Գարիկ Բոշյանը կմարի 55 միլիոն դրամի վարկը

Հերթական «Լիդիան Արմենիայի» կամ ՀԷՑ֊ի ականատեսն ենք դառնում, երբ ՔՊ֊ական ներկայացուցիչը ստանձնում է բոլշևիկյան ոգով սեփականատիրոջից վերցված կամ կասկածելի հանգամանքներում պետությանը նվիրված որևէ կայացած հիմնարկի ղեկավարումը։

Ենթադրվում է, որ Գարիկ Բոշյանը, ևս ինչպես «իրեն հարգող ցանկացած ՔՊ֊ական» կկառուցի իր բարեկեցությունը Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» ղեկավարելիս, քանզի ուրիշ կերպ (ինչպես Գնել Սանոսյանը «Լիդիանի» կամ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ֊ի պարագայում) շատ դժվար կլիներ մարել 55 միլիոն դրամի վարկը։

Գարիկ Բոշյանը, համաձայն իր հայտարարագրի, չունի որևէ ազատ դրամական միջոց կամ այլ ակտիվներ, նա ունի միայն վիթխարի պարտք և այդ պարտքի պայմաններում 23.5 միլիոն դրամով գնված «Մերսեդես Բենց»։

Ավստրիայի կանցլերը ներողություն է խնդրել մայրերին ուղղված իր սկանդալային մեկնաբանությունների համար

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը Զալցբուրգում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ միայնակ մայրերի ֆինանսական աջակցության մասին հարցին ի պատասխան հայտարարել էր, թե երեխաների խնամքը աշխատանք չի համարի, որովհետև ընտանեկան կյանքը ինչ-որ բան անելն է՝ առանց դրա դիմաց ոչինչ ստանալու, ինչն առաջացրել էր քաղաքական գործիչների և սոցցանցերի խիստ քննադատությունը։

Ինչպես հայտնում է DW-ն, Կանաչների խոսնակ Լեոնոր Գևեսլերի և Ազատության կուսակցության առաջնորդ Հերբերտ Կիկլի կողմից այս խոսքերը մայրերի ծաղր որակվելուց հետո Շտոքերը մեկ շաբաթ անց անվերապահ ներողություն է խնդրել՝ ընդունելով իր սխալը և ընդգծելով, որ երեխաների խնամքը իսկապես աշխատանք է, իսկ կանայք կատարում են հասարակության համար ամենակարևոր գործը։


Թամարա Քալանթարյան

Ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն գա այստեղ, բազաներ հիմնի և հարվածի ցանկացած իսլամական երկրի․ Փեզեշիքիան

Ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն ​​գա այստեղ, բազաներ հիմնի և հարվածի ցանկացած իսլամական երկրի, եթե նա չի լսում իրեն, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Ո՞վ է ասում, որ մենք պետք է լինենք նրանց ենթարկվող ծառաները: Նրանք չպետք է մեզ ահաբեկեն»,- նշել է նա։

Նշենք, որ Իրանը հակամարտության ընթացքում հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ բազաներին։

Գեորգի Հարությունյանը խփել է իր առաջին գոլը «Պուշկաշ Ակադեմիայի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը խփել է իր առաջին գոլը հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» կազմում։

Հունգարիայի առաջնության երրորդ տուրում ՄՏԿ-ի դեմ խաղում 21-ամյա հայ ֆուտբոլիստը խփել է իր թիմի երկրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով 2:0։

Խաղն ավարտվել է «Պուշկաշ Ակադեմիայի» հաղթանակով՝ 3:2 հաշվով։

Հարությունյանն անցկացրել է ամբողջական հանդիպում և SofaScore վիճակագրական հարթակից ստացել 7,8 գնահատական։

Գարոյիս ծնունդն ա, շնորհավոր իմ ուժ. Մաշ Իսրայելյանի շնորհավորանքն ամուսնուն

Երգչուհի Մաշ Իսրայելյանը, ով աչքի է ընկնում ակտիվ երաժշտական գործունեությամբ և հաճախ է սոցցանցերում կիսվում աշխատանքային ու ընտանեկան նորություններով, տոնական հրապարակում է արել։ Երգչուհին ջերմորեն շնորհավորել է ամուսնու՝ Գարիկի ծննդյան տարեդարձը։

Մաշը սոցիալական էջերում հրապարակել է համատեղ ջերմ լուսանկար և կից կատարել անկեղծ գրառում՝ ուղղված սիրելիին.

«Էսօր Գարոյիս ծնունդն ա, շնորհավոր իմ ուժ»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։

Զույգի ընտանիքում օրերս կրկին տոնական ու երջանիկ մթնոլորտ էր։ Հուլիսի 23-ին լույս աշխարհ է եկել Մաշի և Գարոյի երկրորդ դուստրը, ում անվանակոչել են Ալիա։


Թամարա Քալանթարյան

Փրկություն` շոգից. կորեացի ուսանողը ստեղծել է ստվերոտ վայր փնտրող հավելված

23-ամյա ուսանողի կողմից ստեղծված Geuneullo հավելվածն արդեն գլխավորել է local App Store-ի նավիգացիա կատեգորիան

ԱՄՆ Սենատն ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների խստացման օրինագիծը

ԱՄՆ Սենատը քվեարկությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների խստացման մասին օրինագիծը։

Այժմ այն կքննարկվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից։ Մինչ քվեարկությունը սենատորները մերժել են այն փոփոխությունը, որը նախատեսում էր նախագահին զրկել երրորդ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու լիազորությունից, եթե դրանք Ռուսաստանից նավթ կամ գազ ներմուծեն։

Քվեարկությունից հետո սենատորները մեկնել են ամառային հնգշաբաթյա արձակուրդ։

Հութիները հայտարարել են Եմենում ռազմական բազային հարվածելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է Մարիբ նահանգի «Սահն Ալ-Ջին» ռազմական ճամբարին հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված հասցնելու մասին։ Այս մասին ասվում է շարժման զինված ուժերի հայտարարության մեջ։

«Մեծ թվով հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել «Սահն Ալ-Ջին» ճամբարում թշնամու ուժերի կուտակումներին, ինչպես նաև պահեստներին, տեխնիկային և ռազմական սարքավորումներին»,-ասվում է հայտարարության մեջ։

Շարժումը պնդում է, որ հարվածը հասցվել է սաուդյան ուժերի և նրանց աջակցող կազմավորումների տեղաշարժերին հետևելուց հետո։

Հութիները հայտարարել են, որ մտադիր են շարունակել հարվածներ հասցնել ռազմական կուտակումներին, որոնք, նրանց վարկածով, օգտագործվում են Եմենի շրջափակումը պահպանելու համար։

Առավոտյան եմենական ռազմական աղբյուրը հայտնել էր, որ «Անսար Ալլահ» շարժումը 15 հրթիռով գրոհել է Մարիբը։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, 14-ը վիրավորվել են։

Իրանի ԶՈւ-ն ցույց տվեց իր պատրաստվածությունն ու ուժը. Արաղչի

Իրանի հզոր զինված ուժերը ցույց են տվել իրենց պատրաստվածությունը, կարողությունները և հզորությունը աշխարհի ամենաթանկ բանակի դեմ։

Երբ մուսուլմանները միասին են կանգնած, մենք կարող ենք դեմ առ դեմ դիմակայել չարամիտ արտաքին ուժերի կողմից եկող յուրաքանչյուր մարտահրավերի։

Ժամանակն է հույսը դնել միայն մեզ վրա և ընդունել իրական եղբայրությունը։

Իրանի ԱԳ նախարար

Աբու Դաբիի 3 լցանավ է հարձակման ենթարկվել Հորմուզի նեղուցում

Աբու Դաբիի ազգային նավթային ADNOC ընկերությունը հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցում իրեն պատկանող երեք լցանավերի են հարվածներ հասցվել։

Այս մասին գրում է էմիրաթական Khaleej Times թերթը՝ հղում անելով ADNOC-ի հայտարարությանը։

«ADNOC ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ հակամարտության սկզբից ի վեր իրենց 15 նավ Հորմուզի նեղուցով անցնելիս ենթարկվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակման, այդ թվում երեքը՝ այս շաբաթ, ինչի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, իսկ 20-ը ստացել են վիրավորում»,-հայտնում է պարբերականը։

Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության դուստր ձեռնարկությունը՝ ADNOC Logistics and Services-ը, հուլիսի 14-ին հայտնել էր Հորմուզի նեղուցում իր երկու՝ Al Bahya և Mombasa B խոշոր լցանավերի գնդակոծման մասին, ինչի հետևանքով մեկ նավաստի զոհվել էր, մի քանիսը վիրավորվել էին։

Դրանից հետո ընկերությանը պատկանող լցանավերի վրա հարձակումների մասին ADNOC-ը պաշտոնապես չէր հայտարարել։