Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը չի ներկայացրել 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչը համարվում է վարչական իրավախախտում և ենթակա է պատասխանատվության։

Հանձնաժողովի ուսումնասիրությամբ արձանագրվել է խախտումը, սակայն այն որակվել է որպես նվազ նշանակության։ Արդյունքում, խիստ պատժամիջոցների փոխարեն կիրառվել է առավել մեղմ մոտեցում․ կուսակցության խորհրդի նախագահ Տիգրան Միշայի Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է բանավոր նկատողություն։

Այս որոշումը հարցեր է առաջացնում քաղաքական դաշտում հաշվետվողականության և պատասխանատվության կիրառման համաչափության վերաբերյալ։ Ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը քաղաքական ուժերի գործունեության թափանցիկության հիմնական գործիքներից է, և դրա չկատարումը, նույնիսկ եթե գնահատվում է որպես «նվազ նշանակության», կարող է ստեղծել վտանգավոր նախադեպ։
Միևնույն ժամանակ, բաց աղբյուրների ուսումնասիրությունը լրացուցիչ հարցադրումներ է առաջացնում կուսակցության գործունեության ակտիվության վերաբերյալ։ Սոցիալական ցանցերում պահպանված տեղեկատվության համաձայն՝ կուսակցությունը դեռևս 2019 թվականին հայտարարել էր համաժողովի կազմակերպման մասին Ստեփանակերտում՝ Շառլ Ազնավուրի կենտրոնում։

Մամուլում 2021-ին հայտնված տեղեկությունների համաձայն, փետրվարի 13-ին է հիմնադրվել «Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը։ Հիմնադիրներից է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որը 44-օրյա պատերազմին մասնակցել է «Հայդուկ» ջոկատի հետ։ Ասաց, որ կուսակցությունը հիմնադրում են տարբեր ջոկատների կամավորականներով, ավտոներկրողներով, վարորդներով, տարբեր ՀԿ-ների ղեկավարներով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Սպասվում է ամպամած եղանակ, կեսօրից՝ անձրև

Շաբաթ՝ ապրիլի 18-ին Երևանում առավոտյան ժամերին սպասվում է ամպամած եղանակ, օդի ջերմաստիճանը կլինի +7…+14 աստիճան։

Կեսօրից սկսած սպասվում են կարճատև անձրևներ, ջերմաստիճանը կհասնի +15…+17 աստիճանի։

Երեկոյան ժամերին ևս կպահպանվեն կարճատև անձրևները, օդի ջերմաստիճանը կլինի +12…+17 աստիճան։

Քամին կլինի թեթև՝ հյուսիս-արևմտյան, հարավային և արևելյան ուղղության՝ 1-3 մ/վ արագությամբ, առանձին ժամերին հնարավոր է ուժգնացում մինչև 7 մ/վ։

Մթնոլորտային ճնշումը կկազմի 669-675 մմ սնդիկի սյուն, օդի հարաբերական խոնավությունը՝ 48-72%։

Արևածագը՝ 06:20, մայրամուտը՝ 19:44։ Լուսնի փուլը՝ աճող։

Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանին դատի են տվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ զինվորական դատախազությունը քաղհայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, խաղաղապահ ուժերի բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանի։

Դատախազությունը նրանից պահանջում է պետությանը պատճառած վնասի փոխհատուցում։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Տոնոյանի փաստաբանի հետ, որպեսզի ճշտենք, թե կոնկրետ ինչ վնասի մասին է խոսքը։ Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը, հիշեցնենք, նախորդ տարի էր ազատվել Պապիկյանի խորհրդականի պաշտոնից, ՊՆ-ից պատճառաբանել էին, թե դա պայմանավորված է կենսաթոշակի անցնելով, սակայն մամուլը գրել էր, որ ազատման դիմում գրելուց մեկ օր առաջ Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում իր որդու կալանավորումն է պատճառ հանդիսացել հապճեպ եւ ինքնակամ հեռանալու։ Հիմա, փաստորեն, գտել են, որ նա նաեւ պետությանը վնասներ է պատճառել։

Պապիկյանի նախկին խորհրդականի առաջխաղացման գաղտնիքը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Մի կողմից, Նիկոլ Փաշինյանը կեղտոտ հակաքարոզչություն է իրականացնում արցախցիների դեմ․ ընդամենը շաբաթներ առաջ հայտարարեց, թե Ղարաբաղից եկել, «տղամարդլամիշ» են լինում, մյուս կողմից՝ պարգեւատրում է յուրային արցախցիներին։

Երեկ՝ Ոստիկանության օրվա առիթով, նա պարգեւտրել է ներքին անվտանգության պետ, արցախցի, «Ակուլա» մականունով Դավիթ Աղաբալյանին՝ Արցախի առողջապահության նախկին նախարար, երջանկահիշատակ Վյաչեսլավ Աղաբալյանի որդուն։

Նա ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության՝ ՆԱՎ-ի պետ է նշանակվել անցած տարվա մայիսին։ 2022-ին նա դեռ ՊՆ-ում էր՝ նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր։ Տեղեկություններ կան, որ Պապիկյանի շնորհիվ էլ կարճ ժամանակում պաշտոնի առաջխաղացում է ունեցել։

Դավիթ Աղաբալյանի եւ Սուրեն Պապիկյանի կանայք, ասում են, ընկերուհիներ են։

Պապիկյանի նախկին խորհրդականի առաջխաղացման գաղտնիքը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Մի կողմից, Նիկոլ Փաշինյանը կեղտոտ հակաքարոզչություն է իրականացնում արցախցիների դեմ․ ընդամենը շաբաթներ առաջ հայտարարեց, թե Ղարաբաղից եկել, «տղամարդլամիշ» են լինում, մյուս կողմից՝ պարգեւատրում է յուրային արցախցիներին։

Երեկ՝ Ոստիկանության օրվա առիթով, նա պարգեւտրել է ներքին անվտանգության պետ, արցախցի, «Ակուլա» մականունով Դավիթ Աղաբալյանին՝ Արցախի առողջապահության նախկին նախարար, երջանկահիշատակ Վյաչեսլավ Աղաբալյանի որդուն։

Նա ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության՝ ՆԱՎ-ի պետ է նշանակվել անցած տարվա մայիսին։ 2022-ին նա դեռ ՊՆ-ում էր՝ նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր։ Տեղեկություններ կան, որ Պապիկյանի շնորհիվ էլ կարճ ժամանակում պաշտոնի առաջխաղացում է ունեցել։

Դավիթ Աղաբալյանի եւ Սուրեն Պապիկյանի կանայք, ասում են, ընկերուհիներ են։

Քոչարյանի խնդրանքը Պուտինին, Աննա Հակոբյանի հորդորը մտերիմներին, բռնարարները պարգևատրվել են․ Մամուլ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Արման Բոշյանի կինը «հայտնվել» է ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, ով Արման Բոշյանի կինն է, ցուցակի 102-րդ համարն է։ Այն Բոշյանի, ով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այլևս հրաժարվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակում ու հեռացավ ակտիվ քաղաքականությունից։ Հիմա նրա կինը փոխնախարար է ու ցանկանում է պատգամավոր դառնալ։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ալեն Սիմոնյանը երեկ՝ Ոստիկանության օրվա առթիվ, ԱԺ նախագահի շնորհակալագրով է պարգեւատրել 2 ոստիկանի՝ «ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»։ Նրանցից մեկն իրականում բռնարար է։ Խոսքը ոստիկանության փոխգնդապետ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեւանի վարչության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սենիկ Երանոսյանի մասին է։

Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը, որը 2023 թ․ փետրվարի 9-ին մի խումբ ոստիկանների հետ բռնության էր ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին եւ Էմանուել Անանյանին՝ նրանք հայհոյել եւ ծեծի էին ենթարկել փաստաբաններին:

«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ղեկավար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչեւ հունիսի 7-ի ընտրությունները, սակայն ՔՊ մեր աղբյուրները քիչ հավանական են համարում, որ ընտրություններից առաջ հանրության առաջ փռեն իրենց «կեղտոտ սպիտակեղենը»։ Խնդիրը միայն Անկախության հռչակագրից ազատվելը չէ, որի մասին Փաշինյանը բաց հայտարարել է, այլ մի շարք անհավանական փոփոխություններ ու խմբագրումներ։

Մեզ ասացին՝ Փաշինյանն իր «հագով» է Սահմանադրությունը «ձևելու»։ Տեղեկություններ կան, որ եթե ՔՊ-ին հունիսի 7-ին չհաջողվի սահմանադրական մեծամասնություն վերցնել, բայց մի կերպ մնալ իշխանության, ապա սահմանադրական կարգավորումներն էլ կհամապատասխանեցնեն իրենց ստացած քվեների քանակին, որպեսզի կարողանան սահմանադրական օրենքներ ընդունել։

«Հրապարակ» թերթը գրում է․
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ զինվորական դատախազությունը քաղհայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, խաղաղապահ ուժերի բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանի։

Դատախազությունը նրանից պահանջում է պետությանը պատճառած վնասի փոխհատուցում։

«Հրապարակ» թերթը գրում է․ Վերջին փոդքաստում Ռոբերտ Քոչարյանը հպանցիկ ասաց, որ հանդիպել է ՌԴ նախագահի հետ, սակայն չմանրամասնեց։ Մեր տեղեկություններով՝ զրույցն ավելի շատ բողոքի եւ պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձ է եղել։ Քոչարյանը ներկայացրել է, թե ինչ «անհավանական հաջողությունների» կարող էր հասնել, եթե իրեն չխփեին սերժականները, ու չհայտնվեր Սամվել Կարապետյանը։ Ապա թվարկել է, թե իր կարծիքով ինչ սխալներ է թույլ տալիս նորաստեղծ «Ուժեղ Հայաստանը», որից ողջ ընդդիմությունն է տուժում, եւ ոչ մեկը չի հաղթելու, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանը»։

Վերջում էլ խնդրել է Վիկտոր Սողոմոնյանին նշանակել ՌԴ Հայերի միության նախագահ, որպես հիմնավորում շեշտելով, որ Արա Աբրահամյանը խիստ բացասաբար է տրամադրված Կարապետյանի նկատմամբ, հետեւաբար, ընտրություններին ոչ միայն չի աջակցի, այլեւ նույնիսկ կարող է խանգարել։ Վստահեցրել է, որ Սողոմոնյանի միջոցով կանի ամեն հնարավորը, որ «Ուժեղ Հայաստանը» հնարավորինս շատ ձայներ հավաքի։

«Իրավունք» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի նախկին կողակից Աննա Հակոբյանը մտերիմ շրջապատում անկեղծացել եւ հորդորել, որ չնայած իրենց բաժանմանը ինքը միանշանակ Փաշինյանի վերընտրվելուն է կողմ ու նույնը խորհուրդ է տալիս իր շրջապատին։

«Մեր հարաբերությունները թող չազդեն վարչապետի նկատմամբ Ձեր վերաբերմունքի փոփոխությանը, ինքս էլ իրացնելու եմ իմ քաղաքացիական պարտքը եւ իմ ձայնը միանշանակ տալու եմ գործող վարչապետին»,-վերջինս մոտ կանգնած աղբյուրների համաձայն այս կերպ է արտահայտվել Աննա Հակոբյանը մտերիմների մոտ։

«Իրավունք» թերթը գրում է.

«Այս օրերին ՔՊ-ի ցուցակից դուրս մնացած պատգամավոր Հայկ Սարգսյանին են դիմում ընդդիմադիր դաշտում հայտ ներկայացրած տարբեր ուժեր՝ առաջարկելով իրենց ցուցակով առաջադրվել առաջիկա ընտրություններին:

Սակայն, վերջինս բոլորին կտրուկ մերժում է, ավելին՝ հայտարարում է, որ նա թեեւ հարազատ կուսակցությունում այլեւս տեղ չունի, բայց դա բացարձակ չի ազդում իր եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների վրա, եւ որ ինքը երբեք չի միանա այն ուժերին, որոնց դեմ պայքարել է նաեւ ինքը 2018 թվականին»։

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Սիրիային՝ անկախության 80-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին՝ անկախության 80-ամյակի առթիվ:

Այս մասին նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ «Մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում Սիրիայի կառավարությանը և ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է իր կապերը Սիրիայի հետ։ Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայում տեղի ունեցող դրական զարգացումներին՝ հույս ունենալով, որ դրանք խաղաղության, կայունության և բարգավաճ ապագայի ճանապարհ կհարթեն երկրի ժողովրդի համար»,-ասված է գրառման մեջ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Նախօրեին ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:

Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամներ` Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։ Դրան հաջորդեց կուսակցության մեկ այլ կին թեկնածուի և համակիրների ձերբակալումը։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-6 աստիճանով

Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ին ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում, 19-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-22-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։

Մտքերս մշուշոտ են, չեմ հաշտվում իրականության հետ. Արամ MP3-ն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

Սիրված հումորիստ, «Դեմք շոու» նախագծի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանի անժամանակ մահը մեծ ցավ է պատճառել նրա մտերիմ ընկերներին։

Կորստի ծանրության մասին սոցիալական հարթակներում իր հույզերով է կիսվել երգիչ և դերասան Արամ MP3-ն։

Արամ MP3-ը, ով երկար տարիների ընկերական և ստեղծագործական կապ է ունեցել Լևոնի հետ, հրապարակել է հուզիչ գրառում՝ նշելով, որ դեռևս չի կարողանում ընդունել դաժան իրականությունը. «Ընկերներ կորցնելը շատ ծանր բան ա։ Մտքերս մշուշոտ են, իրականության հետ չեմ կարողանում ոչ մի կերպ հաշտվել։ Լյով ջան, Փիղ ջան, ամենամեծ ու բարի սիրտ ունեցող ախպեր ջան։ Շատ եմ քեզ կարոտելու»,- գրել է արտիստը։

Լևոն Տեր-Պետրոսյանը կյանքից հեռացել է ԱՄՆ-ում՝ 45 տարեկան հասակում։ Հումորիստը շուրջ մեկ տարի պայքարում էր քաղցկեղի դեմ, որն ախտորոշվել էր 2025 թվականի օգոստոսին։

Ցավոք, հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց, և Լևոնը հեռացավ՝ թողնելով անփոխարինելի դատարկություն իր ընկերների սրտերում։ Արամ MP3-ի և մյուս գործընկերների համար Լևոնը կմնա ոչ միայն որպես տաղանդավոր հումորիստ, այլև որպես բացառիկ ջերմության և մեծ հոգու տեր մարդ, ում կերպարը միշտ ժպիտ ու լույս է սփռել շրջապատում։