Անտառապատման ծրագրեր իրականացնողները կազատվեն  ՇՄԱԳ փորձաքննության տուրքի վճարից

Ոչ անտառապատ հողերում անտառատնկման աշխատանքների համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության համար սահմանված 300 000 դրամ տուրքը կհանվի։ Այս կապակցությամբ մշակվել է  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթը, որին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց սույն թվականի ապրիլի 9-ին։

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խթանելու Հայաստանում անտառտնկման և անտառվերականգնման ծրագրերը։

Առաջարկվող փոփոխություններով ներպետական օրենսդրությունը կհամապատասխանեցվի Հայաստանի կողմից վավերացված Օրհուսի և Էսպոյի կոնվենցիաների պահանջներին։

Առաջարկվում է պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել լիազոր մարմնի կողմից։

Օրենսդրական փաթեթի նախագծով պետական և համայնքային դպրոցների ու մանկապարտեզների կառուցման և վերակառուցման նախագծերը չեն ենթարկվի ՇՄԱԳ փորձաքննության․ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ դիրքորոշումը կներկայացվի քաղաքաշինական փորձաքննության շրջանակում։

Ապրիլ 22, 2026 at 10:25

«Կլիմայի փոփոխություն, կլիմայական քաղաքականություն և անվտանգություն» թեմայով քննարկում՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովում

Ապրիլի 15-17-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) անցկացվեց «Կլիմայի փոփոխություն, արդարություն և մարդու իրավունքներ» թեմայով միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպվել էր «Կլիմա և հակամարտություններ. հատուցում և կանխարգելում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԵՊՀ-ի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի («Գլոբալ կամպուս Կովկասի») կողմից «Գլոբալ կամպուս Կենտրոնական Ասիայի» և «Ժան Մոնե» ժողովրդավարության, մարդու իրավունքների և անվտանգություն գերազանցության կենտրոնի հետ համագործակցությամբ։

Ապրիլի 17-ին գիտաժողովի երկու պանելային քննարկումները կենտրոնացած էին կլիմայական քաղաքականության, կառավարման և անվտանգության հարցերի վրա։

Կլիմայական ակտիվիզմից՝ դիվանագիտություն․ պանելային քննարկում

Հայաստանում ԵՄ պատվիրակության կլիմայի հարցերով փորձագետ Սուսաննա Մարտինսը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի ավագ խորհրդական Դիանա Հարությունյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մարինե Սարիբեկյանը ներկայացրին ոլորտում առկա մարտահրավերներն ու առաջընթացը։

Սուսաննա Մարտինսը նշեց, որ ի պատասխան քաղաքացիների պահանջների 2019 թվականին ԵՄ-ն նախաձեռնել է քաղաքական ծրագիր ավելի ակտիվ կլիմայական գործողությունների համար, իսկ 2021 թվականին ընդունվել է «Կլիմայի մասին» օրենքը։ «Կլիմայի օրենքը սահմանում է, որ Եվրոպական միությունը պետք է շարժվի դեպի մաքուր անցում՝ պաշտպանելով թե՛ մարդկանց, թե՛ մոլորակը, և ապահովելով տնտեսական և սոցիալական արդարություն», – ասաց նա։

Սուսաննա Մարտինսը հիշեցրեց, որ 2021 թվականին ԵՄ-ն ընդունել է հարմարվողականության ռազմավարություն, և գրեթե բոլոր անդամ երկրներն արդեն ունեն համապատասխան ծրագրեր։ «Այս միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել դիմակայունությունը ջերմային ալիքների, ջրհեղեղների, երաշտների և ծովի մակարդակի բարձրացման նկատմամբ, ինչպես նաև զարգացնել բնության վրա հիմնված լուծումներ», – ասաց նա։

Մարտինսը նաև նշեց, որ ԵՄ կլիմայական բյուջեի մոտ 95%-ն ուղղվում է մեղմման միջոցառումներին, մինչդեռ միայն 5%-ն է բաժին ընկնում հարմարվողականությանը՝ հավելելով, որ նպատակ կա ավելացնել հարմարվողականության ֆինանսավորումը։

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի ավագ խորհրդական Դիանա Հարությունյանն անդրադարձավ կլիմայական բանակցություններում առանցքային սկզբունքներից մեկին՝ «ընդհանուր, բայց տարբերակված պատասխանատվության» հարցին, որն ամրագրված է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայում։

Հայաստանը հատկապես խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ՝ իր լեռնային աշխարհագրության և էկոհամակարգերի պատճառով, որոնք զգայուն են ջերմաստիճանի բարձրացման և տեղումների փոփոխության նկատմամբ։ Նկատվում են ջերմաստիճանի և տեղումների անկանոնություն և գյուղատնտեսական արտադրության նվազում՝ պայմանավորված կլիմայական գործոններով։ «Տեղական արտադրության և գյուղատնտեսության ապահովումը նաև ազգային անվտանգության հարց է», – նշեց Դիանա Հարությունյանը։  

Հայաստանի դեպքում կլիմայի փոփոխության մեղմման քաղաքականությունները հատկապես կարևոր են, քանի որ երկիրը հանածո վառելիք արտադրող չէ, այլ դրա օգտագործող և, հետևաբար, պետք է նվազեցնի կախվածությունն արտաքին աղբյուրներից։ «Մեզ համար կարևոր է էներգետիկ անկախությունը և մաքուր, ածխածնային չեզոք համակարգերի զարգացումը», – նշեց Դիանա Հարությունյանը՝ ընդգծելով, որ դա ոչ միայն բնապահպանական, այլև ազգային անվտանգության հարց է։

Նա նաև ընդգծեց թափանցիկության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը պարբերաբար ներկայացնում է իր ազգային զեկույցները, արտանետումների հաշվառումները և առաջընթացի հաշվետվությունները՝ միջազգային պահանջներին համապատասխան։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մարինե Սարիբեկյանի խոսքով՝ Հայաստանի կլիմայական քաղաքականությունը ձևավորվում է ապացույցների վրա հիմնված և թափանցիկ կառավարման սկզբունքներով՝ հաշվի առնելով գիտական տվյալներն ու միջազգային պահանջները, մասնավորապես՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան։

Նա ընդգծեց, որ բոլոր ռազմավարական փաստաթղթերը մշակվում են կլիմայական մոդելավորումների և կանխատեսման սցենարների հիման վրա․ «Թվերը պարզապես չեն ընտրվում․ դրանք ձևավորվում են փորձագիտական վերլուծության արդյունքում»։

Հայաստանը հաստատել է իր ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների երրորդ ծրագիրը (ԱՍՀ), որը նախատեսված է 2026-2035 թվականների համար։ Դրանով սահմանված են հստակ միջոցառումներ և թիրախներ՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ։ Նախատեսվում է մինչև 2035 թվականը ապահովել արտանետումների 44% կրճատում՝ ոչ պայմանական միջոցառումներով, և մինչև 52%՝ միջազգային աջակցությամբ պայմանական սցենարի դեպքում 1990 թվականի մակարդակի համեմատ։

Միևնույն ժամանակ, երկարաժամկետ՝ մինչև 2050 թվականը, նախատեսված ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը ներառում է առանցքային միջոցառումներ և մոնիթորինգի համակարգ, որի միջոցով ամեն տարի գնահատվում և ներկայացվում է Հայաստանի առաջընթացը։

Հաշվետվողականության շրջանակում Հայաստանը պարբերաբար ներկայացնում է ազգային հաղորդագրություններ, արտանետումների կադաստրներ և թափանցիկության զեկույցներ, որոնք ենթարկվում են միջազգային փորձագիտական գնահատման։

Քննարկումը վարել է  Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի ներկայացուցիչ Մելինե Ավագյանը։

Շարունակելի 

Ապրիլ 21, 2026 at 15:57

Նախազգուշացում․ հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նախազգուշացում է, որ սպասվող ինտենսիվ տեղումներով և ձնհալքով պայմանավորված ապրիլի 20-21-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։

Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։

Ապրիլ 20, 2026 at 16:32

Պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի և տարաների վաճառքի արգելք՝ 2027-ից․ Էկոլուրի նոր տեսանյութը

2027թ․ հունվարի 1-ից Հայաստանում այլևս չեն վաճառվի պոլիէթիլենային տոպրակներ ու պարկեր, մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասք, ինչպես նաև փրփրապլաստից տարաներ և ձողիկներ։ Այս փոփոխությունները նախատեսված են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված լրացումներով։

Արգելքը տարածվելու է առևտրի օբյեկտների, հանրային սննդի կետերի, տոնավաճառների և այլ վաճառքի վայրերի վրա։ Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականից արդեն գործում էր մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների արգելքը, որը դիտարկվում էր որպես անցումային փուլ։

Էկոլուրի նոր տեսանյութում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացնում է, թե արգելքն ինչ շրջանակ է ընդգրկելու և ինչ բացառություններ ու այլընտրանքներ են միաժանակ առաջարկվում։ 

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Ապրիլ 20, 2026 at 13:08

Ինչպես է բիզնես ոլորտը պատրաստվում ԱԸՊ համակարգի ներդրմանը Հայաստանում՝ ներկայացնում է բիզնես խորհրդատու Սիլվա Մեսրոպյանը

Հայաստանում թափոնների կառավարման համակարգը կանգնած է փոփոխությունների շեմին։ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) նոր մոտեցման ներդրումը բիզնեսներին կարող է ստիպել վերանայել ոչ միայն այն, թե ինչ են նրանք արտադրում կամ ներկրում, այլև՝ ինչ է տեղի ունենում իրենց արտադրանքի հետ սպառումից հետո։ Այս փոփոխության կենտրոնում ոչ միայն ԱԸՊ օրենքի նախագիծն է, այլև՝ մտածողության վերափոխումը․ թափոնը այլևս դիտարկվում է ոչ թե որպես վերջնական աղբ, այլ որպես ռեսուրս, որը կարող է վերադառնալ տնտեսություն։

«Թափոնն այն ռեսուրսն է, որը հայտնվել է սխալ վայրում», – Էկոլուրի հետ զրույցում ասաց թափոնների կառավարման ծրագրում մասնավոր ոլորտի ներգրավման բիզնես խորհրդատու Սիլվա Մեսրոպյանը՝ ընդգծելով, որ հենց այս գաղափարն է դառնում նոր համակարգի հիմքային մտածողությունը։

Սիլվա Մեսրոպյանը ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրին միացել է 2025թ․ հուլիսից՝ այն փուլում, երբ անհրաժեշտություն է առաջացել ավելի ակտիվ աշխատել բիզնեսների հետ՝ նրանց իրազեկելու, ներգրավելու և նախապատրաստելու թափոնների կառավարման օրենսդրական փոփոխություններին, այդ թվում՝ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգին։

Մասնավոր ոլորտի հետ աշխատանքը՝ քարտեզագրումից մինչև թիրախային համագործակցություն

Մեսրոպյանի խոսքով՝ աշխատանքը սկսվել է բիզնեսների քարտեզագրումից՝ երկու հիմնական ուղղությամբ․ առաջինը՝ ԱԸՊ համակարգի շրջանակում անմիջապես թիրախավորված ոլորտային բիզնեսներ, իսկ երկրորդը՝ այն ընկերությունները, որոնք կարող են անցնել կանաչ և կայունության օրակարգի՝ նույնիսկ եթե օրենքով անմիջապես պարտավորված չեն։ «Մենք փորձել ենք աշխատել և՛ ուղիղ բիզնեսների հետ, և՛ միջնորդավորված՝ խորհրդատուների, ասոցիացիաների, բանկերի միջոցով, որոնք ունեն լայն հաճախորդային բազա», – նշեց նա։

Թիրախային խմբերի թվում են անվադողեր, մարտկոցներ, ավտոյուղեր և տեխնիկա ներկրողները, ինչպես նաև գինեգործական և արտադրական ընկերություններ։ Նրանց հետ կազմակերպվել են սեմինարներ, անհատական հանդիպումներ և տեղեկատվական քննարկումներ։

ԱԸՊ համակարգի ընկալումը բիզնեսում

Սիլվա Մեսրոպյանն ընդգծում է, որ ԱԸՊ համակարգը դեռ նոր է ձևավորվում բիզնես միջավայրում, և շատ ընկերություններ դեռ փորձում են հասկանալ դրա ազդեցությունը։ Նրա խոսքով՝ որոշ ընկերություններ արդեն նախաձեռնող քայլեր են անում՝ առանց սպասելու օրենքի ամբողջական ուժի մեջ մտնելուն․ ուսումնասիրում են վերամշակման տարբերակներ, լոգիստիկ լուծումներ, ինչպես նաև քննարկում են թափոնների հավաքագրման համակարգերի ստեղծումը։ «Հատկապես անվադողերի և ավտոյուղերի ոլորտում արդեն կա ակտիվություն․ ընկերությունները փորձում են հասկանալ՝ ինչպես կազմակերպել հավաքագրումը և վերամշակումը։ Արդեն նույնիսկ մտածում են կամավոր արտադրողի պատասխանատվության կազմակերպություններ ստեղծելու մասին, որ մինչև օրենքի գործելն իրենք ոլորտին պատրաստ լինեն», – ասաց Սիլվա Մեսրոպյանը։

Խոշոր արտադրողներից մեկը նույնիսկ դիմել էր իրեն թափոնների աուդիտ իրականացնելու համար, որպեսզի բացահայտի իր թափոնի տեսակները, ինչ հնարավորություն ունի վերամշակելու առումով, կայունության ինչ լուծումներ կարող են առաջարկել, որպեսզի շրջանաձևության մոդելներ կիրառեն։

Կանաչ մտածողություն՝ հաճախ անգիտակցաբար

Ըստ Սիլվա Մեսրոպյանի՝ որոշ բիզնեսներ իրականում արդեն կիրառում են շրջանաձև տնտեսության մոտեցումներ, բայց դա չեն ընկալում որպես համակարգված «կանաչ ռազմավարություն»։ Որպես օրինակ նա նշեց արտադրողներից մեկին, որը վերանորոգման միջոցով երկարեցնում է արտադրանքի կյանքը՝ փոխելով մասերը և կրկին վաճառելով այն։ «Երբ ես բացատրեցի, որ սա արդեն շրջանաձև տնտեսության օրինակ է, իրենք զարմացան և սկսեցին մտածել՝ ինչպես կարող են դա զարգացնել որպես բիզնես մոդել», – ասաց նա։

Մոտիվացիայի հիմնական գործոնները՝ ֆինանսներ և խնայողություն

Բիզնեսների ներգրավման ամենամեծ խթաններից մեկը, ըստ Սիլվա Մեսրոպյանի, ֆինանսական շահն է։ Կանաչ ֆինանսավորման հասանելիությունը, ինչպես նաև ռեսուրսների խնայողության միջոցով ծախսերի կրճատման հնարավորությունը, անմիջապես փոխում են ընկերությունների վերաբերմունքը։ «Եթե ցույց ես տալիս, որ կարող են 10-30% ծախս կրճատել, կամ ստանալ ավելի մատչելի ֆինանսավորում, մոտեցումն ամբողջությամբ փոխվում է», – նշեց նա և հավելեց, – «Կանաչ օրակարգը ներկա ու շարունակական ապագան է և իրենք պետք է փորձեն այս թրենդին միանալ տարբեր առումներով»։

Սիլվա Մեսրոպյանի խոսքով՝ թափոնների կառավարման ամենաարդյունավետ մոտեցումը սկսվում է ոչ թե վերամշակումից, այլ կանխարգելումից։ Նրա խոսքով՝ ճիշտ մոտեցումը հետևյալ հիերարխիան է․ առաջինը՝ թափոն չստեղծել՝ կանխարգելել, երկրորդը՝ ստեղծել ապրանքներ, որոնք երկար կծառայեն և ուշ կվերածվեն օգտագործվող ապրանքից թափոնի, և միայն վերջին փուլում՝ վերամշակել։ «Թափոնների կառավարման ամբողջ գաղափարախոսությունը թափոն չստեղծելը, երկար օգտագործելն ու մինչև անգամ աղբաման չտանելու ճանապարհն է, որովհետև վերամշակումն ամենավերջին կետն է», – ասաց նա։

Նա ընդգծեց նաև վերաօգտագործման և վերանորոգման կարևորությունը՝ որպես թափոնների նվազեցման հիմնական գործիքներ։

Բիզնեսների վերաբերմունքը՝ երկու ծայրահեղ մոտեցում

Ըստ Սիլվա Մեսրոպյանի՝ բիզնեսներում կարելի է տեսնել երկու հիմնական մոտեցում․ մի մասն անտարբեր է և չի դիտարկում թափոնների խնդիրը որպես առաջնահերթություն, իսկ մյուս մասը՝ ակտիվորեն փնտրում է լուծումներ։ «Որոշները ասում են՝ օրը գա բարին հետը, մյուսներն արդեն հիմա են ներդրումներ անում և փնտրում վերամշակման կամ օպտիմալացման լուծումներ», – ասաց նա։

Թափոնների արժեքային շղթան և ԱԸՊ-ի դերը

Մեսրոպյանը նշեց, որ թափոնների կառավարման արժեշղթայում ամենաթույլ օղակը վերամշակումն է, քանի որ այն պահանջում է մեծ ռեսուրսներ՝ հավաքագրումից մինչև վերամշակում։ Նրա խոսքով՝ ԱԸՊ համակարգը կարող է ազդեցություն ունենալ ամբողջ շղթայի վրա՝ սկսած արտադրանքի նախագծումից։ «Եթե ընկերությունը գիտի, որ հետագայում պետք է վճարի թափոնների համար, սկսում է վերանայել դիզայնը, նյութերը և փաթեթավորումը», – բացատրեց նա։ Սա նաև խթանում է նոր բիզնեսների ստեղծումը՝ վերամշակման, հավաքագրման և կանաչ ծառայությունների ոլորտներում։

Ապրիլ 18, 2026 at 10:24

Հայաստանը թիրախ է սահմանել ապահովել երկրի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի 20%-ի արդյունավետ պահպանումը

Երկիր մոլորակի կենսաբազմազանությունը վտանգված է, ինչը պայմանավորված է մարդու գործունեությամբ։

Կենսաբազմազանությունը Երկիր մոլորակի կյանքի պահպանման կարևոր նախապայմաններից է։ Կենսաբազմազանության պահպանությունը խիստ կարևոր է Երկիր մոլորակի բոլոր օրգանիզմների գոյության ու դրանց կողմից կենսական գործընթացների իրականացման համար։

Համաձայն Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական պլատֆորմի (IPBES) գլոբալ գնահատականի՝ շուրջ 1 միլիոն տեսակ կարող է հայտնվել ոչնչացման եզրին։ Բնության համաշխարհային հիմնադրամը 2024թ․ հրապարակել է  «Կենդանի մոլորակի ինդեքս»-ի (Living Planet Index) հաշվարկը, հիմնված  5570 տեսակի և 41884  պոպուլիացիայի մշտադիտարկման վրա, և ցույց տվել, որ 1970-2020թթ․ ընթացքում գրանցվել է վայրի կենդանական աշխարհի պոպուլյացիաների միջինում 73% անկում։ Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը» փաստաթղթում, որը  հաստատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի N100-Լ հրամանով։

Հայաստանը, լինելով Կովկասի տարածաշրջանի մաս, ճանաչված է որպես աշխարհի կենսաբազմազանության 36 թեժ կետերից մեկը, որն ունի ամենահարուստ, միաժամանակ վտանգված կենսաբազմազանություն։

Վերոնշյալ փաստաթղթի համաձայն՝ ՀՀ կենսաբազմազանության կորստի հիմնական սպառնալիքներն են․

1․ հանքարդյունաբերություն և այլ ծանր արդյունաբերության տեսակներ, խոշոր ենթակառուցվածքների կառուցում

2․ հիդրոէներգետիկա

3․ գյուղատնտեսություն և սննդարդյունաբերություն

4․ անտառհատումներ

5․ ռեկրեացիա և զբոսաշրջություն, կենցաղային աղբոտում և աղտոտում

6․կենսառեսուրսների գերօգտագործում

7․ ինվազիվ տեսակների ազդեցություն

8․ ռազմական գործողություններ

9․ անտառային հրդեհներ

10․ հիվանդությունների և վնասատուների ազդեցությունը էկոհամակարգերի վրա

11․ կլիմայի փոփոխություն

Ըստ փաստաթղթի՝ Հայաստանի բույսերի կարմիր գրքում (2010թ․) գրանցված է անոթավոր բույսերի շուրջ 452 տեսակ՝ ֆլորայի 11․89%-ը, սնկերի 40 տեսակ՝ սնկերի բիոտայի շուրջ 1%-ը։ Կենդանիների կարմիր գրքում գրանցված է անողնաշարավոր կենդանիների 155, իսկ ողնաշարավոր կենդանիների՝ 153 տեսակ։

2022թ․ Կենսաբազմանության մասին կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովում ընդունվեց Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակը, որի նպատակն է ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր՝ կենսաբազմազանության կորուստը կանխելու համար:

Կենսաբազմազանության կոնվենցիային միացած երկրները պարտավորվել են Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի 3-րդ թիրախի համաձայն, մինչև 2030թ-ն ապահովել Երկիր մոլորակի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 30%-ի արդյունավետ պահպանումը: Յուրաքանչյուր երկիր ևս պետք է ապահովի իր տարածքի 30%-ի պահպանությունը։

Հայաստանը թիրախ է սահմանել ապահովել երկրի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի 20%-ի արդյունավետ պահպանումը մինչև 2030թ-ը։ Այս թիրախին հասնելու համար երկիրը կընդլայնի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցը՝ հասցնելով Հայաստանի տարածքի 20 %-ին։ Նշենք, որ ներկայում այս տարածքները կազմում են 13․1%: Մեկ այլ միջոցառմամբ կստեղծվի առնվազն 1 կենսոլորտային պահպանավայր, որը կառաջադրվի ՄԱԿ կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) «Մարդը և կենսոլորտը» ծրագրի հաստատմանը»։

Հիշեցնենք, որ 2025թ․ Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում, հրապարակված  «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության 2025-2030 թվականների ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսված էր 30% տարածքի պահպանություն։ Այդ թիրախին հասնելու համար նախատեսվում էր բնության հատուկ պահպանվող տարածքների մակերեսը հասցնել 16․6%-ի և ապահովել ՀՀ տարածքի առնվազն 13,3%-ի պահպանությունն այլ արդյունավետ տարածքային բնապահպանական  միջոցառումների (OECM) միջոցով, ինչպես նաև ստեղծել կենսոլորտային պահպանավայր։

Շարունակելի

Ապրիլ 18, 2026 at 13:01