«Քոչարյանը ջուր է լցնելու Նիկոլի ջրաղացին»․ Միհրան Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Քոչարյանը ջուր է լցնելու Նիկոլի ջրաղացին»․ Միհրան Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Քոչարյանը կարողանա Ռուսաստանի հայերի միության նախագահ կարգել մոսկվաբնակ իր շտաբի պետ Սողոմոնյան Վիկտորին, ապա ուղիղ ջուր է լցնելու Նիկոլի ջրաղացին: Հաստատվելու է Նիկոլի հերթական սուտը, այն է՝ «ժողովուրդ հասեք, փրկվեք, Մոսկվան Քոչարյանին իշխանության է բերում»:
     Նկատած կլինեք, որ Նիկոլի շայկան մատի փաթաթան է դարձրել թեզը, թե «Կարապետյանն ու Ծառուկյանը Քոչարյանի համար ձայն հավաքողներ են ու վերջում Քոչարյանին են ընտրելու վարչապետ»:
     Ճիշտ է՝ ընդդիմության թե՛ կարապետյանական, և թե՛ ծառուկյանական թևերը հրապարակավ հայտարարել են, որ Քոչարյանին վարչապետ չեն ընտրելու, բայց միևնույնն է՝ Նիկոլը մինչև քոք օգտագործում է առկա քոչարյանաֆոբիան:
     Եվ, այնքան է օգտագործելու, քանի դեռ Քոչարյանն անձամբ մասնակցում է ընտրությանը: Որովհետև իրողություն է՝ Քոչարյանը երբեք չի ռեաբիլիտացվելու ու չռեաբիլիտացվող Քոչարյանի քաղաքական գոյությունն օգտակար է ընդամենը մեկ մարդու, և այդ մեկ մարդը Նիկոլն է»:

«Ո՞ւր են ուղղվել կամուրջների վերանորոգման համար նախատեսված միլիարդները»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ո՞ւր են ուղղվել կամուրջների վերանորոգման համար նախատեսված միլիարդները»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ո՞ւր են ուղղվել «կամուրջների վերանորոգման» նպատակով նախատեսված միլիարդները․
     Երևանի 2026 թվի բյուջեով «կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում» ծրագրին նախատեսվել է 1 միլիարդ 60 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է ավելի քան 765 միլիոն դրամով, բայց «Լամբադա» կամրջի հարևանությամբ գտնվող հետիոտնային վերգետնյա անցումը՝ Թաղապետարանի շենքի դիմաց, այսօր փլուզման վտանգի տակ է, ինչը խոսում է մարդկանց կյանքի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի մասին։
     Միլիոնավոր դրամները «թղթերով» ուղղվում են ծրագրերին, բայց քաղաքացին ամեն օր անցնում է վթարային անցումով և վտանգը գտնվում է հենց պաշտոնյաների աչքի առաջ…
     Մինչդեռ մարդկանց անվտանգությունը չի կարող սպասել «ծրագրային հերթի»»։

«Ոչ «Ռեդ Ինվեսթ»-ը, ոչ էլ «Սապֆիր»-ը բարեխիղճ չեն, այստեղից բնակարան չգնեք». Նարեկ Մարտիրոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ոչ «Ռեդ Ինվեսթ»-ը, ոչ էլ «Սապֆիր»-ը բարեխիղճ չեն, այստեղից բնակարան չգնեք». Նարեկ Մարտիրոսյան

Լրագրող Նարեկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր իրավունքները սահմանափակվում են այնտեղ, որտեղ սկսվում են կառուցապատողների շահերը
     2024թ. սեպտեմբերին «Ռեդ ինվեսթ գրուպի» միջնորդությամբ բնակարան գնեցինք Նոր Հաճնում կառուցվող Sapphire Multifunctional Complex համալիրից։ Մեզ վստահեցրել էին, որ բնակարանը վերանորոգման կհանձնվի 2025թ. դեկտեմբերին։
     Վաճառքի մասնագետը բազմիցս հավաստիացրել ա, որ իրենք ոչ միայն վաճառքի բացառիկ իրավունք ունեն, այլև հետևում են շինընթացքին։ Շեշտել եմ, որ ժամկետները սկզբունքային են ապագայի պլանների համար, բայց ինձ վստահեցրել են՝ «ամեն ինչ ժամանակին կլինի»։ Մի անգամ մտահոգություն հայտնեցի, որ լիքը նորակառույցներ տարիներով ուշացնում են կառուցումը, վաճառքի մասնագետն ասաց` «որովհետև գլխներին նորմալ մարդ չկա կանգնած»:
     Եկավ 2025-ի վերջը, ասում եմ` բա ի՞նչ կա տան պահով, նոր էդ ժամանակ ասում են` 6 ամսով հետաձգվում ա։ Այսինքն, եթե ես չհարցնեի, իրանք սկի տեղյակ էլ չէին պահի էլի, իբր տենց շատ նորմալ ա ամեն ինչ:
     Պարզվում ա` 2025-ի վերջ + 6 ամիսը իրանց հաշվարկներով 2026-ի օգոստոս ա ընկնում. չգիտեմ` որ մոլորակի օրացույցից են օգտվում։
     Հիմա էս ամենի հետ մեկտեղ մեր սիրելի «Սապֆիր»-ն սկսում ա «Սապֆիր 2»-ի նախավաճառքը։ Փոխանակ էդ ռեսուրսը դնեն էս մի շենքը սարքեն, տան, ուրիշ շենք են սկսում սարքել։
     Աշխատանքի տեմպից ակնհայտ ա, որ օգոստոսին էլ բնակարանը չեն հանձնելու։ Էս գրածս ընդամենը նպատակ ունի բոլորին ասելու, որ ոչ «Ռեդ Ինվեսթ»-ը, ոչ էլ «Սապֆիր»-ը բարեխիղճ չեն ու իմ խորհուրդն ա ձեզ, որ էստեղից բնակարան չգնեք։

«Այսօր ձերբակալված եք, բայց հունիսի 7-ին նաև ձեր պայքարի շնորհիվ կունենանք ուժեղ Հայաստան»․ Ալիկ Ալեքսանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այսօր ձերբակալված եք, բայց հունիսի 7-ին նաև ձեր պայքարի շնորհիվ կունենանք ուժեղ Հայաստան»․ Ալիկ Ալեքսանյան

«Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։ «Ուժեղ կանայք։ Այսօր դուք ձերբակալված եք ինչ-որ մեկի կամայական որոշման հետևանքով, բայց հունիսի 7-ին՝ նաև ձեր պայքարի շնորհիվ,
     մենք կունենանք Ուժեղ Հայաստան՝ իրական արդարադատությամբ»։

ԱԺԲ-ի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺԲ-ի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է

Ազգային ժողովրդավարական բևեռը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին։ Այս մասին «Ֆակտոր»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել է ԱԺԲ անդամ Արա Պապյանը։ Նրա խոսքով՝ բևեռի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է, որը ներկայում գտնվում է անազատության մեջ։ Միաժամանակ Պապյանը նշել է, որ քննարկումներ են ընթանում երեք կուսակցության հետ՝ նրանց ներկայացուցիչներին ընտրական ցուցակում ներառելու շուրջ, սակայն, չի հստակեցրել, թե որ ուժերի մասին է խոսքը։ Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետը ապրիլի 23-ն է։

«Սա այլևս քաղաքականություն չէ, սա մարդկայինի կորուստ է». Ռոզեթ Ուստակարայան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սա այլևս քաղաքականություն չէ, սա մարդկայինի կորուստ է». Ռոզեթ Ուստակարայան

Օպերային երգչուհի Ռոզեթ Ուստակարայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ ամսական երեխա…
     Մեկ ամսական երեխա, որի համար մայրիկի սիրտն է ամբողջ աշխարհը։
     Երբ կարդում ենք, որ կան մարդիկ, ովքեր ասում են՝ «եթե մորը տարել են, երեխային էլ տարեք», սարսափում եմ։
     Սա այլևս քաղաքականություն չէ, սա մարդկայինի կորուստ է։
     Մայր լինելը չի կարող դառնալ պատժելի։
     Երեխան չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի մաս։
     Այսօր խոսքը մի կնոջ մասին է, բայց իրականում մեր բոլորի մասին է։
     Եթե սա ընդունելի դարձավ, վաղը արդեն սահման չի լինելու։
     Ինչպե՞ս կարելի է այսքան անզգա լինել, ես զայրացած եմ ու չեմ կարող լռել»:

Լարսը փակ է բեռնատարների համար | ՄԱՄՈՒԼ.ամ

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստան–Ռուսաստան սահման տանող ճանապարհին վերականգնվել է թեթև մեքենաների երթևեկությունը։ Հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամանետը։

Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի–Կոբի հատվածում սահմանափակումները մտցվել էին ապրիլի 10-ին՝ ձնահյուսերի բարձր վտանգի պատճառով։

Բեռնատարների համար երթևեկությունը դեռևս արգելված է։

«Կանանց իրավունքները պաշտպանող տասնյակ կոնվենցիաներ և զրո գործածություն ՀՀ-ում»․ Նարե Սիմոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Կանանց իրավունքները պաշտպանող տասնյակ կոնվենցիաներ և զրո գործածություն ՀՀ-ում»․ Նարե Սիմոնյան

Արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ հաշվարկով արդեն 6 ժամից ավելի է՝ Գոհար Ղումաշյանը ձերբակալված է, ինչպես հասկանում եմ՝ նախընտրական շրջանում բարեգործության արգելքին վերաբերող նոր հորինված օրենքի խախտման կասկածանքով…
     Նա 3 երեխաների մայր է, մեկ ամսական կրծքով կերակրվող երեխա ունի…
     Դեռ պարզ չէ՝ երբ կսկսի դատը, ինչ որոշում կկայացնի դատարանը և ինչքան կտևի դատական պրոցեսը, բայց…
     Երեխա ունեցած և հատկապես կրծքի կաթով կերակրած յուրաքանչյուր մոր համար շատ պարզ է, որ մոր՝ 1.5-2 ժամից ավել բացակայությունը մեծ սթրես է և երեխայի, և նոր ծննդաբերած մոր համար… Էլ չեմ խոսում՝ 6-8-10 ժամ բացակայությունից և ձերբակալությամբ ու այս վիճակով պայմանավորված սթրեսից…
     Կանանց իրավունքները պաշտպանող տասնյակ կոնվենցիաներ և 0 գործածություն Հայաստանում…
     Եվրոպական արժեքներից խոսող, եվրոպական արժեքներով մարդկանց ու միջազգային հանրության աչքին թոզ փչող բռնապետական ռեժիմ»։

Ղրղզստանի նախկին արտգործնախարարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար | ՄԱՄՈՒԼ.ամ

Ղրղզստանի նախկին արտգործնախարարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար

Ղրղզստանի նախկին արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովի դեմ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, հաղորդում է երկրի ՆԳՆ-ն։

«Հետաքննությունը պարզել է, որ Ղրղզստանի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Ա. Չ. Ա-ն պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնք կապված են բյուջետային միջոցների չարաշահման հետ՝ նախարարության որոշ պաշտոնյաների հետ համաձայնության գալով»,- ասվում է ՆԳՆ Telegram ալիքում տեղադրված գրառման մեջ։

Նշվում է, որ «եղել են անօրինական ծախսերի, որոշակի կետերի համար ծախսերի ուռճացման, նյութական ակտիվների և միջոցների դուրսգրման դեպքեր՝ առանց պատշաճ փաստաթղթավորման կամ կեղծ փաստաթղթերի օգտագործման, ինչպես նաև յուրացման դեպքեր, այդ թվում՝ կից կազմակերպությունների միջոցով»։ Հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով։

«Հայաստանում իշխանությունը վերցնելու կա մեկ տարբերակ». Արգիշտի Կիվիրյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հայաստանում իշխանությունը վերցնելու կա մեկ տարբերակ». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում իշխանությունը վերցնելու կա մեկ տարբերակ` հեղափոխությունը, կարում ես` արա, եթե չես կարում, անիմաստ ոտի տակ ընկնում եք, որ ի՞նչ։ Ոնց որ կասի ռուսը, не можешь срать, не мучай жопу»: