Թրամփը հայտարարել է, որ իրանական բեռնանավ են կալանել Հորմուզի նեղուցը հատելու ժամանակ

Թրամփը հայտարարել է, որ իրանական բեռնանավ են կալանել Հորմուզի նեղուցը հատելու ժամանակ

Ապրիլի 19-ին Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը փորձել է ճեղքել ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը։ ԱՄՆ-ի զինվորականներից նախազգուշացումներ ստանալուց և կանգ չառնելուց հետո այն ենթարկվել է հարձակման։ Նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտնել է Truth Social-ում։

«Այսօր իրանական TOUSKA բեռնատար նավը, որի երկարությունը գրեթե 900 ոտնաչափ է և ծանրությունը գրեթե ավիակիրի չափ, փորձել է ճեղքել մեր ռազմածովային շրջափակումը, և դա վատ ավարտ է ունեցել նրանց համար։ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS SPRUANCE կառավարվող հրթիռային ականակիրն Օմանի ծոցում կանգնեցրել է TOUSKA-ն և նրանց տվել է կանգ առնելու արդարացի նախազգուշացում։ Իրանական անձնակազմը հրաժարվել է ենթարկվել, ուստի մեր ռազմանավը կանգնեցրել է նրանց՝ մեքենայական սենյակում անցք բացելով։ Նավը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի ծովային հետևակի վերահսկողության տակ։ TOUSKA-ն գտնվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ՝ անցյալում իր անօրինական գործունեության պատճառով։ Մենք լիակատար վերահսկողություն ունենք նավի նկատմամբ և հետաքննում ենք, թե ինչ կա նավի վրա»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը Truth Social-ում։

«Պետք է ընթանա ո՛չ թե փակ, այլ հրապարակային ձևաչափով բաց դատավարություն». Արեգ Սավգուլյան

«Պետք է ընթանա ո՛չ թե փակ, այլ հրապարակային ձևաչափով բաց դատավարություն». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք է ընթանա ո՛չ թե փակ, այլ հրապարակային ձևաչափով բաց դատավարություն, այլապես կունենանք նույն ծածկադմփոցը՝ «ալյա Անդրանիկ Քոչարյան» ոճով։
     1. 2026 թ. ապրիլի 1-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ, խոսելով Արցախի մասին՝ ՆՓ-ն հակադարձեց ՌԴ նախագահին, ասելով որ «Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց դա արել ենք այն բանից հետո, երբ ՌԴ-ը բարձրագույն ղեկավարությունը 2 անգամ հրապարակային այդ մասին խոսել է»։ Այսինքն՝ Հայաստանի կողմից ճանաչումը ընդամենը հաջորդել է ՌԴ-ին (այս տարակուսանք առաջացնող միտքն արդեն մեկնաբանվել է)։
     2. Սեյրան Օհանյանը մի քանի օր առաջ ԱԺ-ը ամբիոնից 44- օրյա պատերազմի պարտության մեջ մեղադրեց ՀՀ ՊՆ ԳՇ-ին (Օնիկ Գասպարյանին), սակայն նշեց, որ առանց Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանի դիրքերը չէին կարող հանձնվել։
     3. Երեկ ռուս մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովի անունից մի նյութ տարածվեց, որտեղ նշվում էր, որ Շուշիի հանձնման անմիջական պատասխանատուն այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն էր, որի հետ նա պատերազմի ամենաթեժ պահերին 2 անգամ առիթ է ունեցել հանդիպելու Մոսկվայում։
     4. Զուգահեռ հայտնվեց Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, որ ինքը պատրաստ է ԱԺ-ում փակ ձևաչափով քննարկել և բացահայտել ճշմարտությունը. «Ժամանակն է առերեսվել իրականությանը և պայթեցնել շրջանառվող ստերը» և այլն, և այլն։
     5. Նախընտրական սուր շրջանում պարզել, թե ո՞վ երբ «դժգույն, դժբախտ Շուշին» կամ ազատագրված տարածքները Արցախով հանդերձ հանձնեց անշնորհակալ գործ կլինի, մանավանդ, որ 44-օրյա պատերազմի զեկույցը արխիվացված է։ Ավելի են խճճելու կծիկը և ընտրությունները տանեն ոչ թե ծրագրերի, այլ հին ու նորի նույն տաղտկալի սցենարով։
     6. Ես հույս չունեմ, որ իշխանափոխությունից հետո էլ կպարզվի ողջ ճշմարտությունը, որովհետև պետք է փոխվեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի ներկայիս իշխանությունները, ապա գաղտնազերծվեն բազմաթիվ փաստաթղթեր, որպեսզի մենք իմանանք իրականությունը, այլապես մենք պետք է շարունակենք դատողություններ անել եղած սուղ տեղեկատվության հիման վրա։
     Հ.Գ. Եթե օղակը սեղմենք, ապա մենք չենք բավարարվելու միայն ՆՓ-ով և ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաներով, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մեկը մյուսին փոխարինած ԱԱԾ պետերը և ԱԳՆ-ը նախարարները ևս ասելու շատ բան կունենան»։

«Զարմանում եմ Արցախի բանակի հանդեպ անտրամաբանական ատելությունից». Հայկ Խանումյան

«Զարմանում եմ Արցախի բանակի հանդեպ անտրամաբանական ատելությունից». Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ծառայել եմ Երևանի ծայրամասերից մեկում տեղակայված զորամասում։ Մոտակայքում Արարատի մարզի գյուղերն էին` ծիրանի այգիներով։ Ես ու իմ ծառայակիցներն այդ այգիներից ծիրան չենք կերել, որովհետև, նախ զորամասից դուրս կարող էիր գալ ազատ արձակման ու արձակուրդի դեպքում, հետո էլ այգին ուրիշի սեփականություն էր և ժամկետային զինծառայող լինելը չէր նշանակում, որ կարող ես ոտնահարել ուրիշի սեփականությունը։ Զինծառայության ընթացքում ամեն կիսամյակ մենք մի ամսով գնում էինք Լոռու մարզի գյուղերից մեկում գտնվող ուսումնական կենտրոն ու պրակտիկ դասերի ընթացքում լինում էր նաև, որ գյուղացիների այգիներից գողություն էինք անում` արժանանալով գյուղացիների հանդիմանանքին, բողոքներին և որպես հետևանք` սպաների կողմից պատժվելուն։ Ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքում ես երբեք չեմ մտածել, որ իմ զինծառայության համար այգետերը կամ որևէ այլ ոք ինձ պարտք է։ Ես ունեի պարտավորություն մասնակցելու պետության պաշտպանությանը և իրականացնում էի իմ պարտքը։
     Հիմա տեսնում եմ մարդկանց, որոնք «Ֆեյսբուք»-ի պատերը լցրել են լաց ու կոծով, որ իրենց` Արցախում ծառայության ժամանակ թույլ չէին տալիս նռան կամ խաղողի այգիներից գողություն անել։ Հնարավոր է։ Իմ պատգամավոր եղած ժամանակ ես հաճախ էի լինում Արցախի ՊԲ տարբեր զորամասերում, դիրքերում։ Տարբեր եղանակների զինվորների մոտ թե խաղողի, թե նռան արկղեր եմ տեսել, որ բերում էին ֆերմերները։ Իմ ընկերոջ` Աղդամում գտնվող տնտեսության մոտ էր գտնվում մի փոքրիկ ՀՕՊ ստորաբաժանում և այդ ամբողջ ստորաբաժանումն օգտվում էր ընկերոջս տնտեսության բարիքներից` ձմերուկ, բանջարեղեն, նուռ ու արքայախնձոր (կորոլյոկ)։ Ընկերս դա անում էր սիրով, մեկ այլ ֆերմեր, հնարավոր է, չէր անում։ Ես 90֊ականներին ծառայած տասնյակ տղաներ գիտեմ, որոնք 2010֊ականներին տարբեր երկրներից հաճախ էին գալիս Արցախ` իրենց հրամանատարներին տեսության, ես այսօր էլ ամեն օր հանդիպում եմ մարդկանց, որոնք ծառայել են Արցախում և սիրով են հիշում իրենց ծառայությունը` չնայած դժվարություններին։ Ես չեմ ուզում անդրադառնալ տարբեր օգտատերերի` Արցախի բանակի մասին ատելությամբ լեցուն գրառումներին, որոնց մեծ մասը նույնիսկ Պաշտպանության բանակին չեն վերաբերում, քանզի իրենց կողմից նշվող զորամասերը տարբեր կորպուսների էին պատկանում, ուղղակի զարմանում եմ անտրամաբանական ատելությունից։ Երանի նրանց, ում հոգիները ջերմանում են Արցախը հիշելիս։ Նրանք են մեր հասարակության առողջացման առաջ մղողները»։

Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)

Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել

Մալայզիայի Սաբահ նահանգում տեղի ունեցած խոշոր հրդեհը ոչնչացրել է 1000 տուն և վիրավորել ավելի քան 9000 մարդու, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։

Հրդեհն սկսվել է Բորնեո կղզում ապրիլի 19-ի գիշերը։ Այն սկսվել է Սաբահի ջրային գյուղերից մեկում, որտեղ գտնվում են փայտե տներ՝ կառուցված սյուների վրա։ Հաղորդագրության համաձայն՝ այս տարածքում են գտնվում «երկրի ամենաաղքատ համայնքներից մի քանիսը, այդ թվում՝ քաղաքացիություն չունեցող բազմաթիվ անձինք և բնիկ ժողովուրդներ»։

Շրջանի հրշեջ և փրկարարական ծառայության ղեկավար Ջիմի Լագունգի խոսքով՝ ուժեղ քամիները և տների մոտիկությունը հանգեցրել են հրդեհի արագ տարածմանը։

Մահվան դեպքերի մասին հաղորդագրություններ չեն եղել։

«Մարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ ձեզ ընտրեն». Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)

«Մարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ ձեզ ընտրեն». Ալիկ Ալեքսանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը համեմատակն տեսանյութեր է հրապարակել Գյումրիում Սամվել Կարապետյանի կազմակերպած համերգներից և այսօր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «Վարչաբենդ»-ի համերգից։

«Մարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն»,- եզրահանգել է Ալեքսանյանը։

Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում

Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 19-ի երեկոյան և ապրիլի 20-21-ն սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ:

Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում:

Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

Փրկարար ծառայությունից խնդրում են ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

Ժամանակակից աշխարհի հիմնական «խաբեությունները»` ըստ Պավել Դուրովի

Ժամանակակից աշխարհի հիմնական «խաբեությունները»` ըստ Պավել Դուրովի

Պավել Դուրովը թվարկել է մի շարք երևույթներ, որոնք, իր կարծիքով, դարձել են ժամանակակից աշխարհի հիմնական «խաբեությունները»։ Telegram-ի 41-ամյա հիմնադիրը այդ շարքում ներառել է դպրոցները, ամուսնությունը, շքեղությունը, հարկերը և նույնիսկ «իրականությունն ինքնին»։

Ձեռնարկատերը այս հայտարարությունն արել է X սոցիալական ցանցում՝ պատասխանելով օգտատիրոջ խնդրանքին՝ անվանել այն բաները, որոնք այսօր ընկալվում են որպես նորմալ, չնայած դրանց կասկածելիությանը։ «Դեղագործություն։ Սննդի արդյունաբերություն։ Բանկային համակարգ։ Ամուսնություն։ Հարկավորում։ Շքեղություն։ «Անկախ» լրատվամիջոցներ։ «Ոչ կառավարական» կազմակերպություններ։ Քաղաքներ։ Երկրներ։ Իրականությունն ինքնին», – գրել է նա։ Միլիարդատերը հատուկ ուշադրություն է դարձրել ամուսնության ինստիտուտին՝ այն նկարագրելով որպես «բացառիկ ցմահ պայմանագիր»՝ չափազանց թանկարժեք լուծարման ընթացակարգով, մինչդեռ, ըստ նրա, նման միությունը չի ապահովում երաշխավորված արդյունքներ կամ օգուտներ։ Ավելին, Դուրովը նշել է, որ ընտանեկան հարաբերությունները հաճախ ուղեկցվում են զգալի հուզական ծախսերով և ուրիշների անխուսափելի միջամտությամբ։ Այս դիրքորոշումը շփոթեցրել է առցանց օգտատերերին, հատկապես հաշվի առնելով իր 25-ամյա ընկերուհու՝ Յուլիա Վավիլովայի վերջերս արված ակնարկները` իրենց հարաբերությունները հնարավոր պաշտոնականացնելու մասին։ Շատերը նաև նշել են նրա շքեղության քննադատության և ձեռնարկատիրոջ սեփական կենսակերպի միջև եղած հակասությունը։ Օգտատերերը հիշել են, որ նա բազմիցս թանկարժեք նվերներ է նվիրել իր սիրելիին. օրինակ՝ նա նրան նվիրել է 52,000 դոլար արժողությամբ NFT թոքեն, իսկ Կաննում կայացած բարեգործական աճուրդի ժամանակ նա նրա համար 400,000 դոլարով ձեռք է բերել Հոլիվուդյան ֆիլմում դեր։

Վավիլովան ինքը հաճախ է իր բլոգում կիսվում ֆինանսական հաջողության հասնելու և միլիարդատերեր գրավելու վերաբերյալ խորհուրդներով։ Նա կարծում է, որ բարեկեցության բանալին անընդհատ զարգացումն է, սեփական հմտությունների մեջ ներդրում կատարելը և դրական մտածելակերպը, որը, ենթադրաբար, կախարդականորեն բոլոր ցանկությունները իրականություն է դարձնում։

ՔՊ-ական Սարիկ Մինասյանի խուլիգանական վարքը համացանցում (լուսանկար)

ՔՊ-ական Սարիկ Մինասյանի խուլիգանական վարքը համացանցում

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը խուլիգանական պահվածք է ցուցաբերում սոցցանցերում` հայհոյելով նույնիսկ իրենց չվիրավորած, բայց իրենց տեսակետը չկիսող կանանց:

Ֆեյսբուքյան իր էջում ՔՊ-ականը հրապարակել է տեսանյութ «Վարչաբենդի» այսօրվա համերգից, որը կայացավ Գյումրիում` կիսադատարկ հրապարակում։ Տեսանյութի տակ քաղաքացիները կարծիքներ են հայտնել, ինչին ի պատասխան Մինասյանը հայհոյել է և վիրավորել։
     Հավելենք, որ իր խուլիգանական գրառումների մի մասը Սարիկ Մինասյանը հեռացրել է: