ՀՀ-ն, ԵՄ-ի հետ մերձեցմանը զուգընթաց, վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն ԵԱՏՄ-ի նորմերին. Պեսկով

Հայաստանը, Եվրամիության հետ մերձեցմանը զուգընթաց, վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն Եվրասիական տնտեսական միության նորմերին. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հայաստանը, ԵՄ-ի հետ մերձեցմանը զուգընթաց, վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն ԵԱՏՄ նորմերին ու կանոններին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Հայաստանը, ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում, պետք է դա անի իր սեփական հաշվին:

«Դեռևս մեծ հարց կա. շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Այսինքն՝ նա դա պետք է անի իր սեփական հաշվին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի ապրիլին վավերացրել է խորհրդարանի կողմից ավելի վաղ ընդունված օրենքը՝ ԵՄ-ին անդամակցելու հանրապետության մտադրության մասին, թեև բուն միավորումը երկրին անդամակցություն չէր առաջարկել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ նշել էր, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ միաժամանակ մաքսային միության մեջ գտնվելն ըստ սահմանման անհնար է։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները փորձում են նստել երկու աթոռի վրա, սակայն դա վնասում է ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Մայիսի 9-ին Պուտինն առաջարկել էր ԵՄ-ի վերաբերյալ Հայաստանի ծրագրերի հարցը քննարկել Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովում։

Մարդիկ, որոնք պատրաստվում են նորից ընտրել հայտնի պատուհասին, վիրավորվում են, երբ նրանց նիկոլական ես անվանում

Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ նույնիսկ մի փոքր տրամաբանող մարդիկ, որոնք պատրաստվում են նորից ընտրել հայտնի պատուհասին, վիրավորվում են, երբ նրանց նիկոլական ես անվանում (խոսքը նրա ֆանատների մասին չէ. դրանք անհույս են):

Երևի ինչ որ ենթագիտակցային մակարդակում հասկանում են, որ դա շատ վատ բան է, լուրջ վիրավորանք, ամոթ, խարան…

Դե իսկ նրանց կրթված օրինակները ոչ մի պարագայում չեն ընդունի որ նիկոլական են՝ քաջ գիտակցելով վերջինի գործած այլանդակությունները: Նույնիսկ չեն խոստովանի, որ նրան են ընտրելու…

Ի դեպ, այս խմբում մեծ թիվ են կազմում անձնական շահով առաջնորդվողները/նյութականին ծախվածները/տարբեր հկ-ները:

Սա ևս ունիկալ է, երբ մարդ ամաչում է իր իսկ ընտրությունից, բայց չի փոխում կարծիքը:

Հունիսի 7-ին մերժեք քպ-ին

Նիկոլ Փաշինյանի կառավարման 8 տարիների արդյունքները. Հայկ Մարության

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի կառավարման 8 տարիների արդյունքները։

«1. Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը հանրաքվե անցկացնի, որ փոխվի Սահմանադրությունը:
2. Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը պահանջում են, որ Հայաստանը հանրաքվե անցկացնի, որ որոշենք մեր ապագան ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում։

Ահա այսպիսի ինքնիշխան կառավարում․․․»։

Թրամփը դեռ որոշում չի կայացրել Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ

Թրամփը դեռ որոշում չի կայացրել Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին

Թրամփի հանդիպումը խորհրդականների հետ իրավիճակային սենյակում տևել է մոտ երկու ժամ, սակայն ավարտվել է առանց կոնկրետ արդյունքի:

ԱՄՆ նախագահի վարչակազմը կարծում է, որ մոտ է համաձայնագրին, սակայն որոշ հարցեր դեռ քննարկվում են, այդ թվում՝ իրանցիների համար ֆինանսական միջոցների ապասառեցումը, գրում է պարբերականը:

Ամեն մի ցենտի համար ունենք հիմնավորված փաստաթղթեր․ Ռոբերտ Քոչարյանը՝ որդու ունեցվածքի մասին

Ես պաշտոնավարելուց հետո աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ իսկապես աշխատել եմ միլիոնավոր դոլարներ։

Դրանից առաջ իմ տղան 2001 թվականից զբաղվել է բիզնեսով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին՝ կասկածներ չկան, որ եթե Ռոբերտ Քոչարյանը նախագահ չլիներ, իր որդին միլիոնատեր չէր լինի, Քոչարյանը պատասխանեց․ «Այդ վարույթն այսօր դատարանում է և մենք ամեն մի ցենտի համար ունենք հիմնավորված փաստաթղթեր։ Կոռուպցիա է, թե ոչ, այն որոշում է դատարանը, ընդունո՞ւմ եք չէ, որ դուք չեք, որ պետք է այդ գնահատականը տաք։

Մենք այդ ամենի համար ունենք հիմնավոր 100 տոկոսանոց փաստաթղթեր։ Այն թվերը, թե 200 մլն դոլարի հայց կա, բացարձակ սուտ է, ամբողջ պահանջը 22-23 միլիարդ դրամ է՝ բաժանած 4 ընտանիքի վրա, և եթե այս մեկը հիմնավորում ես, մյուսներն էլ են հիմնավորվում»,- ասել է Քոչարյանը և հավելել, որ գործող օրենքը համահունչ չէ եվրոպական դատարանի նախադեպային որոշմանը։

Թուրքական նավը հարձակման է ենթարկվել Սև ծովում

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ Սև ծովում անօդաչու թռչող սարքերի թիրախում է հայտնվել Վանուատուի Հանրապետության դրոշով թուրքական բեռնատար նավը։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ին Ուկրաինայի Օդեսա նավահանգստում։ Նավը Թուրքիա էր տեղափոխում բեռներ, ու Ռուսաստանին պատկանող ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավի անձնակազմի անդամներից երկուսը ստացել են թեթև վնասվածքներ։

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նախազգուշացվել է բոլոր կողմերին՝ խուսափելու այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել պատերազմի անվերահսկելի սրացման։

«Մեր կոչերը՝ Սև ծովում քաղաքացիական նավերի նավարկության անվտանգությունը պահպանելու և պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելու վերաբերյալ, մնում են ուժի մեջ։

Եվս մեկ անգամ նշվել է, որ Թուրքիան սրացումը կախելու և խաղաղ գործընթացն արագացնելու համար պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ։

Ermenihaber