«Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել առաջնորդների մակարդակով»․ Ֆիդան

«Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել առաջնորդների մակարդակով»․ Ֆիդան

Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել՝ առաջնորդների մակարդակով, Անթալիայում դիվանագիտական ​​համաժողովից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
     «Մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել բանակցությունների համար, ապահովել կազմակերպչական անհրաժեշտ աջակցությունը և նպաստել կողմերի միջև կառուցողական երկխոսության պայմանների ստեղծմանը»,- ասել է նա։

«Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել առաջնորդների մակարդակով»․ Ֆիդան

«Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել առաջնորդների մակարդակով»․ Ֆիդան

Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել՝ առաջնորդների մակարդակով, Անթալիայում դիվանագիտական ​​համաժողովից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
     «Մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել բանակցությունների համար, ապահովել կազմակերպչական անհրաժեշտ աջակցությունը և նպաստել կողմերի միջև կառուցողական երկխոսության պայմանների ստեղծմանը»,- ասել է նա։

«Երկիրը որ էս օրին ա, դու հավասար մեղավոր ես»․ Նիկողոս Հովհաննիսյան

«Երկիրը որ էս օրին ա, դու հավասար մեղավոր ես»․ Նիկողոս Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Յաաաաաա, մեծն Օնոն է Բարձրյալի լուսեղեն օթևաններից իջել մեզ՝ նվաստներիս մոտ, ու խախտել իր արքայական ու պատմական լռությունը։)) Եթե մարդ չկա ասող, ես ասեմ իմանաս, էս երկիրը հիմա որ էս օրինա, դու հավասար մեղավոր ես՝ մեծն «զորահրամանատար»»։

Համացանցի հումորային արձագանքը (տեսանյութ) | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸ
Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

«Այսօրվա ավտոշարասյունը հիշեցնում է մեկ այլ շարասյուն»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Այսօրվա ավտոշարասյունը հիշեցնում է մեկ այլ շարասյուն»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօրվա դեպի Գյումրի շարժվող ավտոշարասյունը շատերին այդ թվում նաև ինձ հիշեցնում է մեկ այլ շարասյուն։ Այն շարասյունը, որով արցախցիները լքում էին իրենց տները, գյուղերը, գերեզմանները, հիշողությունները։ Այն շարասյունը, որը շարժվում էր ոչ թե ժպիտների, երաժշտության, սրտիկերի, արհեստական պացիֆիզմի, այլ պարտության, էթնիկ զտման և փլուզված կյանքի լռության տակ։
     Սակայն այսօրվա տարբերությունն առավել ծանր է։ Այն ժամանակ շարասյունով գնում էին գաղթական դարձած մարդիկ, փրկում իրենց ընտանիքներին: Այդ մարդկանց տղամարդիկ զոհվել էին, հարյուրավոր տղամարդիկ հուղարկավորվել, հարյուրավորները բենզինի պայթյունից զոհվել, իսկ այսօրվա տղամարդիկ ձեռքով սրտիկ ցույց տվող են իրենց նկարողներին: Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը, իսկ դրա դեմ կռիվ տվողները չկան:
     ԱԺ-ում օրեր առաջ հնչեցրած մեղադրանքի ամբողջ ծանրությունը հենց այստեղ էր։ Նախկին ՊՆ նախարարը և 44 պատերազմի մասնակիցը կառուցեց պատասխանատվության ամբողջ շղթան։ Նախ՝ ասաց, որ որոշումների օպերատիվ մակարդակը գտնվել է ԳՇ պետի տիրույթում։ Ապա, որ այդ որոշումները հաստատվել են Նիկոլ Փաշինյանի կողմից՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար։ ԱԺ-ում ձևակերպվեց պատասխանատվության կոնկրետ շղթա և փաստացի այն, որ ադրբեջանական առաջխաղացման այն ուղղությունը, որով հակառակորդը շրջանցել է ու հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր, ապա նաև ՀՀ սահմաններ՝ Գորիս, Կապան, Մեղրի, եղել է ոչ թե «անհասցե քաոսի», այլ ՀՀ ռազմական-քաղաքական հրամանատարության որոշումների և պատասխանատվության գոտում։ Նրա բառացի ձևակերպումը սա էր․ «ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում, իսկ այն հաստատում եք դուք»։ Այսինքն ոչ թե «պատերազմում ամեն ինչ պատահական էր», այլ այն ուղղությունը, որով հակառակորդը շրջանցեց, ճեղքեց ու հասավ մինչև Հայաստանի սահմաններ, եղել է հենց այդ հրամանատարական շղթայի պատասխանատվության գոտում։
     Սա է պատճառը, որ պատերազմի թեման այս իշխանության համար շարունակում է մնալ ամենավտանգավոր թեման։ Այն չի մարում պոպուլիստական, նախընտրական արագությունների մեջ, որովհետև այստեղ խոսքը այլևս միայն քաղաքական վարկանիշի կամ նախընտրական մրցակցության մասին չէ։ Խոսքը բարոյական, պատմական և ազգային պատասխանատվության մասին է։
     Եվ պատահական չէ, որ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած շեղող օրակարգի։ Ընտանիք, ամուսնություն, վերամիավորում, բաժանում, անձնական պատմություններ, սիմվոլիկ քայլեր, զգացմունքային PR, սոցիալական թեմաներ, անգամ ընտանեկան հարաբերությունների շուրջ իլյուզիաներ ստեղծելու փորձեր։ Ամեն ինչ՝ միայն թե հանրային ուշադրության կենտրոնում չմնա գլխավոր հարցը՝ ով և ինչ որոշումների արդյունքում Հայաստանը հասցրեց այս կետին։
     Այստեղ կա մեծ խնդիր, ինչի մասին չի խոսվում: Վերջին տարիներին «դավաճանության» թեզը աստիճանաբար հետ է մղվել։ Իշխանական գերդոզավորված քարոզչությունը կարողացավ այն ներկայացնել որպես ծայրահեղություն, էմոցիա կամ քաղաքական պիտակ։ Բայց իրականությունն այն է, որ հասարակության շատ զգալի հատվածը շարունակում է վստահ լինել, որ Արցախի կորուստը եղել է ոչ միայն սխալների, այլ նաև միտումնավոր պարտության, քաղաքական հաշվարկի և պետական կամքի բացակայության հետևանք։
     Ընդդիմադիր քաղաքական համակարգի մի մասն էլ աստիճանաբար նահանջել է այդ թեզից, որովհետև եթե դու ամբողջությամբ ընդունում ես, որ գործ ունես դավաճանության հետ, ապա այլևս դժվար է այդ նույն համակարգի ներսում նստել, աշխատել, համաձայնություններ փնտրել, օրակարգեր կիսել և ձևացնել, թե խոսքը պարզապես հերթական իշխանության մասին է։ Դավաճանի հետ համակարգային համակեցությունը միշտ պահանջում է ներքին ինքնախաբեություն։
     Բայց որքան էլ փորձեն փոխել թեմաները, որքան էլ փորձեն նոր օրակարգերով ծածկել հինը, մի բան չի փոխվում։ Արցախից դուրս եկող շարասյունը մնացել է մարդկանց հիշողության մեջ։ Եվ որքան այսօր իշխանությունը փորձի իր սեփական շարասյունները ներկայացնել որպես ուժ, կայունություն կամ վերահսկողություն, այնքան շատ մարդիկ տեսնելու են մեկ այլ բան՝ այն ճանապարհը, որով մի ամբողջ ժողովուրդ դարձավ գաղթական, իսկ դրա պատասխանատուները փորձում են ներկայանալ որպես հաղթողներ խորքում չի փակում, չի հուղարկավորում այն խարանը, որից նրանք փորձում են մաքրվել»։

«Որոշեց խոսել միայն այն պատճառով, որ իր «անբիծ» անո՞ւնն է շրջանառվում»․ Ալիսա Գևորգյան

«Որոշեց խոսել միայն այն պատճառով, որ իր «անբիծ» անո՞ւնն է շրջանառվում»․ Ալիսա Գևորգյան

Զոհված զինծառայողի մայր, լրագրող Ալիսա Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ պիտի ասի Օնիկ Գասպարյանը, որ նիկոլը պայմանավորված՝ բանակը տարել է պարտության ու հանձնե՞լ Արցախը, ինքն էլ իմանալով լռե՞լ է: Կամ՝ մեկ-երկու անգամ ասել է՝ ուժերն անհավասար են, պետք է կանգնեցնել պատերազմը, նիկոլ անհողը չի լսել ու «գիտակցված զոհաբերությա՞ն» է տարել զորքին: Դրա մասին վաղուց էր պետք խոսել, չնայած, ամեն ինչ ավելի քան ակնհայտ էր: Էսքան տարի լռեց ու որոշեց խոսել միայն այն պատճառով, որ իր «անբիծ» անո՞ւնն է շրջանառվում:
     Ամեն դեպքում, խոսե՛ք, ասեք՝ ո՞նց մեզ սպանեցիք, հանուն ինչի՞ սպանեցիք: Մենք կլսենք ձեր ուշացած խոստովանությունները, բացահայտումները, արդարացումները, ստերը…
     Կլսենք, որովհետև ինչ-որ մի հոդաբաշխ բացատրություն պիտի՞ ունենա էդ անիծյալ «ոնց կարողացաք»-ը»։

«Փաշինյանին միանալու որոշո՞ւմ եք կայացրել»․ հարց՝ Աննա Հակոբյանին


«Նիկոլ Փաշինյանի հետ կրկին միանալու որոշո՞ւմ եք կայացրել»,- Գյումրիում դիմելով Աննա Հակոբյանին՝ հարցրեց լրագրողը։ Հակոբյանն անպատասխան թողեց հարցերը։

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում

Այսօր՝ ապրիլի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Արարատ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Jeep» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վարորդներից մեկը ժամկետային զինծառայող է։ Բախման հետևանքով «Jeep»-ը գլխիվայր շրջվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Տարոն Խ-ն է։

«Այս ամենը պետության գանձանակից է ծախսվել»․ Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)

«Այս ամենը պետության գանձանակից է ծախսվել»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս սրտիկով մեքենաների գինը բավականին թանկ է։ Տեսեք՝ քանիսն են ու իր ետևից եկող շքախումբը, թիկնազորով։
     Եվ այս ամենը պետության գանձանակից է ծախսվել։ Սա անձնական կուսակցության քարոզարշավն է, ոչ թե երկրի համար որևիցե կարևոր ծրագրի իրագործում։ Բացի դա, ճանապարհը, որի բացումն իբր անում է նիկոլը, սարքվել է առանց ամրության փորձարկման։ Սա առնվազն։ Ամբողջ հյուսիս-հարավ ճանապարհից ընդամենը մի կրճոնի հատված։ Ի դեպ»։

«Ամերիկյան կործանիչի խոցման լուրից հետո Թրամփը ժամերով գոռացել է օգնականների վրա»․ #WSJ

«Ամերիկյան կործանիչի խոցման լուրից հետո Թրամփը ժամերով գոռացել է օգնականների վրա»․ #WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ զայրացել է, երբ Իրանը մարտին խոցել է F-15E կործանիչը, հաղորդում է The Wall Street Journal-ը։ «Նախագահը տեղեկացել է, որ Իրանում խոցվել է ամերիկյան ինքնաթիռ, և որ երկու օդաչուներ անհետ կորել են։ Թրամփը ժամերով գոռացել է իր օգնականների վրա։ «Եվրոպացիները չեն օգնում»,- կրկնել է նա»,- գրում է լրատվամիջոցը։