
Ինձ խայթելու համար հիշեցնում եք ՀՀԿ-ի հետ աշխատելը, բայց իրենց հետ աշխատել եմ 1,5 տարի, ձեզ հետ՝ 3,5
Category: Hraparak
Աշխարհը հասել է տեխնոլոգիական շրջադարձային կետի․ Սեմ Ալթման

Դեռեւս 10 տարի առաջ սինգուլյարությունը (դա այն սահմանն է, որում դադարում է աշխատել hարաբերականության ընդհանուր տեսությունը` տարածություն-ժամանակի կորությունը դառնում է անվերջ) թվում էր ինչ-որ հեռավոր ու քիչ հավանական երեւույթ։ Սակայն ներկայում աշխարհն արդեն հասել է այն կետին, որի մասին նախկինում միայն կատակով էին խոսում՝ խոհանոցում նստած զրուցելիս։ Այս մասին հայտարարել է ChatGPT-ի մշակող OpenAI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը, ըստ Business Insider-ի փոխանցման։
Գործարարը նշել է, որ այսօր իրապես կարելի է ասել, որ աշխարհը հասել է տեխնոլոգիական սինգուլյարության։ Տեխնոլոգիական սինգուլյարությունը գիտական վարկած է, ըստ որի՝ մարդկությունն այդ երեւույթին կհասնի այն պահին, երբ տեխնոլոգիական զարգացումը կդառնա անկառավարելի եւ անշրջելի, ինչը կհանգեցնի մարդկային քաղաքակրթության մեջ լուրջ փոփոխությունների։ Այլ խոսքով ասած, ըստ տեխնոլոգիական սինգուլյարության, արհեստական բանականությունը, ռոբոտները եւ տեխնոլոգիական մյուս լուծումները կդառնան այնքան խելացի, որ մարդիկ չեն կարողանա դրանք վերահսկել կամ հասկանալ դրանք։ Business Insider-ը մանրամասնում է, որ տեխնոլոգիական սինգուլյարության թեման մոտ հարյուր տարի առկա է ֆանտաստ գրողների թեմաներում, սակայն հազվադեպ է այդ թեման արծարծող գրական երկերում ավարտը դրական լինում։ Դրանցից են Ջեյմս Քեմերոնի «Տերմինատորը» ֆիլմը նաեւ, որում ներկայացվում է «Սքայնեթ» արհեստական բանականության տեխնոլոգիայի ի հայտ գալը, որն ի վերջո սկսում է ինքնակատարելագործվել, կորցնում է կառավարումը, դառնում ինքնակառավարվող եւ ձեռք բերում ինքնագիտակցություն։ Վերջում էլ «Սքայնեթը» որոշում է, որ իր ստեղծողները, այսինքն՝ մարդիկ, իր համար ներկայացնում են ամենամեծ սպառնալիքը։
OpenAI-ի ղեկավարն ասել է, որ ինքն ամենայն լրջությամբ է վերաբերվում թեմային եւ ամբողջ կյանքում սպասել է, թե երբ է գալու այդ ժամանակը։ Ալթմանը նշել է, որ տեխնոլոգիական սինգուլյարությունն ինչ-որ անհավանական եւ արտակարգ դրական բան է լինելու, որը ցնցելու է ողջ աշխարհը։ Հիշեցնենք, որ նա բազմաթիվ անգամներ է ասել, որ 2030 թվականին արհեստական բանականությունը սկսելու է գերազանցել մարդկային բանականությանը՝ բոլոր առումներով։ Ալթմանը նշել է նաեւ, որ վերջնական արդյունքում տեխնոլոգիաները կկարողանան կատարել 30-40 տոկոսն այն բոլոր խնդիրների, որոնք ներկայում կարգավորում կամ լուծում են մարդիկ։ Նա նաեւ ասել է, որ սխալ է համարում այն նախազգուշացումները, թե արհեստական բանականության տեխնոլոգիաների կտրուկ զարգացումը կարող է վտանգավոր լինել, պարզապես նման այլընտրանքային սցենարների նկարագրությունները վախեցնում են մարդկանց։
Էդգար Ղազարյանը ԱԺ-ում պատմեց Վազգեն Սարգսյանի սիրած առակը

Էդգար Ղազարյանը ԱԺ-ում պատմեց Վազգեն Սարգսյանի սիրած առակը
Գառնիկ Դանիելյանը նոր կարգավիճակ ունի

Այս տարվա մարտ ամսին ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը, որը «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, ինչպես նաև ՀՅԴ ԳՄ անդամ, ընտրվեց Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նրա թեկնածությունը ներկայացրել էին ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի կարգավիճակը, ըստ օրենքի, պահանջում է կուսակցական և քաղաքական գործունեությամբ չզբաղվել, ուստի նշանակումից հետո նա պարբերաբար նշում է, որ անգամ տնտեսական թեմաներով հարցազրույցներ տալ այլևս չի կարող, քանի որ օրենքն արգելում է իրեն: Բնականաբար, նա նաեւ սառեցրել է իր անդամությունը ՀՅԴ-ին եւ դուրս է եկել ՀՅԴ Երեւանի ղեկավար կառույցի` ԳՄ-ի կազմից:
Մենք տեղեկացանք, որ ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական Գառնիկ Դանիելյանը օրեր առաջ դարձել է ՀՅԴ ԳՄ անդամ` Թադևոս Ավետիսյանի փոխարեն: Մեզ ասացին, որ «կոոպտացիա» են արել` այսինքն, առանց ժողովի որոշման ՀՅԴ Գերագույն մարմնի որոշմամբ խորհրդարան չանցած նախկին պատգամավորն ընդգրկվել է ԳՄ կազմում: Գառնիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը, նշելով, որ այս պահին նպատակահարմար չի գտնում խոսել այդ մասին:
Կապիտանի են պայթեցրել և ոչ միայն․ արտակարգ միջադեպ

Սևաստոպոլում պայթյունի հետևանքով զոհվել են ԱԻՆ–ի 4 հրատեխնիկներ և անվտանգության 1 աշխատակից։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։
«Մեր տղաները զննում էին տարածքը Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։ Հակառակորդի զենքը պայթել է այն ժամանակ, երբ մասնագետները կատարում էին իրենց հիմնական և ամենավտանգավոր աշխատանքը՝ մաքրում էին մեր հողը մահացու երկաթից` պաշտպանելով քաղաքն ու մարդկանց», – գրել է նա «Max»–ում։
Մարզպետն ընդգծել է, որ կառավարությունը անհրաժեշտ ողջ օգնությունը և աջակցությունը կտրամադրի զոհվածների ընտանիքներին։
Ռազվոժաևն ավելի վաղ հայտնել էր, որ այս գիշեր Ուկրաինայի զինուժը զանգվածային հարձակում է ձեռնարկել տարածաշրջանի վրա։
Փաշինյանը նորից խոսել է ԵՄ-ԵԱՏՄ թեմայից

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա ընտրություն կատարելու տարբեր ինտեգրացիոն ուղղությունների միջև՝ ընդգծելով, որ այդ ընտրությունը պետք է կատարվի իրապես ձևավորված այլընտրանքների պայմաններում։
Փաշինյանը նշել է, որ ներկայում Հայաստանի համար կարևոր են թե՛ Եվրամիությունը, թե՛ Եվրասիական տնտեսական միությունը։ Նրա խոսքով՝ այդ երկու ուղղությունների հետ հարաբերությունները պետք է պահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ձևավորել անհրաժեշտ այլընտրանքները, իսկ քաղաքացիները չեն ստացել դրանցից որևէ մեկը ընտրելու իրական հնարավորություն։
Վարչապետը չի բացառել նաև երրորդ ճանապարհի տարբերակը՝ նշելով, որ Հայաստանը պարտադիր չէ, որ ընտրություն կատարի միայն ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի միջև։ Նրա խոսքով՝ հնարավոր է նաև այնպիսի տարբերակ, որի դեպքում Հայաստանը չի անդամակցի այդ կառույցներից որևէ մեկին։
«Կարող է երրորդ նախաձեռնություն էլ լինել՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ: Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղ գնում են: Կարող է երրորդ տարբերակ էլ լինել»,-ասել է նա:
ՌՈ պետը հեռանում է – Հրապարակ

Տեղեկացանք, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը: Նա ծնունդով Շիրակի մարզից է, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի շտաբի պատասխանատուն:
Այս պաշտոնն է զբաղեցնում 2020 թվականից: Այս 6 տարիներին մի քանի անգամ լուրեր տարածվեցին, որ նա հեռանում է, սակայն մնաց: Նա ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկերն է:
Ըստ ամենայնի, այս պաշտոնաթողության հիմքում բանակում վերջերս հաճախացած մահերն են: Ռազմական ոստիկանության պետին հավանաբար մեղադրում են թույլ հսկողության կամ նման միջադեպերը կանխելու ուղղությամբ աշխատանքներ չկատարելու համար:
Տնտեսության դիվերսիֆիկացման ոչ մի ծրագիր էլ չկա՞

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման խնդրին՝ ընդունելով, որ այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը մինչ այժմ ակնկալվող արդյունքը չեն տվել։
Նրա խոսքով՝ արդեն շուրջ ութ տարի իշխանությունը խոսում է տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, սակայն գործնականում այդ նպատակին ուղղված ծրագրերը չեն գործում։ Փաշինյանը պատճառը կապել է նաև այն հանգամանքի հետ, որ տնտեսության մասնակիցները հաճախ անհրաժեշտություն չեն տեսնում փոփոխություններ կատարելու, անկախ նրանից, թե քաղաքական մակարդակում որքան ակտիվ է այդ թեման քննարկվում։
Վարչապետը կարևորել է պետության և տնտեսության՝ փոփոխվող պայմաններին արագ հարմարվելու կարողությունը։ Նրա գնահատմամբ՝ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները ինքնին չեն կարող միայն դրական կամ բացասական բնութագրվել․ դրանց ազդեցությունը մեծապես կախված է նրանից, թե տվյալ պետությունն ինչպես է կարողանում արձագանքել նոր իրավիճակներին։
Փաշինյանը նշել է, որ թույլ ադապտացիոն հնարավորությունների պայմաններում նույնիսկ դրական փոփոխությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Նրա համոզմամբ՝ հենց փոփոխություններին հարմարվելու կարողությունն է ապահովում որակական առաջընթաց։
Վարչապետն անդրադարձել է նաև տնտեսական և ազգային անվտանգության տեսանկյունից կախվածությունների խնդրին։ Նրա խոսքով՝ անկախությունը պետք է ենթադրի ոչ թե մեկ աղբյուրից կախվածությունը բազմաթիվ աղբյուրներից կախվածությամբ փոխարինելը, այլ կախվածությունների իրական նվազեցում։
Փաշինյանը նշել է, որ որևէ գործընկերոջ կամ առանձին սուբյեկտի հետ հարաբերություններում գերիշխող կամ մենաշնորհային դիրքի ձևավորումը կարող է վերածվել անվտանգության սպառնալիքի։ Նրա խոսքով՝ նման ռիսկերը պետք է պետական մակարդակով կառավարվեն։
Անդրադառնալով արտահանման ոլորտում գործող սահմանափակումներին՝ վարչապետը դրանք չդիտարկեց որպես տնտեսական ճգնաժամ։ Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը կարող է օգտագործվել որպես հնարավորություն՝ տնտեսության կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու և այն ավելի ճկուն դարձնելու համար։
Արտակարգ դեպք Երեւանում. տղամարդիկ իրար դանակահարել են

Օգոստոսի 9-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուսթավելի փողոցի 29 հասցե, որտեղ տեղի է ունեցել դանակահարություն, և կա 2 վիրավոր։ Պարզվել է, որ երկու տղամարդ սուր-ծակող գործիքով հարվածել են միմյանց։
Ովքեր են ՀՀ-ում ուսումնասիրություններ արած ադրբեջանցիները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ադրբեջանցի մասնագետները Հայաստանի տարածքում ուսումնասիրություններ են իրականացրել՝ կապված էներգետիկ ենթակառուցվածքների հնարավոր տեղակայման հետ։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։ Ալիևը նշել էր, որ TRIPP ծրագրի շրջանակում ադրբեջանցի մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել այն հատվածները, որտեղ հնարավոր կլինի տեղադրել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։
Փաշինյանի խոսքով՝ Ալիևի հայտարարությունը նոր տեղեկություն չի պարունակում։ Նրա պնդմամբ՝ այդ գործընթացի վերաբերյալ հայկական կողմն ավելի վաղ՝ 2025 թվականի սեպտեմբերին և 2026 թվականի հունվարին, արդեն հրապարակային տեղեկություն էր ներկայացրել։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումների շրջանակում աշխատանքներ են իրականացվում ոչ միայն էլեկտրահաղորդման գծերի, այլև խողովակաշարերի, մալուխների և երկաթուղային ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նա ընդգծեց, որ այդ աշխատանքները երկկողմ գործընթացի մաս են կազմում։