ԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցը

Միացյալ Նահանգները ուսումնասիրում և քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հնարավորությունը, TruthSocial սոցիալական հարթակում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ այդ հարցի վերաբերյալ որոշումը «շուտով պետք է կայացվի»: Ավելի վաղ Թրամփը հանդես էր եկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ուղղված սուր քննադատությամբ, որը, իր հերթին, դեմ էր արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությանը:

Ապրիլի 27-ին Մերցը, ելույթ ունենալով Գերմանիայի արևմտյան մասում գտնվող Մարսբերգ քաղաքի ավագ դպրոցում, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ պատերազմում «ակնհայտորեն» չունի ռազմավարություն:

«Այս պահին ես չեմ հասկանում, թե ինչ ռազմավարական տարբերակ կընտրեն ամերիկացիները, հատկապես որ իրանցիները ակնհայտորեն շատ հմուտ են բանակցությունների մեջ, կամ, ավելի ճիշտ, շատ հմուտ են չբանակցելու մեջ», – հայտարարել էր գերմանացի քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշումը չմտածված էր։ Ֆրիդրիխ Մերցը նաև կրկնել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմը սկսել են առանց եվրոպացիների հետ նախապես խորհրդակցելու։ Կանցլերը նշել է, որ այդ գործողությունների վերաբերյալ արդեն երկու անգամ իր դիրքորոշումը հայտնել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Եթե ես իմանայի, որ սա կտևի հինգ կամ վեց շաբաթ և միայն կվատթարանա, ես ավելի կտրուկ կարտահայտվեի», – հավելել է նա։

Իր առաջին ժամկետի ընթացքում՝ 2017-ից 2021 թվականներին, Դոնալդ Թրամփը սպառնացել էր կրճատել զորքերի ներկայությունը Գերմանիայում: Պենտագոնի ապրիլի կեսերի տվյալների համաձայն՝ Եվրոպայում տեղակայված է մոտ 86,000 զինվոր, որից մոտ 39,000-ը՝ Գերմանիայում: Այս թիվը պարբերաբար տատանվում է՝ անձնակազմի ռոտացիաների և զորավարժությունների պատճառով, հաղորդում է dpa լրատվական գործակալությունը:

Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի


Սպորտ


Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն ֆուտբոլի 2029 թվականի Աշխարհի երիտասարդական (Մ20) առաջնությունը։ Այս կարևորագույն մարզական իրադարձության մասին իր տեսաուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մունդիալը պատշաճ մակարդակով ընդունելու համար Հայաստանում նախատեսվում են լայնամասշտաբ ենթակառուցվածքային աշխատանքներ։ Ըստ Փաշինյանի՝ մրցաշարի հայաստանյան հանդիպումները կանցկացվեն երեք քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում և Իջևանում։

«Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում։ Առաջիկայում պետք է նախապատրաստվենք՝ պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։ Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում Իջևանում նաև նոր ստադիոն կկառուցվի, իսկ Երևանում «Հանրապետական» մարզադաշտը որոշակի վերափոխումների կենթարկվի»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը նաև շնորհավորել է ֆուտբոլասերներին և հանրությանը՝ կայացված այս պատմական որոշման առթիվ. «Ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ այս կարևոր իրադարձության և որոշման առիթով»։

Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը հնարավորություն է ստանում համակազմակերպել ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշար։



Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին


Հայաստան


Ապրիլի 29-ին՝ ժամը 19։39-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասը փակվել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ). ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները հեռացրել են քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։



Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում


Հայաստան


Ապրիլի 29-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձին այցելած փաստաբան Նելլի Մինասյանի նոթբուքը, որն ակնհայտ կասկած է հարուցել, և այն ստուգվել է նաև ռենտգեն սարքի միջոցով: Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից։ 

Ստուգմամբ նկատվել են համակարգչի բաղադրիչ չհանդիսացող առարկաներ: Նոթբուքի քանդման արդյունքում միջից հայտնաբերվել է 7 բջջային հեռախոս: Փաստաբանը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության՝ 500.000 ՀՀ դրամ տուգանքի չափով: Հավելենք, որ վերջինս նախկինում ևս՝ 2025թ. դեկտեմբերի 05-ին, ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր անցկացնելու համար:



Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում


Հայաստան


Ապրիլի 29-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձին այցելած փաստաբան Նելլի Մինասյանի նոթբուքը, որն ակնհայտ կասկած է հարուցել, և այն ստուգվել է նաև ռենտգեն սարքի միջոցով: Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից։ 

Ստուգմամբ նկատվել են համակարգչի բաղադրիչ չհանդիսացող առարկաներ: Նոթբուքի քանդման արդյունքում միջից հայտնաբերվել է 7 բջջային հեռախոս: Փաստաբանը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության՝ 500.000 ՀՀ դրամ տուգանքի չափով: Հավելենք, որ վերջինս նախկինում ևս՝ 2025թ. դեկտեմբերի 05-ին, ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր անցկացնելու համար:



Ընդգծվել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունը


Աշխարհ


Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսողոմյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջազգային գործընկերների հետ համակարգման հանդիպմանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։

 

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունը: Այս համատեքստում ներկաների ուշադրությունը հրավիրվել է 2026-2030թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին, որի առանցքում սոցիալական պաշտպանության և ժողովրդագրական դիմակայունության, արժանապատիվ աշխատանքի, կանանց առաջխաղացման, բնակչության խոցելի խմբերի, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների պաշտպանության հարցերն են:

 

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև ՄԱԿ-ի, Հայաստանի գործընկեր պետությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների և զարգացման այլ գործընկերների շարունակական աջակցության կարևորությունը ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացման, ինչպես նաև Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում:

 

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

 




Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը


Գիտություն


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Գիտությունների ազգային ակադեմիան տեղեկացնում են՝ մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը։ Հայտերը ներկայացվում են առցանց՝ assf-2027.hesc.am հարթակի միջոցով, որտեղ կարող եք նաև ծանոթանալ մրցույթի պայմաններին և պահանջներին։

Գրանցման վերջնաժամկետն է 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։

Փառատոնի նպատակն է խթանել դպրոցահասակ երիտասարդների հետաքրքրությունը գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի կարողությունները, ինչպես նաև աջակցել նորարարական նախագծերի իրականացմանն ու դրանց արդյունավետ ներկայացմանը։

Փառատոնին մասնակցելու համար անհատ մասնակիցները կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ, 2026 թվականի ընթացքում պետք է իրականացնեն իրենց առաջարկած գիտահետազոտական նախագիծը և դրա արդյունքները ներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում։

Ներկայացված նախագծերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը, որի արդյունքում կսահմանվեն մրցանակային տեղերը, ինչպես նաև կընտրվեն միջազգային գիտատեխնիկական փառատոներին մասնակցող նախագծերը։

Փառատոնի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով ուսումնական հաստատության անվանումը և նամակի նպատակը։



Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00–17:00 Սարի Թաղ՝ 1–5 շարքեր մասնակի, Սարի Թաղ 1–3 փողոցներ մասնակի, Որմնադիրների փողոց 5–43 առանձնատներ, Խորենացի փողոց 63–211 առանձնատներ, «Ականաթ» ՍՊԸ, Լեոյի 1, 3 հասցեներ,

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

11:00-17:00 Բաղրամյան պողոտա 2-5 շենքեր, Թամանյան փողոց 1, 1Ա շենքեր,

Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝

11:00-17:00 Քանաքեռ 17 փողոց 1-108 առանձնատներ, Ֆանարջյան փողոց 25/2-50/3, 48/3 շենքեր և 1-88/17 33-60, 48/7-52/7, 60/5-78 առանձնատներ, Ֆանարջյան 2-րդ նրբանցք 6-42 առանձնատներ, Սարկավագի փողոց 32, 40/20 շենքեր և 1-32, 32/19-42/14 առանձնատներ, թիվ 148 մանկապարտեզ, Հասրաթյան փողոց 6/15-18/7 շենքեր և 6/10-58/3, 15-80/4 առանձնատներ, թիվ 249 մանկապարտեզ, Ծարավ Աղբյուրի փողոց 66-100 առանձնատներ, Քանաքեռցու փողոց 50 շենք, Ուլնեցի փողոց 139 շենք, Լեփսիուսի փողոց 3/2 շենք,

Երևանի Ավան վարչական շրջան՝

11:00-17:00 Ծարավ Աղբյուրի փողոց 47/7-120/2 առանձնատներ,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00-16:00 Սասնա Ծռերի փողոց 3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

11:00–17:00 Ազատամարտիկների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզ՝

11:00–16:00 Բյուրական, Անտառուտ և Օրգով գյուղերն ամբողջությամբ,

Արարատի մարզ՝

11:30–13:00 Շահումյան գյուղ մասնակի,

11:30–14:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Արազի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի,

11:00–15:00 Նոյակերտ գյուղն ամբողջությամբ, Եղեգնավան գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

11:00–13:00 Եղեգիս, Հերմոն, Արենի, Խաչիկ և Ամաղու գյուղեր մասնակի,

Կոտայքի մարզ՝

11։00-17։00 Ձորաղբյուր գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, Մայակովսկի գյուղ մասնակի, Աբովյան քաղաք՝ Էլար թաղամաս և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի,

11:00–14:00 Աբովյան քաղաք՝ 5, 6, 7, 8 միկրոշրջաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Օվիո Տելեկոմ», ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աբովյանի բաժին,

13:00–14:00 Աբովյանի համայնքապետարան,

Գեղարքունիքի մարզ՝

11:00–12:00 Ճամբարակ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30–12:30 Վարդենիս քաղաք՝ Վ. Համբարձումյան, Վ. Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մակվիչ» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

11:30–16:20 Ծովակ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, «Սևան» ազգային պարկ, «Խաչատրյան Սահակ» ԱՁ,

11:00–15:30 Ակունք գյուղ մասնակի,

15:40–16:50 Ակունք գյուղ՝ 7, 10-րդ փողոցներ և 1-ին նրբանցք, Շահումյան փողոց, 1-ին նրբանցք, Սարոյի փողոց մասնակի,

Տավուշի մարզ՝

11։30-14։30 Դիլիջան քաղաք՝ Թբիլիսյան խճուղին մասնակի,

Շիրակի մարզ՝

11:00–16:00 Անիի տարածաշրջան, Մարալիկ քաղաք՝ Մաշտոցի, Գագարինի, Թումանյան, Երիտասարդական փողոցներ, Քարաբերդ, Լանջիկ և Ձիթհանքով գյուղեր,

12:00–13:00 Գյումրի քաղաք՝ Մուսայելյան և Գորկի փողոցների խաչմերուկ, «Ոսկե Ծիրան» համալիր և հարակից բաժանորդներ,

Սյունիքի մարզ՝

11:00-16:00 Դարբաս գյուղ մասնակի և Արևիս գյուղ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:


«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե


Քաղաքականություն


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ քողարկված եղանակով, տվել են ընտրակաշառք:

Բացի այդ, պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրով Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակված լինելու պայմաններում խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաև տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել են հինգ անձինք։

Մանրամասները՝ տեսանյութում: