ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը՝ «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի մասին

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է.

«Հարգելի՛ գործարարներ,

Ի պատասխան վերջին շրջանում հաճախ հնչող հարցերի և մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ այսուհետ «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ ( https://www.armcci.am/ ):

Անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև՝

1️․ Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար՝

☑️ Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում՝

— համապատասխանության սերտիֆիկատ,

— որակի հայտարարագիր։

Վերոնշյալ փաստաթղթերի ստացման համար կարող եք դիմել համապատասխան սերտիֆիկացման մարմիններին՝

☑️ Այլ ապրանքների դեպքում՝

— ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ։

— կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը թույլ կտա հաստատել ապրանքի ծագումը, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ ապրանքը արտադրվել է Հայաստանում կամ ԵԱՏՄ անդամ երկրներում։

2․ ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար՝

— մաքսային հայտարարագիր։

⁉️ Փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել «Վայլդբերրիզ»-ի տեխնիկական սպասարկման կենտրոն՝ վաճառողների պորտալի միջոցով ( https://forms.gle/dCcZpSK1zTtgX6BV7 ) կամ թողնել կոնտակտային հեռախոսահամար հետևյալ հղմամբ՝

Հետադարձ կապի ձևաթուղթ՝

❗️ Խնդրում ենք նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի ներդրված համակարգի շրջանակում գործընթացը կազմակերպվի հնարավորինս սահուն, ճիշտ և առանց ուշացումների»,- ասված է։

Circle-ը ներգրավել է 222 միլիոն դոլար Arc թոքենի նախնական վաճառքի շրջանակում

Circle ընկերությունը, որը թողարկում է USDC սթեյբլքոյնը, ներգրավել է 222 միլիոն դոլար իր նոր բլոկչեյնի՝ Arc բնիկ թոքենի նախնական վաճառքի (presale) ընթացքում։

Նախագծի գնահատականը՝ հաշվի առնելով թոքենների ամբողջական թողարկումը (FDV), կազմել է 3 միլիարդ դոլար։

Ներդրումային փուլը գլխավորել է Andreessen Horowitz (a16z) վենչուրային ընկերությունը։

Ներդրողների թվում են նաև՝

  • BlackRock
  • Apollo Global Management
  • ARK Invest
  • Standard Chartered
  • SBI Group
    և այլ խոշոր ֆինանսական ու կրիպտո ընկերություններ։

Arc-ը ներկայացվում է որպես հանրային բլոկչեյն՝ նախատեսված խոշոր ֆինանսական կազմակերպությունների համար։

Circle-ը մտադիր է դուրս գալ միայն USDC սթեյբլքոյնի թողարկման բիզնեսի սահմաններից և ստեղծել սեփական ենթակառուցվածքը թոքենիզացված ֆինանսական ծառայությունների համար։

Նախագծի տվյալներով՝

  • թոքենների նախնական առաջարկի 25%-ը կստանա հենց Circle-ը
  • 60%-ը կբաշխվի օգտատերերի, մշակողների և ցանցի մասնակիցների միջև
  • մնացած մասը կուղղվի ռեզերվային ֆոնդ

Ընկերությունում կարծում են, որ ապագայում «աշխարհի բոլոր ընկերությունները» կանցնեն թոքենիզացման, իսկ թվային թոքենները կդառնան բիզնեսի, հաճախորդների և ներդրողների միջև փոխգործակցության հիմնական գործիքը։

Չինական ավտոբրենդները Ռուսաստանում բախվել են բազմամիլիարդանոց վնասների

Geely և Changan Automobile ընկերությունները Ռուսաստանում ընդհանուր առմամբ կորցրել են ավելի քան 15.68 միլիարդ ռուբլի։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, հիմնական պատճառներն են՝

  • բարձր հիմնական տոկոսադրույքը
  • ուտիլիզացիոն վճարի աճը
  • ավտոմեքենաների պահանջարկի կտրուկ անկումը

Նշվում է, որ դեռ մեկ տարի առաջ երկու ընկերություններն էլ շահութաբեր էին։

Ճգնաժամի պայմաններում Haval-ի գործարանը Տուլայի մարզում աշխատակիցներին ուղարկում է երկշաբաթյա կորպորատիվ արձակուրդի։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ընկերության պահեստները գերբեռնված են չվաճառված ավտոմեքենաներով, ինչը վկայում է շուկայում պահանջարկի զգալի թուլացման մասին։

Վերլուծաբանների կարծիքով՝ ռուսական ավտոշուկան շարունակում է մնալ ճնշման տակ՝ թանկ վարկերի, սպառողական ակտիվության անկման և լրացուցիչ հարկային բեռի պատճառով։

Չինական ավտոարտադրողները վերջին տարիներին արագորեն մեծացրել էին իրենց ներկայությունը Ռուսաստանում, սակայն այժմ ստիպված են վերանայել վաճառքի պլաններն ու ծախսերը՝ շուկայի դանդաղման պայմաններում։

Հազվագյուտ հանածոների դերը նոր տնտեսությունում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Աշխարհում տեղի է ունենում արտադրական գործընթացների վերադասավորում։ Տարիներ առաջ արտադրվող ավանդական ապրանքներին զուգահեռ նոր թափ են հավաքում ժամանակակից արտադրական ուղղությունները, որոնցից է, օրինակ,  մարտկոցների արտադրությունը։

Մարտկոցների օգտագործման շրջանակներն օր օրի ընդլայնվում են՝ նաև էլեկտրական մեքենաների արտադրության զարգացմանը զուգահեռ։

Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը ևս այս առումով մեծանում է`առաջին հերթին պայմանավորված այն հանգամանքով, որ հայաստանյան ընդերքը հարուստ է հազվագյուտ օգտակար հանածոներով, որոնք անհրաժեշտություն են նոր արտադրական ուղղությունների զարգացման համար։


Հայաստանի հանքաարդյունաբերությունը 2026թ․ սկզբին աճել է 43%-ով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Աշխարհում ժամանակակից մարտկոցների արտադրությունը պահանջում է տարատեսակ հանքանյութերի օգտագործում։ Այս համատեքստում ուսումնասիրենք դրանց արտադրության ծավալները, որոնք 2025թ․ 2020թ․ համեմատ դրսևորել են աճման բարձր տեմպեր․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ժամանակակից մարտկոցներում օգտագործվող լիթիումի արտադրության ծավալները 2025թ․ 2020թ․ համեմատ աճել են 291%-ով, կոբալտի արտադրության ծավալները՝ 113%-ով, իսկ մանգանի արտադրության ծավալները՝ 93%-ով։

Եվրոպական ավտոհսկաները միլիարդավոր եվրոյի կորուստներ են կրել ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով

Financial Times-ի տվյալներով՝ Volkswagen, BMW, Mercedes-Benz, Stellantis և Volvo ընկերությունները մեկ տարվա ընթացքում կրել են ավելի քան 8 միլիարդ եվրոյի ծախսեր՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի հետևանքով։

2026 թվականի մայիսին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է նոր բարձրացումներ սահմանել՝ մաքսատուրքերը հասցնելով մինչև 25%-ի։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ եթե այդ քայլը իրականացվի, ապա միայն Volkswagen, BMW և Mercedes-Benz ընկերությունները 2026 թվականին կարող են լրացուցիչ կորցնել շուրջ 2.6 միլիարդ եվրո։

Փորձագետների կարծիքով՝ հնարավոր նոր սահմանափակումները կարող են ավելի խորացնել ճգնաժամը եվրոպական ավտոարդյունաբերությունում, որն արդեն բախվում է՝

  • էլեկտրամոբիլների շուկայում մրցակցության աճին
  • արտադրական ծախսերի բարձրացմանը
  • համաշխարհային պահանջարկի դանդաղմանը

Մաքսատուրքերի աճը կարող է անդրադառնալ նաև ավտոմեքենաների վերջնական գների վրա և նվազեցնել եվրոպական արտադրողների մրցունակությունը ԱՄՆ շուկայում։

Մայիսի 11-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Մայիսի 11-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 367.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 371 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 366.38 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 371.35 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 429 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 436 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 427.02 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 439.5 դրամ: Ռուսական ռուբլու […]

Մայիսի 11-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Մայիսի 11-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 367.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 371 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 366.38 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 371.35 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 429 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 436 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 427.02 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 439.5 դրամ: Ռուսական ռուբլու […]

Թրամփի որդին հերքել է World Liberty Financial կրիպտոնախագծից ընտանիքի հեռանալու լուրերը

Դոնալդ Թրամփ կրտսերը հերքել է տեղեկությունները, թե Դոնալդ Թրամփի ընտանիքը լքել է World Liberty Financial կրիպտոնախագիծը։

Ավելի վաղ նախագծի կայքում Դոնալդ Թրամփը և նրա որդիները նշված էին որպես համահիմնադիրներ, սակայն վերջերս այդ տեղեկությունը անհետացել էր, ինչից հետո սոցիալական ցանցերում սկսեցին շրջանառվել նախագծից ընտանիքի դուրս գալու մասին լուրեր։

Թեման քննարկվել է Consensus համաժողովի ընթացքում Մայամիում, որտեղ ելույթ են ունեցել Դոնալդ Թրամփ կրտսերը և Զաք Ուիտկոֆը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի որդին և նախագծի համահիմնադիրը։

Քննարկման ընթացքում Ուիտկոֆը նշել է, որ տեսել է սոցիալական ցանցերում հրապարակումներ, թե Դոնալդ Թրամփ կրտսերը և Էրիկ Թրամփը հրաժարվել են նախագծից։

Ի պատասխան՝ Թրամփ կրտսերը հայտարարել է, որ այդ տեղեկությունը «իր համար նույնպես նորություն էր»։

Դոնալդ Թրամփ կրտսերի խոսքով՝ լուրերը տարածվել են մարդկանց և բոտերի կողմից, որոնք «կուրորեն կրկնում են իրենց փոխանցվող տեղեկությունները»։

Նա հավելել է, որ դժվար թե ներկա գտնվեր այդ բեմում, եթե ընտանիքն իրականում դուրս եկած լիներ նախագծից։

Իր հերթին Զաք Ուիտկոֆը հաստատել է, որ Դոնալդ Թրամփի որդիները՝ Դոնալդն ու Էրիկը, շարունակում են մնալ World Liberty Financial նախագծի համահիմնադիրներ։

Թոշակներն ու սպառողական զամբյուղը, գնաճան ու միջին աշխատավարձը. ՇԱԲԱԹԸ`ԹՎԵՐՈՎ

Թվեր, փաստեր և ֆինանսներ․ ամփոփում ենք շաբաթը  Banksnews-ի հետ։

Wildberries-ը հայտարարել է Հայաստանում արտադրված որոշ ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին։Հիշեցնենք, որ օրերս ռուսական Wildberries-ը դադարեցրել էր հայկական ծագման ապրանքների վաճառքն իր հարթակում։

ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու նպատակով 380,000 դոլար է առաջարկել Սամվել Կարապետյանի ընտանիքին: Առաջարկը մերժվել է։

Մարտին Գալստյանը միաձայն վերընտրվել է  Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը։ Հիշեցնենք, որ Մարտին Գալստյանը ԿԲ նախագահն է 2020 թվականից։

2026 թվականի ապրիլին Հայաստան այցելել է 172,705 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա ապրիլին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 123,705։

Հիմա գնաճի մասին։ 2026թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գնաճը կազմել է 4․2%։ Սա այն դեպքում, երբ նույն ժամանակաշրջանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է ընդամենը  2․9%-ով։

2026 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է մոտ 59,200 դրամ,  նվազագույն կենսաթոշակը՝ 46,000 դրամ։ Մինչդեռ Վիճկոմիտեի տվյալներով`  նվազագույն սպառողական զամբյուղը, մեկ մեծահասակի հաշվով կազմում է 68,784 դրամ, ինչը բարձր է թե՛ միջին, թե՛ նվազագույն կենսաթոշակներից։

Հայաստանում վարկառուների թիվը մոտենում է 1 միլիոնի` 2026թ․ մարտի վերջի դրությամբ կազմելով 928,748 է։ Սպառողական և այլ վարկեր ունեցողների թիվը կազմել է 905,535 մարդ։ Հիփոթեքային վարկ ունեցողներինը՝ 89,440 մարդ։ Այստեղ 34%-ը կանայք են, 66%-ը՝ տղամարդիկ։

 

Ուժեղ արդյունաբերություն, թույլ գյուղատնտեսություն. ՀՀ տնտեսությունը` 2026թ․ առաջին եռամսյակում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2026թ․ առաջին եռամսյակում տեղի ունեցող ներքին և արտաքին իրադարձությունների պայմաններում ՀՀ տնտեսությունն արձանագրել է հետևյալ արդյունքները․

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2026թ․ առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏748,001 մլն, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ ֏96,360 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏95,640 մլն:

2026թ․ առաջին եռամսյակում  առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏1,442,794 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏981,729 մլն արդյունքները:

2026թ․ առաջին եռամսյակում ՀՀ-ում արտադրվել է 2,818 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի առաջին եռամսյակում կազմել է ֏307,574: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $1,760 մլն և $2,945մլն:

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2026թ․ առաջին եռամսյակին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2025թ․ առաջին եռամսյակում արձանագրված արդյունքների համապատասխան  մակարդակների հետ.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026թ․ առաջին եռամսյակում կազմել է 7․1%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը 2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է շուրջ 13%: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների անկումը 2025թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 5․2%։

2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 2․1%։ 2026թ-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 7․4%։

2026թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գնաճը կազմել է 4․2%։ Իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է  2․9%-ով։

Արտահանման և ներմուծման ծավալները 2026թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են համապատասխանաբար 4․5%-ով և 4․6%-ով։ 

  • 2026թ․ առաջին եռամսյակի տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ տնտեսությունը պահպանել է դրական աճի դինամիկա։ Աճի հիմնական շարժիչներն են եղել արդյունաբերությունը և ծառայությունների ոլորտը։ Միևնույն ժամանակ, աճը ամբողջությամբ հավասարակշռված չէ։
  • Գյուղատնտեսության անկումը և առևտրաշրջանառության համեստ աճը ցույց են տալիս, որ տնտեսության որոշ հատվածներում ակտիվությունը դեռևս թույլ է։ Բացի այդ, գնաճի 4․2% մակարդակի պայմաններում անվանական աշխատավարձի 2․9% աճը նշանակում է, որ իրական աշխատավարձերի աճը կարող է լինել սահմանափակ կամ նույնիսկ բացասական, ինչը կարող է ազդել բնակչության գնողունակության վրա։
  • Արտահանման և ներմուծման գրեթե համաչափ աճը վկայում է արտաքին առևտրի ակտիվության պահպանման մասին, սակայն ներմուծման էականորեն բարձր ծավալը շարունակում է ընդգծել առևտրային հաշվեկշռի խոցելիությունը։