«Սևան քաղաքս աճուրդի տա՞կ է»

Սևանում նախընտրական հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմոտեցավ իրեն հարցեր ուղղել ցանկացող քաղաքացիներին։

Փաշինյանը նրանց առաջարկել է հարցերով դիմել իր օգնականին։

Ավելի ուշ մի կին փորձել է ավտոբուսի մոտ դիմել Փաշինյանին՝ խնդրելով ընդամենը մեկ րոպե ժամանակ հատկացնել իրեն։

Կինը հետաքրքրվել է, թե արդյոք Սևան քաղաքը նախատեսվում է աճուրդի հանել։ Ի պատասխան՝ Փաշինյանը կրկին առաջարկել է տվյալները թողնել օգնականի մոտ։

«Խնդրում եմ ինձ լսեք, մի հարցի պատասխանեք՝ Սևան քաղաքս աճուրդի տա՞կ է»,- հարցրել է քաղաքացին

Իրանը խիստ նախազգուշացրել է Իսրայելին


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար Էսմայիլ Քաանին հայտարարել է, որ Իսրայելի շարունակական ռազմական գործողությունները Լիբանա…

Որ իշխանության ներկայացուցիչները ձեր հարցերը ճիշտ ընկալեն, ադրբեջաներեն ձևակերպեք

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հանրայինում բանավիճելը իշխանության ներկայացուցչի հետ մոտավորապես նույնն է, որ տիեզերքի մեջ գոռաս ու սպասես արձագանքի: Բովանդակության դիմաց՝ սև անցք ու դատարկություն:
Հ.Գ. Որ դրանք ձեր հարցերը ճիշտ ընկալեն՝ ադրբեջաներեն ձևակերպեք: Իրենք ուրիշ լեզվով չեն հասկանում»:

ԱՄՆ-ն մտադիր է միջուկային զենք տեղակայել ՌԴ-ի հետ սահմանին

Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում մի քանի եվրոպական երկրներում միջուկային զենք տեղակայելու վերաբերյալ:

Ըստ Financial Times-ի, որը հղում է անում իրազեկ աղբյուրներին, խոսքն ամերիկյան ռմբակոծիչների մասին է, որոնք ունակ են միջուկային զենք կրել։

Ներկայումս այս ինքնաթիռները տեղակայված են վեց երկրներում: Ռուսաստանի սահմաններին ավելի մոտ գտնվող ՆԱՏՕ-ի անդամները, այդ թվում՝ Լեհաստանը և Բալթյան երկրները, հետաքրքրություն են հայտնել ռմբակոծիչները իրենց տարածքում տեղակայելու հարցում։

Միջուկային զենք կրելու ունակ ամերիկյան ռմբակոծիչներ ընդունող երկրների ցանկը ընդլայնելու վերաբերյալ քննարկումները պետք է վստահեցնեն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որ ավանդական ռազմական աջակցության կրճատումը չի թուլացնի անվտանգության երաշխիքները։

Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է – Հրապարակ

Մեր տեղեկություններով` այսօր առավոտյան ձերբակալել են Սամվել Կարապետյանի թիմակից Ալիկ Ալեքսանյանին։ Իրավապահ մարմինների մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նրան ձերբակալել են փողերի լվացման կասկածանքով։

Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է – Հրապարակ

Մեր տեղեկություններով` այսօր առավոտյան ձերբակալել են Սամվել Կարապետյանի թիմակից Ալիկ Ալեքսանյանին։ Իրավապահ մարմինների մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նրան ձերբակալել են փողերի լվացման կասկածանքով։

Բիբարը, վարդը փչացել է, ես դրա փողը կտամ, բայց դրանից հետո էլ է աճելու արտահանումը. Փաշինյան


Բիբարը, վարդը փչացել է, ես դրա փողը կտամ, բայց դրանից հետո էլ է աճելու արտահանումը. Փաշինյան

ՔԿ-ն`զինծառայողի մահվան դեպքի մասին – Հրապարակ

Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:

Ռուսաստանն ամբողջ գիշեր հետ է մղել Կիևի կատաղի գրոհները

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 148 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում` հունիսի 1-ի ժամը 20։00-ից մինչև հունիսի 2-ի ժամը 7։00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները 148 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սմոլենսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքներում»,– ասված է հաղորդագրությունում։