«Ավերվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)

«Ավերվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը»․ Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովի գրառումը․ «Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ»․ սա հստակ նպատակադրված քաղաքականություն է՝ վերացնելու հայկական ներկայության բոլոր տեսանելի հետքերը։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերումը այդ ծրագրի հերթական, բայց ոչ պատահական դրվագն է։
     Տաճարի ավերումը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ևս մեկ անգամ բացահայտորեն ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու նրա իրական դիմագիծը։
     Խոսքը կառույցի մասին է, որի գոյությունն ու նշանակությունը անհերքելի են։ Այն հիմնադրվել է 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ, օծվել՝ 2019 թվականի ապրիլի 7-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, և կարճ ժամանակում դարձել Ստեփանակերտի հոգևոր կյանքի կարևոր կենտրոններից մեկը։ Ճարտարապետ Գագիկ Երանոսյանի նախագծած եկեղեցին իր ծավալներով և կառուցվածքով ևս ընդգծում էր իր նշանակությունը՝ 35 մետր բարձրություն, զանգակատուն՝ 24 մետր, համալիր ներքին կառուցվածք։ Այսինքն՝ խոսքը ոչ թե մոռացված կամ երկրորդական օբյեկտի, այլ գիտակցված կերպով թիրախավորված սրբավայրի մասին է։
     Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ավերումից առաջ ադրբեջանական սոցցանցերում բացահայտորեն տարածվում էին կոչեր՝ քանդելու եկեղեցին։ Սա նշանակում է, որ տեղի ունեցածը ոչ միայն կանխատեսելի էր, այլև հանրային հարթակում նախապատրաստված։ Երբ նման կոչերը մնում են անպատիժ և վերածվում են գործողության, դա արդեն վկայում է ոչ թե առանձին խմբերի, այլ համակարգի խնդիրի մասին, որտեղ ատելությունը դառնում է գործիք։
     Նույն տրամաբանությունն է գործել նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու դեպքում։ Երբ նման դեպքերը կրկնվում են կարճ ժամանակահատվածում, այլևս անհնար է խոսել պատահականության մասին․ սա հետևողական գիծ է՝ ուղղված մշակութային հիշողության ջնջմանը։
     Ամենաողբերգականն այն է, որ ոչնչացվում են ոչ միայն քարերն ու պատերը, այլ դրանցում կուտակված հիշողությունը, հավատը, համայնքային կյանքը։ Եվ եթե միջազգային հանրությունը շարունակի սահմանափակվել ընդամենը արձանագրումներով, ապա այս գործընթացը կխորանա՝ վերածվելով լռությամբ թույլատրված մշակութային ոչնչացման։
     Ստեփանակերտի այս եկեղեցու ճակատագիրը պարզապես մեկ հուշարձանի պատմություն չէ․ դա փորձ է վերաձևակերպելու իրականությունը՝ ջնջելով անցյալը։ Իսկ նման փորձերը, եթե չեն արժանանում համարժեք հակազդեցության, սովորաբար կրկնվում են»։

«Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ

«Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ

Երևանի թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, ոչ սթափ վիճակում է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին»,- ասել է Սարգսյանը։

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան

«Պետության և քաղաքացու հարաբերությունների մեջ մեր երկրում կա որոշակի շարունակական լարում»,- ֆեյսբուքյան եթերում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ լարման պատճառներից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացիների շրջանում չկա ընկալում, որ այն իրավակարգը, որը ՀՀ-ում հաստատված է, հաստատված է իր կողմից: «Որովհետև ՀՀ-ում միշտ և բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները լայնորեն կասկածի տակ են դրվել: Ես նախկինում նաև որպես լրագրող եմ լուսաբանել սահմանադրական հանրաքվեները, և միշտ կար այդ ընկալումը, որ Սահմանադրության հանրաքվեի արդյունքները կեղծված են. դա լարում է առաջացնում քաղաքացու և իրավակարգի միջև»,- նշել է Փաշինյանը:

Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)

Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2026 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 10:00-ին, գումարվել է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Օրակարգը՝ ստորև։

«Դոլարային միլիոնատեր տղա ես, ինչո՞ւ ես կզում ազգակործան պատուհասի առաջ»․ Անի Կաղինյան

«Դոլարային միլիոնատեր տղա ես, ինչո՞ւ ես կզում ազգակործան պատուհասի առաջ»․ Անի Կաղինյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ քծնանքը դառնում է ապրելաձև.
     Մի կերպ ուզում ես ընկալելիության դաշտում պահել, երբ մարզիկը կամ մտավորականն, ով բնակվում է ՀՀ-ում ուրիշ եկամտի աղբյուր չունի, հարյուր տոկոսով կախված է ՀՀ իշխանության քմհաճույքներից ու քծնանքով է զբաղվում: Ի դեպ, նորանկախ Հայաստանում այդ մարդկանց ուրիշ ոչ մի հնարավորություն չեն թողել:
     Բայց Արթուր Աբրահա՛մ, համոզված եմ, որ դու ՀՀ քաղաքացիությունից բացի ունես նաև Գերմանիայի քաղաքացիություն, դոլարային միլիոնատեր տղա ես, ինքդ ես քո միջոցները ներդնում, որ մարզասրահ կառուցես ՀՀ-ում, քո թաղում, լավ ինչո՞ւ ես կզում ազգակործան պատուհասի առաջ, ինչո՞ւ ես քծնում: Ուզում եմ հասկանալ երևի անհնարինը: Արժանապատվությունը` փողով չեն գնում: Արժանապատիվ ծնվում են, ապրում ու մահանում: Արժանապատվություն բոլորիս»:

«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ

«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե վստահ է, որ Իրանը կբանակցի՝ հավելելով, որ հակառակ դեպքում երկիրը «խնդիրների կբախվի»: «Նրանք բանակցություններ կվարեն, իսկ եթե ոչ, ապա այնպիսի խնդիրների կբախվեն, ինչպիսիք երբեք չեն տեսել»,- ասել է Թրամփը՝ The John Fredericks Show ռադիոհաղորդման եթերում։

«Հուսով եմ՝ նրանք կկնքեն արդար գործարք և կվերականգնեն իրենց երկիրը։ Նրանք միջուկային զենք ունենալու հնարավորություն չեն ունենա։ Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք ունենան»,- հավելել է նա։

Դանակահարել են թիվ 8 երթուղայինի վարորդին (տեսանյութ)

Դանակահարել են թիվ 8 երթուղայինի վարորդին

Ապրիլի 20-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
     Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև դանակահարված քաղաքացու ինքնությունը, ով, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել է հիվանդանոց։

Պարզվում է, թե ինչն է եղել պատճառը և ով է դանակահարել ավտոբուսի վարորդին։

Դանակահարել են թիվ 8 երթուղայինի վարորդին (տեսանյութ)

Դանակահարել են թիվ 8 երթուղայինի վարորդին

Ապրիլի 20-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
     Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև դանակահարված քաղաքացու ինքնությունը, ով, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել է հիվանդանոց։

Պարզվում է, թե ինչն է եղել պատճառը և ով է դանակահարել ավտոբուսի վարորդին։

«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ

«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ

Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգթոնը շարունակի սպառնալ Իսլամական Հանրապետությանը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շրջափակում մտցնելով և խախտելով հրադադարի ռեժիմը, փորձում է բանակցությունների այս սեղանը, իր պատկերացմամբ, կապիտուլյացիայի սեղանի վերածել կամ արդարացնել պատերազմի վերսկսումը։ Մենք չենք ընդունում բանակցություններ սպառնալիքների ներքո, և վերջին երկու շաբաթվա ընթացքում պատրաստվել ենք նոր խաղաքարտեր խաղարկել մարտի դաշտում»,- նշել է նա՝ X սոցիալական ցանցում:

Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»

Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Շաբաթ օրը Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարն էր, հայտարարվեց, որ մասնակցելու են ընտրություններին, և հրապարակվեց նախընտրական ցուցակի առաջին հնգյակը, որտեղ տարօրինակ կերպով չկար ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։
     Տեղեկացանք, որ նա ընդհանրապես չի լինելու ցուցակում: Ավելի վաղ գրել էինք, որ Մարուքյանի թիմն ընտրություններին մասնակցելու հարցում միակարծիք չէ, ոմանց համոզմամբ՝ իրենք ավելի շատ վնասելու են իշխանափոխության գործընթացին, քան օգնելու, և իմաստ չունի միայնակ մասնակցել, Խաժակյանն այդ թևում է և այդ պատճառով է հրաժարվել: Երեկ նա փորձեց այլ կերպ մեկնաբանել․ «Այս փուլում ունեմ աշխատանքային ծանրաբեռնվածություն և որոշել եմ չմասնակցել ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու»։

Մեր տեղեկություններով, այդուհանդերձ, որպեսզի թիմին չվնասի, նա չի խզելու կապը կուսակցության հետ, սակայն հարցազրույցներ չի տալու, բանավեճերի չի մասնակցելու»։