ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել

ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել

Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 8 երեխա, ևս 2-ը՝ վիրավորվել։
     Իրավապահ մարմինների աշխատակցի խոսքով՝ զոհերը մեկից մինչև 14 տարեկան էին։ Նրանց սպանած տղամարդը սպանվել է ձերբակալության ժամանակ։ Ոստիկանությունը հետաքննություն է վարում։

Ոստիկանությունը որևէ տեղեկություն չի հրապարակել կրակողի մասին։ Կրակոցի դրդապատճառը դեռևս պարզ չէ։ Ոստիկանապետ Ուեյն Սմիթի խոսքով՝ կրակոցը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ժամը 6-ի սահմաններում։ Ընդհանուր առմամբ արձակվել է 10 կրակոց։ Պաշտոնյաները հայտնում են, որ տեղեկություններ են հավաքում հանցագործության վայրի մասին, որը ընդգրկել է երեք տարածք։ Սմիթը նշել է, որ երեխաներից մի քանիսը հարձակվողի ազգականներն էին։ Նախճիրից հետո կրակողը մեքենա է գողացել և փորձել է փախչել ոստիկանությունից։ Հետապնդման ընթացքում մեքենայից ոստիկանները կրակ են բացել՝ սպանելով կասկածյալին։ Նահանգային ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ կրակոցների հետևանքով ոչ մի ոստիկան չի տուժել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *