ՖԻՖԱ-ն կողմ է Աշխարհի առաջնության մասնակիցների թվի ընդլայնմանը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն կողմ է Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը ընդլայնվելու մինչեւ 64 թիմ։ Այս մասին հայտնում է The Times հանդեսը։ Ըստ հաղորդման, Ինֆանտինոն նման ծավալուն ընդլայնմանը աջակցելով, հույս ունի, որ կկարողանա ավելի շատ երկրների աջակցությունը ստանալ ու ապահովագրել իրեն հնարավոր պաշտոնանկությունից։ Հիշեցնենք, որ առաջարկը ներկայացվել էր Ֆուտբոլի Հարավ-Ամերիկյան կոնֆեդերացիայի կողմից։

Մենք ենք՝ մեր ԱԺ-ն – Հրապարակ

Եթե Ազգային ժողովը երկրի «դեմքն» է, ապա պետության օրենսդիր մարմնի մասին խոսելիս պետք է հասկանալ երկու կարեւոր հանգամանք՝ «ովքե՞ր են հայտնվում խորհրդարանում» եւ «ովքե՞ր պետք է հայտնվեն այնտեղ, որպեսզի պետությունը ճիշտ կառավարվի»։

Խորհրդարանը մասնագիտական ակումբ չէ, բայց նրա անդամները պետք է բազմապիսի գիտելիքներ ունենան, քանի որ աշխատում են օրենքների, բյուջեի, պետական ինստիտուտների եւ ռազմավարության հետ կապված խնդիրների հետ: Հասանելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ բրիտանական, ֆրանսիական, գերմանական «մոդելների» ուժը ոչ թե այն է, որ «բոլորն իրավաբան են», այլ՝ այն, որ խորհրդարանում կա տարբեր փորձառությունների ու գիտելիքների համադրություն, իրավունքի, վարչարարության եւ կազմակերպչական-կառավարչական ունակությունների առկայություն։ Պետք չէ, որ խորհրդարանը վերածվի տեխնոկրատների ժողովի։ 100 բարձրորակ տնտեսագետ եւ 100 իրավաբան ունենալը դեռ լավ խորհրդարանի ցուցիչ չէ, որովհետեւ պատգամավորը պետք է իմանա նաեւ, թե տվյալ օրենքն ինչ ազդեցություն կունենա քաղաքացու կյանքի վրա։ Խորհրդարանում կարող են լինել նաեւ ուսուցիչներ, բժիշկներ, ֆերմերներ, ձեռնարկատերեր, ինժեներներ, սոցիալական աշխատողնոր, գիտնականներ, զինվորականներ եւ այլն։

Բայց ոչ թե «տնտեսագիտության դիպլոմ ունեցողներ», այլ մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ են պետական բյուջեն, հարկային համակարգը, ներդրումները, արտադրությունը, արտահանումը, կապիտալի շուկան։ Ոչ թե լավ ինժեներներ եւ տեխնոլոգիական մասնագետներ, այլ՝ մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ են էներգետիկան, տրանսպորտը, ատոմային էներգիան, ՏՏ-ն, արհեստական բանականությունը եւ այլն: Ոչ թե փորձառու իրավաբաններ, այլ սահմանադրական եւ միջազգային իրավունքից, մարդու իրավունքների պաշտպանությունից հասկացող մասնագետներ: Նաեւ՝ իրական տնտեսություն ստեղծած, տնտեսվարողների խնդիրներից գլուխ հանող գործարարներ, արտադրողներ եւ այլն։ Մարդիկ, ովքեր համակարգ են կառուցել։ Գիտնականներ եւ կրթության մարդիկ, ովքեր տնտեսության եւ կրթության-գիտության կապն են գիտակցում եւ այլն։

Իդեալական պատգամավորը, իմ պատկերացմամբ, պետք է ունենա մասնագիտություն, աշխատանքային փորձ, կառավարման փորձ, հանրային պատասխանատվության զգացում։ Բայց այսօրվա խորհրդարանում տեսնում ենք ՔՊ անդամ լինելու «շնորհիվ» ԱԺ-ում «ինքնաբերաբար» հայտնված պատգամավորների, որոնց մանդատ է «նվիրել» մեկ անձ: 9-րդ գումարման խորհրդարանն ավելի շատ պետական կառավարման համակարգի շարունակությունն է, քան հասարակությանը վեր բարձրացնող կառույց։ Հայաստանը հիմա այն փուլում չէ, որտեղ գլխավոր խնդիրը «լավ օրենք գրելը» լինի։ Հայաստանի խնդիրները շատ են, բարդ են, եւ դրանց լուծումը մեծ լարում է պահանջում։

Ենթադրենք՝ ԱԺ-ն քննարկում է Հայաստանի էներգետիկ անկախության հարցը։ Իրավաբանը կարող է ասել՝ ինչ օրենք է անհրաժեշտ, տնտեսագետը կարող է հաշվել՝ ինչ արժե, դիվանագետը՝ ինչ միջազգային պայմանագրեր են անհրաժեշտ եւ ինչպես կազդեն այլ պետությունների հետ հարաբերությունների վրա եւ այլն։ Նույնը՝ բանակի եւ պաշտպանության հարցերում. Հայաստանի նման երկրի ԱԺ-ում պիտի ունենանք ռազմարդյունաբերական եւ տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող, պաշտպանության հարցերին տիրապետող, ռազմական տեխնոլոգիաներից գլուխ հանող մասնագետներ, համաշխարհային իրադրությունը հրաշալի իմացող, աշխարհաքաղաքական պրոցեսներին լավատեղյակ, Հայաստանի եւ այլ պետությունների հարաբերություններին քաջատեղյակ մասնագետներ։

Հայաստանի քաղաքական համակարգը դեռ բավարար չափով չի արտացոլում երկրի մասնագիտական ներուժը, հակառակը` դրսում ավելի մեծ պոտենցիալ կա, քան խորհրդարանում եւ կառավարությունում, դրանից էլ ծագում են մեր բոլոր խնդիրները։ Ինչպես գնահատել 2026 թվականի ԱԺ-ն` այնտեղ հավաքված ներուժի տեսանկյունից: Ուսումնասիրելով պատգամավորների կենսագրությունները, կարելի է ասել, որ տնտեսագիտական կարողությունը միջին կամ միջինից մի փոքր բարձր է, գիտություն եւ բարձր տեխնոլոգիաներ ՝ անբավարար, ինժեներական եւ արդյունաբերական ոլորտ` ամենամեծ բացերից մեկը, գյուղատնտեսությունից հասկացողներ` անբավարար, միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն` անբավարար, բիզնես/արտադրություն` միջին։
Իսկ 2026-ի ԱԺ-ում խորհրդարան է անցել 3 ուժ։ Մասնագիտական որակի հարցում գնահատական տալը բարդ է, քանի որ եթե հին պատգամավորը 20 տարվա միջազգային իրավաբան էր, իսկ նոր պատգամավորը 3 տարվա քաղաքական ակտիվիստ է, ապա դա բոլորովին առաջընթաց չէ։ Նկատելի է, որ խորհրդարանական ցուցակները կազմվել են մարդկանց քաղաքական հավատարմության սկզբունքով։ Եթե ինձ հարցնեք՝ ինչո՞ւ է Հայաստանի խորհրդարանն օրենսդրական թույլ արդյունք տալիս, ես պատճառը միայն պատգամավորների անհատական ունակության մեջ չէի փնտրի, այլ կասեի, որ Հայաստանի խորհրդարանը ձեւավորողներն առաջնորդվում են քաղաքականապես հարմար մարդկանց այնտեղ գործուղելով` չեն առաջնորդվում պետության շահերով։

Եվ դրա հետեւանքը շատ լուրջ է լինելու։ Երբ խորհրդարանում քիչ են իրական մասնագետներն ու ինքնուրույն կարծիք ունեցող մարդիկ, երբ քիչ են արտադրությունից հասկացողները, ստանում ենք իրական խնդիրներից հեռու տնտեսական քաղաքականություն։ Երբ քիչ են գիտնականները, գիտության քաղաքականությունը դառնում է վարչական։ Երբ քիչ են միջազգային իրավունքի մասնագետները, արտաքին քաղաքականության որոշումները դառնում են քաղաքականացված։ Երբ շատ են իրավաբանները, քաղաքագետները, կուսակցական աշխատողները եւ պետական ապարատի նախկին ու ներկա պաշտոնյաները, խորհրդարանը չի կարող երկրի բարեփոխումների գեներատորը դառնալ։

Հայաստանի համար գլխավոր բանաձեւը կլիներ՝ ԱԺ-ին պետք են ոչ թե «խելացի կուսակցականներ», այլ մարդիկ, ովքեր ինչ-որ բան են կառուցել, արտադրել, նախագծել, հետազոտել, կառավարել, պաշտպանել։

Նոր ԱԺ-ին ես դեռ ո՛չ դրական, ո՛չ բացասական վերջնական գնահատական չէի տա, որովհետեւ մեկնարկից ընդամենը մի քանի օր է անցել։ Պետք է հետեւել եւ համոզվել` ԱԺ-ն ո՞ր ճանապարհը կընտրի` կշարունակի՞ մնալ քաղաքական դիմակայության, վիրավորանքի, նախկիններ-ներկաներ փոխադարձ մեղադրանքների հարթակ, թե՞ կվերածվի երկրի հարցերը քննարկող կենտրոնի, որտեղ իշխանությունն ունի պատասխանատվություն, իսկ ընդդիմությունը՝ վերահսկողություն եւ այլընտրանք։

Նավթը համաշխարհային շուկայում էժանացել է

Նավթը միջազգային բորսաներում գրանցել է գնային անկում։ Համաձայն բորսայական սակարկությունների տվյալների, Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների մեկ բարելը էժանացել է 25 տոկոսով եւ կազմել 88,76 դոլար։ WTI տեսակի նավթի օգոստոսյան մատակարարումների ֆյուչերսների մեկ բարելն էլ էժանացել է 0,42 տոկոսով եւ կազմել 82,92 դոլար։

ժողովու’րդ, քաշելու են, երաշխիք է պետք, զգուշացնում ենք, որ հետո չասեք՝ նավը, «T 90»-ը չի գալիս


ժողովու’րդ, քաշելու են, երաշխիք է պետք, զգուշացնում ենք, որ հետո չասեք՝ նավը, «T 90»-ը չի գալիս

…Որ պատերազմ չսկսվի – Հրապարակ

Ես Ռուբեն Ռուբինյանին առաջարկում եմ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին այսուհետ դիմել իր ավազանի անունով, այն է՝ Սամվել Կճոյան, ինչպես նաեւ պահանջում եմ, որ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չվիրավորվի: Ինչ է, պարոն Ռուբինյան, անլուծելի խնդի՞ր առաջադրեցի: Արի, եթե շատ ես ուզում, ավելի ներքեւից գանք: Արագածոտնի մարզի Հովհաննավանքում մի Տեր Արամ ունեիք, որ վաղուց արդեն Տեր էլ չէ: Այդ «անՏեր» մնացածին, պարոն Ռուբինյան, փորձիր անվանել Ստեփան Ասատրյան կամ պարոն Ասատրյան` ինչպես կուզես: Արի տեսնենք՝ այդ կարգալույծ արված անՏեր մնացածը կվիրավորվի՞, թե՞ չի վիրավորվի:
Ի դեպ, դու այնտեղ չէիր, պարոն Ռուբինյան… Ուրեմն այդ տիրացուի «սդաչին», մի քանի իր նման շառլատանների հետեւը գցած, եկել էր Մայր Աթոռ, որ Վեհափառին Վեհարանից հանի: Տիրադավ եպիսկոպոսներին ու Կճոյան Սամվելին էլ «Գազելով» էին բերել: Վերջում բոլորը փախան: Հավաքված ժողովուրդն ընդվզել էր նրանց այդ հանդուգն քայլից ու չհանգստացավ, մինչեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն անձամբ չեկավ ժողովրդի մոտ: Ախր այնտեղ չէիր, պարոն Ռուբինյան, չես տեսել այդ ամենը եւ այսօր թութակում ես քաղաքական առաջնորդիդ դուրս տված էշությունները: Լավ չի, հեչ լավ չի, մանավանդ որ ԱԺ նախագահի պաշտոնն էլ բոլորովին վերջերս ես ստացել: Դրա գինը, պատահաբար, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Կտրիճ Ներսիսյան»-ով դիմելը չէ՞: Ճիշտն ասա…

Ուր էր, թե միայն Ռուբեն Ռուբինյանին այս առաքելության համար ԱԺ բերած լինեին: Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ խմբակցություն է լցրել խորհրդարան ու բոլորին պատվիրել՝ գնացեք, ձեզ էշի տեղ դրեք եւ իմ ասածները կրկնեք․ «Ես Կտրիճ Ներսիսյան անուն-ազգանունով կաթողիկոսի չեմ ճանաչում»: Նրանք էլ եկել են եւ, ինչպես տեսնում ենք, ուսապարկի կոչմանը հավատարիմ, կրկնում են դա: Ու, Աստված չանի, ընդդիմադիր պատգամավորն իրենց ներկայությամբ հայտարարի, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Երկրորդն է: Սմբակներով ելնում են սեղաններին, դմփդմփացնում, սուլում, ոռնում, խանգարում… Սա եք դուք, պարոն Ռուբինյան. ամբողջ խմբակցությունով ո՛չ խելք ունեք, ո՛չ մեղքի զգացում: Բայց սա երկրորդական, ես կասեի՝ նույնիսկ երրորդական հարց է, պարոն Ռուբինյան, այն հարցերի հետ համեմատած, որոնց առջեւ կանգնած է ձեր առաջնորդը:

Երեկ դարձյալ «մեիդը փռել էին»: Այս անգամ ոչ թե Պուտինը կամ Լուկաշենկոն, այլ՝ անձամբ Իլհամ Հեյդարովիչը: Նա մեր ինքնիշխանին նախ «համոզում» էր փակել հայկական ԱԷԿ-ը, ապա ի լուր աշխարհի հայտարարում էր, որ ինքն է TRIPP-ի նախաձեռնողն ու շարժիչ ուժը, որ դա նույն «Զանգեզուրի միջանցքն է», որ կապում է Ադրբեջանի երկու մասերը՝ բուն Ադրբեջանն ու «Նախչվանը»: Իհարկե, խելագարվել կարելի է, բայց Ալիեւի այդ հայտարարություններից հետո սեղան ջարդող իշխանության առաջնորդը լռում է, չգիտի ինչ անել՝ հակադարձե՞լ, թե՞ չլսելու տալ… Բա որ հակադարձի, ու պատերազմ սկսվի՞… Դեռ երեկ, օգոստոսի 8-ի «պատմական արարողության» մեկամյակի կապակցությամբ է հայտարարել, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, վերջ… Բա այս ի՞նչ նոր պահանջներ են դնում՝ դուք ԱԷԿ-ից հրաժարվեք, մենք ձեզ հոսանք կտանք, հրաժարվեք Իրանի հետ ձեռք բերված՝ էլեկտրական հոսանք գազի դիմաց պայմանավորվածություններից, այլապես TRIPP-ից էլ դուրս կշպրտվեք: Անձամբ ես կուզենայի մեր ինքնիշխանից իմանալ՝ Ալիեւի հետ արդեն պայմանավորվածություն կա՞ ԱԷԿ-ը փակելու հարցի շուրջ… Եթե այո, ապա դա ե՞րբ տեղի կունենա՝ ամերիկյան մոդուլային փոքր ատոմակայանների տեղակայումից առա՞ջ, թե՞ հետո…

Հույս չունեմ, թե մեր ինքնիշխանը կփորձի պատասխանել իմ հարցին: Նրա գլուխը հիմա խառն է, ավելի խառը, քան երբեւէ: Նա հո չի՞ մտածել, որ աջուձախ խաբելով մի օր հայտնվելու է այս վիճակում: Ռուսաստանին խաբի, ԵՄ-ին խաբի, սեփական ժողովրդին խաբի… Ալիեւին խաբել, կարծես, չի հաջողվում… Ռուսաստանը, ԵՄ-ն ու ժողովուրդն էլ, կարծես, հասկացել են, որ իրենց խաբել է: Դե եկ ու գլուխ հանիր այս վիճակից: Գերիների հարց, նոր տարածքներ զիջելու հարց, սահմանադրական փոփոխության հարց, քաղբանտարկյալների հարց, ռեպրեսիաների հարց, ապօրինի ունեզրկումների հարց, ինքնագլխության հարց… Այս ամենը թափվել է գլխին, ու պիտի տակից դուրս գա: Իսկ ինչպե՞ս…

Իր արեւին՝ ելքը գտել է. «Սպասեք՝ կաթողիկոսի թեման գցեմ բերանները, թող ծամծմեն, մինչեւ տեսնեմ ինչ է լինելու…»: Ոչինչ էլ չի լինելու, ինքնիշխան ջան: Խայտառակ ես եղել՝ պրծել: Քեզ մնացել է հրաժարական տալ, որ պատերազմ չսկսվի:

Լուսնային կայանի անվտանգությունը կապահովվի ռոբոտների միջոցով

Չինացի գիտնականները առաջարկել են ապագա լուսնային կայանի անվտանգությունն ապահովել ռոբոտ-շների միջոցով, որոնք կկարողանան կատարել պահակի, հետախույզի եւ տիեզերագնացների օգնականի դեր։ Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը։ Համաձայն առաջարկված նոր կոնցեպցիայի, որը մշակվել է Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիայի կողմից, լուսնային կայանի անվտանգությունը ապահովվելու է ոչ միայն մարդկանց, այլ նաեւ՝ ռոբոտների կողմից։

Ըստ այդմ, տիեզերագնացներից մեկը կկարողանա իրականացնել երկու նման ռոբոտի կառավարումը, իսկ երկրորդը կզբաղվի փորձանմուշների նմուշառմամբ, երրորդը՝ հերմետիկ ամենագնացիցի կկառավարի անելիքները, իսկ ռոբո-շները կկատարեն բարդ ու խճճված առաջարանքներ՝ պահակություն անելով լուսնային կայանի մոտ, ստուգելով սարքավորումները եւ ավելացնելով օգտակար փորձանմուշներ։ Նրանք կկարողանան նույնիսկ կերակուր պատրաստել։ Առաջարկվում է ռոբոտներին օժտել նաեւ տիեզերագնացներին հոգեբանական օգնություն ցույց տալու կարողությամբ։ Դրանք կկարողանան շփվել տիեզերագնացների հետ, զրուցել, դուրս բերել նրանց սթրեսային վիճակից։

Բռնազավթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին

Ադրբեջանական սոցիալական մեդիայի սեգմենտում հրապարակվածից պարզ է դառնում, որ օկուպացված Ադրբեջանում պղծված է օկուպացված Արցախի՝ Հադրութի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին, որը կառուցվել է 1621 թվականին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Տեսանյութում հստակ երևում է, որ տաճարի պատերը պատված են գրառումներով ու աղավաղված են, իսկ գմբեթի խաչը՝ ոչնչացված։ Ընդ որում, խաչը քանդվել է 2022 թվականից հետո։ Այն շրջանի կադրերում, երբ Հադրութի բռնազավթումից հետո ադրբեջանական վարչակարգը տաճարը հայտարարեց իբր «աղվանական» և այնտեղ ուղարկեց այսպես կոչված «աղվանա-ուտիական քրիստոնեական համայնքի» ներկայացուցիչներին՝ ցուցադրական կեղծ-կրոնական ծիսակատարություններ անցկացնելու համար, խաչը դեռ գմբեթին էր։

Քանի որ հրապարակված տեսանյութում չկան եկեղեցու բակում նկարահանված կադրեր, հնարավոր չէ պարզել, թե ինչ վիճակում են գտնվում տաճարի մուտքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա տեղադրված հնագույն տապանաքարերը։

Հիշեցնեմ, որ 2023 թվականի դեկտեմբերին ադրբեջանական վարչակարգը հայտարարեց Սուրբ Հարություն հայկական եկեղեցու «աղվանացման» ծրագրերի մասին, ինչպես նաև ազդարարեց այնտեղ հնագիտական պեղումներ անցկացնելու և «աղվանական» մշակույթի ինչ-որ թանգարան ստեղծելու մասին»,- գրել է Ա. Ղուլյանը։

Վերականգնվում է հայկական Սրբոց Քառասուն Մանկանց եկեղեցին

Թուրքիայի Հաթայ նահանգում, Իսքենդերունի շրջանում վերականգնվում է հայկական Սրբոց Քառասուն Մանկանց եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է 1876 թվականին։ Ունի ավելի քան 150 տարվա պատմություն։ Լրջորեն տուժել է 23 թվականի երկրաշարժից։ Երկրաշարժի հետեւանքով վնասվել է եկեղեցու շինությունը, քանդվել խորանը։ Ինչպես հայտնում է ermenihaber-ը, եկեղեցու հիմնադրամի խորհրդի նախագահ Յուսուֆ Թաբաշը հայտարարել է, որ վերանորոգչական աշխատանքները ֆինանսավորվում են պետության կողմից։

Դրա համար հատկացվել է մոտ 105 հազար ամերիկյան դոլար կամ 5 միլիոն թուրքական լիրա։ Վերանորոգչական աշխատանքների համար եկեղեցում ծիսակատարություններ չեն իրականացվի։ Կնորոգվի եկեղեցու տանիքը, հատակը, կլուծվեն ջրահեռացման հետ կապված հարցերը։ Կթարմացվեն պատերը, կնորոգվի խորանն ու Ս․ Սեղանը։ Կբարեկարգվեն հարակից տարածքները։