Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն


Հայաստան


2025 թվականի հունվարի 10-ին Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազություն է ուղարկվել Նվեր Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու մասին միջնորդություն: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

«2025 թվականի նոյեմբերի 14-ին ստացվել է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության գրությունն այն մասին, որ հանձնման մասին միջնորդությունը կքննարկվի կիրառելի միջազգային պայմանագրի հիման վրա՝ Բելառուսի Հանրապետության տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո:

Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հունվարի 24-ին տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան են հանձնվել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթից անջատված նյութերը: Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 2025 թվականի հունվարի 13-ին՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելը), ինչպես նաև 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարող անձին աջակցելը):

Դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում՝ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ծ.-ի անվտանգության ևս երկու աշխատակցի՝ Ա.Ա.-ի և Ա.Մ.-ի, նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով և 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթից Ա.Ա.-ի վերաբերյալ անջատված մասը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի հոկտեմբերի 31-ին հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ա.Մ.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում»,- հայտնեցին դատախազությունից:



Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ


Բիզնես


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները, Ռոզա Մանուկյան Վահանի անհատ ձեռնարկատիրոջը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց 50) իրականացրած ստուգման ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝

 սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը, մակերեսների վրա բորբոսների առաջացումը,
 հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
 առաստաղները չեն պահվել նորոգ վիճակում, չեն բացառվել կեղտի կուտակումները, մասնիկների թափվելու հնարավորությունը,
 չեն եղել սանհանգույց և անձնակազմի համար նախատեսված հանդերձարան:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:



Միջազգային գործընկերների հետ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը


Աշխարհ


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը նվիրված քննարկում միջազգային մի շարք գործընկերների մասնակցությամբ:

Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար բացվող հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:



Միջազգային գործընկերների հետ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը


Աշխարհ


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը նվիրված քննարկում միջազգային մի շարք գործընկերների մասնակցությամբ:

Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար բացվող հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:



Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին


Տեսանյութեր


Մայիսի 12-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անչափահաս երկու պատանիներ 12-ամյա մի տղայի հայհոյել ու ապտակել են, նվաստացրել են նրան և այդ ամենը նկարահանել բջջային հեռախոսով։ Հետագա միջոցառումներն իրականացվել են մանկավարժների հետ ակտիվ համագործակցությամբ։
 
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ արդյունքում 14-ամյա երկու պատանիները հայտնաբերվել են և տեղափոխվել Համայնքային ոստիկանության բաժին։
«Կազմված փաստաթղթերն ու առգրավված բջջային հեռախոսը, որով կատարվել էր դեպքի տեսագրությունը, ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։
Նման դեպքերը գտնվում են Համայնքային ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում։ Անչափահասների նման դրսևորումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները համագործակցում են մանկավարժական կոլեկտիվների հետ, սակայն շատ կարևոր է նաև ծնողների և, ընդհանրապես, համայնքի բոլոր անդամների ակտիվ ներգրավվածությունը»,- ասված է հաղորդագրությունում:



Իսպանիան աջակցում է Եվրամիությանն Ուկրաինայի արագացված անդամակցությանը


Քաղաքականություն


Իսպանիան աջակցում է Եվրամիությանն Ուկրաինայի արագացված անդամակցությանը` հայտարարել է Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան եվրոպական ընտանիքի մաս է և պետք է հնարավորինս շուտ զբաղեցնի իր տեղը Միությունում:

 

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել էր մայիսի 26-ին ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների առաջին կլաստերը բացելու մտադրության մասին: Նշվում է, որ Կիևը ձգտում է Եվրամիությանն անդամակցելու մասին համաձայնագիր ստորագրել արդեն 2027 թվականին։



ԱՄՆ-ն և Իրանը ցանկանում են դադարեցնել պատերազմը


Քաղաքականություն


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում շատ բարդ հարցեր կան, սակայն երկու կողմերն էլ ցանկանում են դադարեցնել պատերազմը:

Ֆիդանի խոսքով՝ կողմերի միջև շփումները շարունակվում են: Պատերազմի վերադարձը, թուրք նախարարի խոսքով, միայն կմեծացնի ավերածությունները։

Ֆիդանը նշել է, որ Հորմուզի նեղուցի օգտագործումը որպես ճնշման լծակ չափազանց կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության, կայունության և համաշխարհային տնտեսության համար:  



Նախորդ մրցաշրջանի պես՝ նրանք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին


Սպորտ


Քանի որ մրցաշրջանի վերջնամասում Մադրիդի «Ատլետիկոն» այլևս մրցաշարային խնդիր չի լուծում, թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Օսասունայի» դեմ խաղից առաջ իրեն թույլ է տվել խոսել ոչ միայն սպասվող հանդիպման մասին։

Արգենտինացի մասնագետը գնահատել է ընդհանուր ֆուտբոլային պատկերը և նշել, թե որն է այսօր աշխարհի լավագույն թիմը։ «Աշխարհի լավագույն թիմը «Բարսելոնան» է։ Նախորդ մրցաշրջանի պես՝ նրանք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին և հռչակվեցին չեմպիոն։ «Ռեալի» դեմ նրանց հանդիպմանը հետևելիս գլխումս միայն մի միտք էր պտտվում՝ Տեր Աստված, այս մրցաշրջանում մենք երկու անգամ պայքարից դուրս ենք թողել նրանց»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

«Ատլետիկոն» «Բարսելոնայի» արգելքը հաղթահարել էր նախ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, ապա նաև Չեմպիոնների լիգայում։ Իսկ կատալոնական ակումբը կիրակի՝ մայիսի 10-ին կայացած խաղում պարտության էր մատնել «Ռեալին» և ապահովել Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։



ԵՄ-ն առաջին անգամ Բրյուսելում կընդունի «Թալիբան»-ի ներկայացուցիչներին. Reuters


Եվրամիությունը պլանավորում է Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին հրավիրել Բրյուսել՝ քննարկելու աֆղանստանցի որոշ ներգաղթյալների արտաքսելու եղանակները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը նշում է, որ սա կլինի պատմության մեջ թալիբների առաջին պաշտոնական այցը Բրյուսել։

Արևմտյան երկրները հրաժարվել են ճանաչել «Թալիբան»-ի իշխանությունն Աֆղանստանում այն բանից հետո, երբ հինգ տարի առաջ նրանք վերադարձան իշխանության՝ տապալելով կառավարությունը, որը երկու տասնամյակ աջակցություն էր ստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի կողմից։

Ըստ հրապարակման՝ Եվրահանձնաժողովի խոսնակը հայտնել է, որ հանդիպումը պլանավորվել է «ԵՄ մի շարք երկրների խնդրանքով», սակայն օրը դեռևս որոշված չէ։ Ընդ որում, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ հանդիպումը չի նշանակում «Թալիբան»-ի պաշտոնական ճանաչում ԵՄ-ի կողմից:

Խոսնակը հայտնել է, որ ԵՄ պաշտոնյաները հունվարին արդեն մեկնել էին Քաբուլ՝ հանդիպման, և ԵՄ-ն այժմ աշխատում է «Բրյուսելում Աֆղանստանի փաստացի իշխանությունների հետ տեխնիկական մակարդակով հնարավոր հաջորդ հանդիպման վրա՝ այդ քննարկումները շարունակելու համար»։

Հարյուր հազարավոր աֆղանստանցիներ ապաստան են խնդրել Եվրոպայում՝ թալիբների կողմից երկրում իշխանության գալուց ի վեր։ Եվրոպական օրենսդրությունը թույլ է տալիս արտաքսել այն միգրանտներին, որոնք հանցագործություններ են կատարում կամ անվտանգության համար սպառնալիք են համարվում, սակայն Աֆղանստանի հետ դա դժվար է եղել իրականացնել՝ դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայության պատճառով։

ԵՄ խոսնակը նշել է, որ Շվեդիան օգնում է համակարգել Բրյուսելում նախատեսված հանդիպումը։



Մոուրինյուն ցանկանում է ազդեցություն և ձայնի իրավունք ունենալ տրանսֆերային քաղաքականության որոշումներում


Սպորտ


Իսպանական մամուլում շարունակում են լուրեր շրջանառվել «Բենֆիկայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին։ AS պարբերականի հաղորդմամբ՝ պորտուգալացի մասնագետն արդեն վերլուծել է մադրիդյան թիմում ստեղծված իրավիճակը և իր վերադարձի համար երկու հիմնական պահանջ է ներկայացրել ակումբի ղեկավարությանը։

Առաջին հերթին, Մոուրինյուն ցանկանում է ազդեցություն և ձայնի իրավունք ունենալ տրանսֆերային քաղաքականության որոշումներում։ Խոսքը ոչ այնքան կոնկրետ ֆուտբոլիստների գնման վրա ազդելու, որքան ուժեղացում պահանջող դիրքերի ընտրությանն է վերաբերում, քանի որ մարզիչը կարծում է, որ թիմի ներկայիս կազմը որոշ գոտիներում անհավասարակշռված է։

Բացի այդ, մասնագետը պահանջում է, որ ակումբում ամրագրվի հստակ կառուցվածք, որտեղ յուրաքանչյուրը կկատարի իր դերը. պետք է խստորեն պահպանվի բոլոր բաժինների աշխատանքն ու աստիճանակարգությունը, և ոչ ոք չմիջամտի մարզչական շտաբի գործերին։ Ըստ աղբյուրի՝ այս պահանջի գլխավոր նպատակն է խուսափել այնպիսի հակամարտություններից, ինչպիսին ստեղծվել էր ընթացիկ մրցաշրջանում թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի և նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի միջև։

Սպասվում է, որ կողմերի միջև բանակցությունները կակտիվանան պորտուգալական ակումբի մրցաշրջանի ավարտից հետո։ Ներկայումս Մոուրինյուն ամբողջությամբ կենտրոնացած է «Բենֆիկային» Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովելու խնդրի վրա, ինչի համար առաջնության վերջին տուրում անհրաժեշտ է պահպանել երկրորդ հորիզոնականը։

Մոուրինյուն «արքայական» ակումբը գլխավորել է 2010-ից 2013 թվականներին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև երկրի գավաթն ու Սուպերգավաթը։