Բնակչության թվով ու տարածքով Հայաստանին մոտ երկրների տնտեսական կանխատեսումները. աճի և գնաճի համեմատական պատկերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Տնտեսական համեմատականների անցկացումը կարևոր մեթոդ է՝ ընդհանուր պատկերը հասկանալու և քաղաքական որոշումներ կայացնելու համար։ Սույն վերլուծությունը կենտրոնանում է Հայաստանին տարածքով և բնակչությամբ առավել մոտ երկրների ԱՄՀ կանխատեսումների վրա․

Գվինեա-Բիսաուն փոքր է Հայաստանի տարածքից ընդամենը 79 քկմ-ով, բնակչությունը՝ 2․2 մլն մարդ։ ԱՄՀ կանխատեսումներով՝ 2026թ․ տնտեսական աճը կլինի 4․90%, ինչը Հայաստանի կանխատեսված աճից պակաս է 0․05 տոկոսային կետով։ Գնաճը սպասվում է 2․5% մակարդակում, մինչդեռ Հայաստանում՝ 3․8%։

Հասարակածային Գվիենան փոքր է Հայաստանի տարածքից 149 քկմ-ով, բնակչությունը՝ 1․89 մլն մարդ։ Այստեղ 2026թ․ կանխատեսվում է 2․69% տնտեսական անկում, իսկ գնաճը՝ 3․2%։

Սողոմոնյան կղզիները փոքր են Հայաստանի տարածքից 209 քկմ-ով, բնակչությունը՝ 0․82 մլն մարդ։ Կանխատեսվում է 2․79% տնտեսական աճ և 2․5% գնաճ։

Ալբանիան փոքր է Հայաստանի տարածքից 799 քկմ-ով, բնակչությունը՝ մոտ 2․4 մլն մարդ։ 2026թ․ կանխատեսվում է 3․4% տնտեսական աճ և 3․7% գնաճ։

  • Թվարկված բոլոր երկրներն ունեն ելք դեպի ծով, ինչը աշխարհագրական առավելություն է Հայաստանի համեմատ։ Սակայն տարածքի և բնակչության ցուցանիշները հիմնականում մոտ են։
  • Այսպիսով, նրանց տնտեսական պոտենցիալը սահմանափակված է գրեթե նույնքան, որքան Հայաստանի պարագայում է։ Միևնույն ժամանակ, 2026թ․ վերոնշյալ երկրներում տնտեսական աճը միջինում կանխատեսվում է 2․1%, իսկ գնաճը՝      2․7%։

Բնակչության թվով ու տարածքով Հայաստանին մոտ երկրների տնտեսական կանխատեսումները. աճի և գնաճի համեմատական պատկերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Տնտեսական համեմատականների անցկացումը կարևոր մեթոդ է՝ ընդհանուր պատկերը հասկանալու և քաղաքական որոշումներ կայացնելու համար։ Սույն վերլուծությունը կենտրոնանում է Հայաստանին տարածքով և բնակչությամբ առավել մոտ երկրների ԱՄՀ կանխատեսումների վրա․

Գվինեա-Բիսաուն փոքր է Հայաստանի տարածքից ընդամենը 79 քկմ-ով, բնակչությունը՝ 2․2 մլն մարդ։ ԱՄՀ կանխատեսումներով՝ 2026թ․ տնտեսական աճը կլինի 4․90%, ինչը Հայաստանի կանխատեսված աճից պակաս է 0․05 տոկոսային կետով։ Գնաճը սպասվում է 2․5% մակարդակում, մինչդեռ Հայաստանում՝ 3․8%։

Հասարակածային Գվիենան փոքր է Հայաստանի տարածքից 149 քկմ-ով, բնակչությունը՝ 1․89 մլն մարդ։ Այստեղ 2026թ․ կանխատեսվում է 2․69% տնտեսական անկում, իսկ գնաճը՝ 3․2%։

Սողոմոնյան կղզիները փոքր են Հայաստանի տարածքից 209 քկմ-ով, բնակչությունը՝ 0․82 մլն մարդ։ Կանխատեսվում է 2․79% տնտեսական աճ և 2․5% գնաճ։

Ալբանիան փոքր է Հայաստանի տարածքից 799 քկմ-ով, բնակչությունը՝ մոտ 2․4 մլն մարդ։ 2026թ․ կանխատեսվում է 3․4% տնտեսական աճ և 3․7% գնաճ։

  • Թվարկված բոլոր երկրներն ունեն ելք դեպի ծով, ինչը աշխարհագրական առավելություն է Հայաստանի համեմատ։ Սակայն տարածքի և բնակչության ցուցանիշները հիմնականում մոտ են։
  • Այսպիսով, նրանց տնտեսական պոտենցիալը սահմանափակված է գրեթե նույնքան, որքան Հայաստանի պարագայում է։ Միևնույն ժամանակ, 2026թ․ վերոնշյալ երկրներում տնտեսական աճը միջինում կանխատեսվում է 2․1%, իսկ գնաճը՝      2․7%։

Բենզալցակայաններում մեկ բաժակ սուրճի գինը հավասարվել է 4,4 լիտր բենզինի արժեքին

Խորհրդատվական «ОМТ Консалт» ընկերության ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանի Կենտրոնական դաշնային շրջանում բենզալցակայաններում մեկ բաժակ սուրճի միջին արժեքը մայիսին կազմել է մոտ 275 ռուբլի։

Եթե համեմատենք այդ ցուցանիշը տարածաշրջանում բենզինի միջին գնի հետ, ապա պարզվում է, որ մեկ բաժակ սուրճի արժեքը համարժեք է մոտ 4,4 լիտր բենզինի գնին։

Ուսումնասիրության հեղինակները նաև վերլուծել են բենզալցակայաններում վառելիքից բացի վաճառվող ապրանքների և ծառայությունների կառուցվածքը։ Պարզվել է, որ դրանց բաժինը ընդհանուր հասույթում կազմում է մոտ 3,7–4,1%։

Վաճառքների կառուցվածքում՝

  • Սնունդ և խմիչքներ՝ 58%,
  • Սրճարանային ծառայություններ՝ 34%,
  • Ոչ պարենային ապրանքներ՝ 8%։

Միևնույն ժամանակ, սրճարանային ծառայությունների ոլորտում վաճառքների շուրջ 75%-ը բաժին է ընկնում թեյին և սուրճին։

Փորձագետները նշում են, որ սուրճի վաճառքից ստացվող շահութաբերությունը հաճախ կարող է գերազանցել վառելիքի վաճառքից ստացվող եկամուտը, թեև այդ ցուցանիշը կախված է բազմաթիվ գործոններից՝ տարածաշրջանից, վառելիքի և հումքի գներից, մրցակցությունից, ինչպես նաև սարքավորումների և սպասարկման որակից։

Հետաքրքիր է, որ դեռևս 2012 թվականին ռուսական Lukoil ընկերության ղեկավար  Վագիտ Ալեքպերովը նշել էր, որ Ռուսաստանում «ամենաթանկ բենզինի մեկ լիտրն ավելի էժան է, քան ցանկացած կրպակում վաճառվող մեկ լիտր ջուրը»։

Եթե այդ ժամանակ բենզինի միջին գինը կազմում էր 28–30 ռուբլի մեկ լիտրի համար, ապա 2026 թվականի մայիսի վերջին, ըստ ռուսական վիճակագրական ծառայության տվյալների, այն հասել է 67,53 ռուբլու։ Միևնույն ժամանակ, մեկ լիտր շշալցված ջրի միջին գինը այժմ կազմում է մոտ 100 ռուբլի։

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) նշում է հիմնադրման 25-ամյակը

Հայաստանի ֆոնդային բորսան այսօր նշում է կապիտալի շուկայի ձևավորման և զարգացման 25-ամյակը՝ ամփոփելով անցած քառորդ դարի կարևոր ձեռքբերումները և միաժամանակ ազդարարելով զարգացման նոր փուլի մեկնարկը։ Ֆինանսական ոլորտի այս նշանակալի իրադարձության շրջանակներում մայիսի 29-ին Երևանում տեղի ունեցավ տարածաշրջանային նշանակության համաժողով՝ համախմբելով ոլորտի առաջատար փորձագետների, միջազգային և տարածաշրջանային ֆոնդային բորսաների ու կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավարների, կարգավորող մարմինների ներկայացուցիչների, ներդրումային և ֆինանսական կազմակերպությունների, դեսպանների, ինչպես նաև պետական բարձր մակարդակի պաշտոնյաների՝ ավելի քան 16 երկրներից։

Հատկանշական էր, որ միջոցառման բացումը իր ներկայությամբ պատվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով իր ողջույնի խոսքում կարևորեց Հայաստանի ֆոնդային բորսայի դերը տնտեսության զարգացման գործում։ Նախագահի ներկայությունը ևս մեկ կարևոր ազդակ է մեր միջազգային գործընկերների և ներդրողների համար, որ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը ՀՀ կառավարության օրակարգում իր ուրույն տեղն ունի։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի իր խոսքում ընդգծեց Բորսայի 25-ամյա գործունեության առանցքային դերն ու նշանակությունը երկրի ֆինանսական համակարգի կայացման, միջազգային կապերի խորացման և տարածաշրջանային ինտեգրման գործում։ Նրա խոսքով, այս հոբելյանը ոչ միայն անցած ուղին արժևորելու հիանալի առիթ է, այլև նոր հեռանկարներ ուրվագծելու և պետական նշանակության բարեփոխումների սկիզբ դնելու հնարավորություն է։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին՝ միջոցառմանը միանալու համար։ Նա մասնավորապես շեշտեց, որ նրանց ներկայությունն այս միջոցառմանը վկայում է Հայաստանի՝ համաշխարհային ֆինանսական էկոհամակարգում լիարժեք և վստահելի անդամի կարգավիճակի աճի մասին։ Նա նաև ընդգծեց, որ երկրի բարձրագույն ղեկավարության՝ Հայաստանի Հանրապետության նախագահի և Կենտրոնական բանկի նախագահի մասնակցությունն այս միջոցառմանը ևս կարևոր ազդակ է միջազգային գործընկերների համար։ Նրա խոսքով՝ դա վկայում է Հայաստանի պատրաստակամության մասին՝ զարգացնելու կապիտալի շուկան և արդիականացնելու ֆինանսական ենթակառուցվածքները։

Գործունեության 25 տարիների ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան ձևավորվել է որպես ֆինանսական առանցքային ենթակառուցվածք՝ կապելով թողարկողներին, ներդրողներին և միջազգային գործընկերներին՝ նպաստելով շուկայի թափանցիկությանը, նորարարությանը և կայուն աճին։ Անցնելով  կայացման և զարգացման կարևոր ճանապարհ՝ այսօր ընկերությունը տրամադրում է վստահելի և գրավիչ հարթակ տեղական ու միջազգային ներդրումների և համագործակցությունների համար։

Վերջին 25 տարիների ընթացքում Բորսան անցել է խորքային վերափոխումների ճանապարհ՝ զարգացնելով շուկայի ենթակառուցվածքները, բարձրացնելով թափանցիկության և կառավարման ստանդարտները, ընդլայնելով ներդրումային հասանելիությունը և ամրապնդելով միջազգային համագործակցությունները։

Համաժողովի ընթացքում հիմնական ելույթներով հանդես եկան ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ընդգծելով կապիտալի շուկաների զարգացման, ֆինանսական կայունության և ներդրումային միջավայրի բարելավման կարևորությունը, և «Կամերտուն Բազմաֆունկցիոնալ համալիր»-ի հիմնադիր, կառավարիչ գործընկեր Դավիթ Թավադյանը՝ անդրադարձ կատարելով տնտեսական աճի և ներդրումային միջավայրի զարգացման ժամանակակից մարտահրավերներին։

Միջոցառման ընթացքում անցկացվեցին թեմատիկ պանելային քննարկումներ,  որոնք միավորեցին ոլորտի հեղինակավոր փորձագետներին, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին և կապիտալի շուկաների առաջատար դերակատարներին՝ անդրադառնալու ոլորտի զարգացման հիմնական միտումներին, մարտահրավերներին և ապագայի հնարավորություններին։ Մասնավորապես, «Capital Markets as a Bridge for Economic Connectivity» խորագրով առաջին պանելային քննարկման առանցքում էին տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը, ներդրումային միջավայրի ընդլայնումն ու միջազգային համագործակցության խորացումը։ Մասնակիցները ներկայացրին տարբեր երկրների փորձը՝ ընդգծելով կապիտալի շուկաների փոխկապակցվածության կարևորությունը և ներդրումային հոսքերի ակտիվացման անհրաժեշտությունը գլոբալ տնտեսական համագործակցության համատեքստում։

Կարևորելով պետական քաղաքականության և կարգավորող դաշտի առանցքային դերը տնտեսական աճի խթանման և ինտեգրման գործընթացներում՝ «Regulation and Policy as Enablers of Economic Growth and Cross-Border Integration» խորագրով երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր կապիտալի շուկաների զարգացման, ներդրողների վստահության ամրապնդման և միջազգային ֆինանսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան նաև օրենսդրական բարեփոխումներին, շուկայի թափանցիկության ապահովման և տարածաշրջանային ինտեգրման հեռանկարներին։

Կապիտալի շուկաների զարգացման գործում կարևոր նշանակություն ունեն թվային տեխնոլոգիաների արդիականացումը և ֆինանսական ոլորտում նորարարական լուծումների ներդրումը, որի շրջանակում էլ տեղի ունեցավ երրորդ՝ «The Future of Capital Markets: Fintech and Digital Transformation» խորագրով պանելային քննարկումը՝ ուղղված նորարարական լուծումների ներդրմանը, շուկաների արդյունավետության բարձրացմանը և ներդրումային միջավայրի արդիականացման հարցերին։ Մասնակիցները, մասնավորապես, անդրադարձ կատարեցին ֆինթեք էկոհամակարգի զարգացման հեռանկարներին, թվային գործիքների կիրառման ընդլայնմանը և կապիտալի շուկաների թվայնացման համաշխարհային միտումներին։

Համաժողովի եզրափակիչ՝ «Exchange Innovations: Crypto, Tokenization & Blockchain in Capital Markets» խորագրով պանելային քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձ կատարեցին բլոկչեյն տեխնոլոգիաների, ակտիվների տոկենիզացիայի և կրիպտո լուծումների ազդեցությանը կապիտալի շուկաների զարգացման գործում՝ մասնավորապես ընդգծելով նորարարական փոխանակման հարթակների ձևավորման, թվային ակտիվների կարգավորման և կիրառման հեռանկարները, ինչպես նաև բլոկչեյն տեխնոլոգիաների միջոցով շուկաների թափանցիկության և արդյունավետության բարձրացման հնարավորությունները։

Կապիտալի շուկաների ենթակառուցվածքային համագործակցության զարգացման և տարածաշրջանային ֆինանսական ինտեգրման խորացման նպատակով՝ միջոցառման շրջանակներում Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և Ղազախստանի ֆոնդային բորսայի (KASE) միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր (MoU)՝ ապահովելու կապիտալի շուկաների միջև փոխադարձ հասանելիությունը Tabadul Hub հարթակի միջոցով։ Սա կարևոր նախաձեռնություն էր, որը կընդլայնի Հայաստանի կապիտալի շուկայի հասանելիության շրջանակները՝ ստեղծելով նոր ներդրումային հնարավորություններ։ Միաժամանակ, կարևորելով ոլորտային համագործակցության զարգացումը՝ միջոցառման շրջանակներում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Անի Մակարյանի կողմից ստորագրվեցին կարևոր ռազմավարական համագործակցության պայմանագրեր Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (CDA) և Ղազախստանի ITS-ի, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (CDA) և Ուզբեկստանի կենտրոնական դեպոզիտարիայի միջև։ Այս պայմանագրերը կարևոր նշանակություն ունեն արժեթղթերի շուկաների հասանելիության ընդլայնման և տարածաշրջանային ֆինանսական ինտեգրման խորացման տեսանկյունից։

Հատկանշական է, որ ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Հայաստանի ֆոնդային բորսան և կենտրոնական դեպոզիտարիան (AMX) կազմակերպել են կապիտալի շուկայի ոլորտում լավագույն ձեռքբերումների և ներդրումների գնահատմանն ուղղված ամենամյա «AMX Awards» մրցանակաբաշխությունը, որը այս անգամ անցկացվել է բորսայի հիմնադրման 25-ամյակի միջոցառման շրջանակում։ Մրցանակաբաշխությունը, մասնավորապես, նպատակ ուներ արժևորելու այն կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց գործունեությամբ նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման, ֆինանսական ենթակառուցվածքների ամրապնդման և ներդրումային միջավայրի բարելավման գործում։

Ամփոփելով նախորդ՝ 2025 թվականի շուկայական տվյալները, առանձնացվել են 12 տարբեր անվանակարգերի հաղթողներ, ովքեր նախորդ տարվա ընթացքում կապիտալի շուկայում ծավալել են ակտիվ գործունեություն՝ գրանցելով տպավորիչ ցուցանիշներ։ Հավելյալ 2 անվանակարգերում էլ տրվեցին խրախուսական մրցանակներ տարբեր բանկերի և ներդրումային ընկերությունների աշխատակիցներին:

Հայաստանի ֆոնդային բորսայի 25-ամյակին նվիրված միջոցառումը դարձավ ոչ միայն անցած ճանապարհի գնահատման, այլև զարգացման նոր ուղիների ու հեռանկարների ընդգծման կարևոր հարթակ։ Այն ևս մեկ անգամ ընդգծեց կապիտալի շուկայի դերը երկրի ֆինանսական համակարգի ամրապնդման, ներդրումային միջավայրի բարելավման և միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներում, իսկ միջոցառման ընթացքում ձևավորված քննարկումներն ու ձեռք բերված համաձայնությունները վկայում են ոլորտի շարունակական արդիականացման և նորարարական լուծումների ներդրման պատրաստակամության մասին։


***

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

 

ԱՄՆ-ի նավթի արտահանումը մայիսին հասել է պատմական առավելագույնի

Վերլուծական Kpler ընկերության տվյալներով՝ 2026 թվականի մայիսին ԱՄՆ-ի հում նավթի արտահանումը հասել է ռեկորդային մակարդակի՝ կազմելով օրական 5,6 միլիոն բարել։ Սա գերազանցել է նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր ապրիլին՝ 5,2 միլիոն բարել օրական։

ԱՄՆ նավթի գլխավոր գնորդը երկրորդ ամիս անընդմեջ դարձել է Ասիան՝ ներմուծելով օրական շուրջ 2,45 միլիոն բարել։ Երկրորդ տեղում Եվրոպան է՝ 2,4 միլիոն բարել ցուցանիշով։

Հատկանշական է, որ Japan-ը, որը սովորաբար նավթի մեծ մասը ներմուծում է Մերձավոր Արևելքից, մայիսին ԱՄՆ-ից ներմուծել է օրական 808 հազար բարել, ինչը 32%-ով ավելի է նախորդ ամսվա համեմատ և նոր ռեկորդ է երկրի համար։

Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին ամերիկյան WTI տեսակի նավթը վաճառվում էր զգալի զեղչով՝ համեմատած Brent տեսակի հետ։ Մարտին այդ տարբերությունը հասել էր 20,69 դոլարի մեկ բարելի դիմաց, ինչը վերջին 13 տարվա ամենաբարձր ցուցանիշն էր։

Սակայն վերլուծաբանները կանխատեսում են, որ հունիսին և հուլիսին արտահանման ծավալները կնվազեն՝ համապատասխանաբար մինչև 4,9 միլիոն և 4,6 միլիոն բարել օրական, քանի որ շուկաներում թուլացել են մատակարարումների հետ կապված մտահոգությունները։

Գյումրիում այժմ հասանելի է Wildberries-ի էքսպրես առաքումը մինչև տուն

Wildberries միջազգային էլեկտրոնային առևտրի հարթակը շարունակում է ընդլայնել իր լոգիստիկ հնարավորությունները Հայաստանում՝ «էքսպրես առաքում» ծառայությունը դարձնելով ավելի հասանելի և մոտ գնորդներին։

Այժմ ծառայությունը գործում է ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում՝ հնարավորություն տալով ավելի մեծ թվով օգտատերերի ստանալ իրենց պատվերները հնարավորինս արագ և հարմարավետ։

«Մեր նպատակը պարզ է՝ առցանց գնումները դարձնել ավելի հասանելի, արագ և հարմար յուրաքանչյուրի համար։ Մենք աստիճանաբար ընդլայնում ենք մեր սպասարկման աշխարհագրությունը Հայաստանում, որպեսզի մարդիկ ստանան իրենց պատվերները ոչ միայն արագ, այլև իրենց կյանքի ռիթմին համապատասխան», — նշել է Wildberries-ի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։

Էքսպրես առաքման ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս պատվերների տրամադրման կետեր (ПВЗ) արդեն առաքված ապրանքները ստանալ անմիջապես իրենց նշած հասցեում՝ ընտրելով նաև հարմար ժամային միջակայք։ Առաքումն իրականացվում է նույն օրը՝ սովորաբար մինչև 2 ժամվա ընթացքում։

Միաժամանակ Wildberries-ի հայկական գրասենյակը հայտնում է, որ առաքման ժամկետները կրճատելու նպատակով օգտատերերը կայքում կարող են ընտրել «Տեղական պահեստից ապրանքներ» կատեգորիայից, ինչը թույլ է տալիս պատվերները ստանալ հնարավորինս կարճ ժամկետներում՝ սկսած 1 օրից։

Բացի այդ, պատվերի ձևակերպման ընթացքում հասանելի է «առաքման ժամկետ» ֆիլտրը, որի միջոցով հնարավոր է ընտրել մինչև 3 օրվա առաքմամբ ապրանքներ։


Գյումրիում այժմ հասանելի է Wildberries-ի էքսպրես առաքումը մինչև տուն


 

Թվային արժույթների փոխարժեքները հունիսի 2-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունիսի 2-ի դրությամբ։

  • Bitcoin (BTC) $70 222
  • Ethereum (ETH) $1 983
  • Binance Coin (BNB)` $683

Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել Humanity-ը (H)՝  + 27%։

Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել Stellar-ը (XLM)` — 12%:

Թվային արժույթների փոխարժեքները հունիսի 2-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունիսի 2-ի դրությամբ։

  • Bitcoin (BTC) $70 222
  • Ethereum (ETH) $1 983
  • Binance Coin (BNB)` $683

Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել Humanity-ը (H)՝  + 27%։

Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել Stellar-ը (XLM)` — 12%:

Թվային արժույթների փոխարժեքները հունիսի 2-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունիսի 2-ի դրությամբ։

  • Bitcoin (BTC) $70 222
  • Ethereum (ETH) $1 983
  • Binance Coin (BNB)` $683

Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել Humanity-ը (H)՝  + 27%։

Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել Stellar-ը (XLM)` — 12%:

Ավելի լավ է ձախողվել սեփական ճանապարհով, քան հաջողել ուրիշինը գնալով. Հաջողակ Մտքեր

Ահա 10 մտքեր հաջողության և երջանկության մասին, որոնք հզոր մոտիվացիա և ներքին խաղաղություն են հաղորդում․


  1. «Հաջողությունը այն չէ, ինչ ունես, այլ այն՝ ով ես դառնում»
  2. «Երջանկությունը ճանապարհ է, ոչ թե նպատակ»
  3. «Ավելի լավ է ձախողվել սեփական ճանապարհով, քան հաջողել ուրիշինը գնալով»
  4. «Հաջողությունը՝ անել այն, ինչ սիրում ես. երջանկությունը՝ սիրել այն, ինչ անում ես»
  5. «Մեծ հաջողությունը սկսվում է փոքր, հետևողական քայլերից»
  6. «Երջանկությունը կախված չէ արտաքին հանգամանքներից, այլ՝ մեր վերաբերմունքից»
  7. «Մի հետաձգիր երջանկությունը մինչև նպատակիդ հասնելը՝ եղիր երջանիկ արդեն ճանապարհին»
  8. «Հաջող մարդիկ ձգտում են աճի, ոչ թե կեցության»
  9. «Երբ ընդունում ես ինքդ քեզ, սկսում ես զգալ իսկական երջանկությունը»
  10. «Ներդրումն ինքդ քեզ վրա՝ լավագույն ներդրումն է հաջողության և երջանկության ճանապարհին»