ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել

ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել

Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 8 երեխա, ևս 2-ը՝ վիրավորվել։
     Իրավապահ մարմինների աշխատակցի խոսքով՝ զոհերը մեկից մինչև 14 տարեկան էին։ Նրանց սպանած տղամարդը սպանվել է ձերբակալության ժամանակ։ Ոստիկանությունը հետաքննություն է վարում։

Ոստիկանությունը որևէ տեղեկություն չի հրապարակել կրակողի մասին։ Կրակոցի դրդապատճառը դեռևս պարզ չէ։ Ոստիկանապետ Ուեյն Սմիթի խոսքով՝ կրակոցը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ժամը 6-ի սահմաններում։ Ընդհանուր առմամբ արձակվել է 10 կրակոց։ Պաշտոնյաները հայտնում են, որ տեղեկություններ են հավաքում հանցագործության վայրի մասին, որը ընդգրկել է երեք տարածք։ Սմիթը նշել է, որ երեխաներից մի քանիսը հարձակվողի ազգականներն էին։ Նախճիրից հետո կրակողը մեքենա է գողացել և փորձել է փախչել ոստիկանությունից։ Հետապնդման ընթացքում մեքենայից ոստիկանները կրակ են բացել՝ սպանելով կասկածյալին։ Նահանգային ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ կրակոցների հետևանքով ոչ մի ոստիկան չի տուժել։

Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն

Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացված «Քարե Չարենց» ժամանակավոր ցուցադրությունը ներկայացնում է Եղիշե Չարենցի կերպարը հայ կերպարվեստում ոչ միայն իբրև աշխատանք, այլև՝ նյութականացված հիշողություն։
     Ցուցադրությունում ներառված են տուն-թանգարանի հավաքածուում պահվող Եղիշե Չարենցի դիմանկարներ, գրաֆիկական աշխատանքներ և քանդակներ:
     1930-ականների հեղինակների՝ Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Հակոբ Կոջոյանի և այլոց գործերում Չարենցը դեռ կենդանի մարդ է՝ զգայուն, մտահոգ, ժամանակի ներսում ապրող։ Սակայն հետագա տասնամյակներում, արվեստագետների մեկնաբանությամբ, նրա կերպարը դուրս է գալիս կենսագրական սահմաններից և վերածվում է գաղափարի, խորհրդի, երբեմն՝ քարացած լռության։
     Քանդակագործներ Արա Սարգսյանի, Կամո Սարիկյանի, Գետիկ Բաղդասարյանի աշխատանքներում Չարենցը ներկայանում է` որպես կոփված կերպար՝ ժամանակից անդին կանգնած, հուշարձանային ներկայությամբ։
     «Քարե Չարենց» ժամանակավոր ցուցադրությունը հնարավորություն է տեսնելու, թե ինչպես է բանաստեղծի կերպարը ժամանակի ընթացքում վերածվում մշակութային հիշողության։
     Ցուցադրությունը կգործի մինչև հունիսի 5-ը:

Միտիշչիում դերասանն ու նրա կինը սպանել են իրար (տեսանյութ)

Միտիշչիում դերասանն ու նրա կինը սպանել են իրար

Մոսկվայի մարզի դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ 28-ամյա Վլադիսլավ Բենգրաֆը («Միտիշչի Ֆեստ» թատրոնի դերասան), և նրա 23-ամյա կինը՝ Եվգենիան, վիճաբանության ժամանակ դանակահարել են միմյանց ու սպանել իրար։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ողբերգությունը տեղի է ունեցել կնոջ՝ ամուսնալուծության հայց ներկայացնելու մտադրության պատճառով։

Հակամարտությունը տեղի է ունեցել ապրիլի 19-ի գիշերը զույգի բնակարանում։ Ինչ-որ պահի վեճը վերածվել է դանակահարության. տղամարդը մի քանի անգամ դանակահարել է կնոջը պարանոցին և կրծքավանդակին, որից հետո կինը, ինքնապաշտպանության նպատակով, վերցրել է սուր զենքը։ Երկուսն էլ մահացել են ստացած վնասվածքներից՝ մինչև հարևանների կողմից կանչված շտապօգնության մեքենայի ժամանումը։ Զույգին մոտ կանգնած աղբյուրները «Շոթ»-ին պատմել են, որ նրանց հարաբերությունների խզումն սկսվել էր մի քանի ամիս առաջ։ Եվգենիան ուժեղ սթրես էր ապրում ամուսնու անկանոն վարքագծի պատճառով. նա երբեմն վիճաբանում էր, բողոքում դժվարություններից, ապա ներողություն խնդրում։ Ի վերջո, կինը որոշել է բաժանվել և խնդրել նրան տեղափոխվել։ Վլադիսլավը ժամանակավորապես տեղափոխվել է զոքանչի մոտ, քանի որ իր հարաբերությունները սեփական մոր հետ անհարթ են եղել։

Ողբերգությունից մեկ օր առաջ Եվգենիան գնացել էր ընկերոջ երեկույթին։ Վլադիսլավը նույն երեկոյան դուրս է եկել զոքանչի տնից՝ ասելով, որ ուշ կվերադառնա։ Նա նախ կանգ է առել թատրոնում՝ նոր ներկայացման մանրամասները պարզելու, ապա հանդիպել ընկերների հետ։ Ավելի ուշ նա գնացել է կնոջ բնակարան Միտիշչիում, որտեղ տեղի է ունեցել ողբերգական միջադեպը։

Ամերիկացիների մեծ մասը դժգոհ է Թրամփի գործունեությունից

Ամերիկացիների մեծ մասը դժգոհ է Թրամփի գործունեությունից

NBC-ի և SurveyMonkey-ի համատեղ հարցման համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը կազմում է ընդամենը 37%, և ամերիկացիների մեծ մասը դժգոհ է Իրանի հետ հակամարտությունից՝ կարծելով, որ իրենց երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում։
     Հարցման համաձայն՝ հարցվածների միայն 37%-ն է հավանություն տալիս Թրամփի գործունեությանը` որպես ԱՄՆ-ի նախագահի, մինչդեռ ևս 63%-ը դժգոհ է։ Ավելին, ամերիկացիների մեծամասնությունը (67%) կարծում է, որ իրենց երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում։ Մասնավորապես, հարցվածների մեծամասնությունը դժգոհ է Թրամփի ներգաղթային քաղաքականությունից և սահմանային անվտանգության միջոցառումներից (56%), գնաճի և կենսապահովման ծախսերի վերաբերյալ նրա քաղաքականությունից (68%) և Իրանի հետ հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի քաղաքականությունից (67%)։ Մեկ այլ հարցման համաձայն՝ 61%-ը կարծում է, որ Վաշինգթոնը չպետք է որևէ հետագա ռազմական գործողություն ձեռնարկի Թեհրանի դեմ։ Հարցման համաձայն՝ ամերիկացիների 65%-ը նաև ընդունել է, որ վերջերս գազի գները խնդիր են դարձել իրենց համար։ Ավելին, հարցվածների 40%-ը խոստովանել է, որ իրենց ֆինանսական վիճակը վատացել է մեկ տարի առաջվա համեմատ։ Եվս 41%-ը նշել է, որ իրենց ֆինանսական վիճակը չի փոխվել, իսկ 19%-ը կարծում է, որ այն բարելավվել է։ Մեծամասնությունը (48%) ակնկալում է, որ իրենց սերնդի կյանքը կլինի ավելի վատ, քան նախորդ սերունդներում։
     Հատկանշական է, որ հարցմանը, թե ում են ավելի շատ համակրում՝ իսրայելցիներին, թե պաղեստինցիներին, հարցվածները բաժանվել են ճիշտ 50%-ի։
     Հարցումը անցկացվել է առցանց մարտի 30-ից ապրիլի 13-ը 32,400 չափահաս հարցվածների շրջանում։ Սխալի սահմանը մոտավորապես 1.8 տոկոսային կետ է։

Բանակցություններ չեն լինի. #IRNA | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Բանակցություններ չեն լինի. #IRNA

Իրանական IRNA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլի մասին տեղեկությունները կեղծ են։

Գործակալության տվյալներով՝ «ԱՄՆ-ի չափազանց և անհիմն պահանջները, դիրքորոշման հաճախակի փոփոխությունները, մշտական ​​անհամաձայնությունները և այսպես կոչված ծովային շրջափակման շարունակումը», որը իրանական կողմը համարում է համաձայնագրի խախտում, «մինչ օրս խոչընդոտել են բանակցությունների առաջընթացը»։

Գործակալությունը նշում է, որ այս պայմաններում «արդյունավետ բանակցությունների հստակ հեռանկարներ չկան»։

«Նիկոլ Փաշինյանը նոր թակարդներ է լարել հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ». Նաիրի Հոխիկյան

«Նիկոլ Փաշինյանը նոր թակարդներ է լարել հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը նոր թակարդներ է լարել հիմնական ընդդիմադիր ուժերի, հատկապես «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ` փորձելով ընտրակաշառքի կեղծ ապացույցներ ստեղծել։
     Այդ առումով խոսքս ուղղում եմ «Ուժեղ Հայաստանի» անդամներին ու հատկապես տարածքային գրասենյակների պատասխանատուներին, ակտիվին։
     Ձեզ տարբեր տեղերից կզանգեն, կհանդիպեն, օգնություն կխնդրեն։ Նախընտրական այս փուլում մի հավատացեք օտար որևէ մեկի արցունքներին։ Նույնիսկ սեփական գրպանից որևէ մեկին մի օգնեք, նյութական խոստումներ մի տվեք, եթե նույնիսկ ձեզ դիմած մարդու խոսքերը շատ համոզիչ թվան։
     Նիկոլի թիմը լավ գիտի, թե ինչպես պետք է թակարդներ լարեն իրենց մրցակիցների դեմ, և դրա մեջ ներգրավված են բազմաթիվ գործակալներ։ Նույնիսկ մարդիկ, որոնք ձեզ թվում են հազար տարվա ծանոթ ու մտերիմ, հանկարծ կպարզվի, որ թաքուն աշխատում են Նիկոլի համար։ Փող են աշխատում։
     Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ընտրակաշառքի կեղծ մեղադրանքներով արգելել Սամվել Կարապետյանի կուսակցությանը` մասնակցելու ընտրությանը։
     Ահա թե ինչու մինչև հունիսի 7-ը եղեք առավելագույն զգոն, մի տրվեք զգացմունքներին, մի ոգևորվեք ունեցած հնարավորություններով, մի գերագնահատեք ձեզ, մի թերագնահատեք Նիկոլին։
     Եղեք զգույշ, որ հունիսի 7-ից հետո միմյանց շնորհավորենք հրեշից ազատվելու առիթով»։

«Նիկոլ Փաշինյանը նոր թակարդներ է լարել հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ». Նաիրի Հոխիկյան

«Նիկոլ Փաշինյանը նոր թակարդներ է լարել հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը նոր թակարդներ է լարել հիմնական ընդդիմադիր ուժերի, հատկապես «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ` փորձելով ընտրակաշառքի կեղծ ապացույցներ ստեղծել։
     Այդ առումով խոսքս ուղղում եմ «Ուժեղ Հայաստանի» անդամներին ու հատկապես տարածքային գրասենյակների պատասխանատուներին, ակտիվին։
     Ձեզ տարբեր տեղերից կզանգեն, կհանդիպեն, օգնություն կխնդրեն։ Նախընտրական այս փուլում մի հավատացեք օտար որևէ մեկի արցունքներին։ Նույնիսկ սեփական գրպանից որևէ մեկին մի օգնեք, նյութական խոստումներ մի տվեք, եթե նույնիսկ ձեզ դիմած մարդու խոսքերը շատ համոզիչ թվան։
     Նիկոլի թիմը լավ գիտի, թե ինչպես պետք է թակարդներ լարեն իրենց մրցակիցների դեմ, և դրա մեջ ներգրավված են բազմաթիվ գործակալներ։ Նույնիսկ մարդիկ, որոնք ձեզ թվում են հազար տարվա ծանոթ ու մտերիմ, հանկարծ կպարզվի, որ թաքուն աշխատում են Նիկոլի համար։ Փող են աշխատում։
     Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ընտրակաշառքի կեղծ մեղադրանքներով արգելել Սամվել Կարապետյանի կուսակցությանը` մասնակցելու ընտրությանը։
     Ահա թե ինչու մինչև հունիսի 7-ը եղեք առավելագույն զգոն, մի տրվեք զգացմունքներին, մի ոգևորվեք ունեցած հնարավորություններով, մի գերագնահատեք ձեզ, մի թերագնահատեք Նիկոլին։
     Եղեք զգույշ, որ հունիսի 7-ից հետո միմյանց շնորհավորենք հրեշից ազատվելու առիթով»։

Facebook-ում տարօրինակ սխալ է ի հայտ եկել. վերբեռնվող լուսանկարները սև ու սպիտակ են դառնում

Facebook-ում տարօրինակ սխալ է ի հայտ եկել. վերբեռնվող լուսանկարները սև ու սպիտակ են դառնում

Facebook-ում վերջին մեկ օրում տարօրինակ սխալ է ի հայտ եկել. վերբեռնվող լուսանկարները սև ու սպիտակ են դառնում:
     Այս երևույթը սկսվել է ապրիլի 18-ի երեկոյան և ապրիլի 19-ի կեսօրից հետո՝ ազդելով ինչպես անձնական գրառումների լուսանկարնների, այնպես էլ մեկնաբանությունների բաժնի լուսանկարների վրա։ Շատ օգտատերեր հայտնել են, որ իրենց սարքերի լուսանկարները գունավոր են, բայց Facebook-ում վերբեռնվելիս դրանք դառնում են սև ու սպիտակ։

Առեղծվածն այն է, որ սխալը միշտ չէ, որ տեղի է ունենում։ Նույն գրառման մեջ, որտեղ կան բազմաթիվ լուսանկարներ, որոշ լուսանկարներ գունազրկվում են, իսկ մյուսները՝ ոչ։

Ճշգրիտ պատճառը մնում է անհայտ։ Ո՛չ Facebook-ի մայր ընկերությունը՝ Meta-ն, ո՛չ էլ հարթակն ինքը որևէ հայտարարություն չեն արել։ Downdetector-ը, որը հայտնի հավելվածներում սխալների մասին հաղորդելու հարթակ է, նույնպես լայնածավալ խափանումներ չի գրանցել, չնայած վերջին 24 ժամվա ընթացքում եղել են դանդաղ բեռնման կամ թերի ցուցադրման առանձին հաղորդագրություններ։

Facebook վերբեռնված լուսանկարները սովորաբար անցնում են սեղմման, ձևաչափի փոխակերպման և յուրաքանչյուր սարքի համար տարբեր տարբերակների ստեղծման մի քանի փուլերով։ Խնդիրը կարող էր առաջացած լինել այս փուլերից մեկի կամ մի քանիսի ընթացքում։

Անհասկանալի է, թե արդյոք այս խնդրի լուծումը կվերականգնի օգտատերերի կողմից վերբեռնված գունավոր պատկերները։

«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան (տեսանյութ)

«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան

«Նույնիսկ Արամ MP3-ի ակտիվ ներկայությունը, Երևանից և ոչ միայն, մեծ քանակությամբ քայլիստներ բերելը չփրկեց Նիկոլ Անհողինին, որ լցնի Գյումրու Վարդանանց հրապարակը: Այն 60 տոկոսով դատարկ է: Նիկոլական լրատվականներն այնպիսի ռակուրսներից այնպիսի տեսարաններ են նկարում, որ հրապարակը լեփ-լեցուն երևա»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում տեղեկացրեց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
     «Նիկոլի վարչաբենդյան այցը Գյումրի լիովին տապալված է»,- արձանագրում է նա:

«Քոչարյանն ու Փաշինյանը համոզել են Կրեմլի ղեկավարին, որ այդ կոմբինացիան ՌԴ շահերից է բխում.» Արթուր Դանիելյան

«Քոչարյանն ու Փաշինյանը համոզել են Կրեմլի ղեկավարին, որ այդ կոմբինացիան ՌԴ շահերից է բխում.» Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կա տարածված համոզմունք, որ Քոչարյանի դերը` որպես Փաշինյանի հիմնական ընդդիմադիր, որոշվել է Մոսկվայում: Այս պնդումը ճիշտ է մասնակի: Քոչարյանն ու Փաշինյանը համոզել են Կրեմլի ղեկավարին, որ այդ կոմբինացիան ՌԴ շահերից է բխում և այդ գործում անմասն չեն եղել Կրեմլյան որոշ շրջանակներ, սակայն նույն Կրեմլում եղել են ու կան օղակներ, որոնք կտրականապես դեմ են եղել դրան: Ուշագրավն այն փաստն է, որ Փաշինյան-Քոչարյան զույգի հյուրախաղերը միշտ սատարում են ստացել Կրեմլի այն շրջանակներից, որոնք հայտնի են Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ: ՖՍԲ-ն ու ԳՌՈւ-ն միշտ (միշտ ասելով՝ ես նկատի ունեմ 1999-ից սկսած) դեմ էին էս կոմբինացիաներին, ՍՎՌ-ը ու ՌԴ ԱԳՆ-ն՝ միշտ կողմ:
     Քչերն են հիմա հիշում, որ 44-օրյա պատերազմի նախերգանքն այն դրվագն էր, երբ պաշտոնական Երևանը հրապարակավ հայտարարեց, որ երաշխավորում է Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքի անվտանգությունը: Սա էր այն կանաչ լույսը, առանց որի Ալիևը չէր համարձակվի հարձակվել: Ընդ որում, էս կանաչ լույսը երկու անգամ է վառվել Ադրբեջանի համար՝ Փաշինյանը դա արել է 2020-ի օգոստոսին, իսկ Քոչարյանը՝ 1999-ի հոկտեմբերին:
     Դեռ առիթ կլինի խոսել այն մասին, թե ինչպես է Քոչարյանը նախապատրաստել 2018-ի հեղաշրջումը և ինչպես է նախապատրաստվել հետ-«հեղափոխական» իր դերին: Սակայն այս ամենի առանցքը նավթամուղն է, որի գոյության, կառուցման ու շահագործման մեջ իր ուրույն դերն ուներ Քոչարյանը:
     Տեսեք՝ Քոչարյանին 8 տարի ա` դատում են: Նույնիսկ նստեցրել էին: Հետո Փաշինյանի ՍԴ-ն Մարտի 1-ի հոդվածը հակասահմանադրական ճանաչեց: Հետո Քոչարյանը մասնակցեց ընտրություններին ու Փաշինյանին ևս 5 տարի պահեց իշխանության: Հետո նորից Մարտի 1-ի հոդված բացին: Ապօրինի գույք, հոկտեմբերի 27, պոպլովոկ, բան… Հիմա էլ ասում են ընդդիմությունը եռագլուխ հրեշ ա, որի ղեկավարը Քոչարյանն ա, բայց արի ու տես, որ Քոչարյանի բիզնեսները որևէ խնդիր չունեն ոչ Հայաստանում, ոչ էլ Հայաստանից դուրս՝ Աֆրիկայից մինչև Շվեդիա: Էս տարիներին ինչ ասես էս «խեղճ» մարդու գլխին չշինին, բայց կա մի թեմա, որը երբևիցե չի շոշափվել ու, թույլ տվեք ենթադրել, որ չի էլ շոշափվելու:
     Մեր՝ էս ինքնիշխան, ինքնազոհ, հայրենասեր ու արցախատյաց իշխանությունները երբեք չեն փորձել պարզել, թե խի՞ էր Քոչարյանը բերանը ջուր առած, նստած, երբ սկսվեց կառուցվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Պրոյեկտ, որի արդյունքում Ադրբեջանի ֆինանսական և աշխարհաքաղաքական կշիռը անհասանելի դարձավ Հայաստանի համար: Ավելին, էդ նավթամուղի շինարարին՝ Թորոյան Գևորգին, Քոչարյանը նշանակել է Հայաստան Համահայկական Հիմնադրամի տնօրենների խորհուրդի անդամ… Սա ասեկոսե չէ, բամբասանք չէ… սա փաստ է: Ադրբեջան պետության հենասյունը կառուցած մարդուն Քոչարյանը բերել էր, պաշտոն տվել Հայաստանում: Նույն հաջողությամբ Փաշինյանը հիմա կարա փոխվարչապետ նշանակի ՍՈԿԱՐ-ի տնօրենին:
     Հասկանո՞ւմ եք, Քոչարյանն ուներ կապավոր անմիջապես այն կապալառուի հետ, որ ադրբեջանական նավթամուղը կառուցելու փողն էր ստացել: Էդ նավթամուղի հիման վրա Ադրբեջանը դարձավ մի հատ հրեշ, որ կուլ տվեց Արցախն էլ, Հայաստանն էլ մեծ առումով: Փաշինյանն էլ էս թեմայով կարող էր սաղ մեղքերն իր վրայից քցեր Քոչարյանի վրա, բայց նախընտրում է մետրոյում, մանկահասակ երեխայի հետ նստած, կնոջ վրա գոռգոռալ ու երբեք սրան չանդրադառնալ: Որովհետև նա շատ լավ գիտի, որ կծիկը, եթե քանդվի, բացահայտվելու է, թե 2018 թվականի դավադրությունը, թե դրանից առաջ և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների տրամաբանությունը, և Քոչարյան-Փաշինյան զույգի դերն այդ ամենում…
     Հ.Գ. Իմիջիայլոց, Մոսկվայում ինչ-որ պահից հասկացել են՝ ինչ երկակի խաղ են խաղում էս երկուսը և սկսել են ձեռնարկել համապատասխան միջոցները, որոնք արդեն ակներև են, և Վիկտոր Սողոմոնյանի հետ կապված դրվագը ընդամենը դրա մի փոքր դրսևորումն է»: