Ռուսաստանը դադարեցրել է Ղազախստանի ծծմբի տարանցումը իր նավահանգիստներով

Ռուսաստանի երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալությունը արգելել է Ղազախստանից ծծումբ տեղափոխող վագոնների բեռնումն ու փոխադրումը դեպի ռուսական ծովային նավահանգիստներ և սահմանային երկաթուղային անցակետեր։

Հրամանը ստորագրվել է 2026 թվականի մայիսի 24-ին և ուժի մեջ է մտնում անորոշ ժամկետով։ Սահմանափակման պատճառները պաշտոնապես չեն հրապարակվել։

Ղազախստանը ծծմբի խոշոր արտադրող և արտահանող է՝ տարեկան արտահանելով ավելի քան 4 միլիոն տոննա արտադրանք։ Այդ ծավալների մեծ մասն ավանդաբար արտահանվում էր Ռուսաստանի նավահանգիստների միջոցով։

Փորձագետների գնահատմամբ՝ որոշումը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել համաշխարհային շուկայի վրա, որտեղ արդեն իսկ նկատվում է ծծմբի դեֆիցիտ։ Ծծումբը լայնորեն օգտագործվում է ծծմբաթթվի արտադրության մեջ, որն անհրաժեշտ է պարարտանյութերի, մետալուրգիայի և քիմիական արդյունաբերության համար։

Վերջին մեկ տարվա ընթացքում ծծմբի գինը, ըստ Trading Economics-ի տվյալների, աճել է ավելի քան 205%-ով՝ հասնելով ռեկորդային 7,5 հազար յուանի մեկ տոննայի դիմաց։

Ռուսաստանն ու Մեքսիկան քննարկում են SWIFT-ի այլընտրանքային համակարգ ստեղծելու հնարավորությունը

Ռուսաստանն ու Մեքսիկան  քննարկում են փոխադարձ հաշվարկների համար SWIFT միջազգային վճարային համակարգի սեփական այլընտրանքը ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել են Մեքսիկայում Ռուսաստանի դեսպանատնից։

Կողմերը նաև քննարկում են ռուսական «Միր» վճարային քարտերի ներդրման հնարավորությունը Մեքսիկայի զբոսաշրջային գոտիներում, ինչը կարող է հեշտացնել ռուս զբոսաշրջիկների ֆինանսական գործարքները երկրում։

Դեսպանատան տվյալներով՝ 2025 թվականին Ռուսաստանի և Մեքսիկայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 959 մլն դոլար։

SWIFT համակարգի այլընտրանքի ստեղծման նախաձեռնությունը կարող է նպաստել երկու երկրների միջև ֆինանսական գործարքների պարզեցմանը և ազգային վճարային համակարգերի օգտագործման ընդլայնմանը միջազգային առևտրում։

Վերջին տարիներին Ռուսաստանը ակտիվորեն զարգացնում է սեփական ֆինանսական ենթակառուցվածքները՝ արևմտյան պատժամիջոցների և միջազգային վճարային համակարգերի սահմանափակումների պայմաններում։ Մեքսիկայի հետ համագործակցությունը կարող է դառնալ այդ քաղաքականության հերթական քայլերից մեկը։

Վարկավորման ծավալների տարեկան աճը պահպանվել է. պատկերը` ապրիլին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026թ․ ապրիլի վերջի դրությամբ առևտրային բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ ֏8 տրլն։ Վերջինս մարտի համեմատ նվազել է 18%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 15%-ով։

Տրամադրված վարկերի տեղաբաշխմանը ծանոթանանք ստորև բերված գծապատկերում․

Առաջին հերթին ուսումնասիրենք վարկավորման 3 խոշոր ուղղությունները․

  • Սպառողական վարկերի ծավալները 2026թ․ ապրիլի վերջին հասել են ֏1․8 տրլնի։ Վերջինս մարտի համեմատ նվազել է 21%-ով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ աճել 17%-ով։ Սպառողական վարկերի շուրջ 23%-ը կազմում են ոսկու գրավով վարկերը։
  • Հիփոթեքային վարկերի ծավալները կազմել են ֏1․6 տրլն, որը մարտի համեմատ նվազել է 11%-ով, իսկ 2025թ․ ապրիլի համեմատ՝ աճել 8%-ով։ Հիփոթեքային վարկերի մոտ 90%-ը վերաբերում է անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված վարկերին։
  • Շինարարության ոլորտի վարկերի ծավալները կազմել են ֏0․9 տրլն։ Մարտի համեմատ նվազել են 21%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ աճել 24%-ով։ Այս վարկերի զգալի մասը ուղղվել է բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության ֆինանսավորմանը։

Հազվագյուտ հանածոների դերը նոր տնտեսությունում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Վարկավորման ամենափոքր ծավալները պատկանում են  Տրանսպորտի և կապը ոլորտին՝ ֏0․17 տրլն։ Վերջինս մարտի համեմատ նվազել է 29%-ով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ աճել 31%-ով։ Այս ոլորտում տրամադրված վարկերի 56%-ը բաժին է ընկնում փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտին, իսկ 44%-ը՝ տեղեկատվության և կապի ոլորտին։

Փոխադրումների և պահեստային տնտեսության վարկերի գերակշիռ մասն ուղղված է օդային տրանսպորտի գործունեությանը, մինչդեռ տեղեկատվության և կապի վարկերը հիմնականում ուղղվել են հեռահաղորդակցությանը։

    • Այսպիսով, ապրիլի տվյալները ցույց են տալիս, որ վարկային ակտիվությունը ամսական կտրվածքով նվազել է, սակայն տարեկան համեմատությամբ արձանագրվել է աճ՝ տարբեր ոլորտներում տարբեր ինտենսիվությամբ։

Թվային արժույթների փոխարժեքները հունիսի 1-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունիսի 1-ի դրությամբ։

  • Bitcoin (BTC) $73 340
  • Ethereum (ETH) $1 992
  • Binance Coin (BNB)` $651

Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել Stargate Finance-ը (STG)` +57.4%։

Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել Morpho-ն (MORPHO)` -7.8%։

Եվրոպական ո՞ր երկրներն են հաղթում արհեստական բանականության մրցավազքում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Աշխարհում բավականին հակասական են արհեստական բանականության մասսայական կիրառության հանդեպ տրամադրությունները։

Մի մասի կարծիքով արհեստական բանականությունը դրական երևույթ է, հեշտացնում է մարդկանց կյանքը, մյուս մասի կարծիքով՝ բացասական ազդեգություններն ավելի շատ են։

Կա նաև մի զգալի հատված, որը նույնիսկ հստակ չի պատկերացնում, թե խոսքն ինչի մասին է։

Ովքե՞ր են աշխարհի ամենաազդեցիկ գործադիր տնօրենները

Ուսումնասիրենք` ինչպիսի տարածվածություն ունի արհեստական բանականության կիրառումը Եվրոպայում․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Նորվեգիայում բնակչության 56․3%-ը օգտագործում է արհեստական բանականություն։ Երկրորդ տեղում է Դանիան՝ 48․4% ցուցանիշով։

Հաջորդիվ Շվեյցարիան է՝ 47% արդյունքով։ Ամենացածր ցուցանիշները դիտվել են Ռումինիայում՝ 17․8%, Թուրքիայում՝ 18․6%, և Իտալիայում՝ 19․9%։

Ընդ որում, Եվրոպական միությունում արհեստական բանականության օգտագործման մակարդակը կազմել է միջինում 32․7%։ 

Երևանի գերակայությունը պահպանվում է. որքանո՞վ են մարզերը մասնակցում բյուջեի ձևավորմանը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Ինչպես արդեն գիտենք, վիճակագրական տվյալների համաձայն՝ 1000 խոշոր հարկ վճարողները միասին պետբյուջե են փոխանցել մոտ ֏0․5 տրլն։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12%-ով։

Ուսումնասիրենք պատկերը աշխարհագրական բաշխվածության կտրվածքով․

  • Երևան. 1000 խոշոր հարկ վճարողներից 809-ը տեղակայված են մայրաքաղաքում։ Նրանց կողմից պետբյուջե փոխանցված հարկերի ծավալը կազմել է շուրջ ֏380 մլրդ։
  • Կոտայքի մարզ. այստեղից ընդգրկված են 56 ընկերություն, որոնք միասին մուտքագրել են պետական բյուջե ֏16․1 մլրդ։
  • Արարատի մարզ. ներկայացված է 29 ընկերություն, որոնց կողմից վճարած հարկերի ծավալները կազմել են ֏29 մլրդ։
  • Արմավիրի մարզ. ընդգրկված են 28 ընկերություն, որոնք պետբյուջե են մուտքագրել ֏10․3 մլրդ։
  • Սյունիքի մարզ. այստեղից ընդգրկված 19 ընկերություն միասին պետբյուջե են փոխանցել մոտ ֏24 մլրդ։

Այսպիսով, ինչպես և սպասելի էր, խոշոր հարկ վճարողների գերակշիռ մասը կենտրոնացած է Երևանում, որտեղից ապահովվում է ընդհանուր հարկային մուտքերի հիմնական մասը։

Մարզերի մասնակցությունը համեմատաբար փոքր է, սակայն որոշ դեպքերում, օրինակ, Արարատում և Սյունիքում, հարկային մուտքերի ծավալները զգալի են՝ հաշվի առնելով ընկերությունների թվաքանակը։