AI-ի նոր հասցեն՝ Հրազդան. FIREBIRD. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընդամենը ամիսներ առաջ քչերի մտքով կանցներ, որ Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը՝ Հրազդանը, կդառնա նաև AI կենտրոն՝ միայն թե արդեն տարածաշրջանի մասշտաբով։

200 000 քմ տարածք, մոտ 4,5 մլրդ դոլարի ներդրում․ Firebird ընկերությունն ազդարարում է ԱԲ մեգանախագծի՝ տվյալների կենտրոնի շինարարության առաջին փուլի ավարտը։ Գործարկումից հետո կենտրոնում աշխատելու է ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU, որոնք կապահովեն 18 մեգավատտ ընդհանուր հզորություն։

Գիտական հետազոտություններից մինչև բարդ ինժեներական մոդելավորումներ, ռոբոտատեխնիկայից մինչև ավիատիեզերագիտություն և իհարկե՝ բժշկություն․ ԱԲ-ն այսօր ամենուր է, իսկ Հայաստանում ԱԲ գործարան կառուցելը՝ համարձակ ռազմավարական քայլ։

Firebird-ի ԱԲ այս մեգանախագծի վստահելի գործընկերն է կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքի առաջատար Team Telecom Armenia-ն։ Հաջորդ սերնդի (NGN) օպտիկամանրաթելային ցանց և մինչև 1 Տերաբիթ/վայրկյան թողունակություն․ ԱԲ գործարանի բարդ համակարգերի սպասարկման համար Team-ի ստեղծած կապն այսօր որակի մի նոր նշաձող է սահմանում։

Մանրամասն` տեսանյութում։

Ճապոնիան նախատեսում է կառուցել մինչև 14 նոր միջուկային ռեակտոր

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է աստիճանաբար փոխարինել հնացած ատոմային էներգաբլոկները և մինչև 2050-ական թվականները կառուցել մինչև 14 նոր միջուկային ռեակտոր։ Այդ մասին հայտնում են ճապոնական լրատվամիջոցները։

Ծրագրի համաձայն՝ մինչև 2040-ականները նախատեսվում է փոխարինել մինչև 5 ռեակտոր, իսկ մինչև 2050-ականները՝ ընդհանուր առմամբ մինչև 14 էներգաբլոկ։ Իշխանությունների կարծիքով՝ հստակ նպատակների սահմանումը կխթանի էներգետիկ ընկերությունների ներդրումները ոլորտում։

Անցյալ տարի Ճապոնիայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի ոլորտի նոր ռազմավարությունը՝ ամրագրելով ատոմային էներգիայի առավելագույն օգտագործման քաղաքականությունը։ Նախատեսվում է, որ ատոմակայանների մասնաբաժինը երկրի էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ներկայիս 9,4%-ից կհասնի մոտ 20%-ի մինչև 2040 թվականը։

Այս ծրագրերի իրականացումը կարող է բարդանալ հասարակության շրջանում պահպանվող հակամիջուկային տրամադրությունների պատճառով։ 2011 թվականին տեղի ունեցած երկրաշարժն ու ցունամին հանգեցրին Ֆուկուսիմա-1 ատոմակայանի վթարին, որի հետևանքով հալվեցին երեք ռեակտորներ, և երկիրը ժամանակավորապես դադարեցրեց բոլոր ատոմակայանների աշխատանքը։

Ներկայում Տոկիոն փորձում է վերականգնել միջուկային էներգետիկան՝ նվազեցնելու հանածո վառելիքից կախվածությունը, հասնելու ածխածնային չեզոքության մինչև 2050 թվականը և բավարարելու աճող էներգետիկ պահանջարկը, այդ թվում՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման հետևանքով։

Մասնագետների գնահատմամբ՝ մինչև 2040-ականները Ճապոնիան կարող է բախվել շուրջ 5,5 միլիոն կՎտ հզորության պակասի, ինչը համարժեք է մոտ հինգ միջուկային ռեակտորի տարեկան արտադրությանը։

Հունիսի 6-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Հունիսի 6-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 367.5 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 370 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 366.32 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 370.85 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 425 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 432 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 422.08 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 433.85 դրամ: Ռուսական […]

Ինչպե՞ս են փոխվել արտաքին առևտրի ուղղությունները ՀՀ 4 ղեկավարների օրոք. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունի արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան։ Թեև տարիներ ի վեր այս թեման քննարկման էպիկենտրոնում է, միևնույն է, նշանակալի փոփոխություններ չեն դիտվում։

ԵԱՏՄ֊ի դեպքում առավելությունն այն է, որ գործում են նախկին կապերը, որոնք ակտիվ են եղել նաև Խորհրդային տարիներին, բացի այդ՝ լեզվական, մշակութային տարբերությունները շատ չեն, ինչը նպաստում է հարաբերությունների զարգացմանը։

Մյուս կողմից, Հայաստանը կապեր է զարգացնում Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ։ Սակայն ԵԱՏՄ շրջանակներում տարիներ շարունակ ձևավորված կապերը դեռևս տալիս են իրենց արդյունքը։

Տարբեր ժամանակներում Հայաստանի արտահանման և ներմուծման գործընթացներում եղել են տարբեր առևտրային գործընկերներ, որոնց հետ հարաբերությունների` այս կամ այն չափով զարգացմանը նպաստել են ՀՀ ղեկավարները։

Այս համատեքստում ուսումնասիրենք ՀՀ 4 ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին ՀՀ արտահանման և ներմուծման առաջատար 5-ում ամենահաճախ հայտնված երկրները։

Վարձակալության շուկայի փոփոխությունները Հայաստանում՝ տարածաշրջանային և ներքին գործոնների ազդեցության ֆոնին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Սկսենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներից․

Իրականացված հաշվարկների համար հիմք են ծառայել ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված ՀՀ արտաքին առևտրի մասով առկա վիճակագրական տվյալները՝ արտահանման և ներմուծման ծավալները, 1995-2026 թթ կտրվածքով՝ ինչպես տարեկան, այնպես էլ ամսական տվյալները։

Լևոն Տեր-Պետրոսյանի մասով դիտարկվել է 1995-1997թ․ ժամանակահատվածը։ Ինչպես ցույց են տալիս հաշվարկները, առաջին նախագահի կառավարման տարիներին ՀՀ արտահանման թոփ 5-ում 3-ական տարի եղել են ՌԴ-ն, Իրանը, Բելգիան և Նիդերլանդները, ինչպես նաև 2 տարի ՀԱՀ-ը։

Ներմուծման թոփ 5-ում 3-ական տարի եղել են Ավստրիան և Բելգիան, 2-ական տարի՝ Արգենտինան և Բուլղարիան, և 1 տարի՝ Բրազիլիան։

Այդուհանդերձ, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ՀՀ արտահանման գերիշխող և հիմնական ուղղությունը եղել է Ռուսաստանը, իսկ ներմուծման պարագայում՝ Արգենտինան։

Հաջորդիվ անդրադառնանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ 1998-2008թթ․

Հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՀ արտահանման ծավալներով առաջատարների 5-ում 10-ական տարի եղել են ՌԴ-ն և Բելգիան, 7 տարի՝ Իսրայելը, 6 տարի՝ Գերմանիան, և 5 տարի՝ Իրանը։

Ներմուծման թոփ 5-ում 6 տարի եղել է Բելգիան, 5-ական տարի՝ ՌԴ-ն և Գերմանիան, և 4-ական տարի՝ Ավստրիան և Իրանը։

Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ՀՀ արտահանման գերիշխող և հիմնական ուղղությունը եղել է Բելգիան, իսկ ներմուծման պարագայում՝ Ռուսաստանը։

Բնակչության թվով ու տարածքով Հայաստանին մոտ երկրների տնտեսական կանխատեսումները. աճի և գնաճի համեմատական պատկերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ 2008-2017թթ․ պատկերը եղել է հետևյալը․

Ըստ հաշվարկների՝ ՀՀ արտահանման թոփ հնգյակում 10 տարի եղել է ՌԴ-ն, 9 տարի՝ Գերմանիան, 8 տարի՝ Բուլղարիան, 5 տարի՝ Վրաստանը, և 4 տարի՝ Նիդերլանդները։

Ներմուծման ծավալներով առաջատարների հնգյակում 10-ական տարի ներառվել են ՌԴ-ն, Գերմանիան, Չինաստանը և Իրանը, և 7 տարի՝ Իրանը։

Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ՀՀ արտահանման և ներմուծման գերիշխող և հիմնական ուղղությունը եղել է Ռուսաստանը։

Որո՞նք են ՀՀ հիմնական մատակարար երկրները. Ի՞նչ է ներմուծում Հայաստանը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ՀՀ ներկայիս ղեկավարի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ 2018-2026թթ․, արձանագրվել են հետևյալ արդյունքները․

Հաշվարկների համաձայն՝ ՀՀ արտահանման թոփ 5-ում 9 տարի եղել է ՌԴ-ն, 8-ական տարի՝ Իրաքը և Չինաստանը, 5-ական տարի՝ Շվեյցարիան և Բուլղարիան։

Ներմուծման թոփ հնգյակում 9-ական տարի ներառվել են ՌԴ-ն, Չինաստանը և Իրանը, 7 տարի՝ Գերմանիան, և 5 տարի՝ Իտալիան։

Չնայած վերոնշյալին` Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին ՀՀ արտահանման և ներմուծման գերիշխող և հիմնական ուղղությունը եղել է Ռուսաստանը։

ՀՀ առևտրային բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների առաջատարների շարքում. Պատկերը` առաջին եռամսյակում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

 Ամփոփելով` նշենք, որ ՀՀ արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի մասին խոսակցությունները շարունակվում են արդեն երեք տասնամյակ, սակայն բոլոր ղեկավարների կառավարման ընթացքում գերիշխող ուղղությունը մնացել է Ռուսաստանը։ Սա վկայում է, որ Հայաստանի արտաքին տնտեսական համակարգը կառուցված է երկարաժամկետ կապերի վրա, և դիվերսիֆիկացիան դեռևս սահմանափակ է։

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

ԱրարատԲանկը հանդես է գալիս շուկայում նոր, աննախադեպ առաջարկով։ Հունիսի 11-ից ARARATBANK Trading Platform (ATP) առևտրային հարթակում բաժնետոմսեր գնելու պարագայում լևերիջով իրականացվող բոլոր գործարքները կկատարվեն առանց հավելյալ overnight տոկոսադրույքի (SWAP) միջնորդավճարի գանձման։

Նոր մոտեցման կարևոր առավելություններն են՝

·         մեծ քանակով բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն՝ օգտագործելով առավել քիչ դրամական միջոցներ և չմտածելով լևերիջի դիմաց գանձվող միջնորդավճարի մասին,

·         բաց դիրքեր պահելու ընթացքում օրական կուտակվող overnight SWAP տոկոսադրույքների բացակայություն,

·         պորտֆելի դիվերսիֆիկացման, նոր ակտիվների կամ հավելյալ բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով ավելի շատ ազատ միջոցներ ունենալու հնարավորություն,

·         ներդրումային ռազմավարության առավել արդյունավետ կառավարում՝ առանց հավելյալ ծախսային բեռի։

Նշված փոփոխությունը, որը գործում է բացառապես բաժնետոմսերի համար, կատարվել է ARARATBANK Trading Platform (ATP) առևտրային հարթակի ֆունկցիոնալ թարմացումների և ծառայությունների բարելավման շրջանակում՝ հաճախորդների ներդրումային փորձառությունն առավել արդյունավետ և շահավետ դարձնելու նպատակով։
Ստանդարտացված շուկաներում բոլոր բաժնետոմսերի լևերիջով առևտուր իրականացնելու հնարավորության և առևտրային հարթակի այլ նորություններին ծանոթանալու համար այցելեք ATP հարթակ կամ զանգահարեք +374 60 40 80 04 կամ +374 60 40 80 03։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Պարզ talks՝ նոր ձևաչափ ԱրարատԲանկի հետ․ ֆինանսները բարդ են թվում միայն առաջին հայացքից

Apple-ը պարզաբանել է «Մաքս» մեսենջերի հեռացման պատճառը App Store-ից

Apple-ը հայտարարել է, որ «Մաքս» մեսենջերի հեռացումը App Store-ից կապված է «պատժամիջոցների պահպանման կանոնների» հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ընկերությունում նշել են, որ Apple-ը պարտավոր է պահպանել այն երկրների և իրավական համակարգերի օրենքները, որտեղ գործունեություն է ծավալում։ Սակայն չի հստակեցվել, թե կոնկրետ որ պատժամիջոցներն են դարձել հավելվածի հեռացման պատճառը։

«Մաքս» մեսենջերը այս շաբաթ անհետացել է App Store-ից։ Սկզբում ծառայության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ այն օգտատերերը, որոնք նախկինում ներբեռնել էին հավելվածը, կկարողանան շարունակել օգտագործել այն սովորական ռեժիմով։

Սակայն ավելի ուշ ընկերությունը տեղեկացրել է, որ iPhone-ի սեփականատերերն այլևս չեն ստանա մեսենջերի հաղորդագրությունների և զանգերի ծանուցումներ իրենց սարքերում։ Սա կարող է զգալիորեն սահմանափակել հավելվածի գործունակությունը Apple-ի էկոհամակարգում։

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Apple-ը և «Մաքս»-ը կկարողանան լուծել խնդիրը և վերականգնել հավելվածի հասանելիությունը App Store-ում։

«Մաքս» մեսենջերը անհետացել է App Store-ից