Ընտանիքներով մարդկանց ներքաշել է ընտրակաշառքի մեջ, մարդիկ կալանավորվում են նրա արկածախնդրության պատճառով․ Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների՝ ընտակաշառք բաանելու դեպքերին և ձերբակալություններին։

«Ընտանիքներով մարդկանց ներքաշել է ընտրակաշառքի մեջ. մարդիկ կալանավորվում են նրա արկածախնդրության պատճառով, բայց ինքը՝ թաքնվելով կրծքով կերակրող մոր կամ անչափահաս երեխաների հետևում, հանգիստ նստած իր ապարանքում, ինչ-որ հարցերի է պատասխանում ու ժպտում։

Կարող է նաև 6-րդ հարցին պատասխանել՝ ինչի՞դ վրա ես ուրախ»,- գրել է նա։

Իսրայելցի գեներա՞լն է խորհուրդ տվել, թե՞ սեքսի նախարարը․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի թիմի կողմից վերջին շրջանում շրջանառվող 300 հազար ադրբեջանցի ՀՀ բերելու հայտարարություններին։

«Չկա նման թեմա, չի եղել, չի էլ կարող լինի երբևէ։ Փուչիկ է։

Չեն կարող սահմանի զոհերի վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել և նրանց արյունը դարձնել քաղաքական կապիտալ, որովհետև սահմանին մոտ 2 տարի 2 ամիս զոհ չկա, նրանք չեն կարող ասել, որ մենք շարունակում ենք մնալ շրջափակման մեջ, որովհետև Ադրբջանի տարածքով երկաթգծով ապրանքներ ենք ներմուծում Հայաստան, ստիպված հեքիաթներ պետք է հորինեն։

Չգիտեմ իրենց իսրայեցի գեներալն է խորհուրդ տվել, թե կալուգայի հարկայինի պետի տեղակալը, թե սեքսի նախարարը, էդ արդեն չգիտեմ։ Բայց մենք իրականում մարդիկ բերել ենք Հայաստան, ուզում եմ բոլորը սա հստակ իմանան։ Մեր օրոք 2025 թվականին արդեն առաջին անգամ ներգաղթել է 8660 հայ։ Կալուգացի օլիգարխի հանրապետական եղբոր իշխանության տարիներին Հայաստանից արտագաղթել է 378,615 հայ»,- ասել է Ռուբինյանը

ԵՄ-ն չի շտապում․ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին խոսելը դեռ վաղ է

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր
Լայենը հայտարարել է, որ դեռ վաղ է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու
համար։

France 24-ի փոխանցմամբ՝
 Ֆոն դեր Լայենը Բեռլինում նշել է, որ պատժամիջոցների
վերացումը այս փուլում անհնար է։

«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցների չեղարկումը
շատ վաղ կլինի», – ասել է նա՝ հավելելով, որ դրանք սահմանվել են Իրանի իշխանությունների
կողմից սեփական բնակչության նկատմամբ իրականացվող ճնշումների պատճառով։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ պատժամիջոցների վերացման
համար անհրաժեշտ է նախ տեսնել էական և հիմնարար փոփոխություններ Իրանում։

Երեքի նպատակն էլ ՀՀ անկախությունը մատաղ անելն է, իսկ «միակ տղամարդը» իր ձայները որևէ մեկին չի տա

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը, խոսելով առաջադրված
քաղաքական ուժերի մասին, նշեց, որ որոշները պարզապես ձայն են փախցնելու, և ունենալու
ենք շատ փոշիացված ձայներ
: «Անցողիկ շեմը  հաղթահարող կուսակցությունները, ինչպես հաճախ ենք
ասում՝  պատերազմի եռագլուխ կուսակցությունն
է, որոնք մշտապես նույն թեզն են առաջարկում արտաքին քաղաքականության, անվտանգության,
խաղաղության կոնցեպտի վերաբերյալ։ Ես կառաջարկեի՝ միավորվեք մեզ դաշինքում, ոչ մի տարբերություն
չունեք՝ բացի զուտ քաղաքական դեմքերի տարբերությունից։ Փորձում եք աբստրակտվել իրարից՝
ասելով, որ իրար ձայն չեք տալու, այն պարագայում, որ այդ երեք ուժերից միայն մեկն ունի
վարչապետի թեկնածու։ Մնացածը կամ թաքցնում են, կամ չեն ուզում բացահայտել, թե ով է
իրենց վարչապետի թեկնածուն։ Ինչպե՞ս է հնարավոր 35 տարում չստեղծել այնպիսի քաղաքական
մշակույթ, որ այդ թեզը ընտրություններից մեկ ամիս առաջ չհնչի՝ ունեմ վարչապետի թեկնածու,
չեմ ասի, որ չթիրախավորեք։ Դա ծիծաղելի էլ չի, քաղաքական սնանկություն է
»,-  Civic.am-ի տաղավարում ասաց նա։

Մինասյանի դիտարկմամբ՝ երեք ուժերի նպատակն էլ Հայաստանի անկախությունը
մատաղ անելն է։ Պատգամավորը նաև կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը  երբեք իր ձայները որևէ այլ ուժի չի տա
. «Հետընտրական փուլում տարբերակ չունեն չմիավորվելու, իսկ հաշվի առնելով երկրորդ
նախագահի ամբիցիաները, միակ տղամարդը լինելու իր ամպագոռգոռ հակումները՝ ես վստահ եմ,
որ նա ոչ մեկին իր ձայները չի տալու, եթե ինքը չլինի վարչապետի թեկնածու
»։  

Հետաքրքրվեցինք՝ նույնիսկ Սամվել Կարապետյանի՞ն: «Սամվել Կարապետյանն այս պրոցեսի մեջ չկա, գոյություն չունի՝ ոչ ցուցակում կա, ոչ
անվանումը կա։ Ինքը Կիպրոսի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Այդ մարդուն Հայաստան
են ուղարկել ինչ-որ առաքելության, այդ առաքելությունը կիսատ թողած հետ է գնալու
»,- եզրափակեց նա։

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բասենի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Շիրակի մարզի Ախուրյանի «Բասենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր:

Ինչպես հայտնել է տեսչական մարմին- սննդի կառույցում առկա արհեստական օդափոխության համակարգը եղել է անսարք,

– պատերը չեն ունեցել հարթ մակերես, եղել են բորբոսնած, ինչը կանխարգելել է դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը,
– առաստաղը եղել է ոչ նորոգ, առկա են եղել բորբոսի, կեղտի կուտակումներ և մասնիկների թափվելու վտանգ,
– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ:

Արսեն Թորոսյանը և Խավիեր Կաստելանոս Մոսկերան քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Խավիեր Կաստելանոս Մոսկերային։

ԱՍՀՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև համագործակցության զարգացման ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ֆեդերացիայի հետ ունեցած արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով վերջինիս դերը Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում։ Այս համատեքստում նախարարը մանրամասնել է նաև ոլորտային առաջնահերթությունները և դիտարկել մի շարք ուղղություններով փորձի փոխանակման ու համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Խավիեր Կաստելանոս Մոսկերան ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը՝ նշելով, որ ձևավորված կառուցողական երկխոսությունն ու փոխվստահությունը ամուր հիմք են ստեղծում հետագա աշխատանքների համար։