Երկու արքաներ. Սպիտակ տունն այսպես է անվանել Կառլոս III-ի եւ Թրամփի համատեղ լուսանկարը


Ոճ և դեմքեր


X-ում` Սպիտակ տան պաշտոնական էջում, հրապարակվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլոս III-ի եւ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը «ԵՐԿՈՒ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ» մակագրությամբ։ Լուսանկարն արվել է Կառլոս թագավորի եւ Կամիլա թագուհու պաշտոնական ընդունելության ժամանակ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ չէ, որ դիմում է միապետության խորհրդանիշներին, գրում է Reuters-ը։

2025 թվականին նա իր սոցիալական հարթակում հրապարակել էր արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ, որտեղ թագը գլխին` կործանիչով անցնում է «Ոչ թագավորներին» պաստառներ կրող ցուցարարների վրայով եւ նրանց «ռմբակոծում» արտաթորանքով։

Մեկ այլ տեսանյութում նա ներկայանում էր թագավորական թիկնոցով եւ թագով, իսկ նրա ոտքերի մոտ ծնկի եկած դեմոկրատ կոնգրեսականներն էին։

Վերջերս Թրամփը հրապարակել էր նաեւ իր Քրիստոսի կերպարում ԱԲ գեներացրած լուսանկարը, որը հեռացրեց, երբ դա քննադատեցին անգամ իր աջակիցները։

Մեծ Բրիտանիայի թագավորը պետական քառօրյա այցով ԱՄՆ-ում է։




Երկու արքաներ. Սպիտակ տունն այսպես է անվանել Կառլոս III-ի եւ Թրամփի համատեղ լուսանկարը


Ոճ և դեմքեր


X-ում` Սպիտակ տան պաշտոնական էջում, հրապարակվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլոս III-ի եւ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը «ԵՐԿՈՒ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ» մակագրությամբ։ Լուսանկարն արվել է Կառլոս թագավորի եւ Կամիլա թագուհու պաշտոնական ընդունելության ժամանակ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ չէ, որ դիմում է միապետության խորհրդանիշներին, գրում է Reuters-ը։

2025 թվականին նա իր սոցիալական հարթակում հրապարակել էր արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ, որտեղ թագը գլխին` կործանիչով անցնում է «Ոչ թագավորներին» պաստառներ կրող ցուցարարների վրայով եւ նրանց «ռմբակոծում» արտաթորանքով։

Մեկ այլ տեսանյութում նա ներկայանում էր թագավորական թիկնոցով եւ թագով, իսկ նրա ոտքերի մոտ ծնկի եկած դեմոկրատ կոնգրեսականներն էին։

Վերջերս Թրամփը հրապարակել էր նաեւ իր Քրիստոսի կերպարում ԱԲ գեներացրած լուսանկարը, որը հեռացրեց, երբ դա քննադատեցին անգամ իր աջակիցները։

Մեծ Բրիտանիայի թագավորը պետական քառօրյա այցով ԱՄՆ-ում է։




Սպասվում է կարճատեւ անձրեւ | Top-News.am


Հայաստան


Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` հանրապետության առանձին շրջաններում այսօր` ապրիլի 29-ին, սպասվում է կարճատեւ անձրեւ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի եւս 2-3 աստիճանով։

Երեւանում կեսօրից հետո, սպասվում է կարճատեւ անձրեւ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում ամենատաք ապրիլի 29-ն արձանագրվել 2008 թվականին` 30.0°C, ամենացուրտը` 1974 թվականին` 0.8°C։



Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ


Քաղաքականություն


Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:

Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:





Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը


Սպորտ


Սպորտային վերլուծական հեղինակավոր Sportico պորտալը ներկայացրել է 2026 թվականի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը։

​Ցանկը կազմելիս մասնագետները հիմնվել են ակումբների հրապարակային ֆինանսական հաշվետվությունների, Deloitte ընկերության հետազոտական տվյալների (մասնավորապես՝ Football Money League-ի ցուցանիշների), ֆուտբոլային ֆինանսների փորձագետների վերլուծությունների և պարբերականի սեփական հաշվարկների վրա։

​Ակումբների եկամուտները գնահատվել և դասակարգվել են երեք հիմնական ուղղություններով՝

  • Հեռարձակման իրավունքներ
  • Կոմերցիոն գործունեություն
  • Հանդիպումների օրվա եկամուտներ (Matchday)

​Ուշագրավ է, որ լավագույն 50 ակումբների ցանկում ամենամեծ ներկայացվածությունն ունի ամերիկյան MLS-ը՝ 18 թիմով, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել տեղ գտնել առաջատար տասնյակում։ Վարկանիշային աղյուսակի բացարձակ առաջատարը Մադրիդի «Ռեալն» է, որի շուկայական արժեքը գնահատվում է 7,7 միլիարդ դոլար։ Բացի այդ, ֆինանսական առումով շարունակում է գերիշխել Անգլիայի Պրեմիեր լիգան (ԱՊԼ)՝ զբաղեցնելով լավագույն տասնյակի միանգամից վեց հորիզոնական։

2026 թվականի աշխարհի 10 ամենաթանկ ակումբների ցանկն՝ ըստ Sportico-ի.

  1. «Ռեալ Մադրիդ» — 7,7 միլիարդ դոլար
  2. «Բարսելոնա» — 6,65 միլիարդ դոլար
  3. «Մանչեսթեր Յունայթեդ» — 6,47 միլիարդ դոլար
  4. «Բավարիա» — 5,78 միլիարդ դոլար
  5. «Լիվերպուլ» — 5,74 միլիարդ դոլար
  6. «Մանչեսթեր Սիթի» — 5,7 միլիարդ դոլար
  7. «Արսենալ» — 5,43 միլիարդ դոլար
  8. ՊՍԺ — 5 միլիարդ դոլար
  9. «Չելսի» — 4 միլիարդ դոլար
  10. «Տոտենհեմ» — 3,5 միլիարդ դոլար



Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը


Ապրիլի 27-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել եվրոպական տարածաշրջանի երկրներում և կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանն իր բացման խոսքում նշել է. «Վերջին անգամ բոլորս, իհարկե, ավելի ընդլայնված կազմով, հանդիպել ենք օգոստոսի վերջին, որից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել հատկապես եվրոպական աշխարհամասում և Եվրոպական միության ու առանձին երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններում։ Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում։ Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը։ 

Մինչ այս՝ վերջին ամիսներին, իհարկե, առանձին երկրների հետ արդեն դա տեղի է ունեցել, օրինակ` Գերմանիայի հետ։ Իհարկե, անվանումները փաստաթղթից փաստաթուղթ մի փոքր տարբերվում են. մի դեպքում դա ռազմավարական գործընկերության հաստատում է, մի դեպքում դա գործընկերության ռազմավարական օրակարգ է։ Օրինակ` Եվրոպական միության հետ ստորագրեցինք «Գործընկերության ռազմավարական օրակարգ» և այսպես շարունակ»։ 

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել մայիսի 4-6-ը Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի ու ՀՀ-ԵՄ գագաթնաժողովներին և «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը։ 

Եվրոպական երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձ է կատարել ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների հիմնական օրակարգին, ստորագրվելիք փաստաթղթերին։    

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն անդրադարձ է կատարել «Երևանյան երկխոսության» նախապատրաստական աշխատանքներին, քննարկումների հիմնական ուղղություններին: 

Դեսպանահավաքի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության, եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության՝ Հայաստանի ներգրավածությամբ ծրագրերի իրականացման ընթացքը, տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի զարգացման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման գործընթացներին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ քայլերին։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։ 

Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև դիվանագիտական ծառայության կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններին, այդ նպատակով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում առաջարկված փոփոխություններին։



ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար


ՀԷՑ-ի շուրջ 3.700 աշխատակից այսօր վարձատրվել է լրացուցիչ համահարթեցված պարգևավճարով՝ մարտ ամսվա համար. յուրաքանչյուրը 30.000-ական ՀՀ դրամի չափով (հարկերը՝ ներառյալ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

 

«ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման նախորդ ութ ամիսներին լրացուցիչ պարգևատրումներն առնչվել են ամսական 1.500-ից 1.800 աշխատակիցների՝ ովքեր ունեին մինչև 200 հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ) համախառն վարձատրության շեմ և պարգևատրման չափը սահմանված էր 20.000 ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ)։

 

Սկսած մարտ ամսից՝ մեր աշխատակիցների վարձատրության շեմի փաստացի բարձրացումը վերաբերելի կլինի ՀԷՑ-ի՝ մինչև 250 հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ) համախառն վարձատրության շեմ ունեցող բացառապես բոլոր աշխատակիցներին՝ անկախ մասնագիտական և ծառայողական կարգավիճակից ու ցուցաբերած արդյունքային ցուցանիշներից, իսկ լրացուցիչ պարգևատրման սահմանաչափը սահմանվել է 30.000 ՀՀ դրամ (հարկերը՝ նեդառյալ):

 

ՀԷՑ-ի աշխատակիցների գրեթե 50%-ին առնչվող այս բարեփոխման արդյունքում վերջիններիս աշխատավարձերը փաստացի աճել են 12-ից 25%-ի չափով, իսկ նման որոշման իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն աշխատավարձային ֆոնդում գեներացվել են թե՛ ի հաշիվ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենության ու մասնաճյուղերի տնօրենների՝ ի սկզբանե իրենց պարգևավճարներից հրաժարման արդյունքում, և թե՛ այլ ուղղություններով ուռճացված ծախսերի կանխարգելման ու բացառման շնորհիվ։

 

Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի բոլոր բարեխիղճ, ազնիվ և պետականակենտրոն աշխատակիցներին։

 

ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է նա։


Ինձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվում


Սպորտ


Լոնդոնի «Արսենալի» նախկին պաշտպան Էմանուել Էբուեն անկեղծացել է իր կյանքի ծանրագույն շրջանի մասին՝ խոստովանելով, որ կնոջից բաժանվելուց հետո կորցրել է իր ողջ ունեցվածքը։ The 5th House փոդքասթի եթերում կոտդիվուարցի նախկին ֆուտբոլիստը պատմել է, որ ժամանակին Անգլիայում ունեցել է բազմաթիվ տներ և ավտոմեքենաներ, սակայն ապահարզանից հետո զրկվել է ամեն ինչից, այդ թվում՝ ֆինանսական միջոցներից։ «Ինձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվում», – դառնությամբ նշել է նա։

Ամենամեծ հարվածն Էբուեի համար, սակայն, ընտանիքի հետ կապի խզումն է եղել։ Նրա խոսքով՝ իր որդին ընդունվել է Լոնդոնի «Չելսիի» ակադեմիա, բայց իրեն անգամ չեն տեղեկացրել այդ մասին. «Արդեն հինգ տարի է՝ մեր կապը կտրվել է, և դա ինձ անչափ ցավ է պատճառում»։

2016 թվականին ՖԻՖԱ-ն Էբուեին մեկ տարով որակազրկել էր՝ գործակալներին 850 հազար ֆունտ ստեռլինգ պարտք լինելու պատճառով։ Հենց այդ նույն տարում էլ պաշտպանը ստիպված եղավ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Նա իր ֆուտբոլային ճանապարհի մեծագույն և լավագույն հատվածն անցկացրել է հենց «Արսենալում»՝ լոնդոնյան ակումբի գույները պաշտպանելով 2004-ից 2011 թվականներին։



Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում


Հայաստան


Ապրիլի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12։02-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․98⁰ և արևելյան երկայնության 43․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳն Փրկարար ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:



Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին


Քաղաքականություն


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին։ Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ երկկողմ հարաբերությունները շարունակում են ակտիվորեն զարգանալ։

«Մեր բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, շարունակում են դինամիկ զարգանալ ոչ միայն երկկողմ և բազմակողմ մակարդակներում, այլև Հայաստան-ԵՄ ավելի լայն գործընկերության շրջանակում»,- ասել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև Էստոնիայի արտաքին գործերի նախարարի վերջերս կատարած այցին, որի շրջանակում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ պայմանավորված Երևանում Էստոնիայի նստավայր դեսպանության բացմամբ։

«Այն զգալի ներդրում կունենա բազմոլորտ համագործակցության և միջմարդկային կապերի առավել խորացման առումով»,- հավելել է նախագահն՝ ընդգծելով նաև միջխորհրդարանական կապերի զարգացման ու ակտիվացման կարևորությունը։

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անդո Կիվիբերգը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Էստոնիայի և Հայաստանի միջև ձևավորված հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքների վրա։ Նրա խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ՝ կապված պատմական փորձի, ժողովրդավարական զարգացման ուղու և մի շարք մարտահրավերների հաղթահարման հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Եվրոպական միություն-Հայաստան ձևաչափում փոխգործակցության օրակարգային մի շարք հարցեր։ Կարևորվել է տարբեր ոլորտներում, հատկապես թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղություններով արդյունավետ համագործակցության խորացումը՝ հաշվի առնելով Էստոնիայի առաջատար փորձը այդ բնագավառում։

Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային իրողություններին և առկա անվտանգային ու քաղաքական իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել 2025 թվականի օգոստոսի 8-ի Հայաստան-ԱՄՆ համաձայնություններից հետո ձևավորված նոր միջավայրի, ինչպես նաև Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար բացվող հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ՝ ընդգծելով կայունության և համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու կայացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակականությունը, ինչպես նաև իրավական պետության, թափանցիկ կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխադարձ աջակցությունը։