Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին

Հայաստանն ինքը կորոշի, այսօր Երևանում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին:

«Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի», – ասաց Կայա Կալասը:

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս կգա երկու ծանրորդ: 71 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Նարեկ Գրիգորյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:

​Մեր ընտրանու անդամների մրցելույթների մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 17:00-ին: Հայ ծանրորդների մասնակցությամբ մրցումներին հնարավոր կլինի հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում:

​Հիշեցնենք, որ ավելի վաղ մրցահարթակ էր դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը պոկում վարժությունում գրանցած 120 կգ արդյունքից հետո հրում վարժությունում հաջող մոտեցում չէր ունեցել և մնացել էր առանց երկամարտի վերջնական արդյունքի։

Առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում՝ թեպետ հեռակապով. Նիկոլ Փաշինյան

Սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում՝ թեպետ հեռակապով:

Այս մասին Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի ժամանակ ելույթ ունենալիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ, արդեն 2 տարի է, ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով, սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր: Սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակապով, բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենանք այցելելու Ադրբեջան 2028 թվականին:

Իմիջիայլոց՝ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին հյուրընկալելու այս գագաթնաժողովները: Պատմության մեջ առաջին անգամ իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում, հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, մասնակցում է Երևանում այս գագաթնաժողովին, նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելում է Հայաստան»,- նշել է Փաշինյանը:

Հայաստանի և Բելգիայի վարչապետները մասնակցել են Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը Երևանում մասնակցել են Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանատան բացման արարողությանը։

Արարողության շրջանակում երկու երկրների ղեկավարները հանդես են եկել ողջույնի խոսքով։

Վարչապետ Փաշինյանը իր խոսքում նշել է, որ հաճելի է ներկա լինել մեր երկրում Բելգիայի դեսպանատան բացմանը։ «Սա Բելգիայի և Հայաստանի միջև զարգացող հարաբերությունների դրսևորումն է։ Մենք ունենք երկարատև պատմական կապեր, և մեր հարաբերությունները հիմնված են այդ ավանդույթների վրա։ Այն այժմ զարգանում է որպես ժամանակակից համագործակցություն՝ Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և զարգացման գործում»,–նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որ ժողովրդավարությունը բարգավաճում և հաջողություն կբերի մարդկանց, երկրի քաղաքացիներին, երկրին։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Բելգիային բոլոր նշված նպատակներին հասնելու գործում աջակցություն ցուցաբերելու համար։

Վարչապետը նաև բարձր է գնահատել Բելգիայի աջակցությունը Եվրոպական Միության հետ համագործակցության գործում․ «Մենք դա ընկալում ենք որպես շատ համարձակ աջակցություն հայկական պետականությանը, ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և ավելի բարգավաճ, ավելի հաջողակ, ավելի ժողովրդավարական և ավելի ապագային միտված երկիր լինելու ձգտմանը»։

Նիկոլ Փաշինյանը ուրախությամբ է ընդգծել Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացման փաստը և նշել, որ այն խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման համար։ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին այս նշանակալի և կարևոր իրադարձության առիթով։

Իր խոսքում Բարտ դե Վևերն ընդգծել է, որ Բելգիայում կա մեծ հայկական համայնք, որը շարունակում է ծառայել որպես կենդանի կամուրջ երկու երկրների միջև։ Կարևորելով դեսպանատան բացումը՝ Բելգիայի վարչապետը նշել է․ «Սա, իսկապես, պատմական պահ է։

Խորը հպարտությամբ ենք բացում մեր դեսպանատունն այստեղ՝ քաղաքակրթության օրրաններից մեկում: Այս դեսպանատունն ավելին է, քան զուտ Բելգիայի և Հայաստանի միջև երկարատև կապի խորհրդանիշ։ Այն մեր ապագայի հանդեպ հանձնառության հանդիսավոր արտահայտությունն է․ հանձնառություն՝ խորացնելու մեր համագործակցությունը բիզնեսի, նորարարության, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և գիտական փոխանակման ոլորտներում։

Հայաստանը կարևոր դեր է խաղում՝ որպես կայունության գործընկեր և հանդիսանում է ժողովրդավարական արժեքների փարոս ավելի լայն տարածաշրջանում։ Անորոշությամբ լի աշխարհում նման բարեկամությունները, գործընկերությունները կարևոր են: Բելգիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին և այդպես էլ կշարունակի։ Թույլ տվեք հստակորեն և համոզվածությամբ ասել, որ մենք կշարունակենք ամրապնդել մեր ազգերի միջև բարեկամությունը»։

Հայաստան է ժամանել Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Իրանը և Օմանը կշարունակեն բանակցությունները՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման մեխանիզմ մշակելու համար. Բաղայի

Իրանը և Օմանը կշարունակեն բանակցությունները՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման մեխանիզմ մշակելու համար:

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Բնական է, որ նավերի անցման անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մշակենք արձանագրություն կամ որոշակի մեխանիզմ: Մենք քննարկել ենք այս հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից, քննարկել ենք հետագա զարգացման ուղիները երկկողմ համակարգման և համապատասխան միջազգային կառույցների հետ խորհրդակցությունների միջոցով: Կարծում եմ՝ այս ոլորտում բանակցությունները առաջիկա օրերին կշարունակվեն»,- ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ:

Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին ապրիլի վերջին Օմանի իշխանությունների հետ քննարկել էր Հորմուզի նեղուցով անվտանգ անցման ապահովման հարցը:

Պուտինը պետք է որոշի՝ ընդլայնել պատերազմը, թե անցում կատարել դիվանագիտության. Զելենսկի

Այս ամառը լինելու է այն պահը, երբ Պուտինը պետք է որոշի ինչ անել, ընդլայնել պատերազմը, թե անցում կատարել դիվանագիտության, մենք պետք է մղենք նրան դեպի դիվանագիտություն: Այս մասին Երևանում ԵՔՀ լիագումար նիստի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Մենք մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը իհարկե կայուն կլինի, համապարփակ կինի, տևական կլինի, նախագահ Ալիև, պարոն վարչապետ, երկուսիդ էլ, երկու պետություններին էլ մաղթում ենք սա: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շարունակում է նոյնքան կատաղի լինել, որքան նախկինում, այս ամառ լինելու է այն պահը, երբ Պուտինը պետք է որոշի ինչ անել, պետք է ընդլայնի պատերազմը, թե պետք է անցում կատարի դիվանագիտության, մենք պետք է մղենք նրանք դեպի դիվանագիտություն:

Ռուսաստանը մայիսի 9-ին շքերթ է կազմակերպելու Մոսկվայում՝ ռազմական տեխնիկայով, և եթե դա տեղի ունենա, առաջին անգամ է լինելու, երբ չեն կարողանալու թույլ տալ իրենց ռազմական տեխնիկա ցույց տալ, սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն, և մենք պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պայքարում են Ռուսաստանի ստվերային, նավթային նավատորմի դեմ, քանի դեռ այս պատերազմը շարունակվում է, ցանկացած պաշտպանական աջակցության ծրագիր կարևոր է»,- նշել է նա:

Պուտինը պետք է որոշի՝ ընդլայնել պատերազմը, թե անցում կատարել դիվանագիտության. Զելենսկի

Այս ամառը լինելու է այն պահը, երբ Պուտինը պետք է որոշի ինչ անել, ընդլայնել պատերազմը, թե անցում կատարել դիվանագիտության, մենք պետք է մղենք նրան դեպի դիվանագիտություն: Այս մասին Երևանում ԵՔՀ լիագումար նիստի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Մենք մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը իհարկե կայուն կլինի, համապարփակ կինի, տևական կլինի, նախագահ Ալիև, պարոն վարչապետ, երկուսիդ էլ, երկու պետություններին էլ մաղթում ենք սա: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շարունակում է նոյնքան կատաղի լինել, որքան նախկինում, այս ամառ լինելու է այն պահը, երբ Պուտինը պետք է որոշի ինչ անել, պետք է ընդլայնի պատերազմը, թե պետք է անցում կատարի դիվանագիտության, մենք պետք է մղենք նրանք դեպի դիվանագիտություն:

Ռուսաստանը մայիսի 9-ին շքերթ է կազմակերպելու Մոսկվայում՝ ռազմական տեխնիկայով, և եթե դա տեղի ունենա, առաջին անգամ է լինելու, երբ չեն կարողանալու թույլ տալ իրենց ռազմական տեխնիկա ցույց տալ, սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն, և մենք պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պայքարում են Ռուսաստանի ստվերային, նավթային նավատորմի դեմ, քանի դեռ այս պատերազմը շարունակվում է, ցանկացած պաշտպանական աջակցության ծրագիր կարևոր է»,- նշել է նա:

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում՝ «Դինամո» մարզահամալիրում տեղի ունեցող «K1» մրցաշարի ժամանակ

Ապրիլի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց 69 հասցեում գործող «Դինամո» մարզահամալիրի մոտ մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս պարզել են, որ ժամը 15։30-ի սահմաններում նշված հասցեում տեղի ունեցող «K1» մրցաշարի ժամանակ մարզիչ՝ Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Հենրիկ Հ․-ն վիճաբանել է նույն մրցաշարի մարզիչներ՝ Երևանի բնակիչ 23-ամյա Արմեն Ա․-ի և 30-ամյա Յուրի Բ․-ի հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությունը շարունակվել է շենքից դուրս, որը վերածվել է ծեծկռտուքի և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում