«Ինչո՞ւ է վարչապետի նախկին կինն օգտվում կառավարական ամառանոցից»․ Լիա Սարգսյան

«Ինչո՞ւ է վարչապետի նախկին կինն օգտվում կառավարական ամառանոցից»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի այս տեսանյութը պատահական նկարված չէ, և առնվազն այն հնարավոր էր փոխել, եթե իսկապես Աննա Հակոբյանի՝ կառավարական ամառանոցում գտնվելու փաստը հանրությունից թաքցնելու ցանկություն լիներ։
     Բայց եկեք խոսենք այն մասին, թե ինչու է վարչապետի նախկին կինը, ով չունի պետական պաշտոնյայի կնոջ կարգավիճակ, օգտվում կառավարական ամառանոցից, որի ծախսերը հոգում է հասարակ ժողովուրդը։
     Պետական առանձնատունը տրամադրվում է վարչապետին՝ որպես պաշտոնատար անձի, և բնականաբար՝ նաև նրա ընտանիքին։ Բայց նրանք ամուսնալուծված են, հետևաբար Աննա Հակոբյանը այլևս իրավական իմաստով չի համարվում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամը։
     Վարչապետի աշխատակազմը «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին այս տարի հատկացրել է 621 մլն 340 հազար 100 դրամ՝ առանձնատների սպասարկման և կեցության ապահովման համար։
     Այս գումարը հասարակ ժողովրդի քրտինքն ու տանջանքն է, որը, փաստացի, անխնա վատնվում է։
     Ի դեպ, Աննա Հակոբյանը երբեք Նիկոլ Փաշինյանի օրինական կինը չի եղել, սակայն մշտապես ապրել է կառավարական ամառանոցում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *