Ֆուտբոլի էլիտան Երևանում է. ում հարսանիքին է մասնակցել Հենրիխ Մխիթարյանը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ֆուտբոլիստ, Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Երևան՝ մասնակցելու իր նախկին խաղընկեր, Արտյոմ Սիմոնյանի և Լիլիթի հարսանեկան արարողությանը։

Հարսանիքից տեսանյութ է հրապարակել Երևանի Փյունիկի պաշտպան Միխայիլ Կովալենկոն։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մխիթարյանը զրուցում Կովալենկոյի հետ, հետաքրքրվում նրա՝ Հայաստանում հարմարվելու ընթացքով և հաջողություններ մաղթում նրան։

Հարսանեկան արարողությանը մասնակցել են հայկական ֆուտբոլի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ՝ այն վերածելով մարզաշխարհի յուրօրինակ հանդիպման։

Նշենք, որ Արտյոմ Սիմոնյանը ներկայումս հանդես է գալիս Ռոտոր Վոլգոգրադի կազմում։ Սոցցանցերում երկրպագուները շարունակում են շնորհավորել նորապսակներին՝ մաղթելով նրանց ընտանեկան երջանկություն։

Շքեղ հարսանեկան մանրամասները կիմանաք հոլովակը դիտելիս։


Թամարա Քալանթարյան

Ունենք Իրանի հարձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունք․ ԱՄԷ ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք Իրանի կողմից հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ ագրեսիան։ Ունենք այս հարձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունք, հայտարարել են ԱՄԷ ԱԳՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄԷ-ի Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հնչել են պայթյունի ձայներ։ Ըստ ԱՄԷ-ի՝ Իրանն արձակել է 4 թևավոր հրթիռ, որոնցից 3-ը ՀՕՊ-ը որսացել է, 1-ն ընկել է ծովը։

Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել։

Տագնապի ազդանշաններ են հնչել նաև Դուբայում և Աբու Դաբիում, հաղորդում է Tasnim-ը:

Միևնույն ժամանակ Իրանի պետական ​​հեռուստատեսությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին հայտնել է, որ Իրանը չի հարձակվել Արաբական Միացյալ Էմիրությունների վրա։

Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հրդեհ է առաջացել

Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հրդեհ է առաջացել։

Հաղորդվում է, որ Հնդկաստանի երեք քաղաքացիներ են վիրավորվել ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում նավթարդյունաբերական համալիրի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

«Չորս թևավոր հրթիռներ են հայտնաբերվել, որոնք Իրանի կողմից մոտենում էին ԱՄԷ-ին։ Երեքը հաջողությամբ խոցվել են ԱՄԷ-ի տարածքային ջրերի վրա, իսկ չորրորդը ընկել է ծովը։ Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երկրի տարբեր հատվածներում լսվող ձայները օդային սպառնալիքների հաջող խոցման արդյունք են»,- ասված է ԱՄԷ-ի ռազմական գերատեսչության X-ում հրապարակած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Աբու Դաբի էմիրության իշխանությունները հայտարարել են հրթիռային վտանգ, բնակիչներին կոչ է արվել ապաստարաններ գտնել։

Իրանը հրթիռակոծել է Էմիրությունների տարածքը

Իրանը հրթիռակոծել է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքը:

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները քիչ առաջ հայտարարել են, որ երկրի ՀՕՊ համակարգը կարողացել է չեզոքացնել Իրանից արձակված երեք հրթիռները, հաղորդում է Reuters գործակալությունը։

Դրան զուգահեռ իրանական հարվածային ԱԹՍ-ն քիչ առաջ թիրախավորել է ԱՄԷ տարածքում գտնվող Ֆուջեյրա քաղաքի նավթային համալիրը։

«Հարվածի հետևանքով Հնդկաստանի երեք քաղաքացի հոսպիտալացվել է», – հաղորդում են տեղական իշխանությունները։

Երևանում քննարկվում է Հվ. Կովկասը Վրաստանով Եվրոպայի հետ կապելու հարցը. Կոբախիձե

Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում քննարկվել է Վրաստանի միջոցով Հարավային Կովկասի տարածաշրջանի և Եվրոպայի կապերի հարցերը:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ միջոցառման շրջանակում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Մենք ապահովում ենք 7 երկրների կապը Սև ծովի և Արևմուտքի հետ։ Այս թեման արծարծվելու է քննարկումների և կլոր սեղանների ընթացքում, քանի որ Վրաստանը, որպես Եվրոպայի համար տարանցիկ օղակ, կարևոր դեր է խաղում»,- նշել է նա։

Կոբախիձեն մասնակցել է «Կապակցման ամրապնդումը և տնտեսական անվտանգությունը» կլոր սեղանին, որի ընթացքում կարևորել է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ինտեգրման ապահովման հարցում Վրաստանի դերը, ինչպես նաև ներկայացրել է իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը։

Դրանց թվում Բաքու–Թբիլիսի-Կարս երկաթուղին է, արագընթաց ավտոմայրուղիների զարգացումը և խորաջուր Անակլիա նավահանգստի նախագիծը։ Վարչապետը նաև կարևորել է տրանսպորտային և էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացումը՝ առանձնացնելով Հարավային գազային միջանցքի և Սև ծովի հատակով ստորջրյա մալուխի նախագծերը:

Նրա խոսքով՝ կապակցման զարգացումը մնում է երկարաժամկետ կայունության առանցքային պայման, և Վրաստանը պատրաստ է միջազգային գործընկերների հետ հետագա համագործակցության:

Գագաթնաժողովի շրջանակներում Կոբախիձեն նաև կարճատև հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Վերջին մի քանի ժամվա ընթացքում ոչ մի առևտրային նավ չի անցել Հորմուզի նեղուցով. ԻՀՊԿ

Վերջին մի քանի ժամվա ընթացքում ոչ մի առևտրային նավ կամ տանկեր չի անցել Հորմուզի նեղուցով:

Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ հերքելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարությունը։

«ԱՄՆ պաշտոնյաների պնդումները անհիմն են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է հայտարարության մեջ։

Ամերիկյան 2 առևտրային նավ հատել է Հորմուզի նեղուցը. CENTCOM

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ նավարկության վերականգնման «Ազատություն նախագիծ» գործողության շրջանակներում ամերիկյան դրոշով երկու առևտրային նավ հատել է Հորմուզի նեղուցը:

«Ամերիկյան զինվորականներն ակտիվորեն աջակցում են առևտրային փոխադրումների վերականգնմանն ուղղված ջանքերին։ Որպես առաջին քայլ («Ազատություն նախագիծ» գործողության շրջանակներում), ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավերը հաջողությամբ անցել են Հորմուզի նեղուցով և բարեհաջող շարունակում են իրենց ուղին»,- «X» սոցիալական ցանցում գրել է հրամանատարությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու «Ազատություն» գործողության մասին։ Այն սկսվել է այսօր առավոտյան՝ Մերձավոր Արևելքի ժամանակով:

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման ռեժիմին ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն Թեհրանը կհամարի հրադադարի ռեժիմի խախտում:

Ուկրաինան հարվածել է Բելգորոդի մարզին. կա 1 զոհ, 7 վիրավոր

Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, ևս 7–ը` վիրավորվել:

Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«3 շրջան ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական հարվածների։ Զոհվել է 1 խաղաղ բնակիչ, ևս 7 հոգի, այդ թվում՝ 10-ամյա երեխա և «Օռլան» ստորաբաժանման մարտիկ, տարբեր վնասվածքներ են ստացել», – «Max» հարթակի իր ալիքում գրել է Գլադկովը։

Բոլորը շոկի մեջ են․ Սպերցյանը արձագանքել է ՌՊԼ-ի խաղում տեղի ունեցած վիճահարույց դրվագին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Տոլյատիի «Ակրոնի» դեմ կայացած խաղում իր թիմակից Ջոն Կորդոբայի՝ չհաշված գոլի դրվագը։

Հիշեցնենք, որ մրցավարները կոլումբիացի կենտրոնական հարձակվողի գործողություններում խախտում էին արձանագրել և չեղարկել դարպասի գրավումը:

«Առանց մեկնաբանությունների: Բոլորը շոկի մեջ են: Ի՞նչ կտա իմ մեկնաբանությունը»,- ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հետ զրույցում կարճ արտահայտվել է հայ կիսապաշտպանը:

Չնայած չեղարկված դրվագին՝ «Կրասնոդարը» կարողացավ հաղթանակ կորզել (1:0)․ միակ և հաղթական գոլը հեղինակեց Ջոն Կորդոբան՝ Էդուարդ Սպերցյանի կատարած փոխանցումից հետո: Այս դրվագը հոբելյանական էր հայ կիսապաշտպանի համար. նա «ցուլերի» կազմում հատեց 100 արդյունավետ գործողության սահմանագիծը (գոլ + գոլային փոխանցում):

Հատկանշական է, որ 25-ամյա Սպերցյանը դարձավ «Կրասնոդարի» ակադեմիայի պատմության առաջին սանը, որին հաջողվել է հասնել նման տպավորիչ ցուցանիշի:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28 տուրերի արդյունքներով Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը վաստակել է 63 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ցուլերն» ընդամենը մեկ միավորով են առաջ անցել երկրորդ հորիզոնականում ընթացող Սանկտ Պետերբուրգի «Զենիթից»:

Armsport

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից

Եվրոպայում ակումբային մրցաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին, և Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության հիմնական փուլի ուղեգրերն աստիճանաբար գտնում են իրենց տերերին:

«Լիվերպուլի» նկատմամբ 3-2 հաշվով տոնած տնային հաղթանակից հետո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ 12-րդ թիմը, որն ապահովեց իր մասնակցությունը գլխավոր եվրագավաթի 2026/27 թվականների մրցաշարին։

Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլում հանդես կգա 36 թիմ։ Դրանցից 29-ը կստանան մրցաշարի ուղիղ ուղեգրեր, իսկ մնացած 7 տեղը կխաղարկվի ամռանը կայանալիք որակավորման փուլում:

Անցած հանգստյան օրերին լիգայի փուլի մասնակիցների ցանկը համալրեցին ևս երեք ակումբներ։ Իսպանական «Վիլյառեալն» ապահովեց իր տեղը Լա լիգայի լավագույն քառյակում, պորտուգալական «Պորտուն» հռչակվեց երկրի չեմպիոն, իսկ «Կարմիր սատանաներն» իրենց գլխավոր խնդիրը լուծեցին Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Այսպիսով, ներկայացնում ենք այն 12 ակումբները, որոնք արդեն երաշխավորել են իրենց մասնակցությունը Չեմպիոնների լիգայում.

Անգլիա. «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ»
Իսպանիա. «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Վիլյառեալ»
Գերմանիա. «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ»
Իտալիա. «Ինտեր»
Ֆրանսիա. ՊՍԺ
Նիդերլանդներ. ՊՍՎ
Պորտուգալիա. «Պորտու»