Իրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց Թրամփը

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի դեմ նախատեսված նոր հարվածը՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրություններ առաջնորդների խնդրանքով։ Թրամփը իր սոցիալական ցանցում գրել է, որ հետաձգում է երեքշաբթի նախատեսված նոր հարվածը Իրանի դեմ՝ Պարսից ծոցի երկրների խնդրանքով, քանի որ «այժմ լուրջ բանակցություններ են ընթանում»։ Նա նշել է, որ իրեն տեղեկացրել են ԱՄՆ-ի համար «լիովին ընդունելի»։ համաձայնության հասնելու հնարավորության մասին։

«Հարգելով այդ առաջնորդներին՝ ես հանձնարարել եմ Փիթ Հեգսեթին [պաշտպանության նախարար], Դեն Քեյնին [ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ] ու ԱՄՆ զինված ուժերին, որ վաղը հարձակում չլինի Իրանի վրա։ Սակայն նաեւ հանձնարարել եմ նրանց պատրաստ լինել անմիջապես սկսել լիարժեք լայնածավալ հարձակում Իրանի դեմ՝ առաջին իսկ հրահանգով, եթե ընդունելի համաձայնություն չլինի»,- գրել է Թրամփը։ Նա ընդգծել է, որ համաձայնությունը պետք է նախատեսի, որ Իրանը միջուկային զենքի հասանելիություն չունենա։

Իրանը հրապարակավ չի մեկնաբանել Թրամփի վերջին հայտարարությունը։

Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել

Տեսանյութեր

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ հայկական 3 ընկերություն 2 տարբեր երկիր զենք է արտահանել մայիս ամսվա ընթացքում։

«Հայկական ընկերություններն առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել օգտագործման երկրներ»,- ասել է նախարարը։

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր

Քաղաքականություն

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ, հայտնում են դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցերը, անդրադարձել ԻԻՀ շուրջ ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին: 
 
Դեսպան Հակոբյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը հնարավոր կլինի հարթել դիվանագիտության և խաղաղ բանակցությունների ճանապարհով: 
 
Իրանի ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ԻԻՀ շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև երախտագիտություն հայտնել ռազմական գործողությունների օրերին Հայաստանի կառավարության կողմից տրամադրված մարդասիրական աջակցության համար:

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունի

Սպորտ

Վաղարշապատում տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության այլ անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներ: Ներկա է եղել նաև համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն:

Ակումբի սեփականատեր Վարդգես Վարդանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են նորակառույց ակադեմիայում, ծանոթացել միջազգային ամենաբարձր չափանիշներով ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին:
 
Մասնաշենքը ներառում է գերժամանակակից հանդերձարաններ՝ համալրված մի քանի տեսակի վերականգնողական սենյակներով, բժշկական և մերսման նորագույն սարքավորումներով կահավորված տարածքներ, գերժամանակակից ընդարձակ մարզասրահ, հավաքների համար նախատեսված հյուրանոցային համարներ, գրադարան, առաջին թիմի անձնակազմի համար նախատեսված ճաշարան, խորհրդակցությունների դահլիճներ, աշխատասենյակներ և ժամանցի մի քանի սրահներ՝ համալրված սեղանի թենիսի պարագաներով ու համակարգչային խաղերով։
 
Նախորդ տարվա սեպտեմբերին Կառավարությունը հավանություն էր տվել «Նոա» ֆուտբոլային ակումբի ներկայացրած Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։

Հարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերին

Քաղաքականություն

Օմանը դատապարտել է ԱՄԷ-ի «Բարաքա» ատոմակայանում հրդեհի պատճառ դարձած անօդաչու թռչող սարքի հարձակումը՝ վերահաստատելով իր մերժողական դիրքորոշումը տարածաշրջանում «բոլոր թշնամական և էսկալացիոն գործողությունների» նկատմամբ։

Օմանի արտաքին գործերի նախարարությունը համերաշխություն է հայտնել Միացյալ Արաբական Էմիրություններին՝ իր անվտանգության և տարածքային ամբողջականության համար ձեռնարկված միջոցառումների հարցում, և կոչ է արել երկխոսության միջոցով լուծել տարածաշրջանային մարտահրավերները։

Նախարարությունը նաև հորդորել է հարգել միջազգային իրավունքը, բարիդրացիությունը և չմիջամտել պետությունների ներքին գործերին։

Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքից

Քաղաքականություն

Զելենսկու աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքից։ Նրա համար վճարվել է գրավի ամբողջ գումարը՝ 140 միլիոն գրիվնա (մոտ 3.2 միլիոն դոլար)։ Այս մասին հայտնում են «ՌԲԿ-Ուկրաինա»-ն և «Սուսպիլնե»-ն՝ հղում անելով Ուկրաինայի Բարձրագույն հակակորուպցիոն դատարանի (ՎԱԿՍ) մամուլի ծառայությանը։ 

Մայիսի 14-ին, դատարանը Երմակի նկատմամբ երկամսյա կալանք էր սահմանել՝ Կիևի մոտակայքում էլիտար բնակարանների շինարարության միջոցով փողերի լվացման գործով։ Դրանից հետո նախագահի գրասենյակի նախկին ղեկավարին տեղափոխել էին քննչական մեկուսարան։ Դատարանում Երմակը հայտարարել էր, որ նման գումար չունի, սակայն նշել էր, որ ունի բավականաչափ ընկերներ ու ծանոթներ, ովքեր կարող են օգնել իրեն գրավը վճարելու հարցում։

Դատարանի որոշման համաձայն՝ գրավը վճարելուց հետո Երմակը չի կարողանա լքել Կիևը, պարտավոր կլինի հանձնել արտասահմանյան անձնագրերը, ինչպես նաև զերծ մնալ գործով անցնող մյուս մեղադրյալների հետ շփումից։

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ավտո

Մայիսի 11-ից 18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4544 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 215 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 167 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 131 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 652, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 43, վարելու ընթացքում ծխելու՝ 513, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 237, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 73 և 1622 այլ իրավախախտում։ 92 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 120-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 42-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 38-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 91 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 274 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 243 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 410 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 63, չամրակապված վարելու՝ 3832, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 269, վարելու ընթացքում ծխելու՝ 635, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 701, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 127, արագության գերազանցման՝ 2794 և 5115 այլ իրավախախտում։

301 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 869-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 388-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 169-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 12 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 23 անձ։