Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից»

Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուսական զինվորականներից»։

«Հայաստանի տարածքում դեռ գտնվում են 4000 ռուս զինծառայող և ավելի քան 1000 սահմանապահ։ Այդ պատճառով Եվրոպան պետք է օգնի այս երկրին ավելի ինքնուրույն ապահովել իր սահմանների անվտանգությունը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Նա նաև ավելացրել է, որ «այսօրվա աշխարհում ավելի լավ է չափազանց չապավինել Ռուսաստանին»։

Տեսանյութը՝ այստեղ:

Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են ելույթները աշխարհի առաջնությունում:

Այս մասին հայտնում է ծանրամարտի ֆեդերացիան:

Եգիպտոսում ընթացող առաջնությունում մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 79 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի ընտրանու անդամ Նարեկ Մկրտչյանը պոկում վարժությունում բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 182 կգ ու 186 կգ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 336 կգ արդյունքով՝ Նարեկ Մկրտչյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Հասկանում ենք, թե տիտղոսներ նվաճելու ինչ շանս ունենք. Էդուարդ Սպերցյան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ռուսական ակումբում տիրող մթնոլորտի, թիմային ոգու և չեմպիոնական հավակնությունների մասին։

«Մենք շատ լավ ու համախմբված թիմ ունենք, որը մշտապես հաղթելու մեծ ցանկություն ունի։ Բոլոր տղաները համեստ են, ուստի մենք պարզապես անում ենք մեր գործը։ Յուրաքանչյուր խաղում քրտնաջան աշխատում ենք, ամբողջությամբ նվիրվում դաշտում։ Մենք անընդհատ աջակցում ենք միմյանց ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդերձարանում։

Բնավորությունն ու կարգապահությունը՝ նմանատիպ բաները շատ են օգնում մեզ։ Բոլորն էլ լավ գիտակցում են, թե տիտղոսներ նվաճելու ինչպիսի հնարավորություն ունի թիմը։ Ձգտում ենք բոլոր մանրուքներում լինել ավելի լավը, և դա իսկապես օգնում է»,- 25-ամյա հայ ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Известия»-ն։

Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնն է և ընթացիկ առաջնությունում անցկացրած 28 խաղից հետո 63 միավորով կրկին գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

2025/26 մրցաշրջանում Սպերցյանը ռուսական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Armsport

Հայ մարզիկները կմասնակցեն Հունաստանում կայանալիք Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը

Հայ մարզիկները կմասնակցեն Հունաստանի Տրիկալա քաղաքում կայանալիք Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը։

Հայաստանի հավաքականը առաջնությանը հայտավորվել է 13 մարզիկով։ Թիմը մայիսի 7-ին մրցավայր կմեկնի Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Մարզիկներին կուղեկցեն նաև մարզիչներ Գևորգ Մանուկյանը և Սարգիս Հակոբյանը, հաղորդում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն շուրջ 450 մարզիկներ 23 երկրից։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանում կայացել էր Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ հայ մարզիկները նվաճել էին 23 ոսկե, 18 արծաթե, 43 բրոնզե մեդալ։

Ֆուտբոլի էլիտան Երևանում է. ում հարսանիքին է մասնակցել Հենրիխ Մխիթարյանը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ֆուտբոլիստ, Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Երևան՝ մասնակցելու իր նախկին խաղընկեր, Արտյոմ Սիմոնյանի և Լիլիթի հարսանեկան արարողությանը։

Հարսանիքից տեսանյութ է հրապարակել Երևանի Փյունիկի պաշտպան Միխայիլ Կովալենկոն։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մխիթարյանը զրուցում Կովալենկոյի հետ, հետաքրքրվում նրա՝ Հայաստանում հարմարվելու ընթացքով և հաջողություններ մաղթում նրան։

Հարսանեկան արարողությանը մասնակցել են հայկական ֆուտբոլի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ՝ այն վերածելով մարզաշխարհի յուրօրինակ հանդիպման։

Նշենք, որ Արտյոմ Սիմոնյանը ներկայումս հանդես է գալիս Ռոտոր Վոլգոգրադի կազմում։ Սոցցանցերում երկրպագուները շարունակում են շնորհավորել նորապսակներին՝ մաղթելով նրանց ընտանեկան երջանկություն։

Շքեղ հարսանեկան մանրամասները կիմանաք հոլովակը դիտելիս։


Թամարա Քալանթարյան

Ֆուտբոլի էլիտան Երևանում է. ում հարսանիքին է մասնակցել Հենրիխ Մխիթարյանը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ֆուտբոլիստ, Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Երևան՝ մասնակցելու իր նախկին խաղընկեր, Արտյոմ Սիմոնյանի և Լիլիթի հարսանեկան արարողությանը։

Հարսանիքից տեսանյութ է հրապարակել Երևանի Փյունիկի պաշտպան Միխայիլ Կովալենկոն։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մխիթարյանը զրուցում Կովալենկոյի հետ, հետաքրքրվում նրա՝ Հայաստանում հարմարվելու ընթացքով և հաջողություններ մաղթում նրան։

Հարսանեկան արարողությանը մասնակցել են հայկական ֆուտբոլի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ՝ այն վերածելով մարզաշխարհի յուրօրինակ հանդիպման։

Նշենք, որ Արտյոմ Սիմոնյանը ներկայումս հանդես է գալիս Ռոտոր Վոլգոգրադի կազմում։ Սոցցանցերում երկրպագուները շարունակում են շնորհավորել նորապսակներին՝ մաղթելով նրանց ընտանեկան երջանկություն։

Շքեղ հարսանեկան մանրամասները կիմանաք հոլովակը դիտելիս։


Թամարա Քալանթարյան

Ունենք Իրանի հարձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունք․ ԱՄԷ ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք Իրանի կողմից հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ ագրեսիան։ Ունենք այս հարձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունք, հայտարարել են ԱՄԷ ԱԳՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄԷ-ի Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հնչել են պայթյունի ձայներ։ Ըստ ԱՄԷ-ի՝ Իրանն արձակել է 4 թևավոր հրթիռ, որոնցից 3-ը ՀՕՊ-ը որսացել է, 1-ն ընկել է ծովը։

Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել։

Տագնապի ազդանշաններ են հնչել նաև Դուբայում և Աբու Դաբիում, հաղորդում է Tasnim-ը:

Միևնույն ժամանակ Իրանի պետական ​​հեռուստատեսությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին հայտնել է, որ Իրանը չի հարձակվել Արաբական Միացյալ Էմիրությունների վրա։

Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հրդեհ է առաջացել

Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հրդեհ է առաջացել։

Հաղորդվում է, որ Հնդկաստանի երեք քաղաքացիներ են վիրավորվել ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում նավթարդյունաբերական համալիրի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

«Չորս թևավոր հրթիռներ են հայտնաբերվել, որոնք Իրանի կողմից մոտենում էին ԱՄԷ-ին։ Երեքը հաջողությամբ խոցվել են ԱՄԷ-ի տարածքային ջրերի վրա, իսկ չորրորդը ընկել է ծովը։ Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երկրի տարբեր հատվածներում լսվող ձայները օդային սպառնալիքների հաջող խոցման արդյունք են»,- ասված է ԱՄԷ-ի ռազմական գերատեսչության X-ում հրապարակած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Աբու Դաբի էմիրության իշխանությունները հայտարարել են հրթիռային վտանգ, բնակիչներին կոչ է արվել ապաստարաններ գտնել։

Իրանը հրթիռակոծել է Էմիրությունների տարածքը

Իրանը հրթիռակոծել է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքը:

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները քիչ առաջ հայտարարել են, որ երկրի ՀՕՊ համակարգը կարողացել է չեզոքացնել Իրանից արձակված երեք հրթիռները, հաղորդում է Reuters գործակալությունը։

Դրան զուգահեռ իրանական հարվածային ԱԹՍ-ն քիչ առաջ թիրախավորել է ԱՄԷ տարածքում գտնվող Ֆուջեյրա քաղաքի նավթային համալիրը։

«Հարվածի հետևանքով Հնդկաստանի երեք քաղաքացի հոսպիտալացվել է», – հաղորդում են տեղական իշխանությունները։

Երևանում քննարկվում է Հվ. Կովկասը Վրաստանով Եվրոպայի հետ կապելու հարցը. Կոբախիձե

Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում քննարկվել է Վրաստանի միջոցով Հարավային Կովկասի տարածաշրջանի և Եվրոպայի կապերի հարցերը:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ միջոցառման շրջանակում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Մենք ապահովում ենք 7 երկրների կապը Սև ծովի և Արևմուտքի հետ։ Այս թեման արծարծվելու է քննարկումների և կլոր սեղանների ընթացքում, քանի որ Վրաստանը, որպես Եվրոպայի համար տարանցիկ օղակ, կարևոր դեր է խաղում»,- նշել է նա։

Կոբախիձեն մասնակցել է «Կապակցման ամրապնդումը և տնտեսական անվտանգությունը» կլոր սեղանին, որի ընթացքում կարևորել է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ինտեգրման ապահովման հարցում Վրաստանի դերը, ինչպես նաև ներկայացրել է իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը։

Դրանց թվում Բաքու–Թբիլիսի-Կարս երկաթուղին է, արագընթաց ավտոմայրուղիների զարգացումը և խորաջուր Անակլիա նավահանգստի նախագիծը։ Վարչապետը նաև կարևորել է տրանսպորտային և էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացումը՝ առանձնացնելով Հարավային գազային միջանցքի և Սև ծովի հատակով ստորջրյա մալուխի նախագծերը:

Նրա խոսքով՝ կապակցման զարգացումը մնում է երկարաժամկետ կայունության առանցքային պայման, և Վրաստանը պատրաստ է միջազգային գործընկերների հետ հետագա համագործակցության:

Գագաթնաժողովի շրջանակներում Կոբախիձեն նաև կարճատև հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: