Գոհար Աշոտովնա, ինքը տելեվիզրն ինչա անում, դրա տեղը փող տուր․ ինչպես է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը բարեգործության անվան տակ փող բաժանել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների
կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին,
որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝
2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու
օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր
բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից
այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել
է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։

 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել
է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ,
ովքեր ձերբակալվել են։

 










ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է զերծ մնալ բարեգործության
վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագծից, իսկ քաղաքացիներին կոչ
է արվում խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի
գործողությունների մեջ ներգրավվելուց։

Հիասթափություն՝ էքստազի փոխարեն. Կալուգացի Սամվելի բրեժնևյան ոճը

Հռչակավոր առակագիր Եզոպոսը
մի առակ ունի առյուծի մորթի հագած երկարականջ կենդանու, նույն իր՝ ավանակի, եթե կուզեք՝
էշի մասին։ Ուրեմն էշը՝ ավանակը, էլի, պատահմամբ առյուծի մորթի է գտնում ու որոշում
է հնարամտության դիմել՝ քաշել վրան ու իրեն առյուծ երևակայելով շրջել ագարակով, վախեցնել
ընտանի կենդանիներին։ Հետո, ոգևորված իր հաջողությունից  ու թողած  տպավորությունից, էս մեր էշը որոշում է անտառ մտնել
ու վայրի գազաններին էլ վախեցնել իր կեղծ, բայց ահարկու ձայնով։ Վայրի կենդանիներից
ոմանց  սիրտն էլ է դող ընկնում էշի հանած ահարկու
ձայներից։  Տեսնելով նրանց սարսափը՝ առյուծի
մորթով էշը չի դիմանում ու հրճվանքից սկսում է
․․․ էշի պես զռռալ։ Աղվեսը, որ կենդանիներից ամենա․․․ «շուստրին» է, մոտենում է էշին ու ասում՝ «համոզված եղիր՝ ես
էլ կվախենայի, եթե չլսեի քո զռռոցը»։ Արդ, ի՞նչ կցուցանե առակը
կցուցանե,  որ որոշ
տգետներ շինծու ինքնավստահությամբ փորձում են ուժեղի տպավորություն ստեղծել, բայց երբ
բացում են բերաններն ու խոսում, անմիջապես մատնում են իրենց։

Այս առակը հիշեցինք, երբ նախօրեին
լսեցինք «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձը։ Ձևիստների խմբակը,
հիշո՞ւմ եք, ի՜նչ հանդիսավորություն, աննախադեպություն էր փորձում հաղորդել իրենց առաջնորդի
ելույթին, դրանում ասելիքին, որից պետք է բոլորն առնվազն էքստազի մեջ ընկնեին, խենթանային
հռետորական արվեստի բարձրակարգ մատուցումից,  մեկ մարդու պես հունիսի 7-ին ընտրեին իրեն՝
․․․Կալուգայի Սամոյին։  

Երբ լսեցինք ելույթը, էքստազի
փոխարեն մեզ համակեց սարսափը, ինչպես  Եզոպոսի
առակի՝ էշի առյուծանալուց  անտեղյակ հերոսներին։
Միայն թե այդ սարսափը  հիասթափությունից էր։
Ակնկալում էինք, որ ուժեղների թիմը, օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաների նվաճումներից,
Սամվել Կարապետյանին հնարավորություն կտա օգտվել ուղիղ եթերի հնարավորությունից՝ ապահովելով
հանրահավաքի «դրայվն» ու «վայբը»։ Երբ, ասենք, մեծադիր էկրանի այն կողմից Հանրապետության
հրապարակում հանրահավաքի մասնակիցներին՝ «ժիր ու առույգ գեղջուկ մանուկներին» ու մեծահասակներին
կողջուներ ու իր ուժե՛ղ խոսքը կասեր ինքը՝ Մոնումենտում գտնվող իր դղյակի այգու կանա՜չ,
վիթխարի՜ ընկուզենու տակ նստած Սամվել Կարապետյանը։ Բայց ոչ, հնչեց տեսագրված մի ելույթ,
որտեղ իբրև Սամվել Կարապետյան ներկայացող անձը շփոթեցնելու աստիճան նման էր
ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ
Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին։ Նա էլ էր, չէ՞, Կոմկուսի համագումարների ու կամ պլանային ուղերձների
ժամանակ իր անփույթ ակցենտով պաթոսախեղդ անում սովետական ժողովուրդներին՝ ազդարարելով
«
Да здравствует могучий Советский Союз Да здравствует Коммунистическая партия Советского Союза»։  Փաստորեն, հիմա էլ Սամվել Կարապետյանն
է որոշել բրեժնևյան ոճով ազդարարել  «փոփոխությունների»
մասին՝ տարբեր հաստության  «լապշաներ կախելով»
ՀՀ ընտրողների՝ ամեն ինչ լսած, տո
․․․ նաև տեսած ականջներին։ Թե՝ կգանք, կանենք, կբերենք, կստեղծենք,
կլավացնենք կ, կ, կ, կ
․․․․

«Այսօրվա աշխարհում ուժեղ «տնտեսցյունն» է
ուժեղացնում դիվանագիտությունը և պաշտպանությունը, և մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն
և ուժեղ պաշտպանություն, պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ, վերազինված բանակով, որոնք
իսկապես կերաշխավորեն խաղաղությունը, ոչ թե բառերով, այլ՝ գործով»,- խրոխտ ու ազդու
հայտարարեց  Կարապետյանը՝ ձեռքը կրծքին զարկելով
ու Եզոպոսի առակի գլխավոր հերոսի պես ոգևորված ազդարարելով՝ «սրանց կեղծ, անհասկանալի
սրտիկները մենք փոխարինելու ենք իրական, հայկական սրտերով, մենք երբեք չենք մոռանալու,
որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին է մեր սիրտը, Արարատ լեռն է մեր սիրտը
․․․»։    

Ի դեպ, մեզ մոտ տպավորություն է, որ Սամվել
Կարապետյանն այսքան ժամանակ իզոլյացիայի պայմաններում է ապրել, ինչ-որ բունկերում,
տեղյակ չէ, որ 2018 թվականի ապրիլից, շուտով 8 տարի, երկրում իշխանություն է փոխվել։
Իր նկարագրած իրավիճակը՝ աղքատություն, հիվանդ «տնտեսցյուն», թույլիկ դիվանագիտություն,
պատերազմի վախ ու պառակտվածություն, անցյալի՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների մնացուկ
է։ Հետևապես, եթե փոփոխություն բերող, ուժեղ առյուծ էր,  թող «մի ոտ շուտ» բերեր, Սերժ Սարգսյանի օրոք, երբ
իր եղբայրը իշխանության կարկառուն ներկայացուցիչ էր, Սարգսյանին ամենամոտ կանգնած մարդը
ու կարող էր համոզել,  տուն ուղարկել երրորդ
նախագահին՝ «վլաստը» փոխանցելով իրենց՝ Կարապետյան եղբայրներին։ Այդպիսի պատմաքաղաքական
առիթներ, նկատենք, նախկինում մի քանի անգամ եղել են, ասենք՝ 2008 թվականի մարտի 1-ի
սպանդից հետո, 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, 2015-ի բուրժուա-դեմոկրատական
հեղափոխության օրերին, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, նույնիսկ 2018-ի թավշյա հեղափոխության
օրերին, երբ Կարապետյանը կարող էր միանալ ժողովրդական շարժմանը՝ իրավիճակը սեփական
ձեռքն առնելով։ Թե՞ հիշյալ ժամանակաշրջաններում Բրեժնևի իրավահաջորդ Պուտինը հրահանգ
չէր իջեցրել ռուսական անձնագիրը գրպանում Հայաստան գնալու ու Սերժ Սարգսյանի «տոնը»
խանգարելու մասին։ Արդ, հիմա եկել, ժողովրդի կողմից ընտրված իշխանության տոնը խանգարում
են, որ ի՞նչ  անեն։    

Հա, ի դեպ, ավելի քան 6 րոպե
տևած Սամվել Կալուժսկիի ելույթում միակ ուժեղ բանը, որ արձանագրեցինք, մոնտաժողի աշխատանքն
էր։ Իրոք, ուժեղ, ոսկերչական  աշխատանք էր կատարել
տասնյակ «դուբլ» նկարահանված ելույթից նման մատերիալ ստանալու համար։ Ուժ, եռանդ ու
համբերություն հարգարժան մոնտաժնիկին, քանի որ նախընտրական քարոզչության մեկնարկից
հետո նորանոր  ուղերձներ են սպասվում։

Հեղինե Մանուկյան     

 

  

 

 

 

Երկիր մտնող կանխիկը պետք է էլ ավելի խիստ վերահսկվի. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․«Հարկային ու մաքսային ծառայությունների օպերատիվ-հետախուզական մարմինները խստացրել են երկիր մտնող կանխիկի վերահսկողությունը: Հանրապետություն մեծ գումարներ ներմուծողները ձերբակալվում են (օրինակ` վերջերս 47,5 միլիոն ռուբլի ներմուծող է ձերբակալվել): Բայց դա քիչ է:

Սա շատ կարևոր է, քանի որ ընտրակաշառքի ու քաղաքական գործունեության ապօրինի ֆինանսավորման փողը չի կարող գալ փոխանցումներով: Այն կարող է գալ միմիայն ու բացառապես կանխիկով… Խոսքը, առնվազն, մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է»: 

Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, չկա ճանապարհ. վարչապետ

14.04.2026

Հասարակություն

Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, չկա ճանապարհ. վարչապետ

Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կայա Կալասի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստման հարցերին. ընդգծվել է ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ համաձայնությունը:

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ՀՀ-ԵՄ արժեքահեն գործընկերության և ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում: Այս համատեքստում համաձայնություն է ձեռք բերվել ժողովրդավարական գործընթացներին աջակցության նպատակով առկա հստակ մեխանիզմների շարունակականության և արդյունավետության ապահովման շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կատարի դեսպանն ընդգծել են 2 երկրի երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը

Ապրիլի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Կատար երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ լիարժեք իրացնելու բազմաոլորտ համագործակցության առկա ներուժը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը:ինները իրենց համար են դղյակ սարքել, դու մեր գյուղի համար․ քաղաքացի

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կատարի դեսպանն ընդգծել են 2 երկրի երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը

Ապրիլի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Կատար երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ լիարժեք իրացնելու բազմաոլորտ համագործակցության առկա ներուժը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը:ինները իրենց համար են դղյակ սարքել, դու մեր գյուղի համար․ քաղաքացի

Մադյարը ծաղրել է Օրբանին

Հունգարիայի ընտրություններում հաղթած ընդդիմադիր «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարը քննադատել է Վիկտոր Օրբանին՝ հայտարարելով, որ վերջինս չափազանց տարվել է արտաքին քաղաքական հռետորաբանությամբ՝ ի վնաս երկրի ներքին խնդիրների։

«Օրբանը խաղում էր ինչ-որ «հնգաչափ շախմատային պարտիա», և դա, հավանաբար, դարձավ նրա պարտության պատճառներից մեկը։ Նա խոսում էր ամեն ինչի մասին՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Իրանի, շահի, այաթոլլայի, ԱՄՆ-ի ընտրությունների։ Եթե նրան գիշերը արթնացնեին, նա հավանաբար կասեր, որ ինքն է հաղթել ԱՄՆ-ի ընտրություններում, այլ ոչ թե Դոնալդ Թրամփը», — նշել է Մադյարը։

Ըստ նրա՝ Օրբանը քննարկում էր ամեն ինչ, բացի այն խնդիրներից, որոնք իրականում հուզում են Հունգարիայի բնակիչներին։

Ամեն ինչ պետք է անեմ, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճեմ․ Ամոյանը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում առաջիկա Եվրոպայի առաջնությանը:

Մենք լավ մարզահավաքներ ենք անցկացրել: Այժմ անցկացնում ենք մեր 5-րդ հավաքը, որով պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Հիմա լավ մարզավիճակում եմ: Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակով մրցաշարին մասնակցելն ավելի պարտավորեցնող է: Բոլորն էլ առավել տրամադրված են քո դեմ գոտեմարտում ու ավելի պատրաստված են մոտենում մրցմանը: Հիմա ավելի դժվար է Եվրոպայի չեմպիոն դառնալը: Ամեն ինչ պետք է անեմ, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ամոյանը:

Վերջինիս խոսքով` իր ներկայիս քաշային կարգում` 77 կգ քաշում, Եվրոպայի չեմպիոնի 6-7 հավակնորդ կա:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 20-26-ն Ալբանիայում:

Վատիկանն ու Իտալիան քննադատել են Թրամփի խոսքերը Հռոմի պապի հասցեին

Վատիկանում և Իտալիայում արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի հասցեին հնչեցրած քննադատությանը։ 

Վատիկանի պաշտոնյան Անտոնիո Սպադարոն նշել է, որ այդ հայտարարությունները վկայում են պապի վրա ազդելու փորձերի անզորության մասին, իսկ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Թրամփի խոսքերը որակել է ոչ ողջամիտ և ոչ օգտակար՝ ընդգծելով Հռոմի պապի խաղաղության դերակատարությունը։