Պարի սեն-ժերմենը մտադիր է պայմանագիր կնքել Ռեալի կիսապաշտպանի հետ


Սպորտ


Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ։ Այս մասին հայտնում է The Touchline-ը:

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերը գնելու հնարավորությունը կդիտարկի ընթացիկ մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո։ Հատկանշական է, որ ավելի վաղ Կամավինգայի թեկնածությունն առաջարկվել էր նաև Լոնդոնի «Արսենալին»:

Այս մրցաշրջանում Կամավինգան բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ:

Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:



Ավանդույթ դարձած միջոցառում․ ՆԳՆ-ն «Հուսո տանը» տոնական համերգ էր կազմակերպել


Տեսանյութեր


Ապրիլի 6-ը առանձնահատուկ օր էր «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի շահառուների համար․ Ներքին գործերի նախարարությունը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել։

«Նման նախաձեռնությունները մշտական են, մենք միշտ համագործակցում ենք «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի հետ։ Շատ կարևորում ենք մարդկանց ժպիտները, այն մեկ ժամը, երբ նրանք կտրվելով առօրյայից՝ սրտանց ուրախանում են»,-ասում է ՆԳՆ մշակույթի կենտրոնի պետ Կարինե Ոսկանյանը։

«Հուսո տան» աշխատակիցների խոսքով՝ սա պարզապես միջոցառում չէր․ այն շահառուների նկատմամբ հոգատարության և ուշադրության յուրահատուկ դրսևորում էր։

«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանի խոսքով՝ «Նման միջոցառումները ոգևորում, գոտեպնդում են՝ հատկապես ընդգծելով գարունը, գալիքը, հույսը։ Ամենակարևորն այն է, որ կենտրոնի շահառուներն ապրում են այդ պահով»։

Միջոցառումը հաջողվեց՝ դրական լիցքեր պարգևելով «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի շահառուներին։



Իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի Պապ


Աշխարհ


ԱՄՆ վերջնագրից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի է համարել Իրանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքները։

 

«Այսօր, ինչպես բոլորս գիտենք, սպառնալիք է հնչել ամբողջ իրանական ժողովրդի դեմ։ Սա բացարձակապես անընդունելի է։ Այստեղ, անշուշտ, կան միջազգային իրավունքի հարցեր, բայց ավելի կարևոր է, որ սա բարոյական հարց է, որը վերաբերում է ամբողջ ժողովրդի բարօրությանը», – ասել է նա լրագրողներին։

 

«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և  երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ Թեհրանը շեշտել է, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը կատարի իր սպառնալիքները։



Պակիստանը Թրամփին առաջարկ է ներկայացրել


Քաղաքականություն


Պակիստանի վարչապետը դիմել է Միացյալ Նահանգներին և Իրանին՝ հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հույսով։ Պակիստանը խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկու շաբաթով երկարաձգել Իրանին տրված վերջնագիրը, Թեհրանը պետք է այս ժամանակահատվածում բացի Հորմուզի նեղուցը՝ որպես բարի կամքի դրսևորում: Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը X-ի հրապարակման մեջ։ «Մենք նաև կոչ ենք անում բոլոր պատերազմող կողմերին երկու շաբաթվա ընթացքում պահպանել հրադադարը ամենուրեք, որպեսզի դիվանագիտությունը կարողանա վերջնականապես դադարեցնել պատերազմը», – գրել է Շարիֆը։

 

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը «Ռոյթերս»-ին ասել է, որ «նախագահը տեղեկացել է առաջարկի մասին, և պատասխան կտրվի»։ Պակիստանը գլխավոր միջնորդն է եղել Իրանի և Միացյալ Նահանգների  ներկայացրած առաջարկների քննարկման գործում, սակայն դեռևս փոխզիջման նշաններ չկան` հաղորդում է Reuters-ը։

 

«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և  երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ «Այնուամենայնիվ, քանի որ տեղի է ունեցել ռեժիմի ամբողջական և լիարժեք փոփոխություն, և այժմ այնտեղ գերիշխում են այլ, ավելի խելացի և պակաս արմատական ​​մտքեր, գուցե ինչ-որ հեղափոխական և հրաշալի բան կարող է տեղի ունենալ։ Ո՞վ գիտի», – հավելել էր նա։



Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի


Հայաստան


Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տեղում ծանոթացել է ենթակառուցվածքների վիճակին և խնդիրներին։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի։

Պատասխանատուներն ընդգծել են, որ այդ ուղղությամբ աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում և կիրականացվեն սեղմ ժամկետներում։





Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի


Հայաստան


Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տեղում ծանոթացել է ենթակառուցվածքների վիճակին և խնդիրներին։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի։

Պատասխանատուներն ընդգծել են, որ այդ ուղղությամբ աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում և կիրականացվեն սեղմ ժամկետներում։





Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի. Թրամփ


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը շուտով կավարտվի: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները շուտով կհասնի Իրանում ռազմավարական կարևոր նպատակներին և առաջիկա երկու-երեք շաբաթում շատ ծանր հարվածներ կհասցնի Իրանին: 

Նա նշել է, որ պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի: Այդուհանդերձ, Թրամփը ևս մեկ անգամ նեղուցով նավթ ստացող երկրներին կոչ է արել պարզապես վերահսկողություն հաստատել ջրային երթուղու նկատմամբ և այն օգտագործել՝ հօգուտ իրենց շահերի:

ԱՄՆ նախագահը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին՝ խոստանալով ռմբակոծել այն և վերադարձնել Քարե դար:



Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը


Քաղաքականություն


Իրանի բարձրաստիճան պաշտոնյա Քամալ Խարազին ծանր վիրավորվել է Թեհրանում իր տան վրա իրականացված ավիահարվածի հետևանքով, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Հարվածը տեղի է ունեցել այն պահին, երբ նա ներգրավված էր Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր բանակցությունների կազմակերպման գործընթացում։ Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է նաև նրա կինը։

Միջադեպը տեղի է ունեցել նույն օրը, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ պատերազմը մոտ է ավարտին։ Խարազին համարվում էր կարևոր դերակատար՝ հատկապես Պակիստանի միջոցով միջնորդավորված հնարավոր շփումների կազմակերպման գործում, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ հարվածը կարող է լրջորեն վնասել դիվանագիտական գործընթացին և խորացնել Թեհրանի անվստահությունը Վաշինգտոնի նկատմամբ։ Իրանը այնուամենայնիվ հայտարարել է, որ շարունակելու է ռազմական գործողությունները մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի «կապիտուլյացիան»։

Խարազին նախկինում զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը և ներկայումս ղեկավարում էր ռազմավարական արտաքին հարաբերությունների խորհուրդը՝ շարունակելով խորհրդատվություն տրամադրել նաև երկրի բարձրագույն ղեկավարությանը։



«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր


Սպորտ


Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն գրանցել է պատմական արդյունք: Նա դարձել է Հայաստանի առաջնությունում հանդես եկող առաջին ֆուտբոլիստը, որը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

​Ֆայուլուն այս հաջողությանը հասել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (Կոնգոյի ԴՀ) ազգային հավաքականի կազմում:

​Մունդիալի ուղեգրի համար մղվող միջմայրցամաքային փլեյ-օֆֆի եզրափակիչում Կոնգոյի ընտրանին նվազագույն հաշվով (1-0) հաղթանակ է տարել Ճամայկայի հավաքականի նկատմամբ: Դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն ընդգրկված է եղել հաղթանակ տոնած հավաքականի հայտացուցակում:

​Այս հաղթանակի արդյունքում Կոնգոյի ԴՀ-ի հավաքականը 52 տարվա դադարից հետո իրավունք է ստացել հանդես գալու աշխարհի առաջնությունում:




Թրամփը հերթական անգամ թիրախավորել է Մակրոնին՝ հեգնանքով խոսելով նրա անձնական կյանքի մասին

ԱՄՆ նախագահը հերթական անգամ անձնական բնույթի կշտամբանքներ է հնչեցրել իր ֆրանսիացի պաշտոնակցի հասցեին՝ այս անգամ ազգին ուղղված իր վերջին ուղերձից առաջ մասնավոր ճաշի սկզբում։ Թրամփի խոսքերի տեսանյութը կարճ ժամանակով հրապարակվել է Սպիտակ տան YouTube-ի ալիքում, սակայն հետո հեռացվել է, հայտնում է Agence France-Presse-ը։

Դոնալդ Թրամփը ծաղրել է Էմանուել Մակրոնին՝ նշելով, թե նրա կինը նրան չափազանց վատ է վերաբերվում։ Ամերիկացի նախագահը հեգնել է, ասելով, թե նա «վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից»։ Նա նկատի ունի 2025 թվականի մայիսին Վիետնամ կատարված այցի ժամանակ ինքնաթիռում եղած դեպքը։

Դոնալդ Թրամփը Ֆրանսիային մեղադրում է Իրանի դեմ պատերազմում չհամագործակցելու մեջ, քանի որ Փարիզը չի թույլատրել իսրայելական ինքնաթիռներին թռչել իր տարածքով։ «Ես ասացի՝ Էմանուել, կուզենայինք մի փոքր օգնություն ունենալ Պարսից ծոցում, նույնիսկ եթե մենք արդեն վատ մարդկանց վերացման եւ բալիստիկ հրթիռների ոչնչացման հարցում ռեկորդներ ենք սահմանում»,- ասել է Թրամփը։ Հետո փորձելով ընդօրինակել պաշտոնակցի ֆրանսիական շեշտադրությունը՝ շարունակել. «Ոչ, ոչ, ոչ… մենք չենք կարող դա անել, Դոնալդ։ Դա կարող ենք անել, երբ պատերազմը հաղթված լինի»։ Դոնալդ Թրամփը սպառնացել է  դա չմոռանալ, հաղորդում է RFI ռադիոկայանը։

Մակրոնը կասկածի տակ է դնում Իրանի դեմ հարվածների արդյունավետությունը

Էմանուել Մակրոնը, իր հերթին, ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Ֆրանսիան չի մասնակցում Իրանի դեմ հակամարտությանը, Ֆրանչիայի հետ «չեն խորհրդակցել» Իրանի դեմ պատերազմ սկսելու հարցում, ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

«Միանգամայն ճիշտ է, որ Ֆրանսիան, որի հետ չեն խորհրդակցել, ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից սկսված այս ռազմական գործողության մաս չէ։ Բայց այստեղ ոչինչ նոր չկա, այդպես է առաջին օրվանից, ուստի զարմանալու կարիք չկա»,- ասել է Մակրոնը։

Նա քննադատել է կոշտ ուժը, որը ճգնաժամեր չի լուծում եւ կասկածի տակ է դրել Իրանի դեմ հարվածների արդյունավետությունը։

Նա կրկին «խաղաղության, լարվածության նվազեցման եւ բանակցությունների վերսկսման» կոչ է արել, որոնք միակ ուղին են, որ «կարող են լուծել հիմնարար խնդիրները»։

«Ավելի վատ չի կարող լինել, քան շաբաթներ շարունակ տարածաշրջանը ռմբակոծելը եւ այն լքելը՝ առանց նոր շրջանակային համաձայնության հասնելու։ Այն, ինչը պաշտպանում է Ֆրանսիան, հենց դա է՝ պահանջկոտ համագործակցության շրջանակ», պարզաբանել է նա։

Մակրոնը Հորմուզի նեղուցի «կարգավորված, խաղաղ, բոլոր շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցված վերաբացման» օգտին է հանդես եկել։