ մինչև 368,53 դրամ։

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։

  02.06.2026. 01.06.2026.
ԱՄՆ դոլարը AMD–ի նկատմամբ 368.53 368.35
Եվրոն AMD–ի նկատմամբ 429.12 428.98
Ռուբլին AMD–ի նկատմամբ 5.0629 5.1274

Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականն ու նոր նշաձողեր սահմանել ընթացիկ տարվա համար։

 2025-ին Ակբա բանկը շարունակել է զարգացնել գործարար հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ՝ ներգրավելով ավելի քան 54,3 մլրդ դրամի միջոցներ, որոնք ուղղվել են Հայաստանում գյուղոլորտի և փոքր ու միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը։ 

 Ֆինանսական հիմնական ցուցանիշներն աճել են՝ հասնելով բանկի համար նոր ռեկորդային արդյունքների.

  • Զուտ շահույթը կազմել է շուրջ 35,9 մլրդ ՀՀ դրամ,
  • Ակտիվներն աճել են 14%-ով՝ գերազանցելով 1 տրիլիոն ՀՀ դրամը (1,063 մլրդ ՀՀ դրամ),
  • Կապիտալն աճել է 19%-ով՝ հասնելով 195 մլրդ ՀՀ դրամի,
  • Վարկային պորտֆելն աճել է 18%-ով՝ հասնելով 633 մլրդ ՀՀ դրամի,
  • Լիզինգի պորտֆելը աճել է 11%-ով՝ հասնելով ավելի քան 103 մլրդ ՀՀ դրամի,
  • Ավանդների և թողարկված պարտատոմսերի աճը կազմել է 8%՝ հասնելով 670 մլրդ ՀՀ դրամի։

2025-ին բանկի acba digital օգտագործողների թիվը աճել է 21%-ով՝ հասնելով շուրջ 643,000-ի։

«Մեր տեսլականը հստակ է` կառուցել բանկ, որը  ոչ միայն արձագանքում է փոփոխություններին, այլ նաև ձևավորում է ապագան, որը կարողանում է համադրել տեխնոլոգիան, մարդկային վստահությունն ու երկարաժամկետ արժեք ստեղծելու կարողությունը։ 2025–ը ֆինանսական ցուցանիշների առումով ռեկորդային էր, որին հասել ենք թիմային աշխատանքի արդյունքում։  2026 թվականի համար ակնկալում ենք ոչ միայն պահել այս բարձր ցուցանիշները, այլև էլ ավելի բարձրացնել մեր նշաձողն ու նոր ցուցանիշներ գրանցել»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ 

 «2025-ին Ակբա բանկի խորհուրդը բավականին մեծ աշխատանք է կատարել կորպորատիվ կառավարման զարգացման ուղղությամբ։ Այս փոփոխությունները կբերեն բանկի խորհրդի և գործադիր մարմնի միջև փոխհարաբերությունների արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Սոնա Իշխանյանը։

«Անցած տարի մենք ունեցել ենք պատմական առումով ռեկորդային ցուցանիշներ. ակտիվների մեծությամբ հասել ենք շուրջ 1 տրիլիոն 63 միլիարդի, ինչը նախորդ տարվա համեմատ աճ է 14%-ով։ Մյուս տպավորիչ ցուցանիշը մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթն է, որը կազմել է շուրջ 6000 դրամ։ 2021 թվականին, երբ բանկը IPO իրականացրեց, ներգրավեցինք 7.5 միլիարդ դրամ կապիտալ։ Անցել է ընդամենը 5 տարի, և մենք այժմ բաշխում ենք նույն չափով՝ 7.5 միլիարդ դրամ շահաբաժին մեր բաժնետերերին»,- նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն Ստյոպա Զաքինյանը։

Ակբա բանկը 2025-ին շարունակել է զարգանալ՝ առաջնորդվելով իր առաքելությամբ, արժեքներով և երկարաժամկետ ռազմավարությամբ։

            Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականն ու նոր նշաձողեր սահմանել ընթացիկ տարվա համար։

 2025-ին Ակբա բանկը շարունակել է զարգացնել գործարար հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ՝ ներգրավելով ավելի քան 54,3 մլրդ դրամի միջոցներ, որոնք ուղղվել են Հայաստանում գյուղոլորտի և փոքր ու միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը։ 

 Ֆինանսական հիմնական ցուցանիշներն աճել են՝ հասնելով բանկի համար նոր ռեկորդային արդյունքների.

  • Զուտ շահույթը կազմել է շուրջ 35,9 մլրդ ՀՀ դրամ,
  • Ակտիվներն աճել են 14%-ով՝ գերազանցելով 1 տրիլիոն ՀՀ դրամը (1,063 մլրդ ՀՀ դրամ),
  • Կապիտալն աճել է 19%-ով՝ հասնելով 195 մլրդ ՀՀ դրամի,
  • Վարկային պորտֆելն աճել է 18%-ով՝ հասնելով 633 մլրդ ՀՀ դրամի,
  • Լիզինգի պորտֆելը աճել է 11%-ով՝ հասնելով ավելի քան 103 մլրդ ՀՀ դրամի,
  • Ավանդների և թողարկված պարտատոմսերի աճը կազմել է 8%՝ հասնելով 670 մլրդ ՀՀ դրամի։

2025-ին բանկի acba digital օգտագործողների թիվը աճել է 21%-ով՝ հասնելով շուրջ 643,000-ի։

«Մեր տեսլականը հստակ է` կառուցել բանկ, որը  ոչ միայն արձագանքում է փոփոխություններին, այլ նաև ձևավորում է ապագան, որը կարողանում է համադրել տեխնոլոգիան, մարդկային վստահությունն ու երկարաժամկետ արժեք ստեղծելու կարողությունը։ 2025–ը ֆինանսական ցուցանիշների առումով ռեկորդային էր, որին հասել ենք թիմային աշխատանքի արդյունքում։  2026 թվականի համար ակնկալում ենք ոչ միայն պահել այս բարձր ցուցանիշները, այլև էլ ավելի բարձրացնել մեր նշաձողն ու նոր ցուցանիշներ գրանցել»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ 

 «2025-ին Ակբա բանկի խորհուրդը բավականին մեծ աշխատանք է կատարել կորպորատիվ կառավարման զարգացման ուղղությամբ։ Այս փոփոխությունները կբերեն բանկի խորհրդի և գործադիր մարմնի միջև փոխհարաբերությունների արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Սոնա Իշխանյանը։

«Անցած տարի մենք ունեցել ենք պատմական առումով ռեկորդային ցուցանիշներ. ակտիվների մեծությամբ հասել ենք շուրջ 1 տրիլիոն 63 միլիարդի, ինչը նախորդ տարվա համեմատ աճ է 14%-ով։ Մյուս տպավորիչ ցուցանիշը մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթն է, որը կազմել է շուրջ 6000 դրամ։ 2021 թվականին, երբ բանկը IPO իրականացրեց, ներգրավեցինք 7.5 միլիարդ դրամ կապիտալ։ Անցել է ընդամենը 5 տարի, և մենք այժմ բաշխում ենք նույն չափով՝ 7.5 միլիարդ դրամ շահաբաժին մեր բաժնետերերին»,- նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն Ստյոպա Զաքինյանը։

Ակբա բանկը 2025-ին շարունակել է զարգանալ՝ առաջնորդվելով իր առաքելությամբ, արժեքներով և երկարաժամկետ ռազմավարությամբ։

            Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/ԱՌԿԱ/․  «Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն: Փլեյ-օֆֆի եզրափակիչի երկրորդ խաղում ևս «Յունիսպորտ»-ը հաղթեց «Երևան»-ին։ Հանդիպումն ավարտվեց 8-3 հաշվով։ 

 Լինելով ակումբի գլխավոր հովանավորը՝ Յունիբանկը կշարունակում է աջակցել «Յունիսպորտին» և նպաստել Հայաստանում սպորտի զարգացմանը՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության կարևոր ուղղություն։ Բանկը նպաստում է պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը՝ ստեղծելով հնարավորություններ մարզիկների համար՝ բացահայտելու իրենց ներուժը և հասնելու նոր հաջողությունների։

 Յունիբանկում վստահ են, որ սպորտի մեջ ներդրումները նպաստում են ոչ միայն մարզական ձեռքբերումներին, այլև առաջնորդության զարգացմանն ու ազգային հպարտության ամրապնդմանը։

Յունիբանկը շնորհավորում է «Յունիսպորտի» խաղացողներին, մարզիչներին և երկրպագուներին այս նշանակալի նվաճման կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ ու փայլուն ելույթներ միջազգային մրցաշարերում։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները շարունակել են աճել, մինչդեռ ռուբլին կրկին նվազել է․ ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի հունիսի 1-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մայիսի 29-ի համեմատ աճել է 0.17 կետով՝ հասնելով 368.35 դրամի։

Կենտրոնական բանկի կայքում նշվում է, որ եվրոն նույնպես աճել է 0.27 կետով՝ հասնելով 428.98 դրամի, մինչդեռ ռուբլին նվազել է 0.048 կետով՝ հասնելով 5.1274 դրամի։

  01.06.2026. 29.05.2026
ԱՄՆ դոլար-Դրամ 368.35 368.18
Եվրո-Դրամ 428.98 428.71
Ռուբլի-Դրամ 5.1274 5.1754

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մայիսի 25–31)

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի/ԱՌԿԱ/ Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ ֆինանսական կայունության, վարկային ռիսկերի և բանկային հատվածի շահութաբերության վերաբերյալ Կենտրոնական բանկի ազդակների ազդեցության տակ։ Ուշադրության կենտրոնում էին նաև կապիտալի շուկայի զարգացումը և հաճախորդների պաշտպանության հարցերը:

1. Դրամավարկային քաղաքականություն. ԿԲ-ն ակնկալում է գնաճի վերադարձ թիրախային մակարդակին

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մայիսի 25-ին հայտարարեց, որ կարգավորողը ակնկալում է գնաճի վերադարձ թիրախային մակարդակին միջնաժամկետ հեռանկարում։ Ըստ վիճակագրական տվյալների՝ ապրիլին երկրում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 5,3%՝ մարտի 4,5%-ի դիմաց, իսկ դրա թիրախային ցուցանիշը սահմանված է 3% մակարդակում՝ ±1,5 տոկոսային կետ թույլատրելի շեղմամբ։

Սա կարող է ընկալվել որպես ազդակ, որ ուշադրությունը շարունակում է սևեռված մնալ գնաճային սպասումների, տնային տնտեսությունների պարտքային բեռի և վարկային պորտֆելի որակի վրա:

2. Կապիտալի շուկա. AMX-ը միջազգային շուկաներին ինտեգրումը նշել է որպես առանցքային նպատակ

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը մայիսի 29-ին հայտարարեց, որ AMX-ի առանցքային նպատակներից է Հայաստանի կապիտալի շուկայի ինտեգրումը միջազգային շուկաներին։ Այս հարցը ներկայացվել է ֆոնդային շուկայի ենթակառուցվածքների զարգացման և արտաքին հարթակների հետ դրա կապվածության բարձրացման օրակարգի շրջանակում:

Ֆինանսական շուկայի համար սա կարող է կարևոր լինել ներդրողների բազայի ընդլայնման, իրացվելիության բարձրացման և գործիքների դիվերսիֆիկացման տեսանկյունից:

Բանկերի, ներդրումային ընկերությունների և կենսաթոշակային հիմնադրամների համար սա կարող է ընդլայնել պարտքային և մասնաբաժնային գործիքների հետ աշխատանքի դաշտը:

3. Բանկեր. ԿԲ-ն զգուշության կոչ է արել վարկավորման առաջանցիկ աճի ֆոնին

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մայիսի 25-ին հայտարարեց նոր վարկերի տրամադրման հարցում առևտրային բանկերի կողմից զգուշավոր մոտեցման անհրաժեշտության մասին։ ԿԲ տվյալներով՝ 2025 թվականին բանկային համակարգի վարկային պորտֆելը տնտեսությունում աճել է մոտ 23%-ով, մինչդեռ ավանդային պորտֆելն աճել է 13%-ով։ Վերջին երեք տարիների ընթացքում վարկերի աճը գրեթե կրկնակի գերազանցել է ավանդների տարեկան աճը:

Գալստյանը մատնանշել է նաև հաճախորդների պարտքային բեռի և պարտքը սպասարկելու նրանց կարողության գնահատման կարևորությունը ոչ միայն ընթացիկ մակրոտնտեսական միջավայրում, այլև նվազ բարենպաստ սցենարների դեպքում:

Սա կարող է ուժեղացնել ռիսկերի կառավարման, սքորինգային մոդելների և պորտֆելների որակի մոնիթորինգի դերը՝ վարկառուների վճարունակության և գրավի կառուցվածքի նկատմամբ բանկերի ավելի ուշադիր վերաբերմունքի համատեքստում:

4. Բանկային շահույթ. ԿԲ-ն նշել է շահութաբերության ավելի չափավոր երկարաժամկետ մակարդակը

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց, որ բանկային համակարգի շահույթը երկարաժամկետ հեռանկարում կդառնա ավելի չափավոր։ Նրա խոսքով՝ 2025 թվականին բանկերի բարձր շահութաբերությունը հիմնականում կապված էր զուտ տոկոսային եկամուտների աճի հետ՝ բանկային միջնորդության ընդլայնման և վարկավորման ծավալների ավելացման ֆոնին։ Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականին կազմել է 421,3 մլրդ դրամ՝ 2024 թվականի համեմատ աճելով 16,01%-ով։ Ընդ որում, ԿԲ ղեկավարը նշեց, որ բանկային համակարգը բնութագրվում է կապիտալիզացիայի և իրացվելիության բարձր մակարդակով։ Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականին կազմել է 421,3 մլրդ դրամ՝ 2024 թվականի համեմատ աճելով 16,01%-ով։

Ընդ որում, ԿԲ ղեկավարը նշեց, որ բանկային համակարգը բնութագրվում է կապիտալիզացիայի և իրացվելիության բարձր մակարդակով։

Բանկերի համար կարող է մեծանալ տոկոսային եկամուտների որակի, վարկային պորտֆելի կառուցվածքի և հաճախորդների բազայի կայունության նշանակությունը: Շուկայի համար ընդհանուր առմամբ առանցքային կարող է մնալ հավասարակշռությունը շահութաբերության, կապիտալի, իրացվելիության և հնարավոր շոկերը կլանելու բանկային համակարգի կարողության միջև:

5. Արժութային շուկա. դրամը շաբաթն ավարտեց հիմնական արժույթների նկատմամբ չափավոր փոփոխություններով

Մայիսի 29-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի միջին շուկայական փоխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 368,18 դրամ՝ մայիսի 25-ի 368,01 դրամի դիմաց։ Եվրոյի փոխարժեքն այս ժամանակահատվածում աճել է 428,44-ից մինչև 428,71 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 5,1334-ից մինչև 5,1754 դրամ։

Արժութային կայունությունը կարող է նվազեցնել կարճաժամկետ փոխարժեքային ռիսկերը բանկերի, ներմուծողների, արտահանողների և արժութային բաղադրիչ ունեցող վարկառուների համար:

6. Ֆինանսական կայունություն. ԿԲ ղեկավարը նշել է երկու հիմնական ռիսկ

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մայիսի 25-ին հայտարարեց, որ երկրի ֆինանսական կայունության համար առանձնացվում են երկու հիմնական ռիսկ. մեկը կապված է արտաքին գործոնների հետ, մյուսը՝ ներքին գործընթացների։ Արտաքին ռիսկերի թվում նա նշեց համաշխարհային քաղաքական և տնտեսական բարձր անորոշությունը, իսկ ներքինների թվում՝ վարկային ռիսկերի հնարավոր կուտակումը տնտեսության վարկավորման աճի բարձր տեմպերի ֆոնին։

Սա կարող է ուժեղացնել մակրոպրուդենցիալ վերահսկողության, կենտրոնացումների վերահսկման և վարկառուների վճարունակության վերլուծության նշանակությունը: Ֆինանսական ինստիտուտների համար հիմնական խնդիրն է մնում պորտֆելների կայունության պահպանումը արտաքին և ներքին պայմանների փոփոխության դեպքում:

7. Քոմփլայենս և հաճախորդների պաշտպանություն. ԿԲ-ն զգուշացրել է հեռախոսային խարդախության նոր ալիքի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը մայիսի 26-ին զգուշացրեց քաղաքացիներին հեռախոսային խարդախության և ֆիշինգային հաղորդագրությունների նոր ալիքի մասին, որոնք ստացվում են +63 և +212 միջազգային կոդերից՝ SMS, iMessage և RCS միջոցով։ Ըստ կարգավորողի տվյալների՝ չարագործները ներկայանում են որպես հեռահաղորդակցության ընկերությունների աշխատակիցներ և առաջարկում փոխել հեռախոսի կարգավորումները՝ իբր ինտերնետ կապը բարելավելու կամ 5G ակտիվացնելու համար։

Սա կարող է ուժեղացնել հաճախորդների իրազեկման, հակախարդախության (anti-fraud) մոնիթորինգի և բանկերի, վճարային կազմակերպությունների ու կարգավորողի միջև համակարգման նշանակությունը: Հաճախորդների համար առանցքային է մնում թվային անվտանգության բազային կանոնների պահպանումը բանկային և վճարային ծառայություններից օգտվելիս:

8. Կապիտալի շուկա. պետական արժեթղթերը պահպանում են գերիշխող դիրքը

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մայիսի 29-ին հայտարարեց, որ պետական արժեթղթերը գերիշխում են Հայաստանի կապիտալի շուկայում՝ շրջանառության մեջ ունենալով մոտ 7,4 մլրդ դոլար ծավալ։ Դրանց հաջորդում են կորպորատիվ պարտատոմսերը՝ մոտ 2,2 մլրդ դոլար ծավալով, մինչդեռ բաժնետոմսերի շուկան մնում է համեմատաբար փոքր՝ մոտ 500 մլն դոլար շուկայական կապիտալիզացիայով:

Պետական արժեթղթերի գերիշխանությունը կարող է դրանք դարձնել առանցքային կողմնորոշիչ ներքին ֆինանսական շուկայում շահութաբերության, իրացվելիության և ռիսկի գնահատման համար:

Իսկ թողարկողների և ներդրողների համար սա ընդգծում է թափանցիկ գնագոյացման, հուսալի ենթակառուցվածքների և պետական պարտքի հատվածից դուրս գործիքակազմի ընդլայնման նշանակությունը:

Շաբաթվա արդյունքները

Անցած շաբաթվա հիմնական շեշտադրումը կենտրոնացած էր ֆինանսական կայունության, վարկային ռիսկերի, գնաճային միջավայրի և բանկային հատվածի երկարաժամկետ շահութաբերության վրա:

Բանկերի, ներդրումային ընկերությունների, թողարկողների և ինստիտուցիոնալ ներդրողների համար առանցքային ուղղություններ են մնում վարկային աճի որակը, կապիտալը, իրացվելիությունը, կապիտալի շուկայի թափանցիկությունը և հաճախորդների պաշտպանությունը հեռահար ուղիներում:

Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/.   2026 թվականի մայիսի 30-ին կկայանա ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչի երկրորդ հանդիպումը: Չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Հայաստանի գավաթակիր «Յունիսպորտ» և «Երևան» թիմերը։

Փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչի առաջին խաղում «Յունիսպորտը» վստահ հաղթանակ տարավ՝ 6:2 հաշվով առավելության հասնելով «Երևանի» նկատմամբ։ «Յունիսպորտի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Համլետ Մանուկյանը, իսկ մեկական գոլ խփեցին Մամիկոն Դերմենջյանը, Միհրան Դերմենջյանը, Պուտրուս Վասիլևը և Գոռ Սարգսյանը։ Պուտրուս Վասիլևը 94 գոլով գլխավորում է ռմբարկուների մրցաշարային աղյուսակը։ 

«Յունիսպորտ» ակումբի գլխավոր հովանավորը Յունիբանկն է: Բանկը տարիներ շարունակ աջակցում է պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և հայ մարզիկներին՝ միջազգային ասպարեզում և հեղինակավոր մրցաշարերում, այդ թվում՝ Օլիմպիական խաղերում, Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնելու և բարձր արդյունքներ գրանցելու ճանապարհին։
 

«Յունիսպորտի» հաջողությունները վկայում են սպորտի և բիզնեսի արդյունավետ համագործակցության մասին և մեկ անգամ ևս ընդգծում սպորտի զարգացմանն ուղղված աջակցության կարևորությունը։

Մայիսի 30-ին կայանալիք եզրափակիչ հանդիպումը խոստանում է ֆուտզալի սիրահարներին պարգևել հետաքրքիր և լարված մրցակցություն: 

AMX-ի հիմնական նպատակը միջազգային կապիտալի շուկաներին ինտեգրվելն է. գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/.   Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) հիմնական նպատակներից մեկը Հայաստանի կապիտալի շուկայի ինտեգրումն է միջազգային շուկաներին, հայտարարել է AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

«Կապիտալի շուկայի նպատակը ի վերջո այնպիսի ենթակառուցվածքների և պայմանների ստեղծումն է, որպեսզի, օրինակ, ամերիկյան ինստիտուցիոնալ ներդրողների միջոցները՝ կենսաթոշակային և այլ հիմնադրամներից, հասանելի դառնան Հայաստանի տնտեսության համար։ Դա մեր գերնպատակն է»,- ասել է նա «ԱՌԿԱ» գործակալության հարցին ի պատասխան՝ AMX-ի 25-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակում։

2026 թ․-ի մարտի 30-ին Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) և Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան (UzCSD) ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում ՀԿԴ-ն օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ է բացում UzCSD-ում։ Դա թույլ կտա իրականացնել արժեթղթերի հաշվառումն ու պահպանությունը, ինչպես նաև գործարքների սպասարկումն ու կորպորատիվ գործողությունների իրականացումը միջազգային ստանդարտներին համապատասխան։

Եգանյանը վստահություն է հայտնել, որ հետաքրքրությունը Հայաստանի կապիտալի շուկայի և ենթակառուցվածքային ընկերությունների նկատմամբ կաճի։

«Որքան մեծ լինի հետաքրքրությունը, այնքան բարձր կլինի հայկական շուկայի հասանելիությունն ու տեսանելիությունը, և, համապատասխանաբար, միջազգային գործընկերներն ավելի շատ շահագրգռված կլինեն մեր տնտեսությամբ»,- ասել է նա։

Իր հերթին Վարշավայի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Տոմաշ Բարդզիլովսկին հայտարարել է, որ Հայաստանի կապիտալի շուկան և ֆոնդային բորսան հետագա զարգացման համար ամուր հիմքեր ունեն։

«Դուք ունեք ուժեղ ենթակառուցվածքներ, պետական պարտատոմսերի շատ ակտիվ շուկա։ Հիմա հիանալի պահ է կապիտալի շուկայի մյուս սեգմենտների, մասնավորապես՝ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի, ինչպես նաև ապագայում բաժնետոմսերի ու ածանցյալ գործիքների շուկայի զարգացման համար»,- ընդգծել է նա։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։