«Պապիկյա՛ն, գնա Ասրյանի ձեռքը բռնի, միասին հեռացե՛ք պաշտոններից»․ Ոսկան Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Պապիկյա՛ն, գնա Ասրյանի ձեռքը բռնի, միասին հեռացե՛ք պաշտոններից»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քարոզարշավ է անում, բոլորին ձեռքերով «սիրտիկներ» ուղարկում, դժբախտությունը հերթական անգամ զինվորի օջախն է մտնում։ ՊՆ զորամասերից մեկից՝ Նուբարաշենի կրակարաններից 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է։ Սուրեն Պապիկյան, գնա գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Էդվարդ Ասրյանի ձեռքը բռնի և միասին հեռացեք պաշտոններից։ Ծնողները ծառայության, ձեր ենթակայությամբ իրենց որդիներին են ուղարկում, դուք նրանց տուն իրենց զավակների դիերն եք ուղարկում։ Հերիք եղավ, հեռացեք, պոկ եկեք ձեր պաշտոններից»։

«Կնոջ իրավունքները չեն կարող պայմանավորված լինել իշխանությանը մոտ կամ ընդդիմադիր լինելով»․ Անուշ Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Կնոջ իրավունքները չեն կարող պայմանավորված լինել իշխանությանը մոտ կամ ընդդիմադիր լինելով»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոնվենցիաներով պաշտպանված, իրականում՝ մոռացված մայրեր ու երեխաներ

Այսօր բերման են ենթարկվել երկու կին քաղաքական գործիչներ, որոնք ունեն նորածին և մանկահասակ երեխաներ։ Այս իրավիճակը միայն քաղաքական չէ․ սա նաև մարդու իրավունքների, երեխայի շահի և մոր առողջության հարց է։
     Նորածնի և փոքրահասակ երեխայի դեպքում մորից բաժանելը ունի ոչ միայն սոցիալական, այլ նաև առողջապահական հետևանքներ՝ կերակրման խախտում, հոգեբանական սթրես, երեխայի խնամքի խաթարում։ Սրանք այն նույն խնդիրներն են, որոնց մասին տարիներ շարունակ խոսում էին «կանանց իրավունքների պաշտպան» և «երեխաների շահերի ջատագով» կոչվող կազմակերպությունները։
     Բայց այսօր լռություն է։
     Լռում են նրանք, ովքեր մշտապես բարձրաձայնում էին մայրական կաթի կարևորությունը, երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը, կնոջ իրավունքների պաշտպանությունը։
     Ինչու՞
     Որովհետև այս դեպքը դուրս է իրենց «ֆինանսավորվող օրակարգից»։
     Սա ամենամեծ խնդիրն է․ իրավունքները դառնում են ընտրովի։
     Երբ կա դրամաշնորհ՝ կա պայքար։
     Երբ չկա դրամաշնորհ՝ չկա նաև «իրավունքների պաշտպանություն»։
     Իսկ իրավունքները չեն կարող լինել ընտրովի։
     Երեխայի շահը չի կարող կախված լինել քաղաքական դիրքից։
     Կնոջ իրավունքները չեն կարող պայմանավորված լինել նրանով՝ նա իշխանությանն է մոտ, թե ընդդիմադիր։
     Եթե այսօր լռում եք, ապա վաղը այլևս բարոյական իրավունք չեք ունենալու խոսելու որևէ երեխայի կամ կնոջ իրավունքների մասին»։

ՊՆ-ն հայտնել է մահացած զինծառայողի ինքնությունը | ՄԱՄՈՒԼ.ամ

ՊՆ-ն հայտնել է մահացած զինծառայողի ինքնությունը

ՊՆ-ն հայտնում է, որ ապրիլի 14-ին մահացած զինծառայողը Նարեկ Արշակի Հակոբյանն է։
     Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
     Քննչական կոմիտեն էլ հայտնում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը):

«Հանրությունը՝ հավաքական առումով, շատ ավելի զորեղ է, քան կարծում է». Տաթևիկ Հայրապետյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հանրությունը՝ հավաքական առումով, շատ ավելի զորեղ է, քան կարծում է». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ ուրախ եմ, որ Ծաղկազարդի գործով 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է։ Նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, հայտնել են Դատախազությունից։
     Սա պետք է տեղի ունենար ի սկզբանե, քանի որ երիտասարդը այնպիսի բան չէր արել, որ արժանանար կալանքի պատժի։ Թե՛ Դավիթը, թե՛ նրա ընտանիքն անցան շատ բարդ հոգեբանական ու մարդկային փորձության միջով։
     Պատիժը հանվեց հենց հանրային ճնշման միջոցով․ այն մարդկանց, որոնք չզլացան անդրադառնալ հարցին, հանրային աղմուկ բարձրացնել դրա շուրջ, չզլացան աջակցել ընտանիքին, լինել Դատախազության մոտ, բողոքել, խոսել, ուղղակի ՉԼՌԵԼ։ Մեր օրերում դա ամենաբարդ ու ամենակարևոր բանն է՝ չհարմարվելը, չլռելը, անարդարության հանդեպ անտարբեր չմնալը։ Ընդ որում՝ արդեն որերորդ դեպքն է, որ հանրային ճնշումը ստիպում է իշխանությանը հետ քայլ անել։ Հանրությունը՝ հավաքական առումով, շատ ավելի զորեղ է, քան կարծում է․ ուղղակի պետք է դա կիրառելու կամք ու խելք ունենա։
     Առողջություն եմ մաղթում Դավիթին»։

«Մի դեպքում՝ տրամադրվել է դրամական միջոց, մյուս դեպքում՝ խոստացվել է ծառայության մատուցում»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մի դեպքում՝ տրամադրվել է դրամական միջոց, մյուս դեպքում՝ խոստացվել է ծառայության մատուցում»․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ կից հայտնելով․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։
     Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։
     ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է զերծ մնալ բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագծից, իսկ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ ներգրավվելուց»։

«Կոկորդիլոսաբույծի մուրազը փորում մնաց»․ Տիգրան Դավուդյան | ՄԱՄՈՒԼ.ամ

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸ
ՄԱՄՈՒԼ.ամ – Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

Դնեպրում ապրիլի 15-ը հայտարարել են սգո օր | ՄԱՄՈՒԼ.ամ

Դնեպրում ապրիլի 15-ը հայտարարել են սգո օր

Դնեպրի իշխանություններն ապրիլի 15-ը հայտարարել են սգո օր՝ երեքշաբթի առավոտյան ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհվածների համար: Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը որոշման մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։

Քաղաքապետի՝ սգո օր հայտարարելու մասին հրամանագրում նշվում է, որ չորեքշաբթի օրը Դնեպրի քաղաքային շենքերի և ձեռնարկությունների վրա դրոշները կիջեցվեն. մասնավոր ձեռնարկություններին և կազմակերպություններին խորհուրդ է տրվում բարձրացնել սև ժապավեններով ուկրաինական դրոշներ։

Ավելի վաղ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել էր, որ երեքշաբթի օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Դնեպրի փողոցում ռուսական հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ: Վիրավորվել է ավելի քան 20 մարդ, որոնցից 9-ը ծանր վիճակում են։

Ռուսական կողմը Դնեպրի վրա հարվածի վերաբերյալ մեկնաբանություններ չի արել։

20 տարի անց տղամարդու օրգանիզմից հեռացվել է սնդիկային ջերմաչափ | ՄԱՄՈՒԼ.ամ

20 տարի անց տղամարդու օրգանիզմից հեռացվել է սնդիկային ջերմաչափ

Չինաստանում մի տղամարդ 20 տարի ապրել է` իր ներսում սնդիկային ջերմաչափ։ Ըստ South China Morning Post-ի՝ ջերմաչափը հաջողությամբ հանվել է նրա աղիքներից։
     32-ամյա տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել որովայնի ցավերով։
     «Նա ցնցված է մնացել՝ իմանալով, որ 20 տարի առաջ կուլ տված սնդիկային ջերմաչափը դեռևս իր ներսում է»,- նշվում է հրապարակման մեջ։ Տղամարդը, ըստ տեղեկությունների, ասել է, որ պատահաբար կուլ է տվել ջերմաչափը, բայց չափազանց վախեցել է ծնողներին պատմել։ Նրա ընտանիքը զբաղված է եղել աշխատանքով, և քանի որ նա ախտանիշներ չի ունեցել, պատմությունը մոռացվել է։ Ըստ թերթի՝ ջերմաչափը հաջողությամբ հանվել է։

«Վախի մթնորոլտ են ուզում սփռել․ սա իրենց խեղճության դրսևորումն է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վախի մթնորոլտ են ուզում սփռել․ սա իրենց խեղճության դրսևորումն է»․ Էդգար Ղազարյան

«Հանարահավաքը տեսել, ընկել է հիստերիայի մեջ։ Գոհար Ղումաշյանը ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում, անմեղ մարդ է և պետք է լինի ազատության մեջ, նրա նկատմամբ ցանկացած խափանման միջոց կիրառելն ապօրինի է»,- Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Գոհար Ղումաշյանի ձերբակալմանը։

Նա նաև հիշեցրեց, որ այսօր հարցաքննության է հրավիրվել նաև մեր Վերժինե Ստեփանյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատուն, և ընդգծեց․ «Սա իրենց խեղճության դրսևորումն է, վախի մթնորոլտ են ուզում սփռել։ Իրենք վախեցած են, մեզ են ուզում վախեցնել, թույլիկնե՛ր»։

«Ապրում ենք մի երկրում, որտեղ, փաստորեն, բոլորին գաղտնալսում են»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ապրում ենք մի երկրում, որտեղ, փաստորեն, բոլորին գաղտնալսում են»․ Էդգար Ղազարյան

«Մենք անընդհատ լսում ենք ինչ-որ ձայնագրությունների մասին։ Այսինքն՝ ստացվում է, որ բոլորիս գաղտնալսում են։ Ապրում ենք մի երկրում, որտեղ բոլորին լսում են»,-Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Գոհար Ղումաշյանի ձերբակալմանը։

Ղազարյանի խոսքով՝ հրապարակված ձայնագրություններում, սակայն, ընտրախախտման մասին խոսք չկա․ «Ավելին՝ այս պահին նույնիսկ ընտրական գործընթաց գոյություն չունի»։