Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին


Տեսանյութեր


Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը ապրիլի 21-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող  իր ոսկյա զարդերի խանութից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա և կախազարդ՝ պատճառելով 2 միլիոն 900 հազար դրամի նյութական վնաս։

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է Դիլիջան քաղաքի 23-ամյա բնակիչը։ Ապրիլի 27-ին նա Արմավիրի մարզի Այգեվան գյուղում հայտնաբերվել, կողոպուտի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը և հայտնել, որ նույն օրը Վանաձորում վաճառել է ոսկյա զարդերը։

Դիլիջանի բնակիչ 23-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։

Կատարվում է նախաքննություն։



Մեր ժողովուրդը մոլուցք ունի․ որտեղ ծառ ա տեսնում, թուփ՝ էդտեղ քանդի ու շենք սարքի

Մեր ժողովուրդը մոլուցք ունի․ որտեղ ծառ ա տեսնում, թուփ՝ էդտեղ քանդի ու շենք սարքի

Կայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը


Քաղաքականություն


Ապրիլի 28-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը: 

Դեսպանության առջև Արարատ Միրզոյանը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, Հանրապետական զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:

Կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը։

Միջոցառմանը մասնակցել են Սենատի և Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ քաղաքապետեր, ռեգիոնալ դեպարտամենտի քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, ԱԳՆ, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, ելույթներ են ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները։ 




Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել

Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ծիրանենի են տնկել՝ ի նշան Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարատև բարեկամության։ 

 

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, դեսպան Խաչատրյանն իր խոսքում ընդգծել է. «Հազարամյակներ շարունակ Հայաստանի խորհրդանիշ հանդիսացող ծիրանի ծառը, որի լատիներեն անվանումը Prunus armeniaca է, մեր ժողովրդի համար շատ ավելին է, քան պարզապես պտղատու ծառ։ Այն մարմնավորում է մեր երկրի առատությունը, մեր ազգի դիմացկունությունը և այն խորը կապը, որը միավորում է հայերին իրենց նախնիների ժառանգության հետ»:

Հայ գերիների խնդրով նոր դիմում է ուղղվել ՄԱԿ-ի լիազորած խմբին


Աշխարհ


Ադրբեջանում բանտարկված հայերի շահերը պաշտպանող փաստաբանների խումբը պաշտոնական դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը: Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակից խոսել է նաև առողջապահության նախարարը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում է՝ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ․

«Այս աշխատանքները որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, այլ մշտապես մեր կառավարության ուշադրության կենտրոնում են»։

Ադրբեջանում պահվում է 19 հայ գերի, նրանց թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց շահերը պաշտպանող միջազգային փաստաբանները պաշտոնական դիմումով ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը:

Դիմումը պահանջում է չեղյալ հայտարարել այդ անձանց նկատմամբ դատավճիռները՝ պնդելով, որ դրանք միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են և կամայական: Դիմումը ներկայացրել են Դավիթ Բաբայանի, Մադաթ Բաբայանի, Լևոն Բալայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Իշխանյանի և Լևոն Մնացականյանի պաշտպանները։ Նշված անձինք գերեվարվել են 2023-ի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ը՝ Ադրբեջանի հարձակումից հետո: Նրանցից երեքը՝ Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը և Լևոն Մնացականյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Մնացած չորսը՝ 15-ից 19 տարվա ազատազրկման։  

Թեև դիմումն այս փուլում 19-ից 8-ի անունով է, սակայն բոլոր հայ գերիներն են համապատասխանում կամայական ազատազրկման չափանիշներին։

armradio



Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել


Քաղաքականություն


ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է մինչև Հաղթանակի օրը հրադադար հայտարարելու իր պատրաստակամության մասին։

«Թրամփն ակտիվորեն աջակցել է այս նախաձեռնությանը՝ նշելով, որ տոնը նշում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ մեր համատեղ հաղթանակը», — ասել է Կրեմլի խոսնակը, գրում է Ռիա նովոստին։



Հայաստան-Ավստրիա բիզնես համաժողով Վիեննայում | Top-News.am


Բիզնես


Ապրիլի 29-ին Վիեննայում, Ավստրիայի դաշնային տնտեսական պալատում կայացել է Հայաստան-Ավստրիա գործարար համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և Ավստրիայի էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ներդրումների աջակցման կենտրոնի և Ավստրիայի դաշնային տնտեսական պալատի ներկայացուցիչներ: 

 

Գործարար համաժողովին ներկա են գտնվել շուրջ մեկ տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ Հայաստանից և շուրջ չորս տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ Ավստրիայից:

 

Համաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տնտեսության  հիմնական ուղղությունները, ներդրումային հնարավորությունները, զարգացման ներուժ ունեցող ոլորտները, հարկային դաշտը, միջազգային հեղինակավոր գործակալությունների զեկույցներն ու վարկանիշերը։

 

Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող մասշտաբային նախագծերին, «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» ծրագրերին, ենթակառուցվածքներին, էներգետիկ անվտանգությանը, Ավստրիայի հետ երկկողմ առևտրի զարգացման միտումներին և այլ հարցերին:

 

Ավստրիացի գործարարները ներկայացրել են Հայաստանում իրենց աշխատանքի փորձը, մինչ հայ գործարարները ներկայացրել են իրենց ոլորտներում ավստրիական կողմի հետ համագործակցության հնարավորությունները։ 

 

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը` անդրադառնալով Ավստրիայի հետ երկկողմ քաղաքական կապերին, պատմական և մշակութային առնչություններին, Եվրոպական միության հետ հարաբերությունների ընդլայնմանը։ Այս ամուր հենքի վրա, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստան-Ավստրիա տնտեսական հարաբերությունների խճանկարը և դրանց զանգացման հեռանկարները։  Նա ընդգծել է նախորդ տարի Վիեննայում կայացած միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի արդյունքների կատարման կարևորությունը, որոնցից մեկն էլ այս բիզնես համաժողովի իրականացումն էր։ 

 

Համաժողովի բացման նիստից հետո գործարարները հնարավորություն են ստացել անմիջական շփման միջոցով ծանոթանալ միմյանց գործունեությանը և ծրագրերին, քննարկել համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև հարցեր ուղղել հիմնական բանախոսներին և հանդիպմանը ներկա ոլորտի պատասխանատուներին։




Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունում


Սպորտ


Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել 2026 թվականի աշխարհի առաջնությունում։ Ըստ հեղինակավոր The Times պարբերականի՝ մրցաշարում կգործեն նոր, խիստ կանոններ, որոնք անմիջականորեն կվերաբերեն ֆուտբոլիստների վարքագծին։

Աղբյուրի տեղեկություններով՝ գլխավոր նորամուծությունն այն է, որ մրցակցի հետ կոնֆլիկտի կամ վիճաբանության ժամանակ իրենց բերանը ձեռքով կամ մարզաշապիկով փակող ֆուտբոլիստները անմիջապես կպատժվեն կարմիր քարտով։

 

Բացի այդ, ՖԻՖԱ-ն մտադիր է անզիջում պայքար մղել մրցավարների որոշումների դեմ ցուցադրական բողոքների դեմ։ Ֆուտբոլիստները, ովքեր ի նշան անհամաձայնության ինքնակամ կլքեն խաղադաշտը, նույնպես կհեռացվեն խաղից։ Սպասվում է, որ այս արմատական փոփոխությունների մասին ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն պաշտոնապես կհայտարարի ապրիլի 30-ին՝ հինգշաբթի օրը, Վանկուվերում կայանալիք կազմակերպության կոնգրեսի ժամանակ։

Այս կոշտ կանոնակարգը փորձարկման կարգով կկիրառվի բացառապես գալիք համաշխարհային ստուգատեսում՝ ԱԱ-2026-ի շրջանակներում:




«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներ


Սպորտ


Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոստովանել է, որ իրեն դուր չի եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ ՊՍԺ-ի դեմ առաջին հանդիպմանը (4:5) տրիբունայից հետևելը: Բելգիացի մասնագետը որակազրկման պատճառով իրավունք չուներ թիմին ղեկավարելու տեխնիկական գոտուց:

«Դա ամենևին էլ հաճելի չէ: Շատ գոհ կլինեմ, եթե նման բան այլևս երբեք չկրկնվի: Ես չէի կարող որոշումներ կայացնել 80 մետր հեռավորությունից, բայց ինձ շատ դուր եկավ խաղացողների արձագանքը:

«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներ: ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում մեզ ոչ պակաս, եթե ոչ ավելի մեծ ջանքեր են պետք, և սա այն ամենն է, ինչ ես կարող եմ պահանջել: Նման խաղի համար ես կգնայի մարզադաշտ, բայց հաստատ ոչ լռելու նպատակով»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Prime Video-ն:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում կայանալիք «Բավարիա» – ՊՍԺ պատասխան հանդիպումը կկայանա Մյունխենում՝ մեկ շաբաթից՝ մայիսի 6-ին: Այս զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի «Ատլետիկո» – «Արսենալ» դիմակայության ուժեղագույնի հետ:



«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներ


Սպորտ


Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոստովանել է, որ իրեն դուր չի եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ ՊՍԺ-ի դեմ առաջին հանդիպմանը (4:5) տրիբունայից հետևելը: Բելգիացի մասնագետը որակազրկման պատճառով իրավունք չուներ թիմին ղեկավարելու տեխնիկական գոտուց:

«Դա ամենևին էլ հաճելի չէ: Շատ գոհ կլինեմ, եթե նման բան այլևս երբեք չկրկնվի: Ես չէի կարող որոշումներ կայացնել 80 մետր հեռավորությունից, բայց ինձ շատ դուր եկավ խաղացողների արձագանքը:

«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներ: ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում մեզ ոչ պակաս, եթե ոչ ավելի մեծ ջանքեր են պետք, և սա այն ամենն է, ինչ ես կարող եմ պահանջել: Նման խաղի համար ես կգնայի մարզադաշտ, բայց հաստատ ոչ լռելու նպատակով»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Prime Video-ն:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում կայանալիք «Բավարիա» – ՊՍԺ պատասխան հանդիպումը կկայանա Մյունխենում՝ մեկ շաբաթից՝ մայիսի 6-ին: Այս զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի «Ատլետիկո» – «Արսենալ» դիմակայության ուժեղագույնի հետ: