ՀՀ կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել գինու համտեսի միջազգային մրցույթի համար

«Concours Mondial de Bruxelles – 2026» գինու համտեսի միջազգային մրցույթի անցկացման համար հատկացվել է 684 մլն դրամ (ավելի քան 1,8 մլն դոլար – խմբ.): Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 7-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

«Concours Mondial de Bruxelles»-ը գինու միջազգային ամենահեղինակավոր մրցույթներից մեկն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակնկալվում է տարբեր երկրներից ավելի քան 370 փորձագետի և շուրջ 400 հյուրի մասնակցություն:

Ճապոնիան համաձայնության է եկել ԱՄԷ-ի հետ՝ 20 միլիոն բարել նավթի մատակարարման շուրջ

Ճապոնիայի կառավարությունը ԱՄԷ-ի հետ համաձայնության է եկել լրացուցիչ 20 միլիոն բարել նավթի մատակարարման շուրջ, որի տեղափոխման համար չի օգտագործվի ներկայումս փաստացիորեն արգելափակված Հորմուզի նեղուցով անցնող երթուղին։ Այս խմբաքանակը կբեռնվի Ֆուջայրա նավահանգստում՝ Օմանի ծոցում, որը խողովակաշարով կապված է ԱՄԷ-ի հանքավայրերի հետ, հաղորդել է Nikkei թերթը։

Նավահանգիստն արդեն ենթարկվել է Իրանի կողմից անօդաչու սարքերի հարվածների։ Հետևաբար, ինչպես նշում է պարբերականը, Ճապոնիայի անվտանգ ներմուծման համար Ֆուջայրա նավահանգստով անհրաժեշտ է այս տարածաշրջանում իրավիճակի կայունացում։

Ավելի վաղ Փարիզում կայացած մամուլի ասուլիսում Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Ռյոսեյ Ակազավան հայտնել էր, որ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան խոստացել են ապահովել նավթի կայուն մատակարարումը։ Այն պետք է հիմնված լինի նոր մոտեցումների վրա (չնայած Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը)։ Նրա խոսքով՝ այդ երկրներն ունեն արտահանման օժանդակ ուղիների օգտագործման տարբերակներ։

Սաուդյան Արաբիան նույնպես ունի նավահանգիստ, որտեղից կարելի է նավթ արտահանել և շրջանցել Հորմուզի նեղուցը։ Մինչ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների սկսվելը, այս երկու երկրներին բաժին էր ընկնում ճապոնական նավթի ներմուծման հիմնական մասը։

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի հետ

Մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի հետ, ով մասնակցում էր «Երևանյան երկխոսություն» համաժողովին: Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Մտքեր են փոխանակվել  Հայաստանի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցության, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու օրենքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերում ներգրավածության հարցերի շուրջ: 

Պենտագոնը և Scale AI-ն 500 մլն դոլարի պայմանագիր են կնքել՝ արհեստական բանականություն ներդնելու համար․ Bloomberg

ԱՄՆ ռազմական նախարարությունն ու Scale AI ընկերությունը 500 մլն դոլարի պայմանագիր են կնքել, հաղորդել է Bloomberg գործակալությունը։

Պենտագոնն ակնկալում է, որ այս ընկերության հետ համագործակցությունը կօգնի կարգավորել տվյալների մշակման և որոշումների կայացման գործընթացը, նշում է գործակալությունը։ Ինչպես նշվում է, համաձայնագրի գումարը հինգ անգամ գերազանցում է այն պայմանագիրը, որը Scale AI-ն ստացել էր Պենտագոնից 2025 թվականի սեպտեմբերին։ Ընկերության՝ պետական հատվածի հետ աշխատանքների գծով ղեկավար Դեն Թադրոսի կարծիքով՝ նոր պայմանագիրը «ապացուցում է, որ նախարարությունը ձգտում է ներդնել այս տեխնոլոգիան»։

Bloomberg-ը հիշեցրել է, որ հունվարին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր արհեստական բանականության հիմքով ավելի շատ գործիքներ ներդնելու և դրանց կիրառման ճանապարհին բյուրոկրատական խոչընդոտները վերացնելու մտադրության մասին։

Թռնեք վերեւ, իջնեք ցած, այս ողբերգական վիճակի, Արցախի համար պատասխանատու է էս իշխանությունը. Օհանյան

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Կիրառվել է 90 կարգապահական տույժ․ ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները

Ներքին գործերի նախարարությունը, հանրային հաշվետվողականության ապահովման նպատակով, առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների մասին հանրությանն իրազեկմանը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

2026 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 532 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են 90 կարգապահական տույժեր։

Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 80 կարգապահական տույժ, այդ թվում՝ – հայտարարվել է «նախազգուշացում 9, – հայտարարվել է «նկատողություն» 49, – հայտարարվել է «խիստ նկատողություն»` 5, – hիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով՝ 13, – «ծառայության դադարեցում»՝ 4։

Միաժամանակ, Ոստիկանության 10 ծառայող ազատվել է ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11.1-րդ կետերի և 1.2-րդ մասի (բացառությամբ կոպիտ խախտումների) հիմքերով, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցվելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելու հիմքերով։

Փրկարար ծառայության փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառվել է 1 կարգապահական տույժ՝ «նկատողություն»։

Միաժամանակ, 1 փրկարարական ծառայող ազատվել է Փրկարար ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի, այն է՝ փրկարարական ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 6 կարգապահական տույժ, որից 2՝ «նախազգուշացում», 1՝ «նկատողություն», 3՝ «խիստ նկատողություն»։

ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողների և աշխատողների նկատմամբ կիրառվել է 3 կարգապահական տույժ՝ «նկատողություն»։

2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ են ուղարկվել ծառայողական քննությունների 5 նյութեր, որոնցով նախաձեռնվել են 5 քրեական վարույթներ՝ Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Դրանք պարունակել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ անցման, պաշտոնեական կեղծիքի, խարդախության, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու և այլ բնույթի ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներ։

Նշված ժամանակահատվածում Ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 1 նիստ․ քննարկվել են Ոստիկանության 5 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 5 նյութեր ու եզրակացություններ:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձին՝ Ոստիկանության 4 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով նրանց նկատմամբ կիրառել «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը, իսկ 1 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։

Լատվիայի նախագահը Հայաստանում է. դիմավորման պաշտոնական արարողությունը

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս պահին ՀՀ նախագահի նստավայրում ընթանում է դիմավորման  պաշտոնական արարողությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը մայիսի 7-ին առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: 

Լատվիայի նախագահին ուղեկցում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:

Լատվիայի խորհրդարանը 2021 թվականի մայիսի 6-ին հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Լատվիայի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մայիսի 7-ին։ Այցի շրջանակներում Լատվիայի նախագահը կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ 

Վուչիչն առաջարկել է զգալիորեն կրճատել Սերբիայի կառավարության կազմը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն առաջարկել է առաջիկայում վճռական բարեփոխումներ իրականացնել, այդ թվում՝ զգալիորեն կրճատել կառավարության անդամների և պետական այլ գերատեսչությունների աշխատակիցների թիվը: Այս մասին նա գրել է Kurir պարբերականի համար պատրաստած իր հեղինակային հոդվածում:

«Անհրաժեշտ եմ համարում, որ առաջիկա ժամանակահատվածում մենք համարձակ ու կարևոր որոշումներ կայացնենք»,- նշել է Վուչիչը: Որպես առաջնահերթ միջոցառումներ՝ Սերբիայի առաջնորդը մատնանշել է «կառավարության անդամների, պետքարտուղարների, նախարարների տեղակալների, ինչպես նաև նրանց աշխատակազմերի թվի կտրուկ կրճատումը»: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գործել «ավելի վճռական ու եռանդուն, քան 12 տարի առաջ»:

Վուչիչը կողմ է արտահայտվել նաև բազմաթիվ գործակալությունների, գրասենյակների ու վարչությունների լուծարմանը, որոնք, ինչպես նա է ձևակերպել, «գոյություն ունեն զուտ գոյություն ունենալու համար և չունեն գործունեության որևէ իրական հիմք»։

Բացի այդ, Սերբիայի նախագահը մատնանշել է լրացուցիչ ապակարգավորման անհրաժեշտությունը։ Որպես օրինակ նա բերել է ԵՄ-ից ներկրվող ապրանքների՝ իր գնահատմամբ «ավելորդ» սերտիֆիկացումը, ինչի պատճառով այդ արտադրանքը Սերբիայում ավելի թանկ արժե, քան Եվրոպական միությունում։

Վուչիչն առաջարկել է զգալիորեն կրճատել Սերբիայի կառավարության կազմը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն առաջարկել է առաջիկայում վճռական բարեփոխումներ իրականացնել, այդ թվում՝ զգալիորեն կրճատել կառավարության անդամների և պետական այլ գերատեսչությունների աշխատակիցների թիվը: Այս մասին նա գրել է Kurir պարբերականի համար պատրաստած իր հեղինակային հոդվածում:

«Անհրաժեշտ եմ համարում, որ առաջիկա ժամանակահատվածում մենք համարձակ ու կարևոր որոշումներ կայացնենք»,- նշել է Վուչիչը: Որպես առաջնահերթ միջոցառումներ՝ Սերբիայի առաջնորդը մատնանշել է «կառավարության անդամների, պետքարտուղարների, նախարարների տեղակալների, ինչպես նաև նրանց աշխատակազմերի թվի կտրուկ կրճատումը»: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գործել «ավելի վճռական ու եռանդուն, քան 12 տարի առաջ»:

Վուչիչը կողմ է արտահայտվել նաև բազմաթիվ գործակալությունների, գրասենյակների ու վարչությունների լուծարմանը, որոնք, ինչպես նա է ձևակերպել, «գոյություն ունեն զուտ գոյություն ունենալու համար և չունեն գործունեության որևէ իրական հիմք»։

Բացի այդ, Սերբիայի նախագահը մատնանշել է լրացուցիչ ապակարգավորման անհրաժեշտությունը։ Որպես օրինակ նա բերել է ԵՄ-ից ներկրվող ապրանքների՝ իր գնահատմամբ «ավելորդ» սերտիֆիկացումը, ինչի պատճառով այդ արտադրանքը Սերբիայում ավելի թանկ արժե, քան Եվրոպական միությունում։