Դաղստանի կառավարության նոր ղեկավար է նշանակվել

Դաղստանի կառավարության ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մագոմեդ Ռամազանովը, հայտնում է հանրապետության ղեկավարի վարչակազմը Telegram-ալիքում։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է տարածաշրջանի ժամանակավոր ղեկավար Ֆյոդոր Շչուկինը։ Ավելի վաղ Ռամազանովը զբաղեցնում էր Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչի տեղակալի պաշտոնը Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանում։ Նշվում է, որ հանրապետության կառավարությունը կշարունակի աշխատել նախկին կազմով՝ մինչև նոր կառավարության ձևավորումը։

Ապրիլի 30-ին Դաղստանի Ժողովրդական ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ավարտվել է Սերգեյ Մելիքովի աշխատանքը, որը տարածաշրջանը ղեկավարում էր 2020 թվականից։

Դաղստանի Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը նախկինում զբաղեցրած Ֆյոդոր Շչուկինը տարածաշրջանի ժամանակավոր ղեկավար էր նշանակվել մայիսի 4-ին՝ դատական համակարգում իր պաշտոնից հեռանալուց հետո։

Հունգարիայում սառեցրել են մեդիամագնատի ակտիվները, որը կապված էր Օրբանի օրոք պետական պատվերների հետ

Հունգարիայի ոստիկանությունը՝ նպատակային չօգտագործման և փողերի լվացման մասին հետաքննության շրջանակում, սառեցրել է մեդիամագնատ Դյուլա Բալաշիի հաշիվներն ու ակտիվները, որի ընկերությունները պետական պայմանագրեր էին ստանում վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության օրոք։ Այս մասին Reuters-ը հայտնում է՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Հետաքննությունը ուսումնասիրում է ՖԻԴԵՍ կուսակցության իշխանության տարիներին Բալաշիի ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։ Նաեւ սկսվել է առանձին քննություն՝ պայմանագրերի արժեքի հնարավոր ուռճացման և բյուջետային միջոցների յուրացման փաստերով։

Ոստիկանությունում նշել են, որ հետաքննությունը կապված է միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների խմբի հետ, որի մասին ավելի վաղ ինքը՝ Բալաշին, խոսել էր ԶԼՄ-ներում։

Ավելի վաղ Kontroll պարբերականին տված հարցազրույցում գործարարը հայտարարել էր, որ իշխանափոխության դեպքում պատրաստ է իր ընկերությունները և ներդրումների մի մասը փոխանցել պետությանը։ Նա ընդգծել էր, որ իր կառույցների գործունեությունը չի համարում անօրինական, սակայն չի բացառում դրա ավելի «պետական» կառավարման ձևը։

Դյուլա Բալաշին տնօրինում է մի շարք խոշոր մեդիաընկերություններ, որոնք Օրբանի օրոք աշխատել են պետական նախագծերում գովազդի և հաղորդակցությունների ոլորտում։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Պետեր Մադյարը ավելի վաղ մեղադրել էր իշխանության հետ կապված բիզնես-կառույցներին խոշոր գումարների արտահոսքի մեջ՝ ներառյալ ԵՄ երկրներ, ԱՄԷ և ԱՄՆ։

«Տիսա» կուսակցությունը հաղթել է ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով սահմանադրական մեծամասնություն։ Դրանից հետո Վիկտոր Օրբանը ճանաչել է պարտությունը և հայտարարել հրաժարականի մասին՝ 16 տարի կառավարության ղեկին լինելուց հետո։

Վենեսուելան պնդում է Գայանայի հետ բանակցությունների անհրաժեշտությունը Գայանա-Էսեկիբոյի վերաբերյալ վեճի շուրջ

Վենեսուելայի արտգործնախարար Իվան Հիլ Պինտոն հայտարարել է, որ Գայանայի հետ տարածքային վեճը պետք է լուծվի 1966 թվականի Ժնևյան համաձայնագրի հիման վրա, որը նախատեսում է ուղիղ բանակցություններ երկու երկրների միջև։ Նա այդ մասին հայտարարել է թելեգրամյան ալիքում՝ մեկնաբանելով վենեսուելական պատվիրակության մասնակցությունը Հաագայի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի լսումներին՝ Գայանայի հայցով։

Ըստ ԱԳՆ ղեկավարի՝ Կարակասը հավատարիմ է մնում ինքնիշխանության ու դիվանագիտության սկզբունքներին և դեմ է հակամարտության կարգավորմանը երրորդ կողմերի, դրանց թվում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի ներգրավմանը։ Նա միաժամանակ Գայանային մեղադրել է «պատմությունը խեղաթյուրելու» և տարածքի գաղութային յուրացումն օրինականացնելու փորձերի մեջ։

Հիլ Պինտոն հերքել է Գայանայի հայտարարությունները մայիսի 4-ին սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի ժամանակ իբր վիրավորվել էր գայանացի զինծառայող՝ դրանք անվանելով «բեմադրություններ» դատական գործընթացի ֆոնին։

Երկրների միջև վեճը շուրջ 159,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Գայանա-Էսեկիբոյի շուրջ շարունակվում է ավելի քան մեկ դար։ Հակամարտության սրումը կապված է 2015 թվականին նավթի խոշոր հանքավայրերի հայտնաբերման և միջազգային ընկերությունների կողմից դրանց շահագործման մեկնարկի հետ։

Գայանան պնդում է գործը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում քննելու անհրաժեշտությունը՝ հիմնվելով 1899 թվականի արբիտրաժային որոշման վրա, մինչդեռ Վենեսուելան պարտադիր է համարում ուղիղ բանակցությունները 1966 թվականի Ժնևյան համաձայնագրի շրջանակում և դատարանի իրավազորությունը չի ճանաչում։

Ռումինիայի հրեական գերեզմանատանը հայտնաբերվել է Ադոլֆ Հիտլերի գերեզմանը

Բուխարեստում Իսրայելի դեսպանատունը հայտնել է Ռումինիայի «Ֆիլանտրոպիա» հրեական գերեզմանատանը «Ադոլֆ Հիտլեր» անունով գերեզմանի հայտնաբերման մասին։ Խոսքը ոչ թե նացիստական դիկտատորի, այլ նրա անվանակցի մասին է։

Ինչպես հստակեցրել են դիվանագիտական առաքելությունից, աշկենազական «Ֆիլանտրոպիա» հրեական գերեզմանատունը բացվել է 1865 թվականին և Ռումինիայի մայրաքաղաքում պահպանված հրեական երեք գերեզմանատներից ամենահինն ու ամենամեծն է։

Դեսպանատնից նշել են, որ տապանաքարը պատկանում է ավստրիական ծագումով հրեա գլխարկագործին, որի անունը Ադոլֆ Հիտլեր էր։ Նա մահացել է 1892 թվականին՝ 60 տարեկան հասակում, այսինքն՝ այն ժամանակ, երբ ապագա նացիստ առաջնորդն ընդամենը 3 տարեկան էր։

Բանկի աշխատակցուհին չի հավատացել Հռոմի Պապին և անջատել է հեռախոսը. NYT

The New York Times պարբերականի տվյալներով՝ Հռոմի Պապը փորձել է կապ հաստատել ամերիկյան բանկի հետ՝ իր կոնտակտային տվյալները թարմացնելու համար: Նա ներկայացել է և պատասխանել օպերատորի բոլոր հարցերին, սակայն բանկում հայտարարել են, որ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է անձնական ներկայություն բաժանմունքում:

Երբ քահանայապետը ճշտել է. «Որևէ բան կփոխվի՞, եթե ասեմ, որ ես Լևոն Պապն եմ», զրույցն ավարտվել է. աշխատակցուհին պարզապես կախել է լսափողը:

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերին սպասարկելու պատրաստակամության մասին

Իրանի նավահանգիստների և ծովային տրանսպորտի կազմակերպությունը հայտարարել է, որ երկրի նավահանգիստները «լիովին պատրաստ են» մատուցել ծովային ծառայություններ, ինչպես նաև տեխնիկական և բժշկական օգնություն ցուցաբերել Հորմուզի նեղուցում և տարածաշրջանի այլ ջրերում գտնվող առևտրային նավերին:

Ինչպես հաղորդում է IRNA պետական գործակալությունը, այդ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը կասեցրել է ԱՄՆ-ի Project Freedom ռազմական գործողությունը, որն ուղղված էր Հորմուզի նեղուցով նավերի անցումն ապահովելուն՝ վկայակոչելով Իրանի հետ բանակցություններում գրանցված առաջընթացը:

Իռլանդիան վավերացրել է Ուկրաինայի համար փոխհատուցման հանձնաժողովի մասին կոնվենցիան

Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դոյլ Էրենը, չորեքշաբթի վավերացրել է Ուկրաինայի համար Միջազգային փոխհատուցման հանձնաժողով ստեղծելու մասին կոնվենցիան։ Դրա մասին X սոցիալական ցանցում հայտնել է երկրի եվրոպական գործերով նախարար Թոմաս Բիրնը։

Նա ողջունել է խորհրդարանի որոշումը՝ ընդգծելով, որ «Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինային հասցրած լուրջ վնասի համար»։

Այսպիսով, Իռլանդիան դարձավ հինգերորդ երկիրը, որը վավերացրեց տվյալ փաստաթուղթը։ Ավելի վաղ դա արել էին Ուկրաինան, Էստոնիան, Լատվիան և Իսլանդիան։

Ապրիլի 30-ին կոնվենցիան վավերացրել էր Ուկրաինայի Գերագույն Ռադան։

Փաստաթուղթը միջազգային փոխհատուցման մեխանիզմի մասն է՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով պատճառված վնասների ռեգիստրի և ապագա փոխհատուցման հիմնադրամի հետ մեկտեղ։ Կոնվենցիան ստորագրման համար բացվել էր 2025 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայի դիվանագիտական համաժողովում. այն ժամանակ այն ստորագրել էին 35 պետություն և Եվրոպական միությունը։

MV Hondius զբոսանավը, որում հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել, ուղղվել է դեպի Կանարյան կղզիներ

MV Hondius զբոսանավը, որում հանտավիրուսի բռնկում է գրանցվել, լքել է Կաբո Վերդեի ջրերը և ուղղություն վերցրել դեպի Կանարյան կղզիներ, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Նավը երեք օրից պետք է ժամանի Տեներիֆե կղզու Գրանադիլյա նավահանգիստ։ Կաբո Վերդեի իշխանություններն ավելի վաղ զբոսանավին թույլ չէին տվել մտնել մայրաքաղաք Պրայայի նավահանգիստ, ինչի պատճառով այն գրեթե երեք օր բաց ծովում էր։ Նախապատրաստական աշխատանքներից հետո նավից տարհանվել է վարակի կասկածանքով երեք ուղևոր՝ Միացյալ Թագավորության, Գերմանիայի և Նիդերլանդների քաղաքացիներ։ Նրանց տեղափոխել են Պրայայի օդանավակայան՝ հետագայում բժշկական չվերթներով Նիդերլանդներ և Կանարյան կղզիներ ուղարկելու համար։ Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տախտակամածին գրանցվել է հանտավիրուսով վարակման ութ դեպք, որից երեքն ավարտվել է մահվան ելքով։ Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարար Աարոն Մոթսոալեդին հայտնել է, որ հայտնաբերվել է «Անդես» շտամը, որն ընդունակ է փոխանցվելու մարդուց մարդուն՝ սերտ շփման միջոցով։

Նիդերլանդների դրոշի տակ նավարկող զբոսանավը երեք շաբաթ առաջ դուրս էր եկել արգենտինական Ուշուայա քաղաքից և ուղևորվում էր Կանարյան կղզիներ։ Նավում կար շուրջ 150 մարդ՝ հիմնականում ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Իսպանիայի և Նիդերլանդների քաղաքացիներ, ինչպես նաև անձնակազմի կազմում Ռուսաստանի մեկ քաղաքացի։ Երթուղու ընթացքում նավը կանգառներ է արել Ատլանտյան օվկիանոսի մի քանի կղզիների մոտ։

Հանտավիրուսները մարդուն փոխանցվում են հիմնականում կրծողներից, սակայն որոշ շտամներ կարող են տարածվել մարդկանց միջև։ Ծանր դեպքերում հիվանդությունը կարող է թոքերի ախտահարում, սրտային անբավարարություն և հեմոռագիկ տենդ առաջացնել։