Զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել

 Զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել նաև 2026 թվականի հունվար–մայիս ամիսներին։  Այս մասին BanksNews.am-ին  տեղեկացրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։

«Ռեկորդային արդյունք է գրանցվել նաև 2026 թվականի հունվար–մայիս ամիսներին։

Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ՝ ապահովելով 19,3% աճ 2025 թվականի նույն ժամանակահատվածի զբոսաշրջային այցելությունների համեմատ։

Այս ցուցանիշը վկայում է Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության և երկրի զբոսաշրջային գրավչության շարունակական բարձրացման մասին։

Նոր ուղիղ չվերթների գործարկումը, ինչպես նաև միջազգային շուկաներում իրականացվող ակտիվ և նպատակային մարքեթինգային արշավները նպաստում են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և երկրի դիրքավորմանը, որպես հետաքրքիր ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն» ասված է տարածված հաղորդագրությունում։

Աշխարհի ֆինանսական վահանը․ ո՞ր երկրներն ունեն ամենամեծ միջազգային պահուստները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Միջազգային  պահուստների առկայությունն ամենաակնհայտ ցուցիչներից է՝ գնահատելու երկրի ֆինանսական ներուժը  այն ժամանակ, երբ նրա արժույթը թուլանում է, ներմուծումները թանկանում են, կամ կապիտալն արագորեն դուրս է գալիս։

Միջազգային պահուստները սովորաբար չափվում են ԱՄՆ դոլարով, քանի որ դոլարը շարունակում է մնալ հիմնական արժույթը առևտրի, պարտքի և կենտրոնական բանկերի պորտֆելների համար։

2025թ․ չորրորդ եռամսյակում միջազգային պահուստների ծավալները հասել են $13.14 տրլն, մինչդեռ ԱՄՆ դոլարի բաժինը նվազել է մինչև 56.77%.  ավելի ցածր է նախորդ տասնամյակների ցուցանիշներից, սակայն դեռևս զգալիորեն առաջ է եվրոյից, իենից և ֆունտից․

2026թ․ ապրիլի դրությամբ միջազգային պահուստների ամենամեծ պաշարներն ունի Չինաստանը՝ շուրջ $3․4 տրլն։

Երկրորդ տեղում է Ճապոնիան՝ 1․38 տրլն ցուցանիշով։ Հաջորդիվ Ռուսաստանն է` պաշարների $759 մլրդ ցուցանիշով։ Հետաքրքական է, որ Ռուսաստանի ցուցանիշին բավականին մոտ են Շվեյցարիայի պահուատները՝$716 մլրդ, և Հնդկաստանինը`$697 մլրդ։

Թվային արժույթների փոխարժեքները հունիսի 4-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունիսի 4-ի դրությամբ։

  • Bitcoin (BTC) $63 927
  • Ethereum (ETH) $1 783
  • Binance Coin (BNB)` $604

Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել  Worldcoin-ը (WLD)՝ + 23%։

Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել  JUST-ը (JST) ՝  —21%:

Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները

Ամիօ բանկը, կարևորելով փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) առանցքային դերը երկրի տնտեսության զարգացման գործում, կիրառում է ՓՄՁ ոլորտի վարկավորման ընդլայնման և աջակցման ռազմավարություն:

Հիմք ընդունելով ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 76-Ն որոշումը, և նպատակ ունենալով աջակցել բիզնեսի կայուն զարգացմանը և ֆինանսական բեռի թեթևացմանը՝ բանկը որոշում է կայացրել 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 1 տոկոսային կետով նվազեցնել ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տարեկան տոկոսադրույքները:

Տոկոսադրույքների նվազեցումը իրականացվել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների համար, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին:

Այս նախաձեռնության նպատակն է ոչ միայն նվազեցնել գործող ֆինանսական պարտավորությունների բեռը, այլև խթանել բիզնեսի ակտիվությունը, ընդլայնման հնարավորությունները և երկարատև համագործակցությունը բանկի և հաճախորդների միջև:

Բանկը շարունակելու է հանդես գալ գործարար համայնքի կարիքներին արձագանքող նախաձեռնություններով՝ ապահովելով հասանելի, ճկուն և հաճախորդամետ ֆինանսական լուծումներ ՓՄՁ-ների համար:

Ամիօ բանկի կողմից առաջարկվող բիզնես վարկերին ծանոթացեք այստեղ:

[email protected] |   010 59 20 20 | 🌐 amiobank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ որպես գրավիչ գործատու

Խոշոր տնտեսությունները ձևավորում են էներգիայի սպառման նոր քարտեզ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկը շարունակ աճում է։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհում տեղի են ունենում այնպիսի տնտեսական և տեխնոլոգիական տեղաշարժեր, որոնք պահանջում են  էլեկտրաէներգիայի սպառման նոր մասշտաբներ։

Էլեկտրաէներգիայի նկատմամբ ընդհանուր պահանջարկի զգալի մասը բաշխված է աշխարհի խոշոր տասը տնտեսությունների միջև․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին էլեկտրաէներգիայի սպառման ծավալներով առաջին հորիզոնականում է աշխարհի երկրորդ տնտեսությունը՝ Չինաստանը, որտեղ սպառվել է 10․6 հազար ՏՎԺ (տերավատ-ժամ) էլեկտրաէներգիա։ Ընդ որում, Չինաստանում մեկ շնչի հաշվով սպառումը կազմել է 7․5 ՄՎԺ (մեգավատ-ժամ) ։

Էլեկտրաէներգիայի երկրորդ խոշոր սպառողն աշխարհի համար մեկ տնտեսությունն է՝ ԱՄՆ-ը, որը 2025 թվականին սպառել է 4․5 հազար ՏՎԺ էլեկտրաէներգիա։ Մեկ շնչի հաշվով սպառումն ԱՄՆ-ում կազմել է մոտ 13 ՄՎԺ, ինչը զգալիորեն բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից։

Գյումրիում այժմ հասանելի է Wildberries-ի էքսպրես առաքումը մինչև տուն

Էլեկտրաէներգիայի սպառման ծավալներով երրորդ տեղում է Հնդկաստանը՝ 2․1 հազար ՏՎԺ արդյունքով։ Հնդկաստանում մեկ շնչի հաշվով սպառումը կազմել է 1․4 ՄՎԺ, ինչը վկայում է երկրի արագ աճող տնտեսության և բնակչության էներգետիկ պահանջների մասին։

  • Այս տվյալները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սպառման կենտրոնացումը խոշոր տնտեսությունների ձեռքում շարունակում է խորանալ՝ ձևավորելով գլոբալ էներգետիկ հավասարակշռության նոր միտումներ։

Հունիսի 3-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Հունիսի 3-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 367.5 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 369.5 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 366.32 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 370.79 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 425 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 432 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 422.91 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 434.55 դրամ: Ռուսական […]

Ամենաքիչ և ամենաշատ հարկեր ունեցող երկրները

Այս երկրներում եկամտային կամ շահութահարկը շատ ցածր է կամ գրեթե չկա, ինչի պատճառով գործարարներն ու ներդրողները իրեն բիզնեսը ծավալելու հարցում նախընտրում են այս երկրները․

  • Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) – ֆիզիկական անձանց եկամտահարկ չկա
  • Կատար – գրեթե հարկեր չկան քաղաքացիների համար
  • Քուվեյթ – եկամտահարկ չկա
  • Բահրեյն – շատ ցածր հարկային բեռ
  • Մոնակո – եկամտահարկ չկա (քաղաքացիների համար)
  • Կայմանյան կղզիներ – հայտնի «հարկային դրախտ»

👉 Այս երկրները հաճախ կոչվում են հարկային դրախտներ։

 Ամենաշատ հարկեր ունեցող երկրներ

Այս երկրներում հարկերը բարձր են, բայց դրա դիմաց պետությունը ապահովում է բարձր սոցիալական պաշտպանություն, առողջապահություն և կրթություն

  • Դանիա
  • Շվեդիա
  • Ֆինլանդիա
  • Նորվեգիա
  • Բելգիա
  • Ֆրանսիա

👉 Այստեղ եկամտահարկը կարող է հասնել 40–55%։

 Ինչո՞ւ են տարբեր երկրներում հարկերը տարբեր

  • Ցածր հարկեր → ներդրումներ գրավելու նպատակ
  • Բարձր հարկեր → ուժեղ սոցիալական համակարգ պահպանելու համար